ՆԵՂԱՆՈՒՄ ԵՆ` ԹՈՂ ՆԵՂԱՆԱՆ

  Լինսի հիմնադրամի ծրագրերը կյանքի կոչած նախկին պաշտոնյաները հատկապես շատ են վիրավորվում ու նեղանում, երբ անդրադառնում ենք կատարված աշխատանքների անորակությանը, ծախսված գումարների որոշ աննպատակահարմարությանը, հայտարարվող գումարների «առեղծվածին» և այլն:

  Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ

  Մեր թերթի նախորդ համարում գրել էինք, որ Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոնի շենքի շինարարության առթիվ հանրային քննարկում էր կազմակերպվել, ինչն օրենքի պահանջն է: Այս քննարկման ժամանակ մասնագիտորեն հերքվել էին մի շարք առարկություններ և իբրև թե հիմնավորումներ, որոնք ներկայացրել էին ճարտարապետներ Սաշուր Քալաշյանն ու Գուրգեն Մուշեղյանը:

  ԻՍԿ ԿԱՍԿԱԴԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

  Հայաստանի ճարտարապետների գրեթե կիսամեռ ու հենց շատ ու շատ ճարտարապետների կողմից մոռացված միությունն ու նրա նախագահը, «Երևաննախագիծ» ինստիտուտի նախկին տնօրենն ու նրա նախկին տեղակալն այս օրերին բոցաշունչ հռետորներ են դարձել և հարձակվել մեր արվեստի նահապետի Սոս Սարգսյանի վրա:

  ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

  Ստացվել է այնպես, որ աշխատակիցներին կրճատելու խնդիրը վերջին շրջանում ծառացել ու այդպես էլ անհաղթահարելի է մնացել նույնիսկ խոշորագույն ընկերություններում:

  ՄՏԱՀՈԳՈՂ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  «Ամբողջ աշխարհում վարկերի պահանջարկի աճի տեմպերն անկում են ապրում, սակայն զարգացող երկրներում դրանք շարունակում են ռիսկային մնալ, ասված է Fitch RΖtings գործակալության ուսումնասիրության մեջ: 2010-ի 5%-ից վարկավորման աճի տեմպերը 2012-ին գնահատվում են 3 տոկոս:

  ՌԻՍԿԻ ԴԻՄԵՑ

  Չնայած Վանաձորում անընդհատ խոսվում էր քաղաքապետի թեկնածուների առատության մասին, այնուհանդերձ գրեթե ոչ ոք չէր դիմել ընտրատարածքային հանձնաժողով: Ոմանք դա բացատրում են գործող քաղաքապետի գործոնով, ասում, որ եթե Սամվել Դարբինյանն առաջադրվում է, ապա մյուսների համար անիմաստ կլինի պայքարի մեջ մտնելը:

  Առանց ժողովրդի Ժողովրդավարություն չի լինում

  Արդարադատության նախարարությունը «Խղճի և կրոնական ազատությունների մասին» նոր օրենքի նախագիծ է տեղադրել իր կայքէջում: Այս ոլորտում մեզանում առկա խնդիրների մասին է հարցազրույցը ՀՀ կառավարության` Կրոնի գործերով և ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Վարդան ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:

Փողերը փղերից ուժեղ են

  Եթե Ավարայրի Վարդանանց պատերազմում մեծ դեր ունեին փղերը, ապա Գյումրիում` փողերը: :

Հակառակորդների նմանությունը

  Թե´ «Վարդանիկը», թե´ «Բուռնաշը» տոնավաճառների սիրահար են: Մեկը ամբողջ Գյումրին է վերածել տոնավաճառի, մյուսը «Հրազդան» մարզադաշտի շրջակա հսկայական տարածքը:

Քաղաքական կարուսելի սիրահարը

  Քաղաքագետների անկախ հանձնաժողովի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունում «Քաղաքական կարուսելի վարպետ» անվանակարգում առաջին մրցանակին արժանացել է Րաֆֆի Հովհաննիսյանը: :

Գնված ընտրազանգված

  ՀԱԿ-ը փորձում է` տարբեր կուսակցությունների կողմն անցած իր ընտրազանգվածը ետ վերադարձնել: Սակայն քաղուժերը ՀԱԿ-ին հիշեցնում են բոլորին հայտնի օրենքը` «Գնված ապրանքը ետ չի վերադարձվում»:

Գվինեան Տանզանիա չէ

  Խորհրդականներն Ալիևին զգուշացրել են, որ եթե Նոր Գվինեան նույնպես Լեռնային Ղարաբաղը հիշատակի որպես առանձին պետություն` բողոքի նոտա չուղարկի այդ երկիր, որովհետև տեղի պապուաս-մարդակերները կուտեն ադրբեջանցի դեսպանին: Ճիշտ է, սրտխառնոց կունենան, մարմիններին ցան դուրս կտա, բայց մի կերպ կմարսեն:

Ընկնավորության ախտանիշ

  Ասում են` Լեռնային Ղարաբաղի անունն իրենց պետական պաշտոնական կայքում նշելու համար Բաքվից բողոքի նոտա ստանալով, Տանզանիան Ադրբեջանի իշխանությունների անունները գրանցել է վայրի ցեղապետերի ցանկում: Ասում են նաև, որ Ադրբեջանը հիմա էլ ընկնավորած` Հայ Դատի գրասենյակ է փնտրում Սև մայրցամաքում:

  Մեզ համար` ոնց որ հրաշապատում

  Մի քանի օր առաջ տեղեկացա, որ հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում քաղաքային տրանսպորտը պետական է, երթուղային տաքսիներն էլ իրենց անհարմարավետությամբ մեզ հայտնի Գազելների փոխարեն ամերիկյան հարմարավետ միկրոավտոբուսներ են: Ի դեպ, այնտեղ` Թբիլիսիում երթուղայիների վարորդները վերցնում են այնքան ուղևոր, որքան նստելատեղ կա միկրոավտոբուսում:

  Թուրքական «շարժառիթներ» Ախր շա˜տ փխրուն սիրտ ունեն Կամ գող` սիրտը դող

  Պարզվում է, որ Թուրքիո ընդդիմությունը պատրաստ է կանգնել իշխանությունների «թասիբին» և նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահից հաշիվ պահանջել, թե առանց իրենց հարցնելու, նա ի˜նչ իրավունքով է Սպիտակ տան իր աշխատասենյակում ձաղկածող (бита) պահում: Հուլիսի 30-ին Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Ռեջեփ Թաիբի հետ:

  Պարզել են Քրիստոսի մահվան ճշմարիտ թվականը

  Գերմանիայի և Միացյալ Նահանգների երկրաբանները հայտարարել են, որ որոշել են Քրիստոսի խաչելության իրական ժամանակը: Նրանց հետևությունները հիմնված են Մեռյալ ծովի տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության հետազոտության արդյունքների վրա:

  50 պաշտոնաթող գեներալ ու ադմիրալ

  Հիսունն էլ` թուրք և բոլորը պաշտոնաթող են արվել զինվորական բարձրագույն խորհրդի նույն` շաբաթ օրը հրավիրված նիստի կայացրած որոշմամբ: Ընդ որում` նրանցից շատերը բանտարկված են` Ռեջեփ Էրդողանի կառավարության դեմ դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով:

  Ռուսաստանցի ահաբեկիչներն Իսպանիայում

  Եվ այն էլ` «Ալ-Քաիդա»-ի գրոհայիներ, որոնք ձերբակալվել են երկրի հարավային երկու քաղաքներում: Այդ 3 կասկածյալներից երկուսը` ռուսաստանցի են, երրորդը` Թուրքիայի քաղաքացի. նրանք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Իսպանիայում և նրա սահմաններից դուրս:

  ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՆՀՈՂԴՈՂԴ Է

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը հայտարարել է, որ քաղաքապետը չի փոխել առաջադրվելու մասին դեռ վաղ ունեցած իր մտադրությունը և մինչև օգոստոսի 10-ը ներկայացնելու է իր հայտը` պաշտոնը պահելու և նոր մրցամարտին մասնակցելու համար: ՍԱ նշանակում է, որ Գյումրիում կտրուկ փոխվում է իրավիճակը:

  «ԽԱՂԱՔԱՐՏԵՐ ԿԽԱՌՆՎԵՆ»

  ԺԱՄԱՆԱԿ առ ժամանակ հանրային կամ քաղաքական գյումրեցի որոշ գործիչներ «տարօրինակ» ու սրտաճմլիկ հայտարարություններ են անում տարբեր լրատվամիջոցներով` փորձելով ընտրողների գիտակցության մեջ սերմանել «քըխ» Վարդան Ղուկասյանի և «պուպուշ» Սամվել Բալասանյանի կերպարները: Հասկանալի է, որ ոմանք արդեն վարձվել են նախկին ՕԵԿ, ապա ԲՀԿ-ական պատգամավոր-թեկնածուի կողմից:

«Խոնարհում սատանային»

  Լոնդոնյան մրցամարտերի բացման արարողության առանձին դրվագներում զանգվածային սատանայական ծիսակարգ է նշմարել «Կովենտրի Սիթի» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ, հետագայում հեռուստահաղորդավար և հրապարակախոս Դևիդ Այկը:

Մանրամասներ, որ մանրուք չեն

  Չգիտես ինչու` օլիմպիադայի մարզիկների համար նախատեսված բնակելի թաղամասն Օլիմպիական գյուղ է կոչվում: Ամերիկյան CrΖcked.coΗ պարբերականի լրագրող Էրիկ Յոսոմանոն իր մի հրապարակման մեջ առաջարկում է այդ բնակատեղին նաև Սեքսիլվանիա կամ Անառակաբուրգ կոչել, որովհետև դրանք հռչակված են և նրանով, որ դառնում են անբարոյականության և սեռական անպատշաճության կենտրոն:

Օլիմպիադայի պատմության չորս խայտառակ պահերը

  Օլիմպիական խաղերը շքեղ մարզաստուգատես են, պետությունների միջև փոխըմբռնման, բարեկամական կամուրջների հաղթահանդես: Բայց դրանց պատմությունը նաև սև էջեր ունի, որոնցից հատկապես 4-ը դավադիր արնահեղության գագաթնակետ կարելի է համարել:

Անդամահատ վազորդը

  Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ 2 ոտքերից զուրկ վազողը նախնական վազքում վերջնագծին հասավ երկրորդը` ապահովելով իր մասնակցությունը կիսաեզրափակիչում: Հարավաֆրիկյան Հանրապետությունից 25-ամյա Օսկար Պիտորիուսը վազքամրցույթի այդ փուլը հաղթահարել է 45,44 վայրկյանում (Life News Online):

  ՊԻՏԻ ՀՈԳՈՎ ՈՒ ՍՐՏՈՎ ԵՐԳԵԼ

  Ժողովրդական-աշուղական երգարվեստը գնահատող մեր հասարակության կողմից Սևակ ԱՄՐՈՅԱՆԸ սիրվեց «Ժողովրդական երգիչ» նախագծի շնորհիվ` ճանաչվելով առաջին հաղթող: Այսօր երիտասարդ երգիչը հաճախ է հյուրախաղերով արտերկիր մեկնում:

  «Ոչ պրավեն է տվել, ոչ էլ բարի լուր է ուղարկել»

  Օրերս Լոռու մարզի մի բնակիչ, դատելով նրա հետ պատահածից` իսկը` միամիտ լոռեցի, քայլերն ուղղել է ոստիկանության Թումանյանի բաժին և ներկայացրել գլխին եկածը:

  Հարսնացուին իջեցրել են առևանգիչի գրկից

  Յուրաքանչյուր հարսնացուի բյուրեղյա երազանքն է, որ հարսանիքի օրն իր սրտի նվիրյալն իրեն եթե ոչ անվերջ, ապա գոնե որոշակի մի ճանապարհահատված տանի ձեռքերի վրա:

  ՀԱԶԱ˜´Ր ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ...

  - Մանվել ջան, կուզե՞ս մի ուրախ լուր լսել. համակուրսեցի ընկերուհիս` Սիրանը, ընտանիքով հիմա մեզ հարևան են դարձել: Մեզանից երկու տուն այն կողմ` Պիյան Պարուրենց տունն են առել: