ՉԳԻՏԵ՞Ն, ԹԵ՞ ՉԵ°Ն ՈՒԶՈՒՄ

Այս քաղաքական աշունն ավելի շատ քաղաքականության աշնանամուտի է նման` երբ ակտիվ սպասումներին փոխարինած ամառային մարող ջերմությունն անխուսափե լիորեն ձմեռային սառնության է վերափոխվելու£ Եվ իրոք, ներքաղաքական կյանքում որևէ տեսանելի զարգացում դժվար է նկատել. մերթընդմերթ, ինչպես տարվա մյուս եղանակներին, քաղուժերը հայտարարում են առաջիկա ընտրություններին ակտիվորեն նախապատրաստվելու մասին£ ՀԱԿ¬ը հանրահավաքի է հրավիրում (որն ամենայն հավանականությամբ ամենահերթականներից մեկն է լինելու), խորհրդարանը նոր նստաշրջան է սկսելու, ու այստեղ էլ ամենա-նշանակալին Ազգային ժողովի նորոգված շենքի հանդիսավորությամբ նորամուտն է լինելու£ Կարճ ասած` քաղաքական առումով միապաղաղությունը խոստանում է տևական դառնալ£ Եվ «սենսացիան» հայտնվում է բոլորովին այլ տեղից ու մի քիչ էլ անսպասելիորեն£ Մինչ Հովիկ Աբրահամյանը օր է հաշվում` պատրաստվելով խորհրդարանի նորոգված շենքի բացմանը, հարկայինն է վերջինիս բիզնեսների դեմ գրոհ ձեռնարկում ու... կես ճանապարհից հետ կանգնում£ Ասում են, թե «գրոհի» ղեկավար նշանակված աշխատակցի համարձակությունը չի հերիքել, և վերջինս նախընտրել է աշխատանքից ազատվելու դիմում գրել£ Բոլոր դեպքերում հաճելի, առավել ևս ուրախացնող նորություն չէ£ Մանավանդ, որ Հ. Աբրահամյանին միշտ են «հենց այնպես» ստուգում£ Նա իհարկե շտապել է հերքել տեղի ունեցածը, բայց, այնուամենայնիվ, անհասկանալի թողնելով, թե հատկապես ինչը` բիզնեսների առկայությո՞ւնը, դրանք ստուգելու նախաձեռնությո՞ւնը, թե՞ հարկայինի աշխատակցի հարկադրյալ «հրաժարականը»£ Ու հակառակ անորոշությանը (՞), միևնույն է, ընդգծվում է, որ բիզնեսի առկայությանը կամ, ավելի ճիշտ, բացահայտմանը մեր պաշտոնյաներն աստիճանաբար ավելի հանգիստ են նայում և այն քաղաքականությունից տարանջատելու հնացող առաջարկներին նրանք արդեն ուշադրություն էլ չեն դարձնում£ Գործարար¬քաղգործիչների հնարավոր¬հավանական չարաշահումները նույնպես նրանց հիմա ավելի քիչ է անհանգստացնում, քանի որ դրանց առկայությունը թերևս արդեն անհերքելի է£ Բայց մի՞թե հարկայինի աշխատակիցն ի սկզբանե համոզված է եղել, որ խոսնակի ձեռնարկություններում անցանկալի չարաշահումներ կան և նախընտրել է աշխատանքից հրաժարվել£ Այլ հարց է, որ ամեն մի գործարար¬պաշտոնյա նման դեպքերում սկսում է մտածել, թե ինքն այս առումով միակը չէ, ու դեռ նույնիսկ դժգոհում է, թե հատկապես ինչու է ինքը դիտակետում հայտնվել£ Բայցևայնպես, հայրենի պաշտոնյաները լավ գիտեն, որ մեծ գործերն առանց գոնե փոքր դժվարությունների առաջ չեն գնա, ու մեծ հաշվով կարևոր էլ չէ, թե ծուխը հատկապես ուրիշ որտեղի՞ց է բարձրանում և ուրիշ որտե՞ղ է կասկածելիորեն կրակ վառվում£ Պարզապես կրակը տեղ¬տեղ ավելի թեժ է£ Դիցուք, Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ ստիպված էր հերքել նաև մանկապարտեզի փոխարեն էլիտար շենք կառուցելու` իրեն վերագրվող նախաձեռնությունը նույնպես£ Ընդ որում միանգամից ու առանց այլևայլությունների£ Ի վերջո, հիմա որտե՞ղ չեն նման շենքեր կառուցում, և ի՞նչ տարբերություն, թե նորակառույցը մանկապարտեզի՞, դպրոցի՞, թե՞ պարզապես բոլորովին դատարկ մի վայրում է վեր խոյանում£ Ու մի՞թե առաջին կամ առավել ևս վերջին մանկապարտեզն է էլիտարաշինարարության զոհը դառնում£ Իհարկե ոչ£ Եվ Հովիկ Աբրահամյանն էլ այս առումով լրիվ հանգիստ է, քանի որ ինքն էլ է վարվում բոլորի պես ու բոլորի նման էլ շտապում է հերքել լուրը` հայտարարելով, որ շինարարություն նախաձեռնողը իսկի էլ ինքը չէ£ ԱԺ նախագահի բիզնեսներն էլ կարող են ոչ իր անունով ձևակերպված լինել, բայց էականը դա չէ£ Խնդիրն էլ ԱԺ խոսնակի անվան շուրջ անցած շաբաթ շրջանառված ասուխոսը չէ£ Համատարած դարձած երևույթն է դառնացող. ինչո՞ւ են իրենց հեղինակության հանդեպ այսքան անտարբեր հայրենի պաշտոնյաները£ Մանավանդ` փորձով են համոզվել, որ նախընտրական խոստումներին հավատացող ժողովրդի աչքն ընտրություններից դրանց իրականացման ճանապարհին է£ Ի վերջո, չգիտե՞ն ինչպես սիրելի դառնալ£ Չգիտե՞ն, թե՞ չե°ն ուզում£ :

Երկնագույն վայրիվերումներ Եթե շատ սպառեինք, քի՞չ էինք վճարելու

Սոցիալապես անխոցելի խավեր մեր երկրում հավանաբար արդեն չկան£ Այսուհանդերձ, կառավարության վերջին որոշումներից մեկը նորից ուղղված է հատկապես այն մարդկանց սոցիալական բեռի թեթևացմանը, ում առաջին հերթին ենք նկատի ունենում` նշված արտահայտությունը լսելիս£ Նոյեմբերի 1¬ից բաշխվելիք բավական կլորիկ գումարի հատկացումը թե որքանով կնպաստի հանրության թեկուզ այս հատվածի անմխիթար վիճակի մեղմմանը և որքանով կթեթևացնի ապրիլի 1¬ից թանկացած գազի նոր սակագնի ծանր բեռը` դժվար է ասել£ Ի վերջո, թեև սոցիալապես խոցելի համարվող մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի ամեն ամիս մի քանի հազար դրամ ավելի շատ նպաստ ու թոշակ կստանա, այսուհանդերձ պարզ է նաև, որ թոշականպաստային այդ հավելումներին մշտապես նախորդում ու հաջորդում է այնպիսի գնաճ, որ իշխանությունների այդ բարի կամքն էլ զրոյացվում է£ Արդյունքում նշված գումարների ազդեցությունը մեծամասամբ խորհրդանշական իմաստ է ձեռք բերում£ Մանավանդ, որ գազի սակագինն այդպես էլ չի հասցնում «հնանալ», և խոցելիների հատկացումների աճին զուգընթաց` հայտնի է դառնում, որ մեր հյուսիսային բարեկամը երկնագույն վառելիքի գործող սակագինն առաջիկայում էլի է նորացնելու£ Իսկ որպես «հիմնավորում»` նշվում է, թե ռուսական «Գազպրոմի» պատասխանատուներն իրենց ոչ այնքան խոշոր գործընկերոջ` Հայաստանի ստացած¬սպառած գազի ծավալներն են ամփոփել ու… չարացել£ Պարզվել է, որ վերջին ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ հետո երկնագույն վառելիքի սպառումը մեր հանրապետությունում զգալիորեն` շուրջ 11,5 տոկոսով, նվազել է£ Հետաքրքիր է, որ նշված իրողությունից «Գազպրոմում» զարմացել են կամ այդպես են ցույց տալիս, քանի որ սպառման ծավալների անկումն իսկապես անխուսափելի կարելի էր համարել, և հերթական գնաճի հենց սկզբում դժվար էր միայն տեղի ունենալիքի վերաբերյալ ստույգ թիվ ու տոկոս նշել£ Պնդել, թե բիզնես կոչվածի պարզագույն օրենքները «Գազպրոմում» լավ չեն պատկերացնում, սխալ կլինի, բայց իրողությունն այն է, որ հերթական գնաճի հիմնական (եթե չասենք` միակ) հիմնավորումը հենց վերոնշյալն է` վատ սպառումը£ Թե ինչ հետևանքներ կարձանագրվեն 180¬ից 303 դոլար թռիչքի արդյունքում, դժվար չէ պատկերացնել£ Սրանով հանդերձ` գազամատակարար ընկերությունն իր հին խոստումը թեև աստիճանաբար, բայց մինչև վերջ է իրագործում. Հայաստանին գազ է մատակարարվելու եվրոպական գներով£ Թեև քիչ հավանական է, որ անգամ 303 դոլարը վերջնական սակագինն է, և հաջորդելիք ապրիլի 1¬երը նոր գնաճով չեն նշանավորվելու£ Իր հերթին, բացի հերթական թանկացման լուրը փոխանցելուց, «Հայռուսգազարդն» առայժմ ծպտուն չի հանում£ Այստեղ լավատեսորեն պնդում են, թե արդեն ավելի քան 600 հազար բաժանորդ ունեն, և հերթական գնաճային թակարդում հայտնվածների թիվն այս տարի աճել է 8,5 հազարով£ Կարելի է եզրակացնել, որ մարդիկ «Հայռուսգազարդի» բաժանորդ դառնալով հանդերձ, խնայողաբար են վառելիքի այս տեսակն օգտագործում£ Արժե ընդգծել նաև, որ նման արդյունք գրանցվել է այն ժամանակահատվածի համար, երբ 38 տոկոսով էր թանկացել£ Չմոռանանք, որ «Հայռուսգազարդը» բաժանորդների ահռելի քանակ ձեռք գցեց այն ժամանակ, երբ 1 խոր. մ¬ի գինն ընդամենը 56 դրամ էր£ Իսկ այս չափանիշով հերթական գնաճը կհավասարվի 400 %¬ի£ Ասել է թե` հիմա ավելի, քան նախորդ ամիսներին, «Գազպրոմի» սպասելիքները չեն իրականանալու, քանի որ արդեն հայտարարված 303 դոլարը տոկոսային առումով շատ ավելի մեծ թվով է արտահայտվելու£ Ընդունենք, թե մասնավոր տրանսֆերտների շարունակական աճը մեր հայրենակիցներին հնարավորություն կտա «Հայռուսգազարդի» ծառայությունից ընդհանրապես չհրաժարվել£ Սակայն, եթե խոսքը միայն նշված ծառայության դիմաց վճարվելիքի մասին լիներ, դեռ կարելի կլիներ փոքր¬ինչ լավատեսությամբ նայել թվերին ու իրականութ յանը£ Ի վերջո, ընթացիկ տարվա համար արձանագրված ընդամենը 7 տոկոսի գնաճին որևէ մեկն այլևս չի հավատում, քանի որ վիճակագրությունն ու այն, ինչը մարդիկ ամեն օր են տեսնում, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ անհամամասնությամբ է առանձնանում£ Այս առումով հայտնի է, որ ԱՊՀ երկրների շարքում մեր հանրապետությունը ռեկորդակիրների եռյակն է եզրափակում£ Ընդ որում, 7 տոկոսի գնաճային ցուցանիշը, որը նման առաջավոր հորիզոնական է մղել մեզ, վաղուց անիրական է համարվում£ Իսկ գազի նոր սակագինը բացարձակ ռեկորդակիր կդարձնի… Սակայն ամենահրատապը գնաճի անկասելի թվացող տեմպը շրջանցելուն միտված նոր քայլերի ձեռնարկումն է£ Այնպես, ինչպես ոչ վաղ անցյալի «հակաճգնաժամային ծրագիրն» էր, որը թեև չչեզոքացրեց ճգնաժամը, սակայն գոնե կարողացավ մեղմել նրա ազդեցությունը£ :

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների մի նոր խթան առաջացավ, երբ Ադրբեջանն ընդհատեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64_րդ նստարջանում իր ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևի քննարկումները:

Թուրքերը, հայերն ու հույները

Գալիք կիրակի Ախթամար կղզում «Ագթամար» թանգարանի վերածված Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե մեկդարյա ընդմիջումից հետո առաջին անգամ Սուրբ պատարագ պետք է մատուցվի, բայց... առանց խաչի£ Պատարագին մասնակցել¬չմասնակցելու վերաբերյալ ծավալված բանավեճերն ու քննարկումները երևի դեռ երկար են շարունակվելու£ Չմասնակցել և ջուր չլցնել Թուրքիայի կազմակերպած քաղաքական շոուի ջրաղացին, թե՞ մասնակցելով` ընձեռված նույնիսկ ամենափոքր հնարավորությունն օգտագործել` տեր կանգնելու պատմամշակութային հուշարձանին£ Հակադիր այս երկու տեսակետներից յուրաքանչյուրի օգտին էլ գրեթե հավասարաչափ համոզիչ կռվաններ կան£ Այն, որ Թուրքիան ամեն միջոցի դիմում է` ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողի դիմակով միջազգային հանրությանը ներկայանալու ու այդ նպատակով կարող է ցանկացած կեղծիքի դիմել` այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար£ Ինչպես հայ¬թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը, այնպես էլ Սուրբ Խաչում պատարագ մատուցելու թույլտվությունը Անկարայի համար ընդամենը երեսպաշտական նկրտումներ էին£ Երկու դեպքերում էլ թուրքերը միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց շեղելու հնարավորութ յուն էին փնտրում£ Նրանք ասում էին, թե փորձում են հաշտվել հայերի հետ, ուստի կարիք չկա անցյալը հիշեցնել ու կրքեր բորբոքել£ Մեզանում ոմանք զարմանում, նույնիսկ վրդովվում են, որ Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագի առնչությամբ պետական ոչ մի կառույցից որևէ արձագանք, որևէ դիրքորոշում չհնչեց£ Բայց այդ լռության փաստն ինքնին մի՞թե դիրքորոշում չէ, մի՞թե արհամարհանք չէ` խաղարկվող տրագիկոմեդիայի հանդեպ£ Ուրիշ ի՞նչ անուն տալ այն իրողությանը, որ Թուրքիան փորձում է միջնորդ հանդիսանալ քրիստոնյայի և նրա եկեղեցու միջև` ինքը որոշելով, թե երբ և ինչ պայմաններում հայը կարող է պատարագ մատուցել£ Ո՞ւմ համար է հնարովի պատճառաբանությունը, թե տեխնիկապես հնարավոր չէր 200 կիլոգրամ կշռող խաչը ժամանակին տեղադրել£ Իհարկե, թուրքերի համար խաչը ծանր է, շա¯տ ծանր... Այս ամբողջ ընթացքում Թուրքիայում ուշադիր հետևել են Սուրբ Խաչի առնչությամբ Հայաստանում զարգացումների ընթացքին£ Եվ երբ Ս. Էջմիածինը չեղյալ հայտարարեց պատարագին իր պատվիրակության մասնակցության մասին որոշումը, անցած շաբաթ «Հուրիեթում» մի հոդված հայտնվեց. Անկարան մեղադրվում էր Հայաստանի հանդեպ կոշտ ու անզիջում դիրքորոշման համար£ Զարմանք էր արտահայտվում, թե մի՞թե հնարավոր չէր խաչը ժամանակին տեղադրել եկեղեցու գմբեթին, ընդհանրապես արտոնել կրոնական արարողությունները եկեղեցում և նման բաներ£ Իրոք, կարելի էր հաճելիորեն զարմանալ, թե ինչպես է թուրքական մամուլն այդքան սթափ դիրքորոշում արտահայտում£ Անտեղյակներն ավելի շատ կզարմանան` իմանալով, որ հոդվածագիրը Թուրքիո արտաքին գործերի գերատեսչությանը մոտ կանգնած լրագրող է, որը հաճախ է արտգործնա խարարության պատվերով հոդվածներ գրում£ Հետաքրքիր է մտածված, չէ՞. հայերի համար անընդունելի նախապայմաններ առաջադրող Ահմեդ Դավութօղլուի հանձնարարութ յամբ սեփական իշխանություններին հակահայ դիրքորոշման համար մեղադրող, քննադատող հոդված տպագրել առաջատար համարվող «Հուրիեթում»£ Կեղծիքն ակնառու է£ Այսպիսով, թուրքերն ակնկալում են հավատացնել, թե իշխանություններն զգում են, որ սխալ են գործել հայերի նկատմամբ£ Թերևս փորձում են նաև համոզել, որ սեպտեմբերի 19¬ին հնարավորինս մեծ թվով հայաստանցիներ ներկա լինեն Ախթամարում բեմադրվող խեղկատակությանը£ Եթե Հայաստանից պատարագին ներկաների թիվը փոքր էլ լինի, միևնույնն է` թուրքերն այդ թիվը մի քանի անգամ բազմապատկած են ներկայացնելու աշխարհին£ Հայաստանում ոմանք առաջարկում են ընդունել թուրքերի նետած մարտահրավերը և, որպես պատասխան քայլ, այդ օրը ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը փակ է, ինչը խոչընդոտում է Ախթամարում Հայաստանից մեծ թվով մարդկանց ներկա գտնվելուն£ Հարցական է, թե սեպտեմբերի 19¬ի ֆարսը ինչպես կընթանա, իսկ ուղղափառ հույներն իսկապես հետաքրքիր խնդիր են առաջադրել Թուրքիային£ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող մեծահարուստ մի հույն գործարար ուրբաթ օրը եկեղեցական արարողություն է ձեռնարկել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում£ Այն ժամանակին վերածվել է մզկիթի, իսկ այսօր որպես թանգարան է գործում£ Հույներն այդ արարողության համար թույլտվություն չեն խնդրել իշխանություններից, այլ պարզապես իրենց համարելով պատմամշակութային տվյալ հուշարձանի տերեր, ուղղակի արարողությանը մասնակցելու հրավեր են ուղարկել իշխանություններին£ Վերջիններս դեռ լռում են. հավանաբար դժվար կացության մեջ են հայտնվել` իրենց հետ վարվել են իրենց ոճով` կանգնեցրել են կատարված փաստի առջև£ Խնդիրն Անկարայի համար շատ անսպասելի և նուրբ է. կազմակերպիչ գործարարն ամերիկայի քաղաքացի է, և աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունն այդ օրը Ստամբուլի վրա կենտրոնացած կլինի£ Իսկ ուրբաթ օրվա ձախողումը կարող է իր վարակիչ ազդեցությունն ունենալ և շարունակվել նաև Ախթամարում... Ի դեպ, թուրքերին հույների առաջադրած այս գլուխկոտրուկում դարձյալ հայի մատ կա խառնված. չէ՞ որ Սուրբ Սոֆիայի հոյակերտ գմբեթը Տրդատ անունով հայ շինարարի ստեղծագործություն է£ :

Հա՞ որ...

ԸՍՏ կանխատեսումների` թանկացումների նոր ալիքը չի շրջանցելու նաև բենզինի շուկան£ Գազի և էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման մասին լուրերը զգալիորեն ոգևորել են նաև վառելիք ներկրողներին, և վերջիններս ձգտում են հետ չմնալ գնաճային մրցավազքից£ Թեև բենզինի և դիզվառելիքի մանրածախ վաճառքի գներն այս ոլորտի տնտեսվարողները մշտապես արտարժույթի կուրսի տատանումներով են պայմանավորել, սակայն, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ դոլարի կուրսն անփոփոխ է£ ՀԱԿԱՌԱԿ Կենտրոնական բանկի ճիգերին, տրանսֆերտների շարունակական աճը խանգարում է դոլարի արժևորմանը£ Բենզին ներկրողներն էլ հավանաբար հաշվարկել են, որ եթե դրսից գումարների հոսքն ավելացել է, ուրեմն սպառողների համար յուրաքանչյուր լիտրի դիմաց 10-20 դրամ ավել վճարելը բոլորովին էլ դժվար չի լինի£ ԷԼԻՏԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ոլորտում կասկածելի համարում ունեցող «Գլենդել Հիլզի» գործունեության վերաբերյալ բացահայտումները շարունակվում են£ Այս կազմակերպութ յան` նորերս շահագործման հանձնած շենքերի առաստաղները շաբաթներ առաջ անսպասելիորեն փլվեցին£ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անորակ բնակարաններ ստացած գյումրեցիներին «Գլենդել Հիլզը» լռելու դիմաց կաշառքներ է առաջարկել£ Սակայն պարզվում է, որ այս կազմակերպությունը միայն տանիքներ կառուցելիս անփույթ չի գտնվել, և դիցուք մի ամբողջ թաղամաս է շահագործման հանձնել` առանց ջրատարներն ու կոյուղատարները փորձարկելու£ Հետևանքները թերևս դժվար չէ պատկերացնել£ Եվ եթե Քաղաքաշինության նախարարության բնակարանաշինության գործընթացը վերահսկող մասնագետները հաջողութ յան չհասնեն (ինչի հավանականությունը խոստովանենք, որ փոքր է), ապա նորակառույցներում բնակարաններ ձեռք բերած գյուղացիներին ոչինչ չի մնա, քան նախկին տնակները վերադառնալ` աղետից հետո նոր աղետի ամենօրյա վտանգից զերծ մնալու հույսով£ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ նախընտրական¬զանգվածային սպանություններ են սկսվել£ Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկն արյունալի ընդհարմամբ է նշանավորվել Իսմայիլի շրջանի այն գյուղում, որը գործող խորհրդարանի պատգամավոր Նովրուզ Ասլանովի ծննդավայրն է£ Միջադեպի մասնակիցներն ու հինգ զոհերը վերջինիս ու Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Ք. Հեյդարովի ազգականներն ու մերձավորներն են£ Պարզվել է, որ նախընտրական կողմնորոշումների շուրջ լարումներն այստեղ վաղուց են սկսել հասունանալ, և տեղի ունեցածն ընդամենը խորացող թշնամանքի չնախատեսված դրսևորում կարելի է համարել£ Փորձագետները նշում են, որ նման հրաբխային շրջանների թիվն այս ընտրություններից առաջ բավական մեծ է£ :

ՀՀ ԱԺ. ՄԵԿՆԱՐԿ

ԵՐԵԿ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ՀՀ խորհրդարանը սկսեց չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի աշխատանքը: Ի թիվս այս հարցերի, քննարկվեց նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պայթյունի մասին իմացել են նախապես

Վլադիկավկազում անցյալ շաբաթ տեղի ունեցած ողբերգական այդ դեպքը չէր կարող պատահականության արդյունք լինել£ Առաջիկայում ու հետագայում, իհարկե, նոր մանրամասներ ի հայտ կգան£ Սակայն առաջին տեղեկատվությունը, թերևս, միջադեպի հետ չառնչված ու դեպքի վայրում չեղած ուղևորների պատմածներն են£ Երթուղայինների ուղևորներին այդ օրը խորհուրդ տվողներ են եղել, որ քաղաքի կենտրոն չգնան£ Երթուղայիններից մեկը Կաբարդինո - Բալկարիայից Հյուսիսային Օսեթիա էր մեկնում£ Առավոտյան ժամը 8¬ին` պայթյունից մոտ 3 ժամ առաջ, վարորդն անսպասելիորեն մեքենայից իջեցրել է ուղևորներին` վերջին կայարան չհասած (տեղեկացրել է «Նովայա գազետա»¬ն)£ Թե ինչու է այդպես վարվում հարցին ի պատասխան, նա բացատրել է, որ այլևս չի կարող շարունակել ճանապարհը£ Բայց նաև ուղևորներին խորհուրդ է տվել Վլադիկավկազի կենտրոն ու հատկապես կենտրոնական շուկայի տարածք չգնալ, որովհետև այդ օրն այնտեղ խոշոր ահաբեկչություն կարող է տեղի ունենալ£ Հիշեցնենք, որ ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով շուրջ 2 տասնյակ զոհեր եղան ու ավելի քան 130 մարդ վիրավորվեց£ Հանցագործության վայրում հայտնաբերվել է վարորդի` ահաբեկիչ-մահապարտի դիակը£ Նույն օրը ձերբակալվել էին ևս 3 հանցակիցներ, որոնցից մեկի անունով էլ հենց գրանցված է եղել ավտոմեքենան£ :

Ոստիկանությունն ահազանգում է

Գերմանիայի քրեական ոստիկանության Դաշնային վարչությունը տագնապ է հնչեցրել£ Գերատեսչության տվյալներով` երկիրը հեղեղել են իսլամացի արմատականները` առնվազն 400 հոգի£ Նրանցից շատերը պատրաստականություն են անցել մահապարտների, այդ թվում` աֆղանա-պակիստանյան սահմանային ճամբարներում£ Այս մասին «Տագեշպիգել» թերթին պատմել է քրգործերի վարչության պետ Յորգ Ցիրկեն£ Նրա տեղեկատվությամբ` նրանցից ավելի քան 130¬ը «առանձնակի սպառնալիք են ազգային անվտանգության» համար. ցանկացած պահի նրանք պատրաստ են լուրջ հանցագործություն կատարել` քաղաքական դրդապատճառներով£ Մյուսներին կարելի է համակիրներ ու խրախուսողներ համարել. նրանց շարքերում կան նաև ահաբեկչական ընդհատակի հովանավորներ£ Ցիրկեն անհանգստացնող փաստեր է նշել. - 90¬ական թվականներին Գերմանիան այն երկիրն էր, որտեղ ահաբեկիչները կարող էին թաքնվել£ Հետո այն սկսեց վերածվել հնարավոր գործողությունների նախապատրաստման հրապարակի£ Իսկ հիմա ինքն է դառնում գրոհների հավանական թիրախ£ :

«Լրտեսական նոր աղմուկ». կանխատեսում

Գալիք տարի Ռուսաստանի և Ամերիկայի միջև լրտեսական նոր ալիքի կանխատեսումով է հանդես եկել հանրահայտ Forbes ամսագիրը£ Հրապարակելով իր տեսակետը նոր տասնամյակում աշխարհի զարգացման վերաբերյալ, լրատվամիջոցը գուշակել է գլխավոր իրադարձությունները` քաղաքականության, գիտության, տեխնոլոգիաների բնագավառներում և սոցիալական կյանքում£ Ըստ առաջադրվող վարկածի` խոսքն այս անգամ կիբեռ-լրտեսների մասին է£ Մասնավորապես, 2011 թ. ռուս գիտնականները ԱՄՆ¬ի և Իսրայելի կողմից «նետված» լրտեսական խոշորագույն ինտերնետ-ցանց կհայտնաբերեն£ Ենթադրության հիմքում վերջերս Ամերիկայում ձերբակալված ու արտաքսված ռուսաստանցիների` դեռևս չմարած «լրտեսական աղմուկն» է£ Հիշեցնենք, որ հունիսի վերջին Միացյալ Նահանգներում ձերբակալվել էր 10 մարդ£ Շատ չանցած` Կիպրոսում կալանվեց 11¬րդ կասկածյալը£ Նրանք խոստովանել էին, որ ապօրինաբար աշխատում են իրենց երկրի հետաքրքրությունների շրջանակում և փոխանակվել էին ուրիշ 4 ռուսաստանցիների հետ, ովքեր լրտեսության մեղադրանքով դատապարտվել էին ՌԴ¬ում ու հանձնվել Արևմուտքին£ Մոսկվան ու Վաշինգտոնը նշել են, որ այդ միջադեպը չի ազդի ԱՄՆ¬ի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա£ Սակայն ամեն ինչ ուսումնասիրող Forbes¬ի կանխասացությունը այլ բան է պնդում£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ասեղնաբուժությունը ցավեցնող է, բայց` ապաքինող Ըստ վերլուծաբանների` Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր կնքելով` Ռուսաստանն Ալիևին «ենթարկեց» ասեղնաբուժական թերապիայի` հիսթերիկ ջղաձգումները և «ընկնավորության» նոպաները կանխելու նպատակով£ Պատճառը քամին չէր, այլ` Ալիևի մեղքերը Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ Դու կարծում ես այդ քամի՞ն էր Պատռում դրոշդ «ազգային». Դա քո գործած ողջ մեղքերն են, Որ երբեք քեզ չեն ներվի... Վերածվեց «գազը թողած» պետության Ի. Ալիևը նավթագազային խաղերում այնքան սխալներ թույլ տվեց, որ գերտերությունների աչքում Ադրբեջանն իր նշանակությամբ արդեն գազը թողած պետություն ա£ Ժողովրդի թերահավատ գնահատականը` գնաճի վերաբերյալ Գնաճ ա, թե «թերաճ» ա` Դզած ա ու փչած ա£ Մարդիկ էլի վերհիշեցին Թումանյանի խոսքերը - Մեր ուզածն ինչ է, մի կտոր սև հաց, Էն էլ հրե¯ն հա, երկնքից կախված... «Կիկոսը» նորովի և ոչ հնարովի - Գնացի հացի, Դողացի ահից, Մի թերքաշ բոքոն, Իսկ գինը «Պոպոզ»£ «Կոմպենսացիա» ռուսական ձևով Ռուսները զենքը տվեցին, հացը կտրեցին£ Ոտքերդ վերմակիդ չափով «մեկնիր» Թուրքական իշխանությունները` մեկ սխալը մյուսի հետևից թույլ տալով, միայն հայ¬ռուսական պայմանագրի կնքումից հետո ուշացումով հասկացան, որ իրենց ոտքերը «յորղանից» դուրս են մնացել£ Կարևորը ոչ թե արտաքինն է, այլ գաղափարների նմանությունը Թե ինչու են Գորբաչովը և Քոնդոլիզան մեկնում Վրաստան, հասկանալի է£ Մեկը ԽՍՀՄ¬ն է քանդել, մյուսը` այսօրվա Ռուսաստանն էր ուզում «քանդել»£ Բայց, ախր հեչ սազական զույգ չեն£ Մեկը սպիտակամորթ, կարճահասակ, մյուսը` սևամորթ ու բարձրահասակ£ Թե ինչ ասաց Թբիլիսիում Սահակաշվիլին` Քոնդոլիզային Լիզա¯... Քոնդոլիզա¯... Մոննա Լիզա¯... Ծանոթացնեմ... Սա ձեր երկրից մեզ մատուցած «Ծաղիկների» «անալիզնա», Իսկ դրան կից Վրաստանի «դիագնոզնա»£ Դիտարկում` Բենդերի ոճով «Ոսկե հորթը» 2010 ՄԱԿ¬ում եփվելիք ադրբեջանական «բորշչի» մեջ լող են տալու Ալիևի խորտակված հույսերի վերջին բեկորները£ Ոչ մի աճուրդ. Ռուսաստանը չի «սնանկացել» Ըստ քաղաքագետների` մինչ ԱՄՆ¬ը փորձում էր աճուրդի հանել մեր տարածաշրջանը, Ռուսաստանը «մանրից» այն սեփականաշնորհեց£ Հեյդար օղլու տխուր խոհերը կամ անհեթեթությունները չեն ընկալվում Չարենցաբար Այս աշխարհում չհասկացավ ոչ ոք մեզ. Ռուսիան խնդաց, Պարսկաստանը ծիծաղեց, Իսկ Եվրոպան քամահրանքով մոտեցավ. Միայն Թուրքիան մշուշում «համբուրեց», Իսլամական երկրներն էլ բարևեցին կիսաձայն£ :

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

r «youtube» ցանցում շրջանառվող տեսանյութն, ամենայն հավանականությամբ ադրբեջանական, կամ առնվազն ադրբեջանաոճ հերթական զառանցամտությունն է: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել իբր ճնշումների, ծեծի և ստորության ենթարկվող ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդների դեմքերը:

Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները լուր են տարածել, թե իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:

Ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին: Ողջունելով հյուրին, Պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:

Անձրևոտ օր էր, երբ գնաց

Ի՞նչ եղան «Զեյթուն» ջոկատի տղաները` 1992 թ. իրենց վերջին մարտից հետո (և ոչ միայն «Զեյթուն» ջոկատի)` մնում է անհայտ£ Նրանց հարազատները դեռևս սպասում են իրենց զավակներին, ամուսիններին ու եղբայրներին... Ջոկատի հրամանատար Յաշա Շելունցի խիզախության, անցած մարտական ուղու մասին շատերը գիտեն£ Այսօր էլ նրա կինը` Ծովիկ Սաղաթելյանը, ծանր ապրումներով ու աղոտ հույսով ամուսնու վերադարձն է երազում£ Մեր զրույցը երկարում է. կինը ավելի հաճախ լռում էր, քան խոսում. ասես փորձում էր հիշել դեպքերի մանրամասներ£ Չմարող դառնություն կար նրա բառերում£ - Անձրևոտ օր էր, երբ գնաց... Ծովիկը նորից լռում է. արցունքներն են խեղդում կոկորդը... - Յաշան ծնվել է 1960 թ. դեկտեմբերի 10¬ին Շահումյանում£ Նա բարի, նվիրված, բայց խստաբարո մարդ էր£ Նրա համար գլխավորը հայրենիքն էր£ 1985¬ին ամուսնացանք, մեկնեցինք ՌԴ£ Շարժումը նոր էր սկսվել, երեխաներս` Վլադիմիրը և Զիտան, փոքր էին£ Կտրուկ որոշեց, ու վերադարձանք£ 88¬ից շարժման մեջ էր, իր գործերից քիչ էր խոսում, երբեմն ասում էր. «Մենք տալու ոչինչ չունենք, պետք է վերցնենք մեր հողերը»£ Երիտասարդ կամավորների համար ափսոսում էր` ասելով. «Մենք գոնե երեխաներ ունենք, նրանց կյանքն առջևում է»£ Երբ կազմավորվել էր «Զեյթուն» ջոկատը, ինքն էր տղաների հետ աշխատանք տարել£ Տանը քիչ էր լինում, երբեմն նախատում¬հորդորում էի, որ չգնա£ Պատասխանում էր. «Ո՞նց չգնամ, իսկ մեր հողերը... Տղաներն իրենց ունեցվածքն են վաճառում, փամփուշտներ գնում, ես չգնա՞մ... Միայն տեսնեմ մեր հողերն ազատագրված»£ «Զեյթուն» ջոկատի հրամանատար Յաշա Շելունցը մարտական մկրտությունն ստացել է հայրենի Վերին Շեն գյուղում, մասնակցել է Բուղջուլուխի, Մանաշիդի, Կարաչինարի, Վերին Շենի, Քաջավանի, Կարմիրավանի թեժ մարտերին£ - Նա գիտակցելով գնաց£ Միշտ հաղթանակած է վերադարձել£ 7 տարվա ընթացքում հասցրել էինք միմյանց լավ ճանաչել, թերևս մինչև այսօր անցյալով չեմ խոսել նրա մասին£ Գիտեմ` մի օր գալու է£ Նա շիտակ, ընկերասեր մարդ էր, լավ ամուսին ու հայր£ Դեռևս փնտրում եմ մարդկանց, ովքեր ինչ¬որ բան կիմանան Յաշայի մասին£ 1992 թ. հունիսի 29¬ին շատերը մասնակցեցին այդ թեժ մարտին, և անհայտության շղարշով պատվեց նրանց կյանքի վերջին էջը£ - Էսօրվա պես հիշում եմ` անձրևոտ օր էր, երբ գնաց. որդիս լալիս էր, զենքը չէր տալիս... Հաճախ ասում եմ` զոհերի հարազատների համար գուցե ավելի հեշտ է, քան անհայտ կորածների£ Երբ Եռաբլուր եմ գնում, ուզում եմ այնտեղ հանգչող բոլոր ազատամարտիկներին ծաղիկներ տանել. խոնարհվում եմ նրանց շիրիմների առջև£ Հրամանատարի կյանքի վերջին օրերի մասին ափսոսանքով պատմեց զինակից ընկերը` Թալիշի ինքնապաշտպանության մարտական ջոկատի հրամանատար, այսօր «Թալիշի պաշտպան» վետերանների հասարակական կազմակերպության նախագահ, փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը£ Կազմավորելով «Զեյթուն» ջոկատը, Յաշան մեկնեց հայրենի Շահումյանը պաշտպանելու£ Այդ շրջանում նա մշտապես եղել է բոլոր մարտական գործողությունների մասնակիցը£ Հանդիպեցինք հունիսի 25¬ին, ազատագրեցինք Կարմիրավան գյուղը£ 1992 թ. հունիսի 28¬ի երեկոյան նախապատրաստական աշխատանքներ տարանք, կենտրոնացրինք մեր ուժերը£ Հաջորդ օրը պետք է հարձակվեինք Լենինավան ու Հասան Ղայա ուղղություններով£ Ցավոք, ինձ համար անհայտ պատճառներով ամեն ինչ ձախողվեց£ «Զեյթուն», «Հասան Ղայա», «Արմավիր» ու «Արաբո» միացյալ ջոկատը շուրջ 70 հոգի, ընկավ շրջափակման մեջ£ Առ այսօր նրանց ճակատագիրն անհայտ է£ Լենինավանի ուղղությամբ գնացող 80 հոգանոց ջոկատը, որտեղ նաև ինքս էի, անսպասելի շրջափակման մեջ հայտնվեց, բայց մի կերպ կարողացանք ճեղքել այն£ Յաշան խիզախ տղա էր£ Ցավոք, պատերազմում լինում են և° զոհեր, և° վիրավորներ, սակայն կրկնակի է ցավը, որ մեր քաջերից ոչ մի լուր չունենք£ Սակայն չգիտես ովքեր, չգիտես` ինչ նպատակով ամեն տարի հունիսի վերջերին բազմաթիվ սուտ լուրեր են տարածում, թե տղաներն այստեղ են, այնտեղ են£ Բայց ոչ ոք ճիշտ տեղեկություն դեռևս չի տվել£ Ինձ համար դա մեծ ցավ է£ Ու բոլորի համար է ցավալի£ Չի կարելի անպատասխանատու լուրեր տարածել և է°լ ավելի ծանրացնել նրանց հարազատների` առանց այդ էլ չամոքվող տառապանքը£ :

Իսրայելը չպետք է ապավինի ԱՄՆ¬ին

Իսրայելում կարծես խորանում է դժգոհությունը, ավելի ստույգ` չգոհանալը Միացյալ Նահանգներից£ Համենայնդեպս, զանգվածային լրատվամիջոցներով արտահայտվող վերապահումներն ավելի շատ «կանխազգուշացման» տպավորություն են թողնում£ Իսրայելյան «Կուրսորի» վերջին հրապարակումներից մեկը մասամբ պարզաբանում է այդ առնչությամբ որոշ հարցականներ£ Ուղղակի բանակցություններ սկսվեցին, և ամեն ինչ հանգեց անիմաստ պաթետիկայի` «Սա խաղաղության հասնելու վերջին հնարավորությունն է, չի կարելի այն ձեռքից բաց թողնել»£ Պաղեստինցիներն ակտիվ գովազդարշավ են վարում£ Այդ ամենն, իհարկե, շատ հաճելի է, բայց այնուամենայնիվ, գաղտնի մի կասկած է սողոսկում. ինչո՞ւ պաղեստինյան վերնախավը չի դադարում սպառնալ, թե եթե Իսրայելը համարձակվի մինչև շինարարությունը սառեցնելու ժամկետի ավարտը թեկուզ մեկ տուն կառուցել հրեական բնակավայ րերում, ապա պաղեստինցիք կդադարեցնեն իրենց մասնակցությունը բանակցություններում£ Մեկ տան համար նրանք պատրա՞ստ են կորցնել «խաղաղություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը»` ձեռքից բաց թողնել «բռնազավթումից ազատ» անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու վերջին հնարավորությունը£ Սրանում առկա՞ է առողջ բանականության թեկուզ մեկ կաթիլ£ Բայց սա մի քանի տրամաբանական բացատրություն ունի£ Ասենք` նրանք համաձայնություն չեն ուզում, նրանք շահագրգիռ են, որպեսզի մենք թպրտանք «բռնազավթումի» ճահիճում, ու դրա արդյունքում աշխարհը նրանց պետություն կմատուցի` առանց Իսրայելի հետ պայմանագրի£ Կամ խոսքը սին սպառնալիքների մասին է, որոնք նախատեսված են նորանոր զիջումներ կորզելու (օրինակ` Իսրայելյան «սահմանափակ» նահանջ)£ Եվ կամ` նրանք հրաշալիորեն իրենց հաշիվ են տալիս, որ քանի դեռ Գազայում ղեկավարում է ՀԱՄԱՍ¬ը (որը ղեկավարում է պաղեստին յան ինքնավարության համարյա 40 %ը¬), անկարելի է Իսրայելի հետ որևէ համաձայնության հասնել£ Ինչպիսին էլ լինեն պաղեստինյան դիրքորոշման պատճառները, Նեթանիյահուն, ի տարբերություն նրանց, հանդես չի գալիս այնպիսի հայտարարությամբ, որ եթե թեկուզ մեկ ահաբեկչություն էլ կատարվի, Իսրայելը դուրս կգա բանակցային գործընթացից£ Մեր աջ արմատականները, բնականաբար, շատ կցանկանային, որ այդպես լիներ£ Այս առումով նրանք նման են պաղեստինցիներին£ Սակայն մի պահ թողնենք պաղեստինցիներին և հիշենք, որ այս տարածքներում շինարարությունը սառեցնելու գաղափարի հեղինակը նախագահ Բարաք Օբաման էր` դեռևս այն օրերին, երբ նա աներևակայելի համբավ էր վայելում և հսկայական քանակի երկրպագուներ ուներ, երբ նրան դեռևս համարում էին աշխարհի իմաստուն փրկիչ£ Ինչո՞ւ որոշվեց մեկ տարով սառեցնել շինարարությունը£ Որովհետև դրա իմաստն այն էր, թե մեկ տարում Իսրայելն ու պաղեստինյան վարչակարգը մշտական կարգավորման պայմանագիր կկնքեն£ Իսկ դա իր հերթին կօգներ ԱՄՆ¬ին` լուծել իր հիմնախնդիրները մերձավորարևելյան տարածաշրջանում£ Սակայն անցել է մեկ տարի ու ոչինչ չի եղել. «անուղղակի բանակցությունների» գաղափարը տապալվել է£ Հիմա ամեն ինչ հանգում է «ուղիղ բանակցությունների» ձևաչափին£ Մեկ տարվա ընթացքում (դա Օբաման է ցանկանում) կողմերը մշտական կարգավորման նախնական համաձայնագիր կկնքեն£ Թե ի՞նչ կլինի մեկ տարի հետո` ոչ¬ոք չգիտի£ Բայց մեզ հայտնի է, թե մեր տարածաշրջանում ինչ հիմնախնդրի առջև է կանգնած Միացյալ Նահանգները. Իրանը շարունակում է առաջ տանել միջուկային ծրագիրը` արհամարհելով Օբամային, Իրաքը գտնվում է անիշխանության եզրին£ Թուրքիան սկսել է արմատական դիրքեր գրավել ու մերձեցել է իրանա-սիրիական առանցքին. Հըզբոլան ավելի է ուժեղացել` ռազմական ու քաղաքական առումով. ամերիկացի զինվորները ավելի ու ավելի խորն են ընկղմվում աֆղանական ճահճում£ ԱՄՆ¬ին չհաջողվեց նաև առանցք ստեղծել արաբական ոչ ծայրահեղական վարչակարգից£ Ու դրա համար մենք չպետք է մոռանանք, որ թեկուզ ԱՄՆ¬ն մեր կարևոր և միակ դաշնակիցն է, բայց մեր ճակատագիրը մենք չենք կարող օտար ձեռքերին վստահել£ Մեր ճակատագիրը պետք է ինքներս որոշենք£ :

ԺԱՄԱՆԱ°ԿՆ է մեզ էլ չէր խանգարի

Այո, ազատականացումը` ազատականացում, սակայն գոնե առաջին անհրաժեշտության մթերքների շուկայում դա բարձիթողության է վերածվում, եթե իսպառ բացակայում է պետական վերահսկողությունը£ Այդ ախտով միայն մեր շուկաները չեն «վարակված»£ Ռուսաստանում, օրինակ, իշխանությունները սկսել են մտահոգվել ինքնահոսի գնարձակմամբ£ Մոսկվայի քաղաքային դումային` օրենսդրության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Սեմեննիկովը հայտարարել է, որ «Ժողովրդական վերահսկողություն» ծրագրի շրջանակներում հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներն այսուհետ վերահսկելու են մայրաքաղաքի մթերային խանութներում վաճառվող սննդամթերքների գները£ Պատճառը հասկանալի է£ Սեմեննիկովն ինքն էլ նշել է, որ վերջին շրջանում Մոսկվայում ու ընդհանրապես ամբողջ Ռուսաստանում գների աննախադեպ աճ է արձանագրվել. - Գների աճին զուգընթաց նվազում է նաև տեսականին£ Երբեմն գաղտնիաբար բարձրացվում են գները` փոփոխելով փաթեթավորումը£ Օրինակ, մեկ կիլոգրամանոց մթերքը դառնում է 900 գրամ, սակայն վաճառվում է 1 կիլոգրամի գնով,¬ ասել է պատգամավորը «Ինտերֆաքս» գործակալությանը£ Թանկացումները մթերքի պակասով պայմանավորող խուճապը մեղմելու համար, նա հավելել է, որ մայրաքաղաքը լիովին ապահովված է պարենով£ Երևի թե մեզանում էլ հասունացել է գների վերահսկման անհրաժեշտությունը£ Միայն գործարարների խղճին ապավինելը, ինչպես ցույց տվեց վերջին տարիների տխուր փորձը, հուսադրող չէ£ Հակասություններ չասենք, սակայն, տեղաբնակների ու հատկապես ներգաղթյալ մուսուլմանների միջև անհարթությունները կարծես խորանում են£ Թերևս ավելի ճիշտ կլինի ասել` ազգային «վարակամերժությունն» (իմունիտետ) է դիմադրում գլոբալիզացիա կոչվածին£ :

Առաջատարը` եկվորների քանակով

Եվրամիության երկրներում բնակվող արտասահմանցիներն ամենաշատը Գերմանիայում են բնավորվել (տեղեկացրել է Welt¬ը` վկայակոչելով Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության տվյալները)£ Ընդհանուր առմամբ եվրամիութենական պետություններում ապրում է 31 միլիոն արտասահմանցի£ 2009¬ի հաշվարկներով նրանցից ավելի քան 7 միլիոնը եղել է Գերմանիայի Դաշնությունում, 5,7 մլն¬ը` Իսպանիայում, 4 միլիոնը` Մեծ Բրիտանիայում£ Այս ցանկի 4¬րդ հորիզոնականում Իտալիան է (3,9 մլն), 5¬րդում` Ֆրանսիան (3,7 մլն)£ Այլ խոսքով` բոլոր եվրաերկրներում բնակվող արտերկրացիների 75 %¬ն այս 5 պետություններում են£ Իսկ բոլոր եկվորների 1/3¬ը հենց եվրաերկր ներից են£ Դիցուք, միայն անցյալ տարի Ռումինիայից հեռացել է ավելի քան 2 միլիոն մարդ, Լեհաստանից` 1,5 մլն, Իտալիայից` 1,3 մլն, Պորտուգալիայից` շուրջ 1 մլն£ Ներհոսք է եղել և Թուրքիայից, Մարոկոյից ու Ալբանիայից, ինչպես նաև` Ասիայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից£ :

Կպատժվի՞

Հեսսենի Վեխտերսբախի բժշկին կարգապահական տույժ է սպառնում, որովհետև հրաժարվել է սպասարկել լաչակավոր մուսուլմանուհիներին, գերմաներենին չտիրապետող ներգաղթյալներին, մուսուլմանական բազմազավակ ընտանիքներին (տեղեկացրել է FOCUS¬ը)£ Բժշկական մասնագիտացված միավորումը, որին անդամակցում է այդ բժիշկը, համապատասխան հետաքննություն է ձեռնարկել£ Հեսսենի բժշկական պալատը նույնպես ստուգումներ է անցկացնում` հավաստիանալու, թե բուժաշխատողի նման վարքագիծն արդյո՞ք բժշկի պարտականությունների խախտում չէ£ Հիպոկրատի մուսուլմանատյաց հետնորդն իր ընդունարանում փակցրել է 3 կանոններ, որոնք պարտավոր են պահպանել բուժօգնության կարիք ունեցող այցելուները£ Ընդ որում` հատկապես մուսուլման¬եկ վորները£ Ահավասիկ այդ պահանջները. * Տվյալ բուժհիմնարկում գործում է մուսուլման կանանց ու աղջիկների գլխաշոր կրելու խստագույն արգելանք£ * Պարտադիր պայման է համարվում գերմաներեն լեզվի հիմնավոր իմացությունը` բանավոր ու գրավոր խոսքը, ինչպես նաև նորմալ արտահայտվելը£ * 5¬ից ավելի երեխաներ ունեցող իսլամական բազմազավակ ընտանիքներն այստեղ չեն սպասարկվում£ Իր այս վարմունքը բԺիշկն արդարացրել է, որ բազմաթիվ տարիների ընթացքում թուրքական և մուսուլման մյուս եկվորների սպասարկման բարդությունները պարզապես լցրել են իր համբերության բաժակը£ Նա նշել է, որ լաչակավորների կամ թրքուհիների դեմ ինքը ոչինչ չունի, այլ ընդամենն ուզում է, որ աշխատանքային առօրյայում բացառվեն անհարկի բարդությունները£ Միջադեպը լայն արձագանք է գտել մամուլում£ Սակայն նույնիսկ դրանից հետո բժիշկը հրաժարվել է իր ընդունարանի պատից պոկել իր պահանջ-կանոնները£ Փոխարենը խոստացել է դրանք այնպես ձևափոխել, որպեսզի «ընդունելի» լինեն մուսուլմանների համար£ Ի դեպ` Վեխտերսբախի յուրաքանչյուր 10¬րդ քաղաքացին արտասահմանցի է£ :

Օբաման հեռացրել է Չերչիլին

Սպիտակ տանը լուրջ վերադասավորումներ են կատարվում£ Իհարկե, փոխվում-տեղափոխվում են ոչ թե պաշտոնատար անձինք, ոչ թե պետության ղեկավարը, այլ նրա բազկաթոռը` բառի ամենաուղղակի իմաստով£ Ջորջ Բուշը նախընտրում էր բազմել «իշխանական» բարձր թիկնաթոռին, բայց ահա իր պաշտոնավարման 2¬րդ տարում Բարաք Օբաման որոշել է այն փոխարինել սովորականով£ Փոխվել է նաև պաստառների ու բազմոցների գույնը. հիմա այնտեղ իշխողը բաց շագանակագույն երանգներն են£ Բրիտանական ռազմանավի բեկորներով պատրաստված նախագահական հայտնի սեղանը, իհարկե, մնացել է տեղում. միայն թե դրա վրա ընտանեկան լուսանկար է հայտնվել£ Ձվաձև կաբինետում էլ Մարտին Լյութեր Քինգի կիսանդրին է հայտնվել. փոխարենը` այլևս այնտեղ չի Ուինսթոն Չերչիլի անդրին (տեղեկացրել է «Դեյլի մեյլը»)£ Բարաք Օբաման վճռականորեն հրաժարվել է իր նախորդ ժառանգությունից. նախագահական կնիքով ու շողարաձակող գորգը, որը նկարել էր Լորա Բուշը, նույնպես այլևս տեղ չունի Ձվաձև կաբինետում£ :

Մրցանակ` Մոհամեդ մարգարեի ծաղրանկարչին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է մասնակցել անգլիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգարդի պարգևատրմանը` ԶԼՄ¬ների Պոտսդամի մրցանակի հանձնմանը (տեղեկացրել է Weltը¬)£ Վեստերգարդը մեծ ճանաչման արժանացավ Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ բարձրացված աղմուկից հետո£ Կանցլերը նշել է, թե Վեստերգարդին հանձնվող այս մրցանակն ընդգծում է նրա ներդրումը` խոսքի և մամուլի ազատության բնագավառում£ - Խոսքն այն մասին է, որ ապրելով արևմտյան հասարակությունում, կիսելով դրա արժեքները` նա կարո՞ղ էր հրապարակել իր ծաղրանկարները Մոհամեդի վերաբերյալ£ Այո°, կարող էր,¬ ասել է Մերկելը, հավելելով, որ ազատության անքակտելի պայմաններից մեկն այն պահպանելու խիզախությունն է£ - Եվրոպայում շատ են նրա նման նկարիչները£ Եվրոպան այն տեղն է, որտեղ նկարիչն իրավունք ունի հրապարակել նման ինչ¬որ բան, ու դա բոլորովին չի հակասում այն իրողությանը, որ Եվրոպան նաև այն վայրն է, որտեղ դավանանքի ազատությունը կարևորագույն աժեքներից մեկն է,¬ եզրափակել է կանցլերուհին` սուր քննադատության ենթարկելով Ղուրանը այրելու մտադրություն ունեցող ամերիկյան քրիստոնյա արմատականներին£ Պարգևատրման արարողակարգին մասնակցել է և անվանի իրավապաշտպան, Է. Հոնեկերի վարչախմբի դեմ ժամանակին ըմբոստացած ու ոչ վաղուց Գերմանիայի նախագահի թեկնածու առաջադրված Յոահիմ Գաուկը, ով շնորհակալություն է հայտնել ծաղրանկարչին` խիզախության համար£ Նա թույլ չէր տվել, որ իրեն վախեցնեն ու չէր թաքցրել ծաղրանկարները ծայրահեղական հավատացյալների կողմից բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո էլ£ 2005 թ. մանկական թերթերից մեկում տպագրված ծաղրանկարում չալմայավոր Մոհամեդը այրվող պատրույգ ունեցող ռումբի տեսքով է£ Եվ առ այսօր Վեստերգարդն ու նրա ընտանիքի անդամները ստիպված ապրում են ոստիկանության ուժեղացված հսկողությամբ£ Ավելին, այս տարեսկզբին նա մեծ դժվարութ յամբ է կարողացել փրկվել մահափորձից£ 75-ամյա նկարիչը նկատառում է հայտնել, որ ինքը «ուրիշ կրոնների հետ խնդիրներ չունի, այլ միայն իսլամականի»£ :

Զանգվածային թունավորումներ

Միայն հայերը չէ, որ թուրքական ափերում են ձգտում հանգստանալ£ Պարզվում է նաև, որ միայն հայերի համար չէ վտանգավոր Թուրքիայում հանգստանալը£ Անցյալ շաբաթավերջին, օրինակ, Անթալիայում ՌԴ դեսպանությունը տեղեկություն էր ստացել` առողջարանային Բելեք ավանում ռուս երեխաների թունավորման վերաբերյալ£ Մասնավորապես տեղեկացվել է, որ 15 երեխա հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ£ Եվ մինչ մանրամասները կճշտվեն, ռուսական լրատվամիջոցները հիշեցրել են, որ առժամանակ առաջ նույն Անթալիայի, նույն Բելեքի մեկ այլ հյուրանոցում նույնպես Ռուսաստանից մեկնած երեխաների թունավորման դեպք էր արձանագրվել£ :

Աստղալույսը` ներկա, անցյալ ու գալիք

Արևշատ ԱՎԱԳՅԱՆԻ «Աստղալույսերի ձայնը» բանաստեղծությունների ժողովածուն տակավին շնչում է երիտասարդական ավյունով, պայծառ մտածողությամբ և թարմութ յամբ£ Այնքան առանձնահատուկ են նրա պոետական ոճը, լեզվամտածողությունը, աշխարհընկալումը, որ ցանկացած բանաստեղծական ալմանախի մեջ կարելի է անսխալ գտնել նրա բանաստեղծությունները£ Հենց սա է, որ արվեստագետին դարձնում է երևութական£ Նրա մոտ զուգորդվում է հեթանոսական պաշտամունքը` մարդ¬բնություն և քրիստոնեական հավատքը` մարդ¬մարդ փոխհարաբերություններում£ Նրա պոեզիայում ներշնչանքը ծնվում է աստղալույսից (չմոռանանք, որ Արեգակն էլ աստղ է)` որպես ամեն ինչի նախասկիզբ և հղանյութ£ Նրա զգայական ներաշխարհը հիշեցնում է մի յուրօրինակ կենսաբանական ալեհավաք, որը իր սիրտ¬ուժեղացուցիչով ընկալում է երկրի և երկնքի բոլոր գոյաձևերից եկող ալիքների ողջ դիապազոնը` բջջային մեծությունից մինչև աստղային£ Այս ալիքները, հանդիպելով Արարչի կողմից միայն իրեն տրված բանական բջջանյութի հետ, վերածվում են` ինքնատիպ «ռենտգենյան» գերթափանցելիությամբ ներհայեցողական ճառագայթների, որոնց համար անտեսանելի ոչինչ չկա£ Այդ հոգեծնունդ ճառագայթները ոչ միայն տեսնում են հողարմատներում ջրաբջիջ ները, ծառաբնի փայտեղեն երակների կենսահյութը, այլև շնչավորում են նրանց, բեղմնավորում աստղալույսով և ծնվում` որպես սաղմնավորման հրաշագործություն£ Աստղալույսը Ա. Ավագյանին հուշում է ոչ միայն ներկան, այլև իր անցյալն ու ապագան£ Նա տեսնում է իր նախնիների հույզերն ու ապրումները` լսում նրանց ձայնը, երգն ու պարը£ Նա ըմբոշխնում է իր տոհմածառի պտղաբերությունն ու պտղահամը` իր թոռների և ծոռների դեպի հավերժություն գնացող շիվերի հարատևությունը, նրանց մեջ իր տեսակի հույզերն ու ապրումները և իր անմահությունը նրանց մեջ£ Արևշատ Ավագյան - գեղագետն իր քաղաքացիական ազնվությամբ չէր կարող անհաղորդ մնալ այսօր մեր իրականությունում կատարվող հոգեկործան գործընթացներին£ Նա ցավով, ափսոսանքով և տառապանքով է խոսում արժևորման, նոր համակարգի վայրիվերո դրսևորումների մասին, մարդու գոյության արարչական իրավունքի` իրեն վաճառելու, մտավորականությանը «կյանքի լուսանցքում» թողնելու, տգիտության, ստորաքարշության, կոռուպցիայի, ամբարտավանության ազգակործան երևույթների մասին£ Անհնար է առանց հուզումի կարդալ այդ շարքի` «Կյանքի լուսանցքում», «Առանց ձայնադիմակի», «Կյանքի հակառակ երեսը», «Արժեզրկում», «Ծանր օրեր», «Դատաստանի օրը երկարում է», «Տարեգրություն» և այլ բանաստեղծությունները£ Ի տարբերություն այսօր կյանքի իրավունք ձեռք բերած ցինիզմին, գռեհկաբանությանը, պոետական խոսքում Ա. Ավագյանը երբեք չի պղծում իր բերանն անեծքով, այլ հավատարիմ մնալով մեր դասական գրականության էթիկային և էսթետիկային, մնում է պոետական կոչման իր պատվո պատվանդանին£ Եվ այս ամենը նա անում է առանց ավելորդ պաճուճանքների, պերճախոսության և հանգի£ Նա ուղղակի զրուցում է իր խղճի և աշխարհի հետ£ Նրա բանաստեղծություններում սփռված են` թարմ մետաֆորներ, հեքիաթային մտածողությամբ իրական երևույթների անիրական համադրություններ, որոնք ընդլայնում են ընթերցողի աշխարհընկալումը£ «…կապույտ հայացք…», «…փխրուն կամք…», «…թռչող կարոտ…», «...ծլարձակող սարսուռ...», «…կյանքի լուսանք…», «…ճմրթված օրեր…» և այլն, ապա մի քանի օրինակ այն բազմաթիվ բառակապակցություններից, որոնք թարմ շունչ են հաղորդում նրա պոեզիային£ Բնությունը բացառիկ բարեհաճ է գտնվել Ա. Ավագյանի հանդեպ, նրան պոետական օժտվածության հետ շնորհելով նաև նկարչի տաղանդ£ Նա կյանքին նաև նկարչի աչքերով նայելիս, շատ ավելին է նկատում, քան սովորական պոետը£ Ահա թե ինչու է նրա պոեզիան այդքան պատկերավոր և գունեղ£ Ա. Ավագյան գեղագետի երկու դեմքը` պոեզիան և գեղանկարչությունը, այնքան ներդաշնակ են, որ ակամայից կարդալով պոեզիան` աչքիդ առաջ գալիս են նրա գեղանկարները և ընդհակառակը£ «Աստղալույսերի ձայնը» ժողովածուի նկարչական ձևավորումը իհարկե նույնպես իրենն է£ Այստեղ նկարչական ձևավորում ասելը հարաբերական է£ Գրքում զետեղված բոլոր գծանկարները բանաստեղ ծական պատկերներ են£ Նրա նկարներում` ձկները խոսում են, ծառերը խոսում են, մարդկային աչքերով գազանները խոսում են, ընտանի կենդանիներն ասես ժպտում կամ թախծում են բանաստեղծական մտածողության իմաստին համահունչ£ Նրա գծանկարչությունը հիշեցնում է դարերից եկող և հավերժություն գնացող ժայռապատկերներ, որոնցից դուրս են նետված մանրուքները£ Ակնհայտ է, որ հրապարակ է իջել մեր դասական գրականության հիմքի վրա ձևավորված և ժամանակի շնչով տոգորված մի փառավոր բանաստեղծական ժողովածու, որը այսօրվա մեր գրական դաշտում, անձրևից հետո սնկերի նման դուրս թափվող սիրողական մակարդակի բանաստեղծական ժողովածուների մեջ վեր հառնող կաղնի է£ Եզրափակելով խոսքս, անհնար է չասել. Ա. Ավագյանը ավելի քան կես դար առաջ իր գեղարվեստական և հասարակական գործունեությունը սկսելով «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, անուրանալի դեր է ունեցել երիտասարդության դաստիարակության գործում£ Ա. Ավագյանը, ինչպես այն ժամանակ` այսօր էլ «Մշակույթի հայկական ֆոնդ» հասարակական կազմակերպությունում, որի վարչության նախագահն է, բացառիկ գործունեություն է իրականացնում երիտասարդ և սկսնակ ստեղծագործողներին սատարելու, հովանավորելու և ոգևորելու ազգանպաստ գործում£ Մեկ տարվա ընթացքում մեկ նկարչական ցուցահանդես, մեկ բանաստեղծական ժողովածու, գումարած ծավալուն հասարակական, հրապարակախոսական գործունեություն, հարյուրից ավելի շնորհանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ, ստեղծագործական հավաքներ, ցուցահանդեսներ, խորհրդատվություններ, գրքերի խմբագրումներ և այլն, և այլն£ Սա այն դեպքում, երբ լիովին բացառված է պետական հովանավորչությունը (գոնե չխանգարեին)£ Մնում է մեր երևելի գեղագետին և մեծ քաղաքացուն ցանկալ առողջություն, ստեղծագործական նորանոր թռիչքներ, հոգու ավյուն և արիություն` դիմակայելու մեր բարդ և հակասական ժամանակների մարտահրավերներին£ :

Հեթանոս լեռան աղոթքը

Դ րախտային Էրզրումից չնաշխարհիկ Ջավախք հասած տոհմածառի արմատներից մեկը «Աբուլ լեռան ժպտուն փեշին, Արքա լեռան հայացքի տակ» աներևույթ ծլարձակել սկսեց շինական Զավենի ութ որդիներից վեցերորդի` Հակոբի ծնունդով£ Հեքիաթային բնաշխարհի գրկում բնավորված տաք օրոցքում մայրական կաթով նրան սնուցվող կյանքի բանաստեղծական ընկալումը խմորվեց ու կերպար ստացավ` հարթելով կայացման ճամփան Օլավերդի ութնամյա դպրոցից դեպի Երևանի թիվ 49 միջնակարգը, մայր բուհի բանասիրության բաժանմունքը£ Կաթիլ¬կաթիլ կուտակված մարդագիտությունը, կռվելով «Հայէլեկտրամեքենա» գործարանի ձուլման արտադրամասում, ամբողջացավ երկու ամենահոծ հասարակական ոլորտներում` մանկավարժության ու լրագրության£ «Խորհրդային Հայաստան» թերթի արվեստի բաժինը 1989¬ից ցայսօր ունենալով գործունեության հենակետ` սերնդակրթությամբ զբաղվեց Կոտայքի Գետամեջ գյուղի դպրոցում, տարբեր բուհերում («Աճառյան», «Գլաձոր» համալսարաններ...)£ Երկար տարիներ խմբագրեց «Նոր Գլաձոր» բուհական ու «Ձայն վիրահայոց» հայրենակցական պարբերականները£ Քնարաշունչ ներաշխարհը մշտազբաղ առօրյայի եռուզեռից փրկություն գտավ բանաստեղծական տողերում, որոնց հատուկենտ արտահայտությունները երևացին մամուլի էջերում£ Համազգային հոգևոր զարթոնքի հուժկու ալիքի պղտորված տեղատվությանը դիմակայելու հրամայականով` 1992¬ին լույս աշխարհ բերեց «Տառապանքի շղթա» անդրանիկ ժողովածուն£ Գրիչը թաթախելով քանքարավոր գրական հսկաների ծով ժառանգության մեջ` քաղաքացիական պարտքի սրված զգացումով ոտք դրեց արդի հայ պոեզիայի անդաստան` ճշմարիտ մտավորականի անեղծ նկարագրով ու անդուլ աշխատասիրությամբ հղկվող խոսքի ինքնահատուկ պատկերավորության գրավչությունը հավաստելով հաջորդ` «Վրնջացող լռությունը» (1995 թ.) գրքով, «Անրձևն ու աղջիկը» մամյանազարդ պոեմով£ Հետանկախական խեղումների անխնա ձաղկումը, երևույթների ներթաքույց բովանդակությունը պեղելու ունակության լիավյուն բացահայտմամբ, անաչառ հրապարակախոսի փշապատ ամբիոնին բարձրացրեց` բանաստեղծական տողերին պամֆլետային հատու երանգավորում հաղորդելով£ Իր ժողովրդի նվիրյալ բախտակիցը անսեթևեթ վերապրեց Արցախյան պատերազմի արհավիրքները, սգաց կորուստներն ու ցնծաց հաղթանակներով£ «12 արծվային թռիչք»¬ում թանձրացած ազնիվ ու վարակիչ խոհերն ու զգացողությունները աննկատ չմնացին£ Գիրքն արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության և ժուռնալիստների միության համատեղ մրցանակին` յուրովի նախապատրաստելով հաջորդ` «Փախուստ խնջույքից» (2003 թ.) ժողովածուի շռնդալից համահայկական հանրաճանաչումը£ «Կեսհայրենիք» մնալու սրապյանական չափածո խոհերը բարձրաձայնվեցին Հայաստանի ու Սփյուռքի հայ գաղթօջախների բազում սրահներում£ «Սա հատընտիր է, որի նմանները քիչ են արդի հայ պոեզիայում,¬ Հակոբ Սրապյանի պոեզիայով հագեցած երեկոներից մեկի ամփոփում որպես հնչեց ՀՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Աբաջյանի անմիջական գնահատականը£¬ Ինձ համար պատիվ է ներկա լինել այս հրաշալի երգամատյանի շնորհանդեսին և ձեզ համար ընթերցել` առանց ընտրության»£ «Ծոցագրպանի օրհնյալ գիրք» դարձավ այն Ազատ Գասպարյանի ու ասմունքով հրապուրված ուրիշ արտիստների համար նաև£ Դայանա Տեր¬Հովհաննիսյանի թարգմանությամբ հասանելի լինելով Միացյալ Նահանգների անգլախոս ընթերցողին` Սրապյանի գիրքը լեփ¬լեցուն սրահներում նորանոր համակիրներ գտավ Հայաստանից դուրս£ Բուռն հետաքրքրությունը նրա պոեզիայի նկատմամբ հանդիպումների, քննարկումների, մեծարման հանդիսությունների խտացող շղթայում օղակեց մայր հայրենիքի ամբողջ տարածքը£ Այնպես որ, մինչ պաշտոնամուտը հայ գրողների համքարություն արդեն փնտրված ու սիրված բանաստեղծ էր£ Ներանձնական հուզախռիվ ապրումները ժողովելով իր քնարաշունչ շարքերում, ավարտին է հասցնում նախնյաց ծավալուն տոհմամատյանը` «Գյուղը լեռան ծագում» փաստավավերագրական աշխատությունը (2007 թ.)£ Եվ լծվում կրկին 90-ականներից թափ առած կենսավերության դեմ պայքարին` վերջին տարիներին հեղինակած բանաստեղծություն ները իր ընթերցողին մատուցելով նորընծա «Հորդոր մատռվակին» (2009 թ.) գրքով£ Կանգուն ծառերը փտախտից բժշկող ծեր փայտփորիկի հանգույն կտցահարում է բառ¬պատկերներով ներկա իրականության գարշաբույր ճահիճը£ Հոգսացավ տաղտուկից զգալիորեն ընկճված` համտեսած «համադամ մորմոքների» անկեղծ տառապանքն է շաղ տալիս չափածո տողերում£ Գունագեղ երազկոտության լուսե նշխարներ պրպտելով հուշերի գզրոցում` փորձում է ձերբազատել ազնվահոգի հայրենակիցներին ապրած օրերի արցունքատտիպ գինու դառնահամ զգացողություններից£ Տրամադրությունների ելևէջումներում գերիշխող են հուսահատության մռայլ գույները£ Լավատեսության իրական հիմքեր կարծես թե չեն մնացել գետնաքարշ կեցության ժանգագանգ շքահանդեսում£ Զուր է հորդորում գյումրեցի մատռվակին մոռացության գինով խաղաղեցնել փոթորկված հոգին£ Վիճակված չէ բանաստեղծին ըմբոշխնել ինքնօրորի նիրվանան, քանզի նույն սկուտեղի վրա համազգային խղճին ծանրացած հին¬հին մուրհակներն են, որոնք ինքն էլ պարտավորված է զգում մարել ցմրուր այրվող լուսատու մոմի պես£ Այլ կերպ անզոր կլինի գոտեպնդել ամբոխացող հայրենակիցներին հեթանոս Լեռան անթեղած վահագնածին քուրայում վաղուց հասունացած Աղոթք¬Ահազանգի մաքրագործող կրակով£ Այդուհանդերձ, ուժասպառված է համատարած ուրացությունից, իրեն լքած հացկատակների կորամեջք ծախվածությունից, որպեսզի կարողանա իրենում հանգչող հավատով տոգորել, ցիրուցան ու ներամփոփված հատուկենտացող ճշմարիտ մտավորականներին դեպի Լեռան գագաթը ներպառակտված ժողովրդին միաբանված առաջնորդելու ազգապահպան դրոշի ներքո£ Հայոց Ոգու անհամերաշխության քարե տագնապին, ցավոք, անհաղորդ են մնում անհամ ճղավոցներով, բամբասանքի լորձերով ու խոստումների խրձերով խլացված, որբ ու սովալլուկ զանգվածները£ Ժանգակեր, հուդայազարմ, ստահոդ մարգարեների սատանայական ծառայություններով կորսվել է վսեմ հարատևության խնկաբույրը£ Հորթային հրճվանքների քստմնելի պատկերներից ծնված շիտակ խոսքի սեպ¬տարափով, միևնույն է, նա շարունակում է մարդկանց հոգու և մտքի ձեռքբերովի հավկուրությունը բժշկելու նորանոր հնարքներ որոնել£ Համակերպվեց իր խաչակրությանը թումանյանական` «Բանաստեղծին թողեց մենակ...» մեկնակետով:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Նաղաշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հեռուստամեկնաբան «Տքնանքն ազնվացնում է մարդուն» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Անկեղծ պիտի լինեմ. ինձ գրեթե ոչինչ հեշտությամբ չի տրվել£ Եվ հիմա, երբ մտովի փորձում եմ առանձնացնել ամենադժվարը, դժվարանում եմ... Բայց միշտ «մխիթարում» եմ ինձ, որ տառապանքը, տքնանքն ազնվացնում են մարդուն£ Դժվարությամբ ձեռք բերածը թանկ է լինում, անփոխարինելի, իսկ «ջրի բերածը, որպես կանոն, ջուրն էլ տանում է»£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Բանաստեղծի տողերը հիշեցի. Պուշկի°ն, իմ բարեկամ, Հյուգո°, ազնի°վ ընկեր, Հայոց բանաստեղծը ո°չ ցար ուներ, Որի կործանումը երգեր, Ո°չ էլ չքնաղ երկիր Ֆրանսիա, Որի ճորտը դառնար... Եվ այդուհանդերձ, դարձյալ ու կրկին` այլ ազգի ներկայացուցիչ ինձ չեմ պատկերացնում£ Աստծո կամքն է եղել, ու ես հայ եմ ծնվել` իբրև իմ նախնիների շառավիղ, Մեսրոպ Մաշտոցի զինվոր և նրա ոգեղեն տաճարի հավատավոր£ Հայի տեսակը... Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեն, իմ կարծիքով, մեր տեսակի լավագույն բնորոշումն է£ Ախր, ամեն ինչ ասել է, ինչ էլ ասեմ` նրա «խնջույքի սեղանի» փշրանքն է դառնալու£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիքը երբևէ հնարավո՞ր է բարձրաձայնել, առավել ևս` տղամարդկային£ Իսկ եթե ավելի լուրջ, ապա պիտի խոստովանեմ գաղտնիք բացելու նման. մարդը խաղաղ է ապրում, երբ «գաղտնազերծվելու» վտանգը դամոկլյան սրի նման գլխին կախված չէ£ Ամենաանշան գաղտնիքն անգամ մարդուն կարող է անհավասարակշիռ, անսովոր ու տարօրինակ դարձնել£ Իմ կարծիքով ճշմարտությունն այն է, որ կան բաներ, որոնց մասին միայն զավակներիդ կասես, կան բաներ` միայն կնոջդ, եղբորդ կամ քրոջդ այլ բանի մասին կասես, սիրելի և վստահելի գործընկերոջդ` այլ£ Ի վերջո, դու գաղտնիք չես ունենում, Աստծո տված կյանքն ապրում ես խաղաղ հոգով և հանգիստ սրտով£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Տիեզերքը£ Տիեզերական անհունը, և այդ անհունում Երկիր մոլորակի բացառիկ գոյությունը` իբրև մարդու և մարդկային ցեղի եզակի հանգրվան£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - «Եղիշե Չարենց» սրահում նշվում էր ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ծննդյան 85-ամյակը£ Արդեն հայտնի էր, որ ելույթ ունեցողները, շնորհավորողները պիտի նվեր մատուցեին հարգարժան գիտնականին` նաև այդպես պատվելով մեծանուն հայորդուն£ Լուսահոգի Գառնիկ Անանյանը, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն էր, ուրիշ ո՞ւմ, եթե ոչ ինձ` իր տեղակալին պիտի հանձնարարեր նվեր ընտրելու գործը£ Դրամ առաջարկեց, բնականաբար մերժեցի` ասելով, որ ինքս խնդիրը կկարգավորեմ, բայց ունեցածս գումարը շատ էր քիչ` երևելի նվեր գնելու համար£ Երկար փնտրտուքից հետո որոշեցի լուսանկարների փոքրիկ ալբոմ գնել£ Ի զարմանս ինձ` Անանյանը սովորականից ավելի ոգևորվեց. «Ճիշտ ես արել»... Մոտեցավ ամբիոնին, շնորհավորեց և վեր բարձրացնելով նվերը` ասաց. «Ժուռնալիստիկայի ֆակուլտետը լուսանկարների ալբոմ է նվիրում պրոֆեսոր Ջահուկյանին, մարդուն ու գիտնականին, ով կենդանության օրոք ապահովել է իր անմահությունը£ Իսկ ով անմահանալու հույս չունի, առաջարկում ենք լուսանկարվել հարգարժան հոբելյարի հետ և գոնե այդպես անմահանալ£ Լուսանկարները տեղ կգտնեն այս ալբոմում»£ Դահլիճը թնդաց ծափերից£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Երկրորդ կամ երրորդ դասարանի աշակերտ էի£ Ծնողներիս հետ կենդանաբանական այգի էի գնացել£ Հայրս պաղպաղակ գնեց` աշխարհի ամենահամեղ պաղպաղակը£ Ինչպես եղավ, հալված մի կաթիլ ընկավ ճերմակափայլ վերնաշապիկիս£ Երևի մայրս զգաց, որ «ծանր եմ տանում», ասաց. «Ոչինչ, ոչինչ, հենց տուն հասնենք, օճառով ու տաք ջրով կլվանամ, հետքը չի մնա»£ Կողքից կրակի նման անցնող մի կին, որ կարծես դժվարությամբ էր տեղավորվել պիրկ հագուստի մեջ, հոգոցախառն ծոր տվեց. «Է¯հ, ամեն ինչ չէ, որ տաք ջրով ու օճառով կմաքրես, բաներ կան, որ...»,¬ ասաց ու արագ¬արագ առաջ անցավ£ Ինչո՞ւ էր մենակ, որտեղի՞ց հայտնվեց ու իր հետևից տարավ ծնողներիս տարակուսած հայացքը£ Հիշելիս միշտ փորձում եմ իմաստավորել այս փոքրիկ պատառիկը` մանկությանս պայծառ հուշաշխարհից, և ամեն անգամ նորովի է այն ինձ բացվում` պայմանավորված օրվա և պահի տրամադրությամբ£ :

«Կարոտ»ակսմիթներ

Խորամուխ չլինելով պաշտոնական անվանակոչության «միջազգային հայկական» բառահամադրության անհեթեթ տրամաբանության մեջ` ազգային արժանապատվության փաղաքշանքով ողջունեցինք Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի (նախագահ` Մեցո Իգիթյան) նախաձեռնած «Կարոտ» փառատոնի երրորդ` «Արցախ-Հայաստան» մեկնարկը£ ՌԴ մայրաքաղաքի ամենահեղինակավոր` Կրեմլի պալատի վեհաշուք դահլիճում նրա մուտքը համաշխարհային փառատոնացանց 2008¬ին ազդարարել էր ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը£ Մայր հայրենիքից դուրս հայկական դիմագծի պահպանման «Կարոտ»¬աջանադրությունը սնապարծ խանդավառությամբ ընդունելով` ներգրավվեցինք փառատոնի գլխավոր միջոցառման` «Նոստալգիա» համերգային ծրագրով համեմված մրցանակաբաշխության տիրույթում£ :

Աշխարհի՞ն, թե մեզ ենք զարմացնում

Օպերայինի հանդիսասրահի տոնական «հանդերձավորումը» ցածրարվեստ, գռեհկահումոր շոուի հանրածանոթ ընթացքում շուտով կորցրեց արտաքին շքեղ փայլը£ Խորացավ ակնհայտ հակասությունը «Կարոտ»¬ի ստանձնած` հոգևոր-մշակութային բարձր արժեքների հանրահռչակման առաքելության ու այն «գեղարվեստականացնողների» կատարողական շնորհների ընդհանուր պատկերի միջև£ Հանդիպակաց պաստառներից մատուցվող տեսանյութի ու մրցանակվող վառ անհատականությունների և իրենց ելույթներով նրանց, իբր, մեծարողների (իրականում` արժեզրկողների) ծայրաբևեռ անհամատեղելիությամբ` երկարաձգվող տաղտո°ւկը գերիշխող դարձավ լեփ¬լեցուն սրահում£ XX դարի մեր մեծերի հզոր միգամածության կարո՞տն էր գուցե այսպիսով խորացվում£ Ռեստորանային ռաբիսի ներխուժումը բեմահարթակ անկասելի դարձավ հատկապես Սոնայի «Երջանկության արցունքներ»¬ով` դառնալով «թագն ու պսակը» «աստղաբիզնեսի» գործընկերուհիների երգեցողության£ Գուցե փարթամ «հայուհին» գինարբուքային էսքտազի գերճիգերով կանացի իր հմա՞յքն էր ջանում ընդգծել` «Կարոտ»¬ի գայթակղության քար, ֆրանսիացի հռչակավոր կինոգործիչ Ժերար Դեպարդիեի տեսադաշտում£ Ի պատիվ վերջինիս` պետք է խոստովանել, որ անբարդույթ բարձրաձայնեց երեկոյի երկարատաղտուկում իրեն գրաված հայկական մշակույթի միանգամայն այլ դրսևորում ների մասին£ Հայկական ջազի ջահակիր Լևոն Մալխասյանի (Մալխասի) դաշնամուրային վիրտուոզ նվագը, Ֆլորա Մարտիրոսյանի ու Թովմաս Պողոսյանի վճիտ ժողովրդական երգը, «Սասուն» ազգագրական համույթի պարը£ Եվ` Ալեքսանդր Հարությունյանի հրաշալի դաշնամուրային կոնցերտը, որի նվագակցությամբ էլ կամեցավ մի փոքր ասմունքել` ի պատասխան իրեն ցուցաբերված շռայլ մեծարանքի£ Ֆրանսիական նուրբ հումորով կատակի տվեց ԱԺ խոսնակի «տոլմայազավեշտը»` արժանապատվորեն մեղմելով «ուտել¬խմելու» իր նախասիրությանը գերհագեցում ապահովելու հայաճգնանքը£ Բումերանգի հանգույն հերթական անգամ ցայտեց աշխարհին զարմացնելու մեր ուռճացող մոլուցքը£ :

Բեդրոսի «Աստղերը»

Երբ բեմառաջքում ծնկի իջած ՌԴ վաստակավոր արտիստ Բեդրոս Կիրկորովը խորհրդավոր լուսարձակմամբ կատարեց պապերից ժառանգած «Կռունկը», Օպերայինի հանդիսականն ակնածանքով լցվեց ծերունազարդ բուլղարահայի նվիրական զգացմունքների հանդեպ£ Եվ սրտագին ողջունեց հայազգի արվեստագետի 2 բեմելը` ԵՊԿ «Կարոտ»¬աե րեկոյի ժամանակ£ Բայց երբ նա շեղակի տեղավորված բազկաթոռի մեջ սկսեց անհամաչափ երգակցել Հովհաննես Թումանյանի խոսքերով Առնո Բաբաջանյանի գրած «Աստղերի հետ» քնարական երգի ձայնագրությանը, նույն հանդիսականը շուտով արհամարհված զգաց իրեն£ Անսարք բարձրախոսի «լռությամբ» նախապես գլխի չընկնելով իր հանդեպ նրա դրսևորած անհարգալից վերաբերմունքի մասին` ապշահար եղավ, երբ ուշացումով ձայնագրությանը գումարված Կիրկորովի «կարաոկեն» երևան հանեց նաև սքանչելի երգի նրա չիմացությունը£ Ասենք` անհարգալից էր ողջ «Կարոտ»¬ապատվիրակության վարքագիծը:

Հետաքրքիր է Ջրասույզ եղած գանձը

Ռուսաստանը բանակցում է Ֆինլանդիայի հետ` երկու դար առաջ Բալթիկ ծովում խորտակված նավը ջրանդունդից դուրս բերելու առնչությամբ£ Ենթադրվում է, որ դրանում անգնահատելի գանձեր են պահպանվել£ «Ֆրաու Մարիա» այս նավը 1771 թվականին Ամստերդամից ուղղություն է վերցրել դեպի Սանկտ-Պետերբուրգ` տեղափոխելով XVI-XVII դարերի հոլանդացի նշանավոր նկարիչների կտավներ£ Այդ կտավները ձեռք էին բերվել Ամստերդամում անցկացված աճուրդում` ռուս կայսրուհի Եկատերինայի համար£ Նավը, սակայն, անսպասելիորեն անհետացել է£ Եվ միայն 1999¬ին ջրասուզակները 40 մետր խորության մեջ գտել են դրա կտորտանքները£ Փորձագետները համոզված են, որ երկկայմ առագաստանավով տեղափոխվող բեռները հերմետիկ փաթեթավորված են ու պետք է որ պահպանված լինեն£ «Ազգային պատմամշակութային արժեքների փրկության» հիմնադրամի նախագահ Արտեմ Տարասովի հավաստմամբ` - Մենք մեծ անցք կբացենք տախտակամածի վրա և արկղերից մեկը վեր կբարձրացնենք£ Դա կտևի մինչև մեկ տարի ու կարժենա շուրջ մեկ միլիոն դոլար£ Ֆիննական կառավարությունը չի թույլատրում ջրի երես հանել նավը` պնդելով, որ այն երկար տարիներ մնացել է ֆիննական տարածքի ջրերում ու հիմա պատկանում է իրենց£ Բայց ռուս փորձագետները համառում են, թե գանձը պետք է վերադարձվի, քանի որ այն Ռուսաստանի ազգային ժառանգությունն է£ - Ֆինները սկսեցին զգուշանալ այն պահից, երբ զգացին, որ Ռուսաստանը կարող է հաստատել իր իրավունքները` գանձի առնչությամբ£ Ի դեպ, մեր փորձագիտական խումբը երբեք չի քննարկել այդ հարցը, որովհետև դա անհապաղ կարող էր կտրել բոլոր կապերը,¬ ասել է ՌԴ հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավար Վիկտոր Պետրակովը£ :

Վրեժխնդիր հեռացվածը

Ամերիկյան` իր մեծությամբ աշխարհում 2¬րդ խոշոր սննդարդյունաբերական Kraft Foods ընկերության Ֆիլադելֆիայի ձեռնարկությունում նախկին դարձած աշխատակցուհու կրակոցներից զոհվել է 2 մարդ (հաղորդել է Associated Press¬ը)£ Անցյալ շաբաթավերջին կնոջը տեղեկացրել են, որ նա ազատված է աշխատանքից, և պահակները նրան դուրս են արել ֆաբրիկայի տարածքից£ 10 րոպե անց կինը ձեռնարկություն է վերադարձել մեքենայով ու կրակահերթ բացել հրազենից` ս պանելով իր նախկին գործընկերներից 2¬ին, մեկին էլ ծանր վիրավորելով£ Իսկ շուրջ 100 աշխատակիցները, կրակոցների ձայնը լսելով, ապահով թաքստոցներ են որոնել£ Րոպեներ անց դեպքի վայր հասած ոստիկանները շրջապատել ու վնասազերծել են հրաձգուհուն£ Ինչպես նշել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն, ԱՄՆ¬ում եզակի չեն դեպքերը, երբ աշխատանքային վեճերն ուղեկցվում են հրազենային կրակոցներով£ Մարտ ամսին, օրինակ, ազատման ենթակա հավաքարարն Օհայոյի նահանգի համալսարանի տարածքում կրակոցով 2 մարդ է սպանել£ Մեկ ամիս անց Թենեսի նահանգում ցածր դասարանների ուսուցիչը ծանր վիրավորել է տնօրենին և ուսմասվարին` իմանալով, որ հաջորդ ուստարում դպրոցի ղեկավարությունն իրեն չի ուզում դպրոցում պահել£ :

Նախագահական նվեր` ամենակարճլիկին

Կոլումբիայի առաջնորդ Խուան Մանուել Սանթոսն անցյալ շաբաթ հանդիպել է աշխարհի ամենակարճահասակ մարդու` Էդվարդ Նինյո Էռնանդեսի հետ ու նրան հայրենական արտադրության Smart համակարգիչ և խտասկավառակներ նվիրել (տեղեկացրել է Կոլումբիայի նախագահի մամլո ծառայությունը)£ Այդ հանդիպումը Գինեսի գրքում գրանցված Էռնանդեսի ցանկությամբ էր. նա կամեցել էր ծանոթանալ Սանթոսի, ինչպես նաև հանրահռչակ արտիստներ Ջեկի Չանի և Սիլվեստր Ստալոնեի հետ£ Հանդիպմանը ներկա են եղել նաև Էռնանդեսի ծնողներն ու եղբայրները£ - Էդվարդը շատ բարի մարդ է, նա սիրտ ունի£ Նա ասաց, որ վերջերս կայացած ընտրություններում ինքը 2 անգամ քվեարկել է իմ օգտին (ընտրությունները կայացել են 2 փուլով-խմբ.),¬ հայտարարել է Կոլումբիայի նախագահը£ 24¬ամյա Էռնանդեսն ապրում է մայրաքաղաք Բոկոտայում. երազում է շրջագայել ողջ աշխարհում և մեքենա գնել£ Իր ապրուստի միջոցը վաստակում է պարերով և նույնիսկ նկարահանվում է կինոյում£ Ազատ ժամանակ սիրում է դոմինո ու շաշկի խաղալ£ Ամենակարճլիկ այս տղամարդու հասակը 70 սմ է, քաշը` 10 կգ£ Նախկինում ամենացածրահասակի «տիտղոսակիրը» չինացի Խե Պինպին էր` 74,6 սմ, սակայն այս գարնանը նա վախճանվեց 21 տարեկանում£ Ի դեպ, լատինաամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Էռնանդեսը հարսնացու էլ ունի` 18-ամյա նրա ընտրյալի հասակը` 150 սմ է£ Էռնանդեսի մայրն ասել է, որ որդու աճը դադարել է 2 տարեկանից. դրա պատճառը բժիշկներն այդպես էլ չեն ախտորոշել£ Էդվարդի երեք ավագ եղբայրները նորմալ հասակ ունեն, բայց նրանից հետո ծնված կրտսերը ռեկորդակիր եղբորից բոյով է ընդամենը 23 սմ¬ով£ Ինչպես գրել են լրատվամիջոցները` Էռնանդեսը երկար չի կարողանում պահպանել ամենակարճահասակի տիտղոսը. մեկ ամիս հետո չափահաս կդառնա նեպալցի Խագենդրա Թափա Մագարը, ում բոյը 56 սմ է, քաշը` 4,6 կգ£ ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն էլ հաղորդել է, որ Հիմալայների մի գյուղակում ապրող Մագարը Գինեսի գրքում գրանցվելու հայտ ներկայացրել է 14 տարեկանում, սակայն մերժվել է` անչափահաս լինելու պատճառով£ :

Չավեսին կսպառնա՞ս...

Ինտերնետով Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ դատաստան տեսնելու սպառնալիքներ տարածելու համար ձերբակալվել է ինժեներ¬էլեկտրիկ Հեսուս Մահանոն (հաղորդել է երկրի քրեական ոստիկանության պետ Ուիլմեր Ֆլորեսը)£ Twitter սոցիալական ցանցում Մահանոն տեղադրել է պետության ղեկավարին սպանելու կոչ և շուտով դատական պատասխանատվության կենթարկվի£ Վենեսուելայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել էին «տեղի ընդդիմության և արտասահմանցիների» դավադրության մասին` երկրի նախագահի ու Բոլիվարիական հեղափոխության առաջնորդին ստանելու սպառնալիքի նպատակով£ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, սակայն, հերքում են նման ծրագրերի գոյությունը£ ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ի հաղորդմամբ` նրանք գտնում են, որ Չավեսի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ տեղեկություններն ընդամենը նպատակ են հետապնդում շեղել հանրության ուշադրությունը` անարդյունավետ կառավարումից և երկրի առջև ծառացած իրական հիմնախնդիրներից£ :

Լա¯վ ինքնապաշտպանություն է

Շվեյցարիայի ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում հայտնաբերել թոշակառու մի տղամարդու, որը ծանր վիրավորել է իրավապահին ու փախուստի դիմել£ 67-ամյա Պետեր Հանս Կնոյբյուլին չարացրել է Բիլ քաղաքի իր տունն աճուրդով վաճառելու դատավճիռը£ Նա բարիկադավորվել է տանը և հրաժարվել է ենթարկվել£ Հարևաններին տարհանելուց և տարածքը շրջափակելուց հետո, ոստիկանները փորձել են բանակցել ըմբոստ ծերուկի հետ£ Սակայն գիշերվա ժամը 1¬ի սահմաններում նա հրազենային կրակահերթ է արձակել ու ճողոպրել անհայտ ուղղությամբ£ Նրա որոնողական աշխատանքներում հավաքագրված են հարյուրավոր ոստիկաններ, ինչպես նաև վարժեցված շներ, ուղղաթիռ£ Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ծերուկն ինչպես կարող էր դուրս պրծնել շրջափակման խիտ օղակից` անտես մնալով իրեն հետևող տանյակ ոստիկանների ու հատուկ նշանակության ջոկատայինների, այդ թվում և դիպուկահարների, հրշեջ¬փրկարարների, բուժաշխատողների ու քաղպաշտպանության ուժերի ներկայացուցիչների աչքից£ - Ինձ ապշեցնում է այն, որ նա ինչ¬որ Ռեմբո չէ. նա մարդ է, ում 70 տարին կբոլորի£ Նա պետք է որ չափազանց ուժեղ լինի` եթե կարողացավ լարված պահել ոստիկանության բոլոր ուժերին,¬ հայտարարել է Կնոյբյուլի հարևան Պիյեռը£ Հարևաններն ասել են նաև, որ բավական բարձրահասակ, մարզիկի տեսքով այդ մարդն ինքնամփոփ էր, շատ կապված էր իր տանը ու չէր ցանկանում այն վաճառել£ :

Շուն ուտե՞լն է հեշտ, թե՞ մարսելը

Թեոդոսիայի քաղաքային դատարանը Կոկտեբել ավանի 2 բնակիչների ազատազրկման է դատապարտել` հարևանի շանը սպանելու մեղադրանքով (տեղեկացրել է "ծՏՉօռ ՐպչՌՏվ" լրատվական գործակալությունը£ - Երկու կոկտեբելցիներն էլ դատապարտվել են 4 տարվա ազատազրկման£ Սակայն հաշվի առնելով նրանցից մեկի պատանի տարիքը, դատարանը նրա համար փորձաշր ջան է սահմանել,¬ ասել է դատախազի օգնական Օքսանա Ֆոմինան£ Այս տարվա ապրիլին 25 տարեկան և 18-ամյա արկածախնդիր այս տղաները գողացել են հարևանի շանը, մորթել են, բաժանել իրար մեջ ու կերել են£ Մորթին էլ` աղբարկղ նետել£ Բռնվելուց հետո իրենց արարքը բացատրել են` թե ուտել են ցանկացել£ Չէ¯, դատավորների գործն էլ հեշտ չէ. ամենաբացահայտ հանցանքն էլ պետք է հիմնավորվի£ Այս պարագայում` իրավապաշտպանները սկզբում մտադրված են եղել շնակեր ջահելներին պատժել կենդանիների հանդեպ դաժան վարմունքի համար£ Սակայն դրա համար բավարար ապացույցներ չգտնելով, արարքը վերաորակել են որպես անձնական ունեցվածքի գողություն£ :

Ամենաբարձր վարձատրվող արտիստը

Խոսքը Հոլիվուդի դերասան Ջոնի Դեպպի մասին է£ Այս կինոաստղի ունեցվածքը նշանակալիորեն ավելացավ` Թիմ Բարտոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի շնորհիվ. այնտեղ Ցնդած գլխարկ կարողի (ըպջցՎվօռ ՄսÿտվՌՍ) դերի համար նա վաստակել է շուրջ 77 միլիոն դոլար£ Ներկայումս արտիստի ընդհանուր եկամուտը գնահատվում է 1 միլիարդ դոլար£ Ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան աստղերի ցանկում 2¬րդ հորիզոնականը զբաղեցնում է կատակերգու դերասան Բեն Ստիլլերը` տարեկան 38 միլիոն դոլար եկամուտով£ Իսկ 3¬րդ տեղում հանրությանը լավ ծանոթ Գարրի Պոտերի պատանի դերակատար Դենիել Ռեդկլիֆն է` 1 տարում վաստակած 17 մլն դոլարով£ :

Համակարգչային կողոպուտ

29¬ամյա համակարգչահենը դատապարտվել է 9 միլիոն դոլարի գողության մեղադրանքով£ Նա թալանել է բրիտանական Royal Bank of Scotland (RBS) բանկի ամերիկյան մասնաճյուղերից մեկի ավանդատուներին£ Սանկտ¬Պետերբուրգի դատարանը բավարարել է նաև ավելի քան 275 միլիոն ռուբլու քաղաքացիական հայցերը£ Եվ այս ամենը կատարվել է տեխնիկայի ընձեռած նորագույն մեթոդով` համակարգչի միջոցով£ Հետաքննության վարկածով` «Այթի¬ինֆորմ» ինտերնետ¬խանութի առևտրային տնօրեն Վիկտոր Պլեշչուկը կազմակերպված խմբի հետ կոտրել է Ատլանտայի RBS, WorldPay մասնաճյուղի վճարային համակարգի համակարգչային ցանցը և պատճենահանել վճարային քարտատերերի վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու նրանց պին¬կոդերը£ Հափշտակված տվյալներով բանկային կեղծ քարտեր են պատրաստվել և 12 ժամվա ընթացքում ողջ աշխարհի 2000 բանկոմատներից գումարներ են հանվել£ Իր հանցանքը խոստովանած Պլեշչուկը դատապարտվել է պայմանական ազատազրկման` 6 տարով£ Ամերիկյան իրավապահ մարմինների տվյալներով «հնարամիտ» այդ խմբում եղել են նաև էստոնացի Սերգեյ Ցուրիկովը, մոլդովացի Օլեգ Կովերինը և ոմն «հակեր 3»£ Առաջին երկուսը դեռևս անցած տարի ձերբակալվել են Էստոնիայում. ամիսներ անց Ցուրիկովը արտաքսվել է ԱՄՆ, որտեղ նրան նոր մեղադրանք է առաջադրվել` կոմունիկացիոն էլեկտրոնային միջոցների օգտագործման խարդախություն£ Նրան սպառնում է 20 տարվա բանտային կալանք և մինչև երեք ու կես միլիոն դոլարի տուգանք£ :

Հայտարարություն.

«Որոնում եմ հուսալի» ազնիվ, խելացի, խիզախ, հարուստ, առատաձեռն և վտանգավոր սվորություններ չունեցող տղամարդ: Կուզենայի թեկուզ հեռվից տեսնել այդպիսի մեկին»: