ԲՌԱՎՈ´ ՖՐԱՆՍԻԱ. ԱՌԱ˜Ջ, ԵՎՐՈՊԱ...

  Հունվարի 24-ին Ֆրանսիայի Սենատը, ձայների մեծամասնությամբ, ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Սրանով այս երկրի վերին պալատն ավարտեց այն յուրատեսակ մարաթոնը, որի սկիզբը դրվել էր 2008 թվականին:

  ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈ´ՒՆ Է

  Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Հերթը հասավ «բանգլադեշցի Համոյին» հրապարակումը ընթերցողների շրջանում մեծ արձագանք է գտել:

  ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

  Ա. Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակի) պատգամավոր դառնալու հավակնությունները հավանական է, որ առաջիկա մայիսին նույնպես չիրականանան: Թեև հայտնի գործարարն արդեն հայտարարել է Արաբկիրն ընդգրկող ընտրատարածքից առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն այստեղ վերստին պատգամավոր է պատրաստվում դառնալ Զոհրաբ Զոհրաբյանը, ում, ամենայն հավանականությամբ, պաշտպանելու է նաև իշխող կուսակցությունը:

  ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ

  Մեծամասնական ընտրակարգից անսպասելիորեն դժգոհող որոշ կուսակցությունների վերաբերմունքը նորից է փոփոխվել: Հավանաբար իշխանական կուսակցությունների` բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հայտարարություններից ոգևորվելով` դիցուք «Ազատ դեմոկրատները» նույնպես ծրագրել են հանրապետության գրեթե բոլոր ընտրատարածքներում փորձել իրենց բախտը:

  ՈՒԺԵՐԸ ԿԿԵՆՏՐՈՆԱՑՆԵՆ

  Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում փետրվարի 12-ին կայանալիք գյուղապետի ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու: Իջևանի քաղաքապետի ընտրութ յուններում տարած հաղթանակից հետո, այստեղ թեկնածու է առաջադրել նաև ԲՀԿ-ն:

  ՄՈԼՈՐՎԱԾ Է

  Որոշակի ժամանակով բացակայելուց հետո Հայաստան վերադարձած Արայիկ Հայրապետյանը (ով ամիսներ առաջ անդամագրվել է ՕԵԿ-ին` վերջինիս ցուցակով խորհրդարան անցնելու համար) զարմացել է «Օրինաց երկրի» գրեթե զրոյացած վարկանիշից ու ժամանակ է խնդրել` առաջիկա ընտրություններում իր անելիքը որոշակիացնելու համար:

ՀԱՐԱԶԱՏՆԵՐՈՎ ԽՐԱՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

  Մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքը ներկայացնող պատգամավոր Հարություն Փամբուկյանը, գործող խորհրդարանում նախորդ տարիների իր անգործությունից հավանաբար ձանձրանալով, հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում ինքն այլևս չի առաջադրվելու: Իսկ ՀՀԿ և ԲՀԿ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հայտարարությունն այստեղ արդեն առարկայացել է:

  «ՀԱՄ ԿՈՒԼԱՄ, ՀԱՄ ԿԵՐԹԱՄ»

  Խորհրդարանական ընտրություններին առանց դաշինքի մասնակցելու և որոշ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարությունները բնավ անակնկալ չէին: Բայց արի ու տես` մյուս քաղուժերի շրջանում դրանից հետո որոշակի իրարանցում է առաջացել:

  ՑՈՒՑԱԿՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է

  Լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն պատրաստել է համամասնական և մեծամասնական ցուցակները:

  «ԼԻՍԿԱՆ» ՀԵՌԱՆՈՒՄ Է

  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան շուրջ անընդհատ հյուսվող պատմությունները, նրա իսկ հրահրած սկանդալները, ինչպես երևում է, արդեն հոգնեցրել ու զզվեցրել են երկրի իշխանություններին, ուստի քաղաքական որոշում է կայացվել` ընտրությունների նախօրյակին պաշտոնանկ անել նրան և մարզպետ նշանակել Խաչիկ Ասրյանին:

  ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է

  Ընտրություններին մասնակցելու մեծ ցանկություն ունեցող Տիգրան Կարապետյանը, պարզվում է, խիստ զայրացել է: Պատճառն այն է, որ նրա համակիրներից ոչ մեկը չի կամենում գումարներ ներդնել ընտրարշավի և ընտրական գրավի համար` հույս ունենալով, թե բոլոր ծախսերը հոգալու է «Ժողովրդական» կուսակցության առաջնորդը:

  Հա՞ որ...

  Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ, որոնք տարեվերջին տուգանվեցին արտադրանքի հետ հավելանյութեր խառնելու համար, ՏՄՊՊՀ-ի կողմից սահմանված տուգանքն արդեն վճարել են, բայց շարունակում են հավաստիացնել, թե իրենք կոկոսախաղեր չեն տվել, ու իրենց արտադրած կաթնամթերքը պատրաստվում է միմիայն անարատ կաթից:

  Օբամային` հարցաքննության

  Վաղը նախագահ Բարաք Օբաման պետք է որ ներկայանա հարցաքննության` իր ծննդյան վայրի ու դրանից բխող` պետության ղեկավար ընտրվելու օրինականությանն առնչվող խնդրով:

  Հապաղում. ակամա՞,թե՞ միտումնավոր

    Այն, որ արդեն թևակոխել ենք ընտրական տարի, և քաղաքական ուժերի միջև անզիջում ու հետաքրքիր զարգացումներով` խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ակնառու դարձավ ամանորյա խումհարից անմիջապես հետո: Խորհրդարանի «Ժառանգություն» և ՀՅԴ պատգամավորական խմբակցությունները խորհրդարանում համատեղ շրջանառության մեջ դրեցին ընտրություններում 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական փաթեթը:

«Մեզ օդի ու ջրի պես պետք է լավ ոստիկանություն»

  Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ աշխատանքային հանդիպմանն անդրադառնալով վարորդական վկայականների փոխանակման գործընթացում հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում տեղ գտած թերություններին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ձեռնարկել միջոցներ` քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հնարավորինս բացառելու ուղղությամբ:

Գողության էր գնացել խմիչքով

  Հունվարի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Այգեկ գյուղի տարեց մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ մուտք է գործել իր տան խոհանոց:

  Շոգեբաղնիքից` ոստիկանություն

  Հունվարի 20-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող շոգեբաղնիքից բերման են ենթարկել 40-ամյա Ջեմա Թ.-ին:

  Գրքերի գողությունը կանխվեց

  Հունվարի 20-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքից Վանաձոր են տեղափոխում գողացված գրքեր: Հունվարի 21-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, «ՎԱԶ-2106ե մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 50-ամյա վարորդին և նրա 3 ուղևորներին:

  Պատահար Մեղրի-Երևան ճանապարհին

  Հունվարի 22-ին ոստիկանության Գորիսի բաժին է դիմել 1965 թ. ծնված Արմենակ Մ.-ն և հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 120-րդ կմ-ին, իրեն պատկանող «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենայի թափքից վայր է ընկել 6.330 կգ կշռով ցինկապատ գալվանական թիթեղ, որը թողել է հիշյալ վայրում, Գորիս քաղաքից վերամբարձ կռունկ բերելու, այն բարձելու և տեղափոխելու նպատակով:

Դաժան սպանությունը բացահայտվեց

  Հունվարի 20-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր անձը չպարզված կնոջ այրված դիակ:

  «Ուղիղ կապ»

  Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի և լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի  ընթացքում քա ղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:

Հոգնել են քաղաքականությունից

  Իշխանամետ և ընդդիմադիր դաշտերից գյուղացիներն առավել նախընտրում են Արարատյան դաշտը, քաղաքացիները` ֆուտբոլի մարզադաշտը: :

Տեսնում են այն, ինչ ցանկանում են

  Ընդդիմադիրները ԲՀԿ-ին «տեսնում» են տրոյական ձիու տեսքով, իսկ իշխանությունները` ընտրազանգվածին հմայող սիրամարգի: :

Տերպետրոսյանական սինդրոմի մասին

  Լառոշֆուկոյի բնութագրմամբ «Նա, ով մտածում է, թե իբր կարող է ապրել առանց ուրիշների, խիստ մոլորության մեջ է. բայց ավելի շատ մոլորվում է նա, ով կարծում է, թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն»: :

Ավետիս

  Կգա Տիգրան Կարապետյանը մայիսին, Լքված, մոռացված հեքիաթի ծաղիկները ձեռքին... Ռ. Քոչարյանի շրջապատը` Գ. Ծառուկյանին ::

Վիսոցկու երգի խոսքերով

  Парня горы тени, рискни, Не бросай одного его, Пусть он связкой одной с тобой - Там поймёшь кто такой. ::

Մեր որոշ երեսփոխանները ԱԺ նիստերի ժամանակ

  Չարենցի խոսքերով ...Գրիչ առավ, թղթեր դրեց Եվ հայացքը հառեց վեր, Նայեց, նայեց առաստաղին, Հանճարի տեսք ընդունեց, Դեմքին իջավ խորը թախիծ, Քունը տարավ... ու քնեց: :

  Տոկիոյում` 4 տարվա ընթացքում

  Երկրաշարժագետները ենթադրում են, որ 70 % հավանականությամբ` առաջիկա չորս տարիների ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում երկրաշարժ է սպասվում` կենտրոնում 7 մագնիտուտ հզորությամբ (ճապոնական YoΗiuri ShiΗbun թերթը վկայակոչելով` գրել է «Ինտերֆաքս»-ը):

  Ջնջում են մեր դարավոր հետքը

  Այն, որ Ջավախքն այսօր հայտնվել է ծանր իրավիճակում, կարելի է ասել փակուղու առջև` բոլորիս է հայտնի:

ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

  Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում երկար ժամանակ է, ինչ անտառահատումներ են իրականացվում: Սակայն ծառահատումների հետ կապված ահազանգ եղավ միայն օրերս` մի խումբ բնապահպանների կողմից:

ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆ ՉԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ

  Օրեր շարունակ Գյումրիում լուրեր էին պտտվում, թե հանրապետության միակ կին մարզպետ եղած Լիդա Նանյանին օրերս նշանակելու են կադաստրի բաժնի պետ: Իբր նրան նման խոստում էր տվել տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆՈՐԻՑ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ

  Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով այս պաշտոնում է գտնվում 12 տարի, օրերս հայտարարել է, որ մտադիր է ՏԻՄ առաջիկա ընտրություններում ևս առաջադրել իր թեկնածությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության վերաբերյալ

  ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսի ժամանակ զինվորական դատախազի կողմից ներկայացրած 2011թ. Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի վիճակագրության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զարմանք է առաջացնում:

  Մահվան ելքով դեպքերի նվազում

  Ցավով պետք է փաստել, որ անցած տարում հաջողություններին զուգահեռ ՀՀ Զինված ուժերում բացթողումներ ևս գրանցեցին: Արձանագրվեցին դժբախտ պատահարներ, հայ զինվորներ զոհվեցին, մայրեր որդեկորույս դարձան:

ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ «ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ»

  Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին, կիսաքանդ շենքում հայտնաբերվել էր 22-ամյա Մարի Դավթյանի այրված ու գազանների կողմից հոշոտված դին: Ավելի ուշ պարզվել էր, որ նրան այրողը եղել է 51-ամյա Գևորգ Թադևոսյանը, որը կառույցի նկուղային հարկում դաժանաբար ծեծել, ապա կպչուն ժապավենով կապել ու այրել էր 1-ամյա երեխայի մորը:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  (Սկիզբը` նախորդ համարում) «2012 թվական» արտահայտությունը շատերին անհանգստություն է պատճառում. աշխարհի վերջ ասվածը նրանք բառացի են ընկալում: Ասում են` որոշ մեծահարուստներ ստորգետնյա կացարաններ են կառուցում` մոլորակի կործանումից փրկվելու հույսով:

Աղանդ` անառակաբարո

  Երեխաների սեռական զեխություններ Աղանդավորական խմբերի ոտնձգություների դեմ, փաստորեն, միայն մենք չէ, որ անզոր ենք կամ անհետևողական: Դա, իհարկե, սփոփանք չէ. ընդհակառակը` է´լ ավելի զգոն լինելու լրացուցիչ ահազանգ:

Պսակադրություն` հանգուցյալի հետ

  Թաիլանդի բնակիչ Չադիլ Յունյինգի արտասովոր արարքը շատերին զարմացրել ու հակասական տրամադրությունների առիթ է դարձել: Վերջինս պսակադրվել է ավտովթարի զոհ դարձած ընկերուհու հետ:

«Անմահ» հնդկահավը

  ԱՄՆ-ի Վուդստոկ քաղաքի բնակիչները որոշել են հավերժացնել վրաերթի ենթարկված Բոբ անունը կրող հնդկահավի հիշատակը: Քաղաքի ոչ պաշտոնական թալիսմանը համարվող փետրավորը հայտնվել է Վուդստոկում շուրջ 1 տարի առաջ և «բնակություն հաստատել» ավտոմայրուղուց ոչ հեռու:

Սիրելի Ընթերցող

  Փետրվարի 1-ից «Ավանգարդը» տպագրվելու է շաբաթը 4 անգամ (երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին), ինչը հնարավորություն կտա ավելի օպերատիվ արձագանքել օրվա իրադարձություններին և ավելի հաճախ հանդիպել Քեզ հետ: Երեքշաբթի և հինգշաբթի օրերին թերթը լույս կտեսնի 4 էջ ծավալով. գինը` 50 դրամ: