ՉԻՆԱՐՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, որի պատճառը միջազգային  անբարոյականությունն է

  Չինարի գյուղի գնդակոծումը, անմեղ զինվորների զոհվելու փաստը թվում էր, որ պիտի դառնար մեր արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր ուշադրության նյութը:

ԵԿԵԼ ԷՐ ՊԱՅԾԱՌ ԱՐԵՎ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ

  Մինչև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարելիք այցը` վերլուծաբաններն ու քաղաքագետները բազմաթիվ ենթադրություններ էին անում, փորձում կռահել, թե ինչի մասին է խոսելու գերտերության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, իր շփումների ընթացքում ինչպիսի՞ հարցադրումներ է անելու:

Պետք է ավելի արդյունավետ գործենք

  Մեր հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԸ - Երեկ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Հաշվի առնելով, որ նա պաշտոնապես ներկայացնում է ԱՄՆ-ի դիրքորոշումները, կարո՞ղ ենք այս այցից որևէ առաջխաղացում ակնկալել` ղարաբաղյան հակամարտության կամ հայ-թուրքական հարցերում:

  Բարի ցանկությունները տանում են միայն դժոխք

  Օրերս Երևանում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը, ով իշխանության, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության և ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ որոշ հայտարարություններ է արել: Այդ թեմաների շուրջ է զրույցը քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

  ՍԿՍԵՑԻՆ ՄԻՄՅԱ՞ՆՑ ԽԱՆԳԱՐԵԼ

  Երևանյան սուպերմարկետներն արդեն խանգարում են ոչ միայն մանր ու միջին խանութներին, այլ նաև իրար: Օրերս փակվել է «Սթար» սուպերմարկետների ցանցի` Զեյթուն թաղամասում գտնվող խանութը:

  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ էԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ

  Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ում հիմա ակտիվորեն քննարկվում է Երևանի ավագանու մանդատները վերցնելու հարցը: Սակայն հակականները որդեգրել են ճիշտ այն փիլիսոփայությունը, ինչը հնչում էր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում` հովիվ Ավագի հասցեին. «Կնիկ ա ուզում, չբեր ա ուզում, բանն էլ հետն ա ուզում»:

  «ՓՈՇԻ ԳՈՂՑՈՂ ՀՈՎՈՆ»` ՆԱԽԱՐԱՐ

  «Օրինաց երկիրն» առաջադրել, իսկ երկրի վարչապետն էլ քննարկել է Մարգարյան Հովհաննեսի թեկնածությունը` քաղաքաշինության նախարար նշանակելու հարցում: Գյումրեցիք զարմացած են, իսկ հետաղետյան ծանր տարիներին անվճար կաթի փոշուց զրկված երեխաներն էլ` զայրացած:

  ԱՐԴՅՈ՞Ք ԱՆԱԶՆԻՎ ՉԷ

  Հայտնի է, որ հունիսի 3-ին Դավիթ-Բեկ փողոցում Սոֆի Դևոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 1-ը մահացել է:

  ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԱՆՈՒՄ

  Հայաստանի Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլևս չկարողանալով հանդուրժել Վճռաբեկ դատարանի գործելաձևը, մեկօրյա գործադուլ են անում: Նրանք այլևս չեն կարող համակերպվել, որ Վճռաբեկը ոտնահարում է արդարադատությունն ու մարդկանց իրավունքները:

  ԳՈՐԻՍՈՒՄ «ՀԱՆՃԱՐԵՂ ՈՐՈՇՈՒՄ» ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ

  Գորիսը Հայաստանի ամենակոլորիտային և սեփական դիմագիծը պահպանած քաղաքներից մեկն է: Երկհարկանի տների շարքերը, փողոցներով անցնող առվակները, ամենուր վեր հառնող ծառերը բակունցյան քաղաքին մի առանձնակի հմայք են հաղորդում:

  ԱՐԹՈՒՐԸ «ՔՑԵՑ» «ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿԻՆ»

  Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը Արայիկ Հայրապետյանին` «Լավանդայի Արայիկին» խոստացել էր քաղաքաշինության նախարարի պաշտոնը, հանուն ինչի էլ գործարարն անհատույց տարածքներ էր տրամադրել ՕԵԿ-ին, գումարներ հատկացրել ընտրարշավի համար:

  ՎԵՐՋԱՊԵՍ ԼՈՒԾՎԵՑ

  Մեր իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ օրեր առաջ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշվել է տարածքային կառավարման նախարարի գործառույթները տարանջատել փոխվարչապետի գործառույթներից և Գագիկ Բեգլարյանին նշանակել տարածքային կառավարման նախարար:

  ՍԵՐԳՈՆ ԽԱՆԳԱՐԵԼ Է

  Հնարավոր է, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանի «քաջագործությունների» հետևանքով գյուղտնտեսությունների և մասնավոր բանկերի միջև առաջիկայում լուրջ հակասություններ առաջանան: Թե ո՞րն է եղել Ս. Կարապետյանի անձնական շահախնդրությունը` կաթի մթերման գինն ամեն կերպ նվազեցնելու հարցում, առայժմ չի մանրամասնվում:

Մեծ բանաստեղծներն` ակամա խորհրդանիշ

  Անցած ընտրությունների գլխավոր խորհրդանիշերից դարձան անմահ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, որոնց նկարները դաջված են 5 և 10 հազարանոց թղթադրամների վրա: :

Կոռումպացված ներքնախավ

  Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում կոռումպացված են ոչ միայն պետական պաշտոնյաները, օլիգարխիան, այլև ժողովրդի մեծ մասը. նրանք կաշառակերության ախորժակով բոլորովին չզիջեցին «անուն հանածներին»: Իսկ տասը հազար կաշառք ես վերցնում, 100 հազար կամ մեկ միլիոն` դա արդեն վարկանշի հարց է:

Կմտնեն խաղի մեջ երեք ոտքով

  Այսուհետ ՀԱԿ-ի մեկ ոտքը Ազգային ժողովի նիստերի դահլիճում է լինելու, երկրորդը` Ազատության հրապարակում, «երրորդը» (որը ծերերի համար հենակ է ծառայում)` Արևմուտքում, այնտեղի «քեռիների» նստելավայրերում, որպեսզի մշտապես սեփական երկրի արատները եվրաչինովնիկների աչքը մտցնի: :

ԲՀԿ նոր «հիմներգը»

  Սևակի ոճով Հանուն Ռոբի վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր մխալ, Հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ: :

Ճարտարությունը էական չէ, եթե առկա է ճարպկությունը

  Յուրաքանչյուր ընտրությունից հետո ՕԵԿ-ը հայտնվում է սպիտակ նժույզի վրա, մշտապես ջրից չոր է դուրս գալիս, երբեք թաց տեղ չի «նստում», բոլոր փորձություներից դուրս է գալիս լիակատար անվնաս, երբ երկնքից երեք խնձոր է ընկնում` ամեն անգամ մեկը բաժին է հասնում նրան:

Բայց ախր պորտի տեղը չէր էլ խախտվել

  Ըստ Վ. Օսկանյանի` թեպետ ԲՀԿ-ն զրկվեց նախարարական ՊՈՐՏֆելներից, բայց կասկածողների ՊՈՐՏ-ը տեղը դրեց: :

Հայադրոշմ նկարագրով

  Տավուշի մարզի Բերդ քաղաքն` իր հարակից գյուղերով, այն քիչ բնակավայրերից է, որը խորհրդային իշխանության աթեիստական քաղաքականության արդյունքում ու նաև հետագա տարիներին զրկված մնաց եկեղեցուց: Վանք ու խաչքար կերտող հավատավոր շամշադինցին 70 տարի հոգևոր սնունդի ծարավ մնաց:

  Լոլիկներով ու սուլոցներով

  Անցյալ շաբաթ Գերմանիա և Ֆրանսիա կատարած այցն իսկապես անակնկալներով էր լի Ռուսիո նախագահի համար: Անհաճո´ անակնկալներով, որոնք ընդունված է մարդկային կամքի ազատ դրսևորում որակել:

  Ուրվակա՞ն են հալածում

  Առնվազն արդեն 20 տարվա հանգուցյալ է Խորհրդային Միությունը, որից միայն անուրախ հուշեր են մնացել: Ոմանք կարոտով են հիշում այդ երկիրը, ուր աշխատանք կար, անվճար ուսում, սոցապահովություն:

  Օլանդի անվտանգությունը` կնոջ ձեռքերում

  Ինքնատիպ անհատ է Ֆրանսուա Օլանդը: Որպես զտարյուն ֆրանսիացի, նա իհարկե մեծագույն հարգանք է տածում կանանց հանդեպ:

  Առաջին տիկինը չի փոխի իր աշխատատեղը

  Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը` Վալերի Թրիերվեյլերը, ցանկացել է շարունակել աշխատանքը PΖris MΖtch շաբաթաթերթում, որին աշխատակցում է արդեն 22 տարի: Նրա հետ աշխատանքային պայմանագիրն, իհարկե, երկարացվել է, բայց Ֆրանսիայի թիվ 1 տիկինը քաղաքական թեմաներով այլևս չի գրելու:

  Հայ գյուղացու կյանքը` լուսանկարներում

  2009-ից Մերի ԱՂԱԽԱՆՅԱՆԸ զբաղվում է նաև փաստագրական լուսանկարչությամբ: Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Երաժշտագիտություն» բաժինը:

  ԱՐՏԻՍՏՈՒՀԻՆ

  Մայր թատրոնում խաղացած դերերով ու մի շարք հեռուստանախագծերից ճանաչված դերասանուհիներից է Ծովիկո Մարտիրոսյանը: Ծնվել է 1985 թ. քաղաք Վանաձորում:

  Նա տեսել է Սատուռնի օղակները

  Աստղագետները տեղեկացնում են, որ այս տարվա հունիսի 6-ին Վեներա (Արուսյակ) մոլորակը երկրի և արեգակի հետ գտնվելու է մեկ ուղիղ գծի վրա և երկրից երևալու է արեգակի մակերևույթին: 150 տարին մեկ կրկնվող այդ պահին անհամբերությամբ է սպասում երևանաբնակ ալավերդցի Վլադիմիր Աղաբաբյանը:

  Ընտրեց գաղութի ճանապարհը

  Կանանց գաղութից վերադառնալուց հետո Անահիտը կարճ ժամանակ անց աշխատանք գտավ: Նրան ճանաչողների կարծիքով` աղջիկը շատ էր փոխվել, և թվում էր, թե տարիներ առաջ նրա հետ պատահածը թյուրիմացություն էր ու պատահականության արդյունք:

«Հնագույն» մասնագիտությունը` վտանգավորների ցուցակում

  Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով տաքսու վարորդների նկատմամբ կատարվող ավազակային հարձակումների և բռնությունների դեպքերին` նշել էինք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ համատեղ կազմել են վտանգավոր համարվող մասնագիտությունների ցուցակը, որի առաջին տասնյակում տեղ են զբաղեցնում նաև տաքսու վարորդները:

  Մի կնոջ երկու ամուսինը

  Մի առիթով Հորիզոնը վերհիշեց. - Լոռեցի, «Լոռի» հանգստյան տան իմ պալատում երեք հոգի էինք. երկու աչքից կույր Առաքելը և մի աչքից կույր Նշանը: Հենց առաջին գիշերը մեր փափուկ մահճակալներին պառկած զրուցում էինք, ծանոթանում միմյանց:

  Բացատրագիր նախագահից

  5-րդ դասարանցի Թայլեր Սալիվանն անցյալ ուրբաթ ակամա բացակայել է դպրոցից ու չի էլ պատկերացրել, որ «պատմական փաստաթուղթ» է ձեռք բերելու: Իսկ ամերիկյան նախագահը չի զլացել` իր ծայրահեղ ուշադրությամբ երջանկացնել մանչուկին:

  Ինչո՞ւ է Բրեյվիկն ատում մուսուլմաններին

  Նորվեգացի հրձիգն այս անգամ փորձել է հիմնավորել իր բացասական վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ: Ատելության արմատները շատ հեռվից են գալիս:

Գլոբալ տաքացման դառնագին հետևանքները

  ԱՄՆ-ի բնական պաշարների պահպանության խորհուրդը մտահոգիչ կանխատեսումներով զեկույց է հրապարակել: Ըստ հետազոտության արդյունքների` մինչև դարավերջ գլոբալ տաքացմանը զոհ է գնալու շուրջ 150 հազար ամերիկացի:

  Այդ հրաշագործ բույրերը

  Շատ սովորական է թվում հաճելի բույրով զմայլվելը, կամ գարշահոտությունից տհաճություն զգալը: Բայց այդ զգացողությունները, պարզվում է` հաճախ այնքան էլ այսրոպեական չեն և միայն մեր հոտառության վրա չէ, որ ազդում են: