ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ

Հացի խնդիրը մի քանի օր առաջ դարձյալ արդիական դարձավ£ Մեծ հաշվով այն միշտ է հրատապներից եղել, բայց հյուսիսից եկող երաշտի ու ցածր բերքատվության մասին լուրը, համատեղվելով շահույթ կորզելու պահից արագ օգտվելու հայկական հնարամտությանը, ալյուրի գնի կտրուկ բարձրացմամբ նշանավորվեց£ Եվ հիմա որքան էլ հաց ձեռք բերելու դժվարությունը շարունակի բացակայել, միևնույն է, դրա դիմաց վճարելու խնդիրն է°լ ավելի է բարդանալու£ Մի քանի ժամում արձանագրված 30 տոկոսի գնաճն, իհարկե, կատակ չէ, և եթե ալյուրի մեծածախ գինը բարձրացել է, ուրեմն կամ հացն ավելի պետք է բարակի, կամ նորից պետք է թանկանա... Թե նշված տարբերակներից հատկապես որը կնախնըտրեն արտադրողները, արդեն առաջիկա օրերին կերևա£ Իսկ ավելի հավանական է, որ մի քիչ հացի գինը բարձրանա, մի քիչ էլ քաշը նվազի£ Իսկ մինչ այդ ավելի կարևոր է հետևյալը. եթե Ռուսաստանից եկող լուրերը նույնիսկ 100 տոկոսով են իրականությանը համապատասխանում, ապա հացամթերքի գնաճ Հայաստանում առնվազն մի քանի ամիս հետո պետք է տեղի ունենար£ Ի վերջո, առայժմ միայն երաշտի մասին լուրն է տեղ հասել ու ոչ թե նոր ու բարձր գնով ձեռք բերված ալյուրը£ Իսկ վիճակագրությունը դարձյալ ներկրողների օգտին չի խոսում` փաստելով, որ այս տարի նախորդից շուրջ 20 տոկոսով ավելի ցորեն է մեր հանրապետություն ներկրվել, ու գոնե այս պահին ցորենի ամբարները լեփ¬լեցուն են£ Հացի խնդրի արդիականացումը առիթ դարձավ նաև մի կարևոր իրողության երևան գալուն. վերջերս զգալիորեն նվազեցվել է նաև ցորենի ներկրման մաքսային արժեքը£ Այնպես որ` ոչինչ թանկացումների օգտին չի խոսում, թեև ամեն ինչ ավելի պարզ է դառնում այն պահից, երբ ցորենագնաճային իրարանցումը վերստին բացահայտում է, որ այս շուկայի 80 տոկոսն ընդամենը երկու ընկերությունների է պատկանում... Եվ իրոք, նշված տոկոսն ամեն ինչ հասկանալի է դարձնում` միաժամանակ վերահաստատելով մշտական դարձող այն տպավորությունը, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձյալ մատը մատին չի խփելու (ճա¯ր չունի), և հացը խնդիր դարձրած օլիգարխների ձեռնարկած հերթական արշավը նրանց համար գերշահույթների նոր չափաբաժիններ է ապահովելու£ «Հացաբեր» գործարար կոչվածների ցնծությանը թերևս չափ ու սահման չի լինի, եթե նրանք ՄԱԿ¬ի զեկույցին ծանոթանան, որտեղ կանխատեսվում է առաջիկա տարիներին ցորենի գնի շուրջ 40 տոկոս թանկացում£ Սակայն մինչ այդ` կարծես թե գործադիրն է որոշել ավելի գործնական քայլեր ձեռնարկել հարցի խնդրի լուծման ուղղությամբ£ Այն, իհարկե, մեկ օրում կամ նույնիսկ մեկ տարում չի կարգավորվի, սակայն կառավարության վերջին նիստում ցորեն աճեցնելու ծրագիրն է ներկայացվել, և գյուղնախարարին հանձնարարվել է Ռուսաստանից բարձրորակ սերմացու ներկրել£ Եթե նույնիսկ ամեն ինչ շատ հաջող ընթանա, մեր հանրապետությունը լավագույն դեպքում պահաջարկի կեսից մի փոքր ավելին` 55 տոկոսը կկարողանա ապահովել£ Այս պարագայում էլ նույն «ուղտը» կարող է սպառողի դռանը չոքել` եթե տեղական արտադրանքը ևս 1-2 օլիգարխի նվիրատրվի£ Իսկ մինչ այդ հացի խնդրի արդիականացումը շատ ավելի անսպասելի իրողություններ բացահայտեց. պարզվեց, որ ներկայումս տարեկան ընդամենը շուրջ 200-250 միլիոն տոննա ցորեն ենք արտադրում, ինչը պահանջարկի միայն 37 տոկոսն է բավարարում£ Հիրավի, զավեշտալի ու անհավատալի մի թիվ, որը ռուսական հացահատիկային ճգնաժամի արդյունքում միայն բացահայտվեց£ Դե, ռուսական երաշտի մասին էլ ծանուցվեց, որովհետև տևական ժամանակով հացի գինը թվային տեսքով անփոփոխ էր մնում£ Մինչդեռ տարօրինակ է, թե ինչպես ստացվեց, որ հյուսիսային երաշտից հետո միայն հացի խնդիրն արդիականացավ` ուրվագծելով այն ծանրակշիռ հեռանկարը, որը փաստորեն միշտ էր գոյություն ունեցել£ Այսինքն, որ հնարավո°ր է ընդլայնել տեղական արտադրությունը£ Պարզապես ցանկությունն է բացակայել£ Եվ չգիտես` ինչու£ :

Թանկացումներն են նպաստել վճարվող հարկերի աճին

Ամենանշանակալի թիվը, որն առաջին իսկ հայացքից աչքի է զարնում Պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների նոր ցանկում, առաջատար երեքհարյուրյակի կողմից կատարված վճարումների շուրջ 53 միլիարդ դրամի աճն է£ Որքան էլ այստեղ հանգրվանած տնտեսվարողներին առավել հաճախ քննադատեն, այսուհանդերձ պարզ է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումն առաջին հերթին հենց վերջիններիս գործերի լավացմամբ է արտահայտվել, ինչն էլ ուղղակիորեն արտացոլվել է նշված ցուցակում£ Սակայն հայտնի է, որ մեզանում ավելի ընդունված է գործերի վատ լինելուց միայն խոսել, և դժվար է հասկանալ, թե առաջատար համարվող հարկատուների ներկայիս բազմանշանակ լռությունը իրականում ինչ է նշանակում£ Ամեն դեպքում գրեթե անփոփոխ դասավորությամբ ներկայացվող ցանկը միանգամից հուշում է, որ վճարումների աճ տեղի է ունեցել գերազանցապես թանկացումների հաշվին£ Դիցուք, «Հայռուսգազարդի» տեղն առաջին հորիզոնականում գրեթե հավերժորեն երաշխավորված կարելի է համարել... Գազի սակագնի պարբերական թանկացումը նման հեռանկար իսկապես ստեղծում է, այլապես անհնար է դառնում պատկերացնելը, թե ինչպես է ստացվել, որ սպառման ծավալների շարունակական նվազումից դժգոհող գազամատակարար ընկերությունը ոչ միայն պահպանել է առաջատարի դիրքը, այլ մինչև անգամ կարողացել է շուրջ 2 միլիարդ դրամով ավելացնել վճարած գումարաչափը£ Նշված «պարադոքսը» միգուցե չարժեր այսչափ կարևորել, եթե խնդիրը միայն «Հայռուսգազարդով» սկսվեր ու ավարտվեր£ Սակայն լրիվ նույն եզրահանգմանը կարելի է գալ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը վերագրվող տվյալներին ծանոթանալիս նույնպես£ Տարբեր ապրանքատեսակների ներկրմամբ ու վաճառքով (բազմաթիվ սննդատեսակների դեպքում էլ մենաշնորհային դիրք ունեցող) «Ալեքս Գրիգն», իհարկե, մեկ տարվա կտրվածքով բիզնեսն ավելի ընդլայնած ու կայացրած կլինի, բայց սրանով հանդերձ` դժվար է շրջանցել օրըստօրե ավելի առարկայական դարձող գնաճի թեման, և խոշոր հարկատուների ցուցակում թանկացումների ունեցած բացահայտ անդրադարձումները£ Իսկ ասվածը միայն առանձին բացառությունների չի վերաբերում£ Առաջատարների տասնյակում իրենց տեղերը պահպանած բենզին ներկրող ընկերությունների պարագայում նույնպես նույն օրինաչափություններն են գործել. չանտեսենք, որ Պետեկամուտների կոմիտեն ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակը, որի ընթացքում բենզինի 1 լիտրի գինը հատեց 400 դրամի սահմանագիծը£ Եվ չնայած երկրորդ կիսամյակը դեռ նոր¬նոր է սկսվել, այսուհանդերձ բենզին ներկրողների, թե շատ այլ տնտեսվարողների դեպքում կարելի է պնդել, որ տարեկան ցուցանիշները նույնպես պակաս «ոգևորիչ» չեն լինելու... Իսկ եթե խոսքը վառելիքի շուկայի մասին է, ապա 1 լիտր¬1 դոլար հարաբերակցությունը, անկախ ամեն ինչից, հիմա էլ է անշեղորեն պահպանվում£ Այն, որ արձանագրված շոշափելի առաջխաղացումը գերազանցապես գնաճի հետևանք է, հաստատում է ոչ միայն առաջատար տասնյակի կամ քսանյակի վճարաչափերը, այլ թեկուզ 300¬րդ կամ տվյալ դեպքում վերջին հորիզոնականն զբաղեցրած տնտեսվարողի ցուցանիշը£ Այսպես, եթե նախորդ տարի 300¬րդ հարկատուն շուրջ 100 միլիոն դրամի հարկային պարտավորություններ էր կատարել, ապա ընթացիկ տարում այս թիվը շուրջ 20 միլիոնով աճել է£ Ներմուծման ծավալների շեշտակի աճը, ինչպես նաև տեղական արտադրության որոշակի առաջընթացը նույնպես իրենց դերակատարությունն են ունեցել այստեղ£ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ, ասենք, ծխախոտ և ալկոլոհային խմիչքներ ներկրող ընկերությունների զբաղեցրած հորիզոնականներում վճարաչափերի աճի դինամիկան բավական նկատելի է թվում£ Եվ եթե ծխախոտի դեպքում Հրանտ Վարդանյանին պատկանող ձեռնարկություններին հաջողվել է պահպանել և ամրապնդել դիրքերը, ապա ոգելից խմիչքներ արտադրողները կամ զգալի հետընթաց են ունեցել կամ էլ լավագույն դեպքում շարունակում են տեղում դոփել£ Եթե ճգնաժամի հետևանքով նախորդ տարի կոնյակի արտահանումը նկատելիորեն պակասել էր, ապա հիմա արդեն անհասկանալի է մնում, թե ինչպես է ստացվել, որ ճգնաժամի հաղթահարման մասին վաղուց հայտարարած հայկական կոնյակի հիմնական սպառող Ռուսաստանը, այնքան էլ չի շտապում իրացման նախկին ծավալները վերականգնել£ Խմիչքի շուկայի պարագայում ակնհայտ է նաև, որ խոստումնալից սկիզբ ունեցած տեղական օղու արտադրությունն այդպես էլ չի կայանում, եթե չասենք` աստիճանաբար շուկայից դուրս է մղվում£ Եվ ասվածն ավելի լավ է հաստատվում` ռուսական և ուկրաինական օղի ներկրող ընկերությունների հարկային վճարաչափերի կամ, որ նույնն է, իրացման ծավալների աճի մասին տեղեկանալիս£ Պետեկամուտների կոմիտեի նոր հրապարակման մեջ տեղաշարԺերից ամենահասկանալին ու օրինաչափը, թերևս, հանքարադյունաբերական ձեռնարկություններինն է£ Ճգնաժամային 2009¬ին նրանք գրեթե չաշխատեցին, իսկ տարեսկիզբը գործունեության վերականգնմամբ նշանավորվեց£ Եվ ահա խոշորների ցուցակում նախորդ տարվա խորհրդանշական մուծումներին բավական կլորիկ թվեր են փոխարինել£ Բայց, անկախ ամեն ինչից, հերթական անգամ մի պարզ ճշմարտություն է վերահաստատվում. ամենամեծ հարկատուն սպառողն է£ Մանավանդ այս պարագայում, երբ ներկայացվող թվերի ու տոկոսների աճը մեծամասամբ թանկացումների հետևանք են£ :

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Հարավային Կովկասն այսօր նման է արթնացող հրաբխի, որի ընդերքում խորքային գործընթացներ են տեղի ունենում£ Վերջերս քաղաքական շրջանակների հետ ունեցած հանդիպումների ժամանակ այսպիսի միտք արտահայտեց քաղաքագետ Արա Պապյանը£ Ըստ նրա կանխատեսումների, առաջիկա 10-15 տարիների ընթացքում տարածաշրջանը կվերածվի հակադրությունների ասպարեզի, և կուտակված էներգիայի պարպումն, անկախ մեր կամքից, չի շրջանցի նաև Հայաստանը£ Արդարև, առաջին հայացքից թվում է, թե Թուրքիայում առկա զարգացումները զուտ այդ երկրի ներքին խնդիրներն են. Անկարան պատրաստվում է սեպտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի£ Այսօր արդեն հասկանալի է, որ դրանց դեմ է զինվորականության վերնախավի որոշ մասը, և քաղաքացիական իշխանությունը ջանում է երկրի վերահսկողությունը կենտրոնացնել իր ձեռքում. չեն դադարում բարձրաստիճան սպաների ձերբակալությունները£ Շարունակվում են նաև քրդերի և թուրք ազգայնամոլների միջև բախումները£ Այս ամենն, իհարկե, Հայաստանի հետ կապ չունի, սակայն Թուրքիան մեր անմիջական հարևանն է և մեր անվտանգության շահերից է բխում նրա ներքաղաքական կայունությունը, հետևաբար նաև կանխատեսելի երկիր լինելը£ Չմոռանանք, որ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում Անկարան բացահայտորեն փորձում է ակտիվ մասնակցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին£ Իսկ բոլորովին վերջերս թուրքական իշխանություններն ակտիվացրել են Նախիջևանի հիմնախնդրի արծարծումը£ Հայաստանին մեղադրելով, թե նա սպառնում է այդ տարածքի անվտանգությանը, Անկարան, ըստ էության, իր հնարավոր գործողությունների համար օրինական հիմք ստեղծելու նպատակ է հետապնդում£ Թուրքիան հայտարարեց Նախիջևանի անվտանգության համար երաշխավորի իր իրավունքների մասին, վկայակոչելով 1921 թ. Կարսի պայմանագրի դրույթները£ Ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի համար վտանգավոր է ոչ այնքան Ադրբեջանը` շփման գոտում իր սանձազերծած սադրանքներով, որքան Թուրքիան` հակամարտության կարգավորման գործընթացն իր քողարկված խնամակալության տակ վերցնելու ձգտմամբ£ Այս մասին էր ակնարկում օրերս «Ռեգնում» գործակալությամբ տարածված տեղեկավությունը, որում ասվում էր` «Ռուսաստանն իր զորքերը կմտցնի Ղարաբաղ, իսկ Թուրքիան` Նախիջևան»£ Զինվորական փորձագետ Ջաֆարովին այդպես մտածելու հիմք են տալիս Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի` Ռուսաստան կատարած հաճախակի այցերը£ Ադրբեջանցի փորձագետը չի բացառում, որ Թուրքիայի զորքերը կտեղակայվեն Նախիջևանում` Կարսի պայմանագրի այն դրույթի համաձայն, որը նախատեսում է Թուրքիայի ռազմական միջամտությունը` այդ երկրամասի անվտանգության սպառնալիքի դեպքում£ - Սաֆար Աբիևը այս տարի արդեն երկու անգամ այցելել է Մոսկվա£ Եվ դա վկայում է, որ մենք այժմ գտնվում ենք ղարաբաղյան խնդրի լուծման գագաթնակետում,¬ եզրակացնում է Ջաֆարովը` հիշատակելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` ապրիլի 27¬ի հայտարարությունը` «Նախիջևանի անվտանգությունը մեր անվտանգությունն է»£ Ինչպես տեսնում ենք, թուրք¬ադրբեջանական տանդեմի քարոզչամեքենան անխափան է գործում. նրանք միշտ լրացնում են միմյանց£ Իսկ Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններից ու նաև չդադարող սադրանքներից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում շտապում են£ Այնտեղ շտապում են օր առաջ լուծված տեսնել Ղարաբաղյան խնդիրը, որովհետև հասկանում են, որ ձգձգումը ավելի է դժվարացնելու կորսված տարածքների վերադարձը£ Հատկապես` որ Հայաստանի նախագահը հայտարարել է` «Մենք զիջելու ոչինչ չունենք»£ Եվ մինչ ջաֆարովները, ադրբեջանցի մյուս վայ-փորձագետներն ու քաղաքական սցենարիստներն իրենց երևակայությանը զոռ տված նորանոր, մեկը մեկից ֆանտաստիկ սյուժեներ կմոգոնեն, տարածվեց հայ¬ռուսական ռազմավարական համագործակցությունը հաստատող հերթական լուրը£ Ըստ այդմ, երկու երկրների միջև համաձայնություն է կայացել` լրացում կատարել Հայաստանում Ռուսաստանի զորակայանի մասին պայմանագրում£ Այդ պայմանագիրը ուժի մեջ է մտել 1997 թվականից` 25 տարի ժամկետով£ Այժմ այդ ժամկետը երկարաձգվում է ևս 40 տարով, ինչպես նաև փոփոխություն է մտցվում Հայաստանում գըտնըվող` Ռուսաստանի զորքերի գործառույթում` ինչը լրացման ամենակարևոր մասն է£ Մինչ օրս ռուսաստանյան զորքերը մեր երկրում պետք է պաշտպանեին ՌԴ շահերը£ Ըստ կատարվելիք փոփոխության, այսուհետ այդ զորքերը պետք է աջակցեն Հայաստանին` երրորդ երկրի դեմ պատերազմի դեպքում£ Այդ նպատակով Մոսկվան Հայաստանը և այնտեղ տեղակայված իր զորքերը պետք է ապահովի նորագույն ռազմական տեխնիկայով£ Ինչպես ասում են` իսկը ժամանակին. մինչ թուրքերը Նախիջևան ներխուժելու պլաններ կմտմտան, Ռուսաստանն ու Հայաստանն օրինական հիմքեր են ստեղծում նրանցից եկող հնարավոր վտանգներին հակահարված տալու համար£ Կարող է մեզանում լինեն քաղաքական շրջանակներ, որ քննադատաբար վերաբերվեն հիշյալ լրացմանը, պնդելով, թե այդպիսով Հայաստանի իշխանությունները երկրի անվտանգության ապահովումը հանձնում են օտարին, որը ցանկացած պահի կարող է և հրաժարվել նախնական պայմանավորվածություններից` մեզ մենակ թողնելով վտանգին հանդիման£ Սակայն որքան էլ մեծ լինեն Հայաստանի իշխանությունների վրա մոսկովյան ներգործության չափերը, որքան էլ հիմնավորված լինեն Ռուսաստանի ազդեցությունից դուրս չգալու հայ քաղաքական վերնախավի մտադրությունները, ազգային առաջնային խնդիրներին հակասող ցանկացած լուծում կմերժվի ամբողջ հայ հասարակության կողմից և կործանարար կդառնա դրանք ծրագրողների ու իրականացնողների համար£ :

Հա՞ որ...

ԽՈՇՈՐ հարկատուների` օրերս հրապարակված ցուցակում հայրենական բանկերի զբաղեցրած հորիզոնականներին ու կատարած վճարաչափերին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, թե ֆինանսատնտեսական ճգնաժամն այստեղ նոր է միայն սկսվում£ Առաջին հայացքից ամեն ինչ իհարկե հրաշալի է թվում. առաջատարների երեքհարյուրյակում նախորդ տարի 16 բանկ է ընդգրկված եղել, իսկ այս տարի նշված թիվը մեկով ավելացել է£ Սակայն պատկերը լրիվ փոխվում է, երբ վերջիններիս վճարումներին ենք ծանոթանում£ Պարզվում է, որ այս տարի հայաստանյան 17 բանկերը 7,4 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ են կատարել` նախորդ տարվա 9,4 միլիարդի փոխարեն£ Իսկ տոկոսային առումով բանկային համակարգի վճարումները նվազել են 27¬ով£ ԱՆԿԱՍԿԱԾ, այլևս դժվար է հավատալը, թե տնտեսական ճգնաժամը շրջանցել է այս համակարգը, և կայացած համարվող ոլորտը գրեթե չի տուժել£ Ակնհայտ է նաև, որ ինչ¬որ բան այստեղ հիմա էլ է կատարվում, և 27 տոկոսի անկումն անհնար է ինչ¬որ մանր¬մունր գործոնների ազդեցությամբ պայմանավորել£ Իսկ պատկերն ու ներկայացվող ցուցանիշը շատ ավելի մտահոգիչ կլինեին, եթե տեղական բանկերից մեկի գործերն անսպասելիորեն չլավանային և վերջինս միանգամից 140 տոկոսով չավելացներ հարկային վճարաչափերը£ Սակայն միայն մեկ կառույցով բանկային ճգնաժամը չի կարող հաղթահարվել, եթե, օրինակ, խոշոր համարվող «Արդշինբանկը» երեք անգամ ավելի քիչ գումար չվճարեր, «Կոնվերսբանկը», «Յունիբանկը» հետընթաց «թռիչքներ» չարձանագրեին, իսկ, ասենք, «Արցախբանկը» հարկ համարեր գոնե ինչ¬որ կերպով ներկայացված լինել խոշորների երեքհարյուրակում£ ԴԺՎԱՐ է հաշվի չառնել, որ նշված կառույցների գործերը փաստորեն սկսեցին վատանալ նրանց քաղաքական հովանավորների վերջնական բացահայտմանը զուգահեռ£ Հանգամանք, ինչն ակամա կասկածներ է ծնում, թե արդյո՞ք իրենց տերերի կամքով չէ, որ դրանք դադարել են բարեխիղճ հարկատու լինել£ Մինչդեռ չէր էլ կարևորվի, թե այս կամ այն բանկը քաղգործիչներից հատկապես ում է պատկանում, եթե զարմանալու առիթներն այսքան շատ չլինեին£ Եվ սա այն դեպքում, երբ անգամ երեք վարկային կազմակերպությունների է հաջողվել տեղ գտնել հարկատուների երեքհարյուրակում£ Ամեն դեպքում կարելի է ենթադրել, որ տարեսկզբից սկսված և միայն ՊԵԿ հրապարակման արդյունքում ակնհայտ դարձած համակարգային ճգնաժամը հազիվ թե շուտ ավարտվի£ Ավելին, առաջիկայում ոնց որ թե մեծանալու է առանձին բանկերի լուծարման կամ միավորման հավանականությունը£ :

ԵԹԵ ՀԻՄԱ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ ԼԻՆԵՐ

Քաղաքական ողջ դաշտը նախապատրաստվում է առաջիկա համապետական ընտրություններին: Խոստովանեն թե` ոչ, բայց բոլոր քաղաքական ուժերն ու հոսանքները հասկանում են, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովում խմբակցություններ կարող են ունենալ միայն այսօրվա խորհրդարանական կուսակցությունները:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Լ. Տեր¬Պետրոսյանը` ՀՀՇ վանոյական «թևի» հետ կապերը խզելուց հետո Չարենցաբար Թե Վանոյին հանկարծ տեսնեք Երևանի փողոցներում, Ասեք նրան` Լևոնն ասաց, մնաս բարո¯վ, մնա¯ս բարով£ Վանոյի արձագանքը Մնա՞մ բարով, էլ ո՞ւր մնամ, կգա°մ բարով£ Նավթով որ մերսեն` հիվանդությունը կթեթևանա Ըստ ադրբեջանական աղբյուրների Հաագայի դատարանի հայտնի որոշումից հետո Ի. Ալիևի լեզուն քառկապ ա ընկել. էս ամառվա շոգին էլ սաթրջանից զառանցում ա£ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մոտիվներով Վերլուծաբանները դեռ երկար ժամանակ կփորձեն պարզել, թե ինչպես գերտերությունները «մորթեցին» սերբերին, ո՞վ «ոտքերը բռնեց», ո՞վ արտասանեց «մի շուն տաճիկը»£ Բայց արդեն այսօր հաստատ է` «լուծ է ընկել» Ադրբեջանը£ Ռուբինյանին «բուժեցին» Սևակի «դեղատոմսով» Կարապետ Ռուբինյանի արտահայտած քննադատական խոսքերի վրա ՀԱԿ¬ը մի փութ մեղր քսեց և ստիպեց նրան կլլել` դառը, բայց բուժիչ դեղահաբի պես£ «Ղազագիր» ներկայացնելու դրդապատճառը Ո՞վ ասաց, որ թքածը չի կարելի լիզել. ոմանց համար դա պարզ ինքնազոհաբերություն է£ Զոհեց իր պատիվը Կարապետը, իր պատիվը փրկեց հովվապետը£ Երբ «մեռավ» ԼՂՀ¬ն վերադարձնելու վերջին հույսը Ըստ մեր աղբյուրների` Հաագայի դատարանի կողմից տարածքային ամբողջականության միջազգային իրավական նորմի «թաղումից» հետո Ադրբեջանում 40 օր սուգ է հայտարարվել£ Երկուսն էլ վտանգավոր են Չնայած ՀՀ¬ի համար բարեհաջող աշխարհաքաղաքական զարգացումներին, մեր իշխանությունները մշտապես պետք է հիշեն, որ թակարդի մեջ է լինում ոչ միայն ձրի պանիրը, այլև «խելքից դուրս» թանկ ապուխտը£ Ի. Ալիևի տխուր խոհերը Դե, եթե հայերին հաջողվեց մեր քթի տակից Ղարաբաղ «փախցնել», հեռավոր Լոնդոնում հայ երիտասարդին իհարկե կհաջողվեր «փախցնել» մեր նախարարի աղջկան£ Ալիևյան տխուր խոհեր ¬ 2 ԼՂՀ հարցում հայերն ամբողջ միջազգային հանրությանը «խելքահան» արեցին£ Այդ խայտառակությունը քիչ էր, հիմա էլ Լոնդոնում մեր նախարարի աղջկան «խելքահան» արեցին£ Միջազգային նորմերը չխախտող սեր Ադրբեջանի նախարարի աղջկա պարզաբանումը - Ես հայ երիտասարդի հետ կապվել եմ ազգերի ինքնորոշման սկզբունքից ելնելով, այլ ոչ թե տարածքային ամբողջականության£ Սերը սահմաններ չի ճանաչում£ Ժողովրդի արձագանքը` հացը թանկանալու կառավարության ակնարկին Ի՞նչը չէր թանկացել. Միմիայն հացը, Լրացվելու է այդ խոշոր «բացը», Անտեսվելու է աղքատի լացը, Ու ֆռռալու է վաղուց կանգ առած ՀԱԿ¬ի ժանգոտած հին ջրաղացը£ Վանոյի դժգոհությունը Արամ Մանուկյանի` ՀՀՇ ղեկավարը դառնալու կապակցությամբ Արամն ասում է` ամեն ինչ կարամ, Բայց ես վստահ եմ, որ կանի հարամ... :

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

Եվրասիայում Ռուսաստանի մտադրությունները և ռուս¬ամերիկյան զարգացումները, կարծես, մինչ այս ձևավորված հայացքները վերանայելու անհրաժեշտություն են թելադրում£ Մանավանդ վերջին իրադարձություններից հետո£ Դիցուք, Մեդվեդևի այցը Միացյալ Նահանգներ և խնդրանքը` որպեսզի աջակցեն` տեխնոլոգիապես արդիականացնելու Ռուսաստանի տնտեսությունը£ Կամ` Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան. ԱՄՆ¬ի պետքարտուղարը եղավ Վրաստանում` իբրև Ամերիկայի դաշնակից, բայց կարծես հենց այնպես` ձևականորեն հայտարարեց, թե կաջակցեն£ Իսկ Ռուսաստանն էլ, որ մինչ այդ դեմ էր արտահայտվել, հանկարծ համաձայնեց Իրանի դեմ ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին, ինչի նախաձեռնողը Նահանգներն էր£ Ինչպես Stratfor¬ն է վերլուծել` այս ամենը հստակ փաստում են, որ երկու պետություններն էլ գիտակցում են, թե ո՞ր սահմանն անցնել չեն կարող£ Ընդհանուր առմամբ Ռուսաստանին հուզում է 2 հիմնախնդիր£ Նախ, ամրապնդել ներկայում ունեցած իր ազդեցության ոլորտը` չափը չանցնելով£ Սրա հետ մեկտեղ նրան պետք են արևմտյան ներդրումներ ու տեխնոլոգիաներ£ Այսինքն` մնացյալը խաղ է, առևտուր` Արևմուտքի հետ£ Ամերիկան էլ Ռուսաստանի կարիքն ունի դարձյալ 2 պատճառով£ Նախ, նրան պետք է, որ ՌԴ¬ն լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ, որպեսզի Իրաքում չբարդանա ԱՄՆ¬ի վիճակը£ Սրանից զատ Ամերիկային անհրաժեշտ է ռուսական նյութա¬տեխնիկական ապահովությունն Աֆղանստանում, քանի որ երկիրը փորձում է դուրս գալ այդ բախումից£ Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով` իրենց հաջորդ քայլը պետք է լինի լիարժեքորեն հասկանալ, թե Ռուսաստանն ինչ չափով է ամրացել այս տարածաշրջանում£ Դրա համար հարկ կլինի քննարկել, թե հնարավոր բախումների ինչ «աղբյուրներ» կան£ Այնպիսի վայրերում, ինչպիսիք Ղազախստանն ու Ուզբեկստանն են, վարչակարգի փոփոխությունները կարող են ի հայտ բերել և ընդգծել համախմբման ուղղության Ռուսաստանի ջանքերի թույլ կողմերը£ - Մենք նաև հսկում ենք` լիարժեքորեն կիրագործվե՞ն տեխնոլոգիաների փոխանցումն ու ներդրումները£ Մենք դեռ կտեսնենք, թե Ռուսաստանը շարունակելո՞ւ է, արդյոք, իրանական խաղաթղթերով խաղալ իր օգտին£ Մասնավորապես, օգոստոսին կամ սեպտեմբերին կավարտի՞ Բուշերի ատոմակայանը£ Մեզ համար դա կնշանակի, որ Մոսկվան շարունակում է մոլորեցնել Իրանին, որպեսզի օգուտ քաղի Արևմուտքից,¬ եզրակացնում է Stratfor¬ը£ :

Սահակաշվիլին նորից կպատերազմի՞

Վրաց նախագահն անցյալ շաբաթ իր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է ավելացնել ռազմական ներուժը` որպեսզի ամեն մետրն այրվի թշնամու ոտքերի տակ£ Թշնամին էլ, պարզ է` Ռուսաստանն է£ - Ռուսաստանը ձգտում է հպատակեցնել վրացական ժողովրդավարությունը և վերահսկել Վրաստանի ողջ տարածքը,¬ ասել է Միխեիլը£ Դրա համար էլ նա իր զինվորականներին հանձնարարել է հետ գրավել զավթված տարածքները£ Ընդ որում, նա կետ առ կետ նկարագրել է, թե ինչպես պետք է իրականացվի այդ «հետորմյան»£ Ինչպես տեղեկացրել է ՀՏրոՈսՑ¬ը, նախ` բանակը պետք է պատրաստ լինի պաշտպանական մարտեր մղել և առաջվա նման չբավարարվել խաղաղարար առաքելությամբ£ Վրացական յուրաքանչյուր գյուղ ու քաղաք պետք է ունակ լինի պաշտպանել իրեն. դրա համար բնակավայրերում հարկավոր է ստեղծել բնակչությանը նախապատրաստող փոքր խմբեր և ապահովել անհրաժեշտ զենքով£ Բացի այս, Սահակաշվիլին կոչ է արել արագացնել սպաների պատրաստումը և տեղեկացրել է, որ բարեփոխումների ընթացքում վերջերս ծառայությունից հեռացվել է առաջադրված խնդիրները լուծել չկարողացող ավելի քան 800 սպա. - Բանակում պետք է մնան միայն արժեքավոր կադրերը,¬ նշել է նախագահը£ Նա բացատրել է, որ աֆղանական գործողություններին վրացի զինվորների մասնակցությունը լավագույն վարժանք է` մարտական պայմաններում£ Հնարամիտ այս ղեկավարը կարծում է, որ Վրաստանը պետք է ընդլայնի իր մասնակցությունն Աֆղանստանի պատերազմին, որպեսզի ավելի մեծ թվով զինվորականներ մարտական փորձ ձեռք բերեն£ Մնում է պատերազմող կողմերին և ռազմական տեխնիկային հանձնարարել, որ հանկարծ պատահաբար վրացի զինվորական չսպանեն. նրանք վարժվում են` իրենց պատերազմի համար փորձառություն վաստակելու նպատակով£ Ռազմատենչ Միխեիլը խոստացել է նախաճգնաժամային մակարդակի հասցնել կրճատված ռազմական բյուջեի հատկացումները` 930 մլն դոլար£ Նա հիշատակել է ռուսական բանակի մասին ամերիկյան գեներալ Պետրեուսի խոսքերը. - Նա ասել է, որ ռուսական բանակը բաղկացած է ավազակներից. մարդկանցից, ովքեր այստեղ զբաղված էին թալանով, սպանություններով և բռնաբարություններով£ Մենք բոլորս տեսանք, թե ինչ տիպի ուժի հետ գործ ունենք£ Եվ դրանք արդեն իմ խոսքերը չեն. դրանք ամերիկյան գեներալի խոսքերն են և ճշգրտորեն նկարագրում են այն, ինչը մենք լավ գիտենք£ ...Դրա համար ամեն քառակուսի մետրը պետք է այրվի հակառակորդի ոտքերի տակ, և նա պետք է դա իմանա£ Պատերազմը, թերևս, միակ դեպքն է, որի պարագայում Սահակաշվիլին կարևորում է նաև իր երկրում ապրող մյուս ազգություններին. - Վրաստանի պաշտպանությունը բազմազգ երկրի յուրաքանչյուր ներկայացուցչի խնդիրը պետք է լինի£ Մենք լավ տեսանք, թե Վրաստանն ինչպես էին պաշտպանում էթնիկ բոլոր խմբերի ներկայացուցիչները,¬ ասել է նա£ Հետաքրքիր է, նրան հիշեցնող կլինի՞, թե վարչախումբն ինչպես է վարվում նույն այդ այլազգիների մշակութային արժեքների հետ և ինչպես է ջանադրաբար փորձում առաջ մղել նրանց ուծացման գործընթացը£ :

Ադրբեջանավայել սադրանքներ

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների մեղմ ասած «վրդովմունքը»: Պատճառը պարզ է. Ս. Օհանյանը խոսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, այսինքն` այն ամենի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետության իշխանություններին:

Նոր մեդալ ՀՀ զինված ուժերում

ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՀ զինված ուժերում «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալ հիմնելու և դրա կանոնադրությունն ու նկարագրությունը գործողության դնելու մասին:

Պարգևատրվել են ժամկետային զինծառայողները

ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը:

ԶԻՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Մետաղների մշակման գործում մեծ տեղ է զբաղեցնում զենք պատրաստելու արհեստ-արվեստը£ Հայկական բարձրավանդակը դարեր շարունակ ենթարկվել է օտարերկրյա զավթիչների հարձակումներին և ավերածություններին, նախ անցել է հռոմեացիների, պարսիկների, արաբների ձեռքը, ապա ոտնակոխ է եղել սելջուկ-թուրքերի, մոնղոլների ու Լենկթեմուրի հորդաների կողմից, որոնք անխնա կերպով ավերի ու թալանի են մատնել հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր:

Վիլեն ՄԱՐՏԻԿՅԱՆ. ԿՅԱՆՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մտավորականի, մանավանդ` լրագրողի համար, ապրած ժամանակը անձանձիր հուշերի պարփակում է£ Հուշեր, որոնք ընթացքդ ջերմացնող մշտական ուղեկիցդ են և ապրելիք օրերիդ լավագույն խորհրդատուն£ Իր իսկ ապրած կյանքից լրագրող-հրապարակախոս Վիլեն ՄԱՐՏԻԿՅԱՆԻ ամբարած հուշերը, որը նա ներկայացրել է համեստ մի գրքով, ոչ միայն հաճելի ընթերցանության պահեր են պարգևում, այլև Հայաստանի 2¬րդ հանրապետության մշակութային, լրագրողական և, ամենակարևորը` մեր մեծերի կյանքից հետաքրքիր դեպքեր արձանագրում£ Վերնագիրն էլ խոսուն է` «Կյանքին ընդառաջ». ասել է թե` իր վաստակի հանդեպ պատասխանատվություն ունեցող անհատը բոլոր ժամանակներում ու բոլոր իրավիճակներում ինքն է հարթում անցնելիք ուղին` տեղի չտալով խոչուխութերին£ Ինքնուրույն կյանք իր մուտքի առաջին «կայարաններից» մեկը «Ավանգարդ» թերթի խմբագրությունն է եղել, որտեղ աշխատանքային կոփվածք ստանալով, Վիլեն Մարտիկյանը նաև իր ժամանակի շունչն է դարձել£ Ավանգարդյան տարիների նրա հուշերից ներկայացվող պատառիկներն, անշուշտ, նորօրյա ընթերցողին նույնպես կգրավեն£ (Սկիզբը` նախորդ համարում) …Հիշում եմ Ավետիք Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի այցելությունները, նրանց զրույցները ոչ միայն գրականության հարցերի, քաղաքական տարբեր իրավիճակների, այլև, ավելի հաճախ, մարդկային փոխհարաբերությունների մասին:

Հայերը խանգարեցին Մեթյուին

Կարծես թե որոշակի բարդություններ են ծագել` Մեթյու Բրայզային Ադրբեջանում ամերիկյան դեսպան նշանակելու գործում£ Նա հանդիպման չի հրավիրվել Սենատի արտաքին կապերի կոմիտե` ի տարբերություն ամերիկյան դիվանագիտական առաքելությունների մյուս ղեկավարների ու դեսպանների£ Երեկ` օգոստոսի 3¬ին, սենատոր Քերիի նախագահությամբ տեղի ունեցած գործնական հանդիպման հրավիրված տարբեր երկրներ ուղարկվող դեսպանների 25 թեկնածուների շարքում Բրայզան չի եղել£ Ինչպես հաղորդել է ԼA REGNUM ծՏՉՏրՑՌ¬ն` օրերս Սենատի արտաքին կապերի կոմիտեում լսումներ են անցկացվել` Ադրբեջանում Մեթյուին դեսպան նշանակելու առնչությամբ£ Թեկնածուն ներկայացել է կնոջ` թրքուհի Զեյնո Բարանի հետ£ Բրայզան պատմել է Ադրբեջանում Ամերիկայի գերակայությունների մասին, խոստացել է նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավոր մանը և «Նաբուկո» ծրագրի իրագործմանը, օգնել կոռուպցիայի դեմ պայքարում, աջակցել մամուլի ազատությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը£ Լսումներից առաջ Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն ներկայացրել էր 7 էջանոց զեկույց, որը բովանդակում էր Մեթյուի նախընթաց գործունեությունը` ԱՄՆ¬ի պետքարտուղարի տեղակալի օգնականի, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում£ Միջազգային մամուլը փաստել է, որ Հայկական սփյուռքը դեմ է այս դիվանագետին Բաքվում նշանակելուն և գտնում է, որ նա բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի ու կաշառված է ադրբեջանցի պաշտոնյաների կողմից£ :

Չերչիլի ծնոտը` 4,5 հազար ֆունտ

The Telegraph¬ը գրել է, որ Ուինսթոն Չերչիլի դնովի ծնոտը վաճառքի է հանվել Բրիտանիայում£ Երկրորդ աշխարհամարտի տարիներին իր փայլուն ելույթներով ճանաչված բրիտանացի առաջնորդը ստիպված է եղել պրոթեզ օգտագործել, որպեսզի թաքցնի խոսքի արատը£ Հենց այդ պրոթեզի նմուշօրինակն էլ վաճառում է դա պատրաստող ատամնատեխնիկի որդին£ Աճուրդը կկայանա Նորֆոլկում£ Սպասվում է, որ ծնոտը կարժենա 4,5-5 հազար ֆունտ£ :

Լրագրողներին ամենուր են պատուհասում

Մեքսիկայի հյուսիսում 4 լրագրող են հափշտակել£ Ինչպես տեղեկացրել է Reuters¬ը` հղում կատարելով Milenio մեդիա¬գրուպին, այդ լրագրողները լուսաբանել են կազմակերպված հանցագոր ծությանն առնչվող թեմաներ£ Առևանգվածների գործընկերների կարծիքով` խոշոր նարկոմիավորումներն այդ կերպ փորձում են լռեցնել լրատվամիջոցներին£ Milenio¬ից տեղեկացրել են, որ թղթակիցներն անհետացել են անցյալ երկուշաբթի` երբ ռեպորտաժ էին պատրաստում Դուրանգո նահանգի բանտերից մեկի շուրջ ծագած աղմուկի մասին£ Այս կալանավայրի պետի նկատմամբ կասկածներ են եղել, որ նա ժամանակավորապես ազատ է արձակել որոշ բանտարկյալների, որպեսզի նրանք իրականացնեն նարկոբարոնների պատվիրած սպանությունները£ BBC News¬ի տվյալնելով` առևանգվածներից 2¬ը Televisa հ/ը, 3¬րդը` Multimedios հեռուստաալիքի օպերատորներ են, իսկ 4¬րդը` El Vespertino թերթի լրագրող£ Հարկ է նշել, որ 2006¬ից Մեքսիկայում սպանվել է առնվազն 30 լրագրող. նրանցից 9¬ը` 2010¬ին£ :

Վայրագությունը ազգություն չի ճանաչում

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ամուսնական մի զույգի, որոնց տան շրջակայքում հայտնաբերվել են 8 մանկիկների մնացորդներ£ Նախնական վարկածով` սպանվածները նույն զույգի զավակներն են (տեղեկացրել է Associeted Press¬ը)£ Հանցագործները բացահայտվել են պատահաբար£ Ոչ մեծ Վիլլեր-օ-Տերտր ավանի տներից մեկի բակում, որտեղ նախկինում ապրել են մանկասպան ամուսինները, որոշել են ջրավազան փորել և հանկարծ գտել են կմախքների կտորտանք£ Դրանք 2 մանուկների ոսկորներ են եղել. երեխաները թաղված են եղել շուրջ 10 տարի առաջ£ Ոստիկաններն ուսումնասիրել են ամսողջ տունն ու բակը և հայտնաբերել նոր դիակներ£ Վիլլեր-օ-Տերտրում մոտ 700 մարդ է ապրում, ու բոլորն էլ լավ ճանաչում են իրենց նախկին հարևաններին` որպես կիրթ, հաճելի մարդիկ£ Ամուսինն էլ քաղաքապետարանի խորհրդի անդամ է եղել£ Ամուսինների անուններն առայժմ չի հրապարակվում, բայց 2¬ի տարիքն էլ 45 է£ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ արվեստների ու նորաձևության հայրենիք Ֆրանսիայում£ Ոչ շատ առաջ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել իր 6 երեխաներին սպանած Սելին Լեսաժը£ Զոհերի մարմինները նա պահել է իր իսկ տան նկուղում` պլաստիկ պարկերի մեջ£ Իսկ Վերոնիկա Կուրժոյին ազատազրկել են` 3 նորածինների սպանության համար£ Նրա ամուսինը երեխաների մասին ոչինչ չի իմացել` մինչև սառցարանում նրանց կտորտանքը հայտնաբերելը£ Հոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ մանկասպանուհին տառապել է հղիությունը մերժելու ախտանիշով£ Ֆրանսիայի հարևան Գերմանիայում էլ 2006 թ. 15 տարվա բանտարկության դատապարտված կինն էլ Լեհաստանի սահմանին մոտ ավանի իր տան բակում թաղել է սեփական ծնողներին£ 25 հազարից էլ պակաս բնակչություն ունեցող ավստրիական Ամշտետենում Յոզեֆ Ֆրիտցլը 15 տարի բռնաբարել է հարազատ դստերը£ Մինչդեռ հարևանները նրան համարել են լավ դրկից ու հաճելի անձնավորություն£ Եվրոպական բարեկյաց շատ ավաններ, ուրեմն, ահավոր գաղտնիքներ կարող են թաքցնել£ Պատճառը, թերևս, եվրոպական սառնասրտություն ասվածն է. ուրիշների կյանքին չխառնվելու (ավելի ստույգ` այլոց հանդեպ անտարբերության) սկզբունքն օգնում է սարսափազդու հանցանքներ կոծկել)£ :

Ռուսաստանը բնակչազրկվում է, աշխարհը` բազմանում

Այս կերպ, թերևս, իր խանդը կարտահայտեր ցանկացած երկիր, որի ժողովրդագրական վիճակագրությունը միայն անկումներ է արձանագրում£ Ռուսաստանի պարագայում, իհարկե, մտահոգությունն աշխարհի ամենամարդաշատ երկրների 10¬նյակից դուրս մնալն է, ինչի մասին ահազանգել են փորձագետները` կանխատեսելով մյուս երկրների բնակչության կայուն աճ£ 2009¬ին ՌԴ¬ում հաշվվել է շուրջ 142 միլիոն մարդ£ Սակայն աճի միտումը հուշում է, որ 2025 թ. այդ ցուցանիշը կնվազի մինչև 133 միլիոն, իսկ 2050¬ին` մինչև 117 մլն£ Այս կանխատեսումներն ամերիկյան վերլուծական կազմակերպություններից մեկի` Ազգաբնակչության վերաբերյալ տեղեկատվական բյուրոյի նոր հաշվետվությունից են, որի շնորհանդեսն օրերս կայացել է Վաշինգտոնում£ Մասնագետների փաստմամբ` եթե 2009 թ. աշխարհի մարդկությունը հաշվվել է 6,8 միլիարդ, ապա 2025¬ին այն կավելանա 1,3 միլիարդով, իսկ քառորդ դար անց կկազմի մինչև 9,4 միլիարդ մարդ£ Հաշվետության հեղինակները հավաստիացնում են, որ աճի ամենաբարձր ցուցանիշը կարձանագրվի Աֆրիկայում. 2050 թ. այստեղ կրկնապատկված կլինի ազգաբնակչությունը` կազմելով 2,1 միլիարդ£ Ասիայում այսօր ապրող 4,2 միլիարդ մարդիկ առաջիկա 40 տարիներին կավելանան ևս 1,3 միլիարդով£ Այս թվաճը գերազանցապես պայմանավորված կլինի աշխարհի ամենամարդաշատ երկրներ Հնդկաստանի (1,2 մլրդ` հիմա, ավելի քան 1,7 մլրդ` 2050 թ.) և Չինաստանի (համապատասխանաբար` 1,3 և 1,4 մլրդ) ժողովրդագրական միտումներից£ Ամերիկյան հետազոտողների կարծիքով, Եվրոպան պատմության մեջ առաջին տարածաշրջանը կլինի, որտեղ երկարատև հեռանկարով ազգաբնակչությունը կնվազի£ Պատճառը հասկանալի է ու նաև տեսանելի` ոչ միայն մասնագետ ուսումնասիրողների համար. ծնելիության ցածր մակարդակը£ Սա ամենից ավելի վերաբերում է Արևելյան Եվրոպային ու Ռուսաստանին£ Եթե ներկայումս աշխարհում հաշվվում է 738 միլիոն եվրոպացի, ապա 4 տասնամյակ անց այդ թիվը կնվազի 36 միլիոնով£ Ինչ վերաբերում է Ամերիկային` այսօր այնտեղ ապրող 310 միլիոն մարդիկ կբազմանան` կազմելով 399 միլիոն£ Ավելին, 2050¬ին ամերիկաբնակների թիվը կարող է դառնալ 423 միլիոն, կամ նույնիսկ 458 միլիոն` պայմանավորված ներգաղթի տեմպերով£ Աշխարհի ամենամարդաշատ երկրների առաջին տասնյակում ներկայումս Չինաստանն է (1,3 մլրդ), Հնդկաստանը (1,2 մլրդ), ԱՄՆ¬ը (399 միլիոն), Ինդոնեզիան (235 մլն), Բրազիլիան (193 մլն), Պակիստանը (185 մլն), Բանգլադեշը (164 մլն), Նիգերիան (158 մլն), Ռուսաստանն ու Ճապոնիան (127¬ական մլն)£ :

Եթե մեկը, ուրեմն` լավագույնը

Երբ հեղինակների գերակշռող մեծամասնության հետ միասին Նկարչի տանը մասնակցում եմ 35¬ը չբոլորած երիտասարդների մեկական աշխատանքի ցուցահանդեսի բացմանը, պարզ տրամաբանությամբ` ակնկալում եմ հաղորդակցվել ՀՆՄ նոր սերնդի ստեղծագործական ներուժի լավագույն դրսևորումների հետ£ Առաջին հայացքից աղքատիկ «բովանդակված» սրահում (գուցե` անշահեկան կազմակերպմա՞մբ. ասենք, մարգարիտը ցեխի մեջ էլ երբեմն փայլփլում է, ինչպես սկսնակ արվեստագետ Արման Համբարձումյանի «Անգլուխ աքլորը…» ԵՊՄՀ «կերպարվեստաքաոսում») «վերնիսաժային» տրամադրությամբ եմ համակվում£ Պարզվում է, այստեղ մեկտեղված են համքարությանն անդամագրված իննսունից վաթսունը£ Ափսոսում եմ մայրաքաղաքից դուրս գտնվողների ակամա օտարման համար£ Հենց որ առաջնայնանում է նյութականի գործոնը, ցավոք, ինքնաբերաբար կապանքվում են մեզ «ընձեռված» ազատությունները£ Մշակույթի ցանկացած բնագավառում կհանդիպեք մեր նոր կենսակերպի այս ցավագին իրողության տխուր պատկերներին£ Կերպարվեստում «վերնիսաժային» կամ «սալոնային» պահանջարկի գերիշխանությունն էլ, ըստ իս, հիմնականում նյութականի զորեղ կամքով է պայմանավորված£ Սրա բազում վկայություններից մեկն էլ, կարծում եմ, երիտասարդական այս ցուցահանդեսն է, որն աչքի է ընկնում «վերնիսաժային» գեղանկարի առատությամբ£ «Դանայուհու» ծաղկազարդ հեշտանքի պատկերից հայացքդ փոխանցվում է շղարշահենք «Միֆին», մոլորվում «Կառնավալի» խայտաբղետ երփնատիրույթում, սահում «Պատուհանից այն կողմ» ուրվագծվող ծաղիկների վրայով, շրջանցում որևէ զգացողություն չարթնացնող «Տագնապները»` արվեստում արդիականի թյուրըմբռնման ցցուն խորհրդանիշներից մեկը£ «Ձենով Օհանի» քարականչն անմիջապես ես «լսում»£ Փոքր¬ինչ հապաղելով Հարություն Ավագյանի «Մենք» շարքի «ներկայացուցիչ» կմախքացած կարմրաներկ մատակի մերօրյա անդրադարձի դեմ¬հանդիման` տարվում ես Կարեն Կարապետյանի «Արցախ» մեծադիր նատյուրմորտի դասական պարզությամբ, որն այնուհետև կրկին հայտնվում է Արման Վահանյանի «Շորժայում» և Հայկ Մարտիրոսյանի «Կոնդ»¬ում£ Վերջին անհատական ցուցահանդեսից տպավորված Ավետիս Խաչատրյանի «Թզուկների հեքիաթի» վառվռուն «շքերթից» հետո մի պահ փորձում ես կողմնորոշվել Զարուհի Գասպարյանի թափանցիկ «Երազանքներ»¬ում£ Սահմանափակ ուղեղով, այսինքն` մտքի հետընթացում, հազիվ թե թափ հաղորդվի Ժամանակին` հուշում է Հովհաննես Գասպարյանի «Սլացիր առաջընթաց» գիպսակերտ կոմպոզիցիան£ Նարինե Գրիգորյանի «Տպավորություն»¬ից անհամեմատ տպավորիչ ես գտնում Տիգրանուհի Մարտիրոսյանի «Եղեռնը», Լիլիթ Վաղարշյանի «Կատուն» և Հայկ Պետրոսյանի «Ռոզի» մանրաքանդակը£ Նաև` Հասմիկ Մանուկյանի «Հայկական տպագրության 500-ամյակը» միակ պլակատը (տեսակի նկատմամբ հետաքրքրության կտրուկ անկման մեջ, անկասկած, պետական մարտավարության համակարգում հանիրավի թերարժևորումն է` որպես երկրի գաղափարախոսության ներազդու «խոսնակ»)£ Դժվարանալով հաստատել քո ժամանակակցի բնութագրական հոգեվիճակի ու խղճուկ կեցության մարմնավորողին (կտավի հակառակ կողմում «Շահան» է սոսկ մակագրված)` վերստին սևեռվում ես վերջին շրջանի տարբեր խմբակային ցուցահանդես ներից ուրույն մտածողությամբ ու ակնհայտ ձիրքով հիշողությանդ մեջ դաջված Արթուր Հովհաննիսյանի վրձնած գեղանկարչական աշխարհի նորահայտնության վրա£ Անսովոր նորը տաղանդավոր այս կերպարվեստագետի «Քրիստոս և Պետրոս» ծավալուն աշխատանքում աստվածաշնչյան հանրահայտ իրողության (Հիսուսի ամենանվիրյալ աշակերտի «բնազդային» եռակի ուրացումը մինչ ճակատագրական գիշերվա լուսաբաց) սեփական մեկնաբանության շեշտադրումն է` նույն առաքելությանը հակադիր խաչված Ուսուցչի ու նրա հետնորդի, որի աչքերում թանձրացել է զարմանքը իր ակամա դավաճանության անհերքելիության£ Կտավի ամենավառ շտրիխ¬աքլորականչն իրականում խորհրդանիշներից մեկն է երդվյալ քրիստոնյաներիս երերուն հավատի£ Կամավոր ընդունելով մեր իսկ խաչելությունը` գետնաքարշ ենք մնում, անկարող լիովին մաքրագործման, եթե նույնիսկ քայլում ենք Աստծո որդու հորդորած ճամփաներով£ Երբ հետահայաց փորձում ես հասկանալ 60 աշխատանքներից հատկապես այս մեկով հրապուրվածությունդ, գլխի ես ընկնում, որ տարիքի համեմատ խորը դիտողունակություն ու թեմատիկ հետաքրքրություն հանդես բերող այս երիտասարդը շատ ու շատ սերնդակիցներից տարանջատվում է իր գլխավոր ասելիքի «ձևակերպման» որոնումների արդիաշունչ ու խոհուն արտահայտութ յուններով£ :

ԴԱՍԱԿԱՆ, ԱՅՍԻՆՔՆ ՀԱՎԵՐԺ ԿԱՏԱՐՅԱԼ

Օպերայինի փորձասենյակում Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի բեմադրության (խորեոգրաֆ` Ռուդոլֆ Խառատյան) առաջին գործողության «չսրբագրված» տարբերակի խաղարկման եզակի հանդիսատեսն էի: Գարնանային պրեմիերաներին, Դամասկոս, Թբիլիսի ու Ստեփանակերտ իրարահաջորդ բալետային շրջագայություններին համընթաց ծավալած ստեղծագործական բնականոն աշխատանքով մեր բալետախումբը հանրածանոթ երաժշտադրամատուրգիական կտավն էր առկա ներուժի ողջ երփնապնակով մարմնակերտում:

Ումարովը որոշել է մեռնե՞լ

Ռուսաստանյան մամուլում ցնցող լրատվություն է հայտնվել` թե` կովկասյան ահաբեկիչների առաջնորդ Դոկու Ումարովն իր լիազորությունները հանձնում է ոմն Ասլամբեկ Վադալովի, իսկ ինքը թոշակի է անցնում` առողջական վիճակի պատճառով£ Տեղեկացվում է նաև, որ Ումարովը շարունակելու է իր անձնական ջիհադը` վրեժխնդրությունը, բայց արդեն որպես հոբբի, ինչպես, ասենք, ձկնորսությունն է կամ դոմինոն£ Որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ շուտով հավանաբար լուրեր կտարածվեն նրա մահվան մասին, բայց անհայտ կմնա` նա իսկապե՞ս վախճանվել է, թե՞ ոչ£ Եվ ընդհանրապես, կասկածի տակ է առնվում Ումարովի գոյության փաստն անգամ` մտացածին կերպար համարելով նաև Վադալովին£ Իհարկե, այդպիսի անուն¬ազգանուններով անձինք կան Չեչնիայում, բայց միայն` անուն¬ազգանուններով և ոչ մի վտանգ էլ չեն ներկայացնում£ Ստացվում է, որ Ռուսաստանին թիվ 1 ահաբեկչի կեղծ կերպարներ են պետք` տպավորություն ստեղծելու, թե Չեչնիայում ինչ¬որ անանուն ուժ է պաշտպանում գրոհայիններին£ Եվ այդ ուժը Կադիրովը չէ. նա, ընդհակառակը, շահագրգռված է ընդհատակյա հրոսակների վերջնական ոչնչացմամբ£ Իսկ դրա համար բավական է միայն մեկ զանգ` Կրեմլից£ Թե չէ` այնքան փոքր է Չեչնիան, որ բոլորի մասին բոլորը գիտեն ամեն ինչ£ Ոչ միայն ուժայինները, այլև շարքային քաղաքացիներից շատերը գիտեն, թե որտեղ են ուտում, խմում ու քնում անորսալի համարվող Մուսլիմ ու Հուսեյն Գավաևները, Թարխան Գազիևը, Սայիդ-Էմին Դադաևը£ Նրանց չեն ոչնչացնում, որպեսզի Չեչնիայում երկարաձգվի պատերազմը, որովհետև որոշ ուժայիններ արդեն իրենց չեն պատկերացնում առանց ահաբեկչական ընդհատակի£ Առանց դրա նրանցից շատերն ստիպված են զենքը վայր դնել և ուրիշ աշխատանք գտնել. սակայն օգտակար գործով զբաղվել նրանք երբեք չեն կարողացել£ :

Ալկոհոլամոլ ռուս դիվանագետը

Էստոնիայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ուսպենսկին զրույցի է հրավիրվել ընդունող երկրի արտգործնախարարություն` դիվանագիտական առաքելության աշխատակից Ստանիսլավ Ռիսչիի վարքագծի առնչությամբ (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն)£ Տալլինի ոստիկանությունը մեկ օրում 2 անգամ կանգնեցրել է Ռիսիչի ավտոմեքենան` երթևեկության հանդիպակաց գծով ընթանալու պատճառով£ Պարզվել է, որ դեսպանատան 49-ամյա տեխնիկական աշխատակիցը մեքենան վարում է անսթափ վիճակում£ Դիվանագիտական անձեռնմխելիությունը ոստիկաններին թույլ չի տվել նրան ձերբակալել£ Ստիպված «դեպքի» վայր է հրավիրվել ռուսական դեսպանության մեկ այլ աշխատակից` գործընկերոջն ու հայրենակցին տուն հասցնելու£ Որոնող սիրտն ամենուր փնտրում է ՆՐԱՆ, ում հետ ժամանակն ավելի աննկատ կանցնի£ Ամենո°ւր£ Իսկ աշխատավա՞յրն ինչու պետք է բացառություն լինի£ Ինչպես ասում են` «երկուսը մեկում», կամ` «հաճելին օգտակարի հետ» և կամ` «առանց արտադրությունից կտրվելու»£ Այո, այդպես էլ է պատահում` Ամուրի նետը հանկարծ սիրտդ խոցում է աշխատավայրում£ Խուսափե՞լ մտերմիկ հարաբերություններից, թե՞ խորացնել դրանք£ Ոմանք, իհարկե, նման կապեր են որոնում` այսպես կոչված գործնական առաջընթաց ապահովելու£ Բնականաբար` շեֆի կամ հիմնարկում ղեկավար դիրքեր զբաղեցնողի հետ£ Սա այլ թեմա է£ Ու գուցե հենց այդ պատճառով է, որ ծառայողական սիրավեպերն այնքան էլ բարեհամբավ չեն (մեղմ ասած)£ Կարծիք կա, թե դրանք վաղանցիկ են, կարող են վտանգել առաջխաղացումն ու խնդիրներ հարուցել£ Այդուհանդերձ, զգացմունքներից չես խուսափի, ու պետք էլ չէ` եթե կենցաղային շահախնդրություն չէ դա, այլ` նաև աշխատանքային օրվա տևողությամբ և գործնական հարցերը գորովալից հայացքի ներքո լուծելու բնական պահանջ£ Ահավասիկ, գերմանացիների 2/3¬ը գոնե մեկ անգամ սիրահարվել է գործըկերներից մեկին. նրանց 43 %¬ը սիրավեպ է ունեցել աշխատընկերոջ(ուհու) հետ, իսկ 15 %¬ը կյանքի ընկերոջը գտել է հենց աշխատավայրում£ Այս տվյալները վիճակագրական հարցումների ամփոփագրից են. հարցումը կատարվել է ծանոթությունների խոշորագույն բորսաներից մեկի Elitepatrner.de ինտերնետ-պորտալով£ Գերմանիայում զուգընկեր ավելի հաճախ որոնում են աշխատատեղում, քան դիսկոտետներում, կինոթատրոններում կամ դրսում£ Հոգեբան ու նշյալ պորտալի առաջատար փորձագետ Լիզա Ֆիշբախին այս փաստը չի զարմացնում. մարդիկ իրենց 2¬րդ կեսին որոնում են այնտեղ, ուր շաբաթական 5 օր և օրական 8 ժամ համատեղ են անցկացնում£ Ինչպես ամեն ինչ, ծառայողական սերերն էլ 2 տեսակի ընթացք ու 2 ավարտ են ունենում` երջանկաբեր և պառակտվող£ Սկսենք դրականից£ :

Դուստր Քլինթոնի հարսանիքը` 2 միլիոն դոլար

30-ամյա Չելսի Քլինթոնի հարսանիքն, ամբողջ ծիսակարգով, կարժենա 2 միլիոն դոլար£ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլիթոնի և գործող պետքարտուղար Հիլարիի դուստրն անցած հանգստյան օրերին ամուսնացավ` Նյու Յորքի Ռեյբնեկ փոքրիկ քաղաքում£ Սննդի համար նախատեսվել էր 700 հազար, նվագակցության համար` 40 հազար դոլար£ Չելսիի ընտրյալը 32-ամյա ֆինանսիստ Մարկ Մեզվինսկին է£ :

Արևից մեծ` 320 անգամ

Գիտնականներին զարմացրել է իր չափերով Արեգակին 320 անգամ գերազանցող հայտնաբերված հսկայական աստղը£ Մուգ կապույտ այդ` R136a1 աստղը ճանաչվել է Տիեզերքի տերը£ Եթե մեր Կաթնածիրում այն փոխարիներ Արեգակին, ապա մեր մոլորակն այնպես կստվերեր, ինչպես արևը` լուսնին£ Բացի այդ, երկրային տարին կնվազեր` դառնալով ընդամենը 3 շաբաթ£ Մինչ հիմա հայտնաբերված ամենախոշոր աստղերը Արեգակի ծավալից մեծ են եղել առավելագույնը 150 անգամ£ R136a1¬ի տարիքը բնութագրելով «միջին», պրոֆեսոր Կրոուտերը կարծիք է հայտնել, որ այն կորցրել է իր ծավալի մոտ 1/5¬րդը` սկսած իր ծննդյան օրից, այսինքն` ավելի քան 1 միլիոն տարվա ընթացքում£ Շեֆիլդի համալսարանի պրոֆեսորը նշել է, որ «Այդպիսի վիթխարիների հազվադեպությունը քիչ հավանական է, թե այս նոր ռեկորդը կարող է գերազանցվել մոտ ապագայում»£ :

Աշխատանքային սիրավեպ Ում համար` թռիչքի թևեր, ում համար` հուսաբեկություն Սերը մեծացնում է եռանդը

Ոչ շատ հնում խոշոր ձեռնարկությունների ղեկավարությունն իրենց աշխատակիցների միջև ծագող սիրակապերին վերաբերվում էին` ինչպես ալերգիայով տառապող այն հիվանդը, ով իր պատուհանի տակ հանկարծ բուրավետ յասամանի թուփ կամ ծաղկած փշատենի է հայտնաբերում. միանգամից ու անհապաղ արմատախիլ է ուզում անել£ Նույն` գերմանական IBM միավորումում, օրինակ, աշխատակիցների միջև սիրային հարաբերությունները դիտվում էին որպես աշխատանքային էթիկայի խախտում, ինչը կարող էր աշխատանքից ազատելու պատճառ դառնալ£ Ժամանակի հետ, բարեբախտաբար, փոխվում է և մարդը, ու հիմա գերմանացի գործատուների 91 %¬ը բացարձակ հանգիստ է վերաբերվում սիրահարված ենթականերին£ Այս պնդումը ևս արդյունք է հետազոտության` անցկացված Welt թերթի կողմից£ Ավելին, սիրո նետով խոցյալները բարձր արտադրողականությամբ են աշխատում£ - Եվ դա լիովին բացատրելի է,¬ հիմնավորել է Լիզա Ֆիշբախը£¬ Չէ՞ որ սերը թևավորո°ւմ է£ Սիրահարված մարդն իրեն երջնաիկ է զգում. նա շուտ է գործի գալիս, որպեսզի պահ առաջ տեսնի իր սրտի տիրակալին (տիրուհուն) ու չի շտապում տուն£ Հասկանալի է նաև աշխատանքով աչքի ընկնելու, կոլեկտիվում բարի համբավ վայելելու նրանց ձգտումը£ Դե, ո՞ր ղեկավարին չի ուրախացնի աշխատանքն ու աշխատավայրը փայփայող աշխատակիցների գոյությունը£ :

Պարկում ոչ մի կատու էլ չկա

Ծառայողական սիրավեպերը մի առավելություն էլ են ընձեռում£ Աշխատանքի ընդունվելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում պարզ է դառնում, թե իրենից ինչ է ներկայացնում նոր աշխատակիցը. նյարդայի՞ն է, թե՞ փնթփնթան£ Դանդաղաշա՞րժ է, թե՞ մանրախնդիր£ Ի՞նչն է նրան դուր գալիս և ի՞նչն է զայրացնում£ Այսինքն, մինչ զգացմունքների առաջ գալն աշխատակիցները հասցնում են ճանաչել միմյանց բնավորության հիմնական գծերն ու ընդհանուր նախասիրությունները£ Հոգեբանները հենց այս հանգամանքով էլ բացատրում են այն իրողությունը, որ աշխատավայրում ձևավորվող հարաբերություններն ավելի երկարատև լինելու հավանականություն ունեն, քան արձակուրդային ու սրճարանային ծանոթությունները£ :

Խոսքն արծաթ է, լռությունը` ոսկի

Հիմա` մեղրի տակառում հայտնված կպրոտ գդալի մասին£ Նա, ով «իրեն թույլ է տալիս» սիրահարվել գործընկերոջը, պետք է գիտենա, որ սեփական զգացմունքները հսկելու պահանջը ոչ մի տեղ այնքան մեծ չէ, որքան հարազատ հիմնարկի պատերի ներսում£ Ամենուր գործում է երկաթյա այն կանոնը, որ աշխատատեղում անհրաժեշտ է սահմանափակել անձնական կյանքն ու մասնագիտական հետաքրքրությունները£ Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, այնուամենայնիվ, հարկավոր է խուսափել մյուս աշխատակիցների հետ անկեղծությունից, որպեսզի հետո, մանավանդ եթե սիրավեպը կարճատև ստացվի, ստիպված չլինես կարեկցական մեկնաբանություններ կամ աննրբանկատ հարցեր լսել£ Այնպես որ, հոգեբանները խորհուրդ չեն տալիս գործընկերների մոտ սիրտը բացել կամ նրանց հետ մտերիմիդ քննարկել£ Թեթև սիրախաղը, ամուսնական անհավատարմությունը կամ մեկգիշերյա կապն ավելի լավ է գաղտնի պահել£ Իսկ եթե զուգընկերները վստահ են, որ իրենց զգացմունքները խորն են և նպատակները` լուրջ, ուրեմն արժե այդ մասին տեղեկացնել գործընկերներին ու ղեկավարությանը£ :

Սիրել` չբարդացնելով կյանքը

Ընդ որում, ոչ միայն քո և ընտրյալիդ, այլ նաև մյուս գործընկերների համար բարդություններ, անհարմար իրավիճակներ ստեղծել պետք չէ£ Դրա համար նախ անհրաժեշտ է զգացմունքները թողնել հիմնարկի շեմից դուրս£ Սիրո պոռթկումները` գրկախառնություններ, համբույրներ, քնքուշ խոսքերն ու մտերմիկ հպումներն աշխատավայրում անհարմար վիճակ կարող են ստեղծել «ակամա» ներկաների համար£ Մի խոսքով` հիմնարկը գգվանքների վայր չէ£ Բացի այդ, կոլեկտիվի բոլոր անդամների հետ պետք է միօրինակ ու բարյացակամ հարաբերություններ պահպանել£ Ընդմիջման ժամերին ճաշարանի անկյունային մի սեղանի մոտ առանձնանալու փոխարեն ավելի լավ է երկուսով էլ միանալ կոլեկտիվի մյուս անդամներին£ Հավատացեք, որ սերը միայնանալու պատճառ չէ£ Չէ՞ որ հիմնարկը նաև առանձնանալու տեղ չէ£ Եվ, վերջապես, ոչ մի դեպքում չի կարելի անձնական հարաբերություններ պարզել գործատեղում£ Եթե զուգընկերների միջև լուրջ վեճ, պարզաբանումների անհրաժեշտություն է ծագել, և միմյանց հասկանալու համար բացատրվել է պետք, ճիշտը առանձնանալն է£ Այս դեպքում` ցանկացած 3¬րդի ներկայությունն անգամ ավելորդ է£ Գործընկերների ներկայությամբ պատերազմելը, ինքնաարդարացման նպատակով զուգընկերոջդ նսեմացնելն ու գործընկերներին նրա դեմ տրամադրելը ոչ միայն կխանգարի սթափորեն վերլուծել իրավիճակը, ոչ միայն կդժվարացնի միմյանց ներելը, այլև մյուս աշխատակիցների համար անելանելի վիճակ կստեղծի£ :

Ծաղիկները նաև թոշնում են

Վիճակագրությունն անողոք գիտություն է, որն էլ հենց փաստում է, թե աշխատանքային սիրավեպերի կեսն ավարտվում է խզումով£ Նման վախճան ունենում են նաև արտաաշխատանքային սերերը, բայց գործընկեր¬սիրահարների գժտությունը մի մե¯ծ բարդություն ունի. իրար այլևս չհանդուրժող երբեմնի զուգընկերները շարունակելու են գործընկերներ մնալ£ Այս պարագայում հոգեբանները վերստին հիշեցնում են աշխատանքային սիրավեպի երկաթյա կանոնը` անձնական կյանքի և մասնագիտական հետաքրքրությունների հստակ ու կտրուկ սահմանազատում£ Սեփական անցյալն ու հուշ դարձած զգացմունքները հարգող մարդը պարտավոր է «ասպետական» հանդուրժողականությամբ զինվել` խուսափելով հուզական տեսարաններից, պահպանելով գործնական հարաբերությունների էթիկան£ Եվ, իհարկե, զսպել տեղի ունեցածի մանրամասները կոլեկտիվի մյուս անդամների հետ քննարկելու գայթակղությունը£ Դժվա°ր է£ Բայց հնարավոր է` որքան կարելի է քիչ հանդիպել միջանցքներում, տեղափոխվել ուրիշ բաժին կամ, արձակուրդ գնալ` գոնե մինչև կրքերի հանդարտվելը£ Անհնարի՞ն է` ուրեմն ստիպված եք այլ աշխատանք որոնել£ Իրավիճակի փոփոխությունը սիրային կորստի մասին այս ու այն տեղ չխոսելը կօգնեն` ապաքինել հոգու վերքերը, վանել հուսալքությունը£ Ամենակարևորը` արժանապատվությունը և սեփական անձի ու բոլոր մարդկանց հանդեպ հավատը կորցնել չի° կարելի£ Ո՞վ գիտե, Ամուրի հաջորդ նետը ո՞ր պահին ու որտե՞ղ կարող է նորից ձեր սիրտը մխրճվել£ :

«Սիրո շքերթի» զոհերը

Գերմանիայում «Սիրո շքերթ» կոչվող փառատոնի մասնակիցներից 21¬ը զոհվել են, իսկ 500 հոգի էլ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել հրմշտոցի արդյունքում£ Դատախազութ յունը հետաքննում է անզգուշության հետևանքով պատճառված 8 կնոջ և 13 տղամարդու մահվան փաստը. առգրավվել են միջոցառմանն առնչվող բոլոր փաստաթղթերթը£ Շատերը կատարվածի պատասխանատվությունը բարդում են փառատոնի կազմակերպիչների և Դույսբուրգի քաղաքային իշխանությունների վրա, որոնք հաշվի չեն առել մասնագետների բազմաթիվ նախազգուշացումները` կազմակերպչական ակնհայտ թերությունների առնչությամբ£ Որոշ տվյալներով` հին երկաթուղային կայարանի տարածքը, ուր անցկացվել է Love Parade¬ը, կարող է առավելագույնը 250 հազար մարդ տեղավորել£ Մինչդեռ հավաքվել է 1 միլիոնից ավելի մասնակից£ Բացի այս, ելքն ու մուտքն ընդհանուր են եղել` 16 մետր լայնությամբ և 200 մետր երկարությամբ ստորգետնյա թունելից£ Բնականաբար` հրմշտոցն անխուսափելի էր£ :

Ինքնախոշտանգում` ի նշան բողոքի

Ղազախստանի բանտերից մեկում տասնյակ կալանավորներ պատռել են իրենց որովայնը (հաղորդել է ղազախական «7 ալիք» հեռուստաընկերությունը)£ Նրանք որոշել են այդ կերպ արտահայտել իրենց բողոքն` ընդդեմ բանտապանների դաժանությունների£ Նշյալ EC-164/4 գաղութը գտնվում է Հյուսիսային Ղազախստանում£ Իրազեկ աղբյուրներն ինքնահաշմածների տարբեր թվեր են նշում. ըստ «7 ալիքի»` նրանք 26¬ն են, Kazakhstan Today¬ի տվյալներով` 30¬ը£ Արդարադատության նախարարության հավաստմամբ` մեծամասնության վերքերը թեթև են£ Հիվանդանոց տեղափոխված 13 վիրավորներից միայն 6¬ն է տևական բուժման կարիք ունեցել£ Նախարարության ներկայացուցիչ Երբոլատ Երիմբետը հայտարարել է, որ ազատազրկվածները «չեն հաշտվել հաստատության պայմանների հետ»£ Դատապարտվածներից մեկի մայրն էլ «Ազատիկ» ռադիոկայանին պատմել է, որ ինքնախեղման պատճառը նրանց հետ դաժան վարվեցողությունն է£ Նրա խոսքերով` բանտապանները վրեժխնդիր են եղել` կալանավայրի պայմաններից դատախազին բողոքելու փորձի համար£ :

Թալանվել է Խրուշչովի անվան Կենտրոնը

Մոսկվայում կողոպտվել է Խրուշչովի անվան տիեզերական գիտա¬արտադրական պետական կենտրոնի շենքը£ - Նովոզավոդսկայա փողոցում 5 անհայտ մարդիկ թափանցել են Կենտրոնի տարածք, խուժել են մասնաշենքերից մեկն ու ֆիզիկական հաշվեհարդարով սպառնալով քարտուղարին և ինժեներ -տեխնոլոգին` կոտրել են 5 աշխատասենյակների դռները,¬ պատմել է տեղեկատվության աղբյուրը£¬ Կողոպտիչները հափշտակել են ձեռնարկության աշխատակիցներին պատկանող փող ու ոսկյա իրեր£ Նախնական տվյալներով` ընդհանուր վնասը կազմում է 300 հազար ռուբլի£ Ստացվում է, որ շատերին ավետյաց երկիր թվացող ՌԴ մայրաքաղաքում ապրելը հետզհետե ավելի վտանգավոր է դառնում£ :

Հակասթերսային պատվաստանյութ

Ինչպես պարզաբանել է միկրովիրաբուժության պրոֆեսոր Ռոբերտ Սապոլսկին, վտանգի մեծացման ժամանակ մեր օրգանիզմն արտադրում է հատուկ հորմոններ` գլյուկոկորտիկոիդներ£ Դրանք կտրուկ ակտիվացնում են գլխուղեղի ու ողջ օրգանիզմի աշխատանքը` օգնելով հաղթահարել սպառնացող վտանգը£ Սակայն շատերի մոտ հորմոնների այդ մակարդակը դեռ երկար ժամանակ մնում է բարձր` հարուցելով սթրեսային վիճակ£ Կալիֆոռնիացի գիտնականներին հաջողվել է գտնել այդ հորմոններն արտադրող ժառանգական մեխանիզմն «անջատելու» միջոցը£ Համենայն դեպս, առնետների վրա կատարված փորձերը դրական արդյունք են տվել, ու շուտով փորձը կկիրառվի մարդկանց վրա£ Իսկ մինչ այդ` մասնագետներն առաջիկայում մեկ այլ անակնկալ կհրամցնեն. ստեղծվել է հակասթրեսային պատվաստանյութ, որը մարդկությանը զերծ կպահի հոգեբանական գերբեռնումներից ու առողջության համար դրանց կործանարար ազդեցությունից£ :

Նմանեցրել է նավթի լաքայի

Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն իր նախկին ընկերուհու հետ աղմկոտ վեճի մեջ հայտնված արտիստ Մել Գիբսոնին համեմատել է Մեքսիկական ծոցի նավթաբծի հետ (տեղեկացրել է KCRA հեռուստաալիքը)£ Կալիֆոռնիայի պետական պաշտոնյաների շրջապատում Շվարցենեգերը հայտարարել է, որ 2 նորություն ունի նրանց հայտնելու. մեկը` լավ, մյուսը` վատ£ Լավն այն է, որ BP ընկերությունը վերջապես գտել է, թե Մեքսիկական ծոցում ինչպես կասեցնի նավթային լաքան£ - Սակայն առայժմ ոչ մեկը միջոց չի գտել, թե ինչպես զսպի Մել Գիբսոնին,¬ գանգատվել է Առնոլդը` ակնարկելով բարդ բնավորությունը ավստրալիացի արտիստի, ով բազմիցս խախտում է հասարակական կարգը, բայց երբեք պատասխանատվության չի ենթարկվում£ Գիբսոնի ներկայացուցիչ Ալան Նիրոբը բարյացկամորեն է ընդունել Շվարցենեգերի հեգնանքը` գոհունակություն հայտնելով, որ նահանգապետը չի կորցրել հումորի զգացումը£ Նա կարծիք է հայտնել, թե նման հայտարարությամբ նահանգապետը «շոուբիզնես վերադառնալու հող է նախապատրաստում»£ Ի դեպ, Սակրամենտոյում մի հանդիպման ժամանակ Շվարցենեգերը խոստովանել է, որ 62 տարեկան հասակում էլ ինքը շարունակում է ծանրություններ բարձրացնել. - Անցյալ շաբաթ ես 170 կիլոգրամ եմ բարձրացրել. աթոռից բարձրացրել եմ Ռաշ Լիմբոյին (իր գիրությամբ առանձնացող ճանաչված ռադիոհաղորդավար)£ :

Չչաղանա°լ

Առողջապահության խնդիրներն ուսումնասիրող մյունխենյան ինստիտուտի փորձագետները եզրահանգում են կատարել, որ գեր գերմանացիներն ավելորդ քաշով ոչ միայն իրենց են ծանրաբեռնում, այլև առողջապահական համակարգն ընդհանրապես (տեղեկացրել է Bild¬ը)£ Հետազոտողների տվյալներով` առողջապահական ծախսերի ծավալի առնվազն 10 %¬ն ուղղվում է հենց գիրացման հետևանքով առաջացող հիվանդությունների դեմ պայքարին£ Տարեկան այդ թիվը կազմում է 17 միլիարդ եվրո£ Գիրացման հարուցած ամենատարածուն ախտերի շարքում մասնագետները նշում են շաքարախտը, անոթային հիվանդությունները, սրտային անբավարարությունը, աղիքների, շագանակա գեղձի ու կրծքի քաղցկեղը£ Այս ամենից բացի, գեր մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հոգեբանական օգնության կարիք ունենում£ Եվ, իհարկե, նրանց համար հարկ է լինում վիրահատական հատուկ սարքավորումներ, այդ թվում և ավելի դիմացկուն վիրահատական սեղան ձեռք բերել£ Այսուհանդերձ, դաշնային վիճակագրությունը փաստում է, որ գերմանացիների 51,4 %¬ը նորմայից ավելի քաշ ունի£ Գերերի քանակն աճում է հատկապես երիտասարդության շրջանում, և այս փաստն անհանգստացնում է նաև առողջապահական ապահովագրական ընկերություններին. բուժման ծախսերն աճում են, իսկ ապահովագրական անդամավճարները մնում են նույնը£ Ու ահա առաջարկվել է աննախադեպ չափով բարձրացնել ապահովագրական վճարները£ Իսկ XDC կուսակցության ներկայացուցիչ Մարկո Վանդերվիտցը հայտարարել է, որ անառողջ կենսակերպի հետևանքով գիրացողները մյուսներից ավելի շատ պետք է վճարեն բուժման ապահովագրություն£ Ելքը գտել են, հա՞. գիրանա՞լ ես ուզում` վճարի°ր£ :

ՍՊԻԴ¬ի համաճարակ

Ուկրաինայում, ասում են` սպառնալի արագությամբ տարածվում է այդ համաճարակը և առայժմ չի հաջողվում կանխել£ Հիվանդության բռնկումներ արձանագրվել են նաև հետխորհրդային ողջ տարածքում, ներառյալ Ռուսաստանը և միջինասիական հանրապետությունները£ ՍՊԻԴ¬ը կարծես վերահսկելի է դարձել Արևմտյան Եվրոպայում, սակայն շարունակում է ախտահարել Արևելյան Եվրոպայի երկրները£ ՄԱԿ¬ի համապատասխան ծրագրի շրջանակներում կազմված Unaids¬ի վերջին զեկույցը փաստում է, որ 2001¬ից հետո այդ հիվանդությունը նշյալ տարածաշրջաններում աճել է 66 %¬ով, իսկ 2008¬ին հիվանդների թիվն արդեն կազմում էր 1,5 միլիոն մարդ, որոնց 90 %¬ն ապրում է Ռուսաստանում և Ուկրաինայում£ Վիճակը տագնապալի է հատկապես Ուկրաինայում. 1987¬ից առ այսօր այնտեղ գրանցված է վարակվածության 161.119 դեպք, որոնցից 17.791¬ը մահացել է£ 2009 թ. արձանագրվել է ՍՊԻԴ¬ի 19.840 նոր վարակվածություն£ Բնականաբար` այս թվերը պաշտոնական տվյալներն են£ Մինչդեռ, ՄԱԿ¬ի գնահատմամբ` Ուկրաինայում այդ ախտի վարակակիրների թիվը գերազանցում է 360 հազարը£ Եթե երկրի կենտրոնական ու արևմտյան շրջաններում ամեն 100 հազար բնակչին միջին հաշվով «բաժին է ընկնում» 220 վարակակիր, ապա Դոնեցկի, Օդեսայի և Ղրիմի մարզերում այդ թիվն ավելի քան 510 է£ :