ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈՒՄ

Միմյանց «դավաճաններ» ու իրենք իրենց հայրենասերներ որակող թեկնածուների քարոզչական հակամարտությունն ավարտվեց£ Ողջ մրցապայքարի ընթացքում նախագահացուների իննյակում «հիմնական թեկնածուների» պատվավոր տիտղոսը կրածներից Լ. Տեր¬Պետրոսյանի և Ա. Բաղդասարյանի տևական սիրախաղը ոչ միայն պտուղներ չտվեց, այլև քվեարկության «ֆինիշից» առաջ վերաճեց խորը ատելության£ Մեծ է հավանականությունը, որ մինչև հիմնական ջրբաժանին հասնելը շարունակաբար բանակցող «հիմնական» ընդդիմադիրների միջև վերջնականապես այրված կամուրջների մոխիրներից այլևս երբեք բարեկամության կամ դրան մոտ որևէ շփման տարբերակ հնարել¬ագուցել չստացվի£ Այսպիսով, «իշխանություններին ծախվելու, դավաճանության», իսկ մյուս դեպքում` «արկածախնդրության և շանտաժի» դիմելու մեղադրանքների շրջանակներում ծայր առած հակաքարոզչական փոխհրաձգությունը հենց եզրագծին հասնելուց առաջ լիովին տապալեց ընդդիմադիր և «հիմնական» որակավորված հավակնորդների ոչ միայն համագործակցության, այլ նաև քաղաքական ապագայի հեռանկարները£ Հիմա արդեն որքան էլ առաջին Նախագահը պնդի, թե իրեն հաջողվել է ճիշտ ժամանակին պատռել ՕԵԿ առաջնորդի դիմակը, միևնույն է, չկայացած միավորման, իսկ փետրվարի 19¬ից առաջ Լ. Տեր¬Պետրոսյանի ամենակարևոր դաշնակցի խռովքը ծանր նստեց ընդդիմադիր այս բևեռի վրա£ Այնքան, որ շրջապատի, առավել ևս մրցակիցների հանդեպ անտարբերությամբ, եթե չասենք, արհամարհանքով լցված Տեր¬Պետրոսյանը Սյունիք կատարած այցը գերազանցապես նվիրեց անհնազանդ դարձած Բաղդասարյանի քննադատությանը£ Դժվար չէ վերհիշել, որ երկու դեպքում էլ դեռ նախորդ տարեվերջից միասնականանալու հավաստիացումներ էին սփռվում… Եվ երբ թեկնածուներից ավագը, դեռ մի քանի շաբաթ առաջ ընտրողների ծափերը կորզելով, խոսեց դրա լուրջ հիմքերի, իսկ մյուսը` իր խոստացած ավանդների ու բնական աճի չափ սկսեց կարևորել նախագահացուների թվի նվազեցման անհրաժեշ տությունը, մինչև անգամ կարելի էր հույսեր փայփայել, թե հաջորդելիք քայլը համատեղ հայտարարությունն է դառնալու£ Սրանով հանդերձ` երկու կողմն էլ հավանական քաղաքական համատեղման հարցում բարեկամացու ճամբարի ներկայացուցիչների բարձրաձայնումներին անփութորեն քողարկված տհաճությամբ էր վերաբերվում£ Ակնհայտորեն այս ամենից լավ հոտ չէր գալիս£ Կրտսեր բարեկամացուն, ով դեռ իրեն խոստումնալից ու հեռանկարային է համարում, միևնույն է, չէր հաշտվելու «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» բանաձևին£ Ավագն էլ, անշուշտ, ինքնասիրության հարց էր համարում նրանից մի քիչ ավել կամ պակաս քսանին իր շուրջը միավորելուց հետո գրկաբաց դեպի անհայտն ու անկանխատեսելին գնալը£ Ընդունենք, թե ոչ` Տեր¬Պետրոսյանը քաղաքական հաշվարկների հմուտ վարպետ է£ Բացի այդ, նա իր դժվարին (՞) առաջադրումը հայկական պոպուլիզմի գլխավոր առաջամարտիկի օգտին ինքնաբացարկ հայտնելով չէր եզրափակի£ Ըստ երևույթին կողմերի վիրավորվածությունն այնքան խորն էր, որ մինչև անգամ քվեարկությանը նախորդող օրերը նրանք ոչ թե համեստությամբ չփայլող հավակնությունների ամփոփմանը նվիրեցին, այլ հայրենասերի ու դավաճանի կարգավիճակների «ճշգրտմանը»£ Մեծ հաշվով դրա ճշգրտման իրավունքը հանրությանն էր վերապահված, և քվեարկությունը ասվածի լավագույն ապացույցն է£ Իսկ ինքնադրսևորման հարցում նշված երկու թեկնածուներն էլ իրենց պահեցին սպասելիքների շրջանակներում£ Գլխավոր ՕԵԿ¬ականի ինքնաբացարկը Լ. Տեր¬Պետրոսյանին ակնհայտորեն շատ էր պետք, իսկ Բաղդասարյանի հավակնոտությունը խանգարեց վերջինիս` որևէ զիջման գնալ£ Իսկ թե նրանցից ով առաջիկայում կհայտնվի քաղաքական լուսանցքի չնկատվող անկյունում` կերևա արդեն ապագայում£ :

Ղարաբաղյան շարժումը 20 տարեկան է

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀՀ նախագահ Հարգելի հայրենակիցներ, Այսօր հիշարժան օր է` Ղարաբաղյան շարժման մեկնարկի 20-ամյա տարեդարձը: Այդ շարժումն Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի նորագույն փուլն է, որով նշանավորվեց մեր ազգային զարթոնքը:

Ով ինչի հասավ

Ինչպես բոլոր ընտրություններից հետո, այս օրերին ևս քաղաքական շրջանակներում ակտիվորեն վերլուծվում են քվեարկության արդյունքները£ Նախագահի արդեն նախկին թեկնածու ների մի մասը ստացված տոկոսները համարում է ձեռքբերում, մյուս մասը դեռ երկար շարունակելու է քննել անհաջողության պատճառները£ Եվ, անկախ վերաբերմունքից, նախօրեին տեղի ունեցած քվեարկությունը առաջադրվածների հնարավորությունների ու կարողությունների ամփոփումն է` կառուցված քարոզարշավի շրջանակում (և ոչ միայն) ձեռք բերած հեղինակության և վստահության վրա£ Այսպես, դեռ քարոզչության մեկնարկից առաջ շահեկան վիճակում գտնվող Սերժ Սարգսյանի դիրքերը ողջ մրցապայքարի ընթացքում, ինչու չէ, նաև թափ առած հակաքարոզչության արդյունքում ոչ միայն անսասան մնացին, այլ, շնորհիվ անմիջական հանդիպումների ու կառուցողական ինքնաքննադատության և հեռանկարային ծրագրերի առաջադրման, է°լ ավելի ամրապնդվեցին£ Իշխանության թեկնածուն այդ ընթացքում չփորձեց իր անձն արհեստականորեն առանձնացնել իրեն սատարող թիմից£ Նախ` նման քայլի հանրային ընկալումը միարժեք չէր լինի և, բացի այդ, Ս. Սարգսյանն իր ողջ քարոզչությունը կառուցեց Ռ. Քոչարյանի ձեռնարկած և իր վարչապետությամբ նոր շունչ ստացած բարեփոխումների շարունակման օրախնդիր լինելը կարևորող տրամաբանության վրա£ Տվյալ դեպքում` Ս. Սարգսյանին տրված քվեները նաև գործող իշխանությանը գնահատող վստահության ու հանրության կողմից բարեփոխումների հանդեպ ունեցած դրական վերաբերմունքի արտահայտումն են£ Նրա կազմակերպած խիստ բազմամարդ հանրահավաքները ոչ միայն այսօր ժամ առ ժամ ամփոփվող քվեարկության արդյունքներն էին ուրվագծում, այլ նաև հուշում ու պարտավորեց նում, որ հանրությունն էլ, ընդհանուր առմամբ դժգոհ չլինելով ներկա իրավիճակից, այնուամենայնիվ, նկատում է նաև համակարգում եղած բացերը£ Եվ, որ ամենակարևորն է, անտարբեր չլինելով` մեծ սպասելիքներ նույնպես ունի£ Սրանով հանդերձ, այն փաստը, որ ինչպես ամենուր, մեր հասարակության մեջ նույնպես քիչ չեն իշխանությունից դժգոհ մարդիկ, երբևէ չեն հերքել անգամ երկրի առաջին դեմքերը£ Այս ընտրություններում դժգոհ ընտրազանգվածը համախմբվեց առավելապես Լ. Տեր¬Պետրոսյանի, ինչպես նաև մի քանի այլ թեկնածուների շուրջ£ Քարոզչության ընթացքում առաջին Նախագահը փորձեց առավելագույնին հասնել. բնականաբար, կարծր քննադատության սլաքը հենց իշխանության դեմ ուղղելով£ Արդյունքում` ապահովված սևի ու սպիտակի ֆոնին Տեր¬Պետրոսյանի հարաբերական հաջողությունն այդպես էլ գերիշխող դիրքերի չհասավ£ Դեռ ընտրություններից առաջ միաժամանակ խոսելով և° արդեն հաղթած լինելու, և° հետընտրական զարգացումների մասին` Տեր¬Պետրոսյանը ակամայից խոստովանում էր, որ թեպետ ինքն էլ լավ գիտի իր համակիրների ոչ քիչ լինելու մասին, բայց, դրանով հանդերձ, նրանց թիվը և ոչ մի դեպքում հիսուն տոկոսի չի կարող հասնել£ Իր համակիրների է°լ ավելի նվազ լինելու հարցում կասկած չուներ նաև Արթուր Բաղդասարյանը£ Քարոզարշավի ընթացքում դրսևորած փոփոխական հաջողությունները նրան ինչ¬որ հույսեր ներշնչում էին, բայց ՕԵԿ նախագահը նաև լավ էր հասկանում, որ իր կուսակցության բյուրեղացած ընտրազանգվածն այնչափ մեծ չէ, որպեսզի ինքը կարողանա առաջ անցնել այնպիսի հզոր քաղաքական ախոյաններից, ինչպիսիք Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր¬Պետրոսյանն են£ Դե, իսկ եթե ԱԺ նախկին նախագահին գոհացնում է Վահան Հովհաննիսյանին «վազանցելը», միգուցե նրա համար դա էլ է ձեռքբերում£ Մյուս կողմից, մի քիչ անհեթեթ է Նախագահի ընտրություններին մասնակցելը հանուն միայն այն բանի, որպեսզի ընտրազանգվածը համոզվի, թե իր առաջնորդն անգամ ամենաթեժ մրցապայքարում կարող է միջին դիրքեր գրավել£ Խոստովանենք, որ գրեթե նույնանման «սկզբունքով» մարտի նետվեց նաև ՀՅԴ թեկնածուն£ Ի սկզբանե պարզ էր, որ Դաշնակցությունը հին ընկերներ ունի, բայց նրանց թիվն այնքան էլ մեծ չէ£ Ափսոս միայն, որ Վ. Հովհաննիսյանը նման եզրակացության միայն ընտրությունների արդյունքներից ելնելով է ստիպված անել£ Իսկ եթե լավատես լինենք, ապա Վահանի հետ ընտրության գնացածների քայլը մեր ժամանակներում գերիշխող տրամաբանությամբ արդարացված է… «Ումի՞ց ենք պակաս» հարցադրումը, եթե այսօր բավարարում է հաջողության մի քանի տոկոս արձանագրած նրա կուսակիցներին, ուրեմն նախընտրական շրջանում կուսակցական կյանքը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու Դաշնակցության քայլն էլ էր արդարացված£ Վազգեն Մանուկյանի առաջադրումն ավելի շատ ԱԺՄ¬ի վերաաշխուժացմանն էր միտված£ Ընդդիմության երբեմնի առաջնորդը թեպետ խիստ ցածր արդյունք գրանցեց, և մասնակցության օլիմպիական սկզբունքն անգամ չի կարող մեղմել արձանագրված տխուր պատկերը, այնուամենայնիվ, Մանուկյանը մի կարևոր ձեռքբերում ունեցավ£ Լ. Տեր¬Պետրոսյանի հետ անհաշտ լինելը լավագույնս շրջանառելով` նրան հաջողվեց հաշտվել ԱԺՄ¬ից ժամանակին հեռացած Ա. Սադոյանի և Շ. Քոչարյանի հետ, ինչպես նաև մի քանի նոր համախոհներ ձեռք բերել£ Չնայած առաջին Նախագահի հանդեպ իր անհաշտ վերաբերմունքը Ա. Գեղամյանն էլ երբևէ չթաքցրեց, սակայն քվեարկության արդյունքները, որոնք այս գործչի հեղինակության երկրաչափական պրոգրեսիայով անկումն են միայն փաստում, Գեղամյանին իր քաղաքական ապագայի շուրջ լրջորեն մտածելու մեծ տեղ է թողնում£ Եթե Տիգրան Կարապետյանի քվեների չափն էլ ոգևորող չհամարենք, դա արդեն այլ խնդիր է£ Կարապետիչը բարու դաշտում խաղալու կանոններով նույն հաջողությամբ կարող է նաև հաջորդ ընտրություններում առաջադրվել£ Դա իր խնդիրն է, և որևէ մեկը նրան մրցարշավի հիմնական հավակնորդ երբևէ չի էլ համարել£ Այլ է նաև «ամենահիմնական» պարտվողների պարագան. Արամ Հարությունյանի և Արման Մելիքյանի քարոզարշավային գործերն այդպես էլ անքննելի մնացին£ Այսօր արդեն, դատելով քվեարկության հրապարակվող արդյունքներից, նկատենք, որ` «Կախվածի տանը պարանից չեն խոսում» և այսքանով սահմանափակվենք£ :

«Կոսովոն սպասում է ճանաչման...»

Սա փետրվարի 18-ին Կոսովոյում լույս տեսած ալբանական թերթերի մեծամասնության առաջնորդող հոդվածների ընդհանրական վերնագիրն էր: Դրանից մեկ օր առաջ Կոսովոյի խորհրդարանը Պրիշտինայում կայացած իր նիստում երկրամասը հռչակեց «անկախ, ինքնիշխան, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական պետություն»:

2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սարգսյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ազատ և արդար ընտրություններում Ձեզ ստացած քվեն Հայաստանի Հանրապետության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակականության քվեն է:

ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՂԵԼ Է ԱՌԱՋԸՆԹԱՑ

Փետրվարի 20-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է Հայաստանի նախագահի ընտրության նախնական գնահատականը: Ըստ այդ գնահատականի` Հայաստանի նախագահի ընտրությունն անցել է Եվրոպական չափանիշներին համապատասխան:

Ինչպես փաստում է փոխոստիկանապետը

ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը` փետրվարի 19-ին, ոստիկանությունում ստացվել է 30 ահազանգ ընտրախախտումների կամ ընտրակեղծիքների վերաբերյալ: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ փետրվարի 20-ի հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը:

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՏԱ

Երեկ, ՕԵկ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հանդես պիտի գար ընտրությությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել էր Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը` իր տարածած մամլո հաղորդագրությամբ:

«ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՉՃԱՆԱՉԵՆ, ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱ»

Մատենադարանի մոտ արդեն հինգ հարյուրից ավել մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ կեղծված ընտրությունների. «Խայտառակ ձեւի սուտ են խոսում, անամոթ շան որդիները»,- բորբոքված բղավում է տիկին Լյուսյան, ով պատմում է, թե ինչպես են երեկ իրենց շենքի բոլոր բնակիչներին 5000 դրամ բաժանել Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

Որպես ինքնահաստատման շարունակություն

Մեր զրույցը ՀՀԿ խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ անդրադարձ է հետընտրական Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հնարավոր զարգացումներին£ 1988¬ից ի վեր փետրվարը կարծես քաղաքական առանձնահատուկ վիճակներով է պայմանավորում հայ իրականությունը£ Ի՞նչ ակնկալիքներ ունեք£ ¬ Որպեսզի ավելի հիմնավոր լինի, սկսեմ մի փոքր «հեռվից»£ 1988 թվականը համազգային զարթոնքի տարի էր£ Բայց, ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար, փաստեմ, որ անկախության համար պայքարը մասամբ պայմանավորված էր դեռևս 60-ական թվականների պայքարով£ Անկախության գաղափարի համար մեր ընկերներից շատերը հատուցեցին կյանքով£ ԽՍՀՄ հնարավոր փլուզումը զգալով` ՊԱԿ¬ի «գաղտնասենյակներում» մշակվեց մի ծրագիր, որի շնորհիվ իշխանությունը մնաց նույն ձեռքերում£ Ստեղծվեց «Ղարաբաղի կոմիտե» կոչվածը` Լևոն Տեր¬Պետրոսյանի գլխավորությամբ, և հհշ¬ականները ստանձնեցին իշխանությունը` ամբողջովին իրենց վերագրելով անկախության գաղափարը£ Բարեբախտաբար, գտնվեցին ուժեր, որոնք պահանջեցին այդ անձի հրաժարականը£ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պահանջով Լևոն Տեր¬Պետրոսյանը հրաժարական տվեց£ Եվ, փա°ռք Աստծո, որ նրանք կանխեցին այդ պարտվողական քաղաքականությունը, ինչի արդյունքում Ղարաբաղը կարող էր նորից հայտնվել Ադրբեջանի կազմում£ Այս փետրվարից իմ ակնկալիքը ճիշտ եզրահանգումներով ճիշտ ընտրություն կատարելն է£ ¬ ՀՀ նախագահի ընտրություններն ի՞նչ կերպ կարող են ներազդել Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա£ ¬ Հիրավի, ՀՀ նախագահի ընտրություններով մեծապես պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը£ Լևոն Տեր¬Պետրոսյանի մոտեցումներն այդ խնդրին հայտնի են. հարևանություն անել Ադրբեջանի, բարեկամության եզրեր որոնել Թուրքիայի հետ£ Սա նշանակում է զիջման քաղաքականություն` Ղարաբաղի հարցում£ Վստահորեն հավաստիացնում եմ, որ մեր թեկնածուի` Սերժ Սարգսյանի հաղթանակը միանշանակ կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը£ Բազմիցս ենք համոզվել, որ, աշխատելով տարբեր պատասխանատու ոլորտներում և լինելով խոսքը գործի վերածող անհատականություն, նա մշտապես աչքի է ընկել լիդերին բնորոշ հատկանիշներով£ Նրան` իբրև պաշտպանության նախարարի, բարձր է գնահատել Վազգեն Սարգսյանը£ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում ևս սահուն կերպով շարունակում է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի վարած քաղաքականությունը£ Նրանք ընկերներ էին, համախոհներ ու կուսակիցներ£ Ի վերջո, ՀՀԿ¬ն լիդերների կուսակցություն է, լիդերին վայել պահվածքով էլ շարունակելու է հավատարիմ մնալ իր դավանած սկզբունքներին£ ¬ Որո՞նք եք համարում հրատապ լուծում պահանջող առաջնահերթ խնդիրներ£ ¬ Նախընտրական քարոզարշավում ընդդիմադիրներից ոմանք հոխորտում էին, թե չհաղթելու դեպքում կդիմեն ծայրահեղ քայլերի£ Ասել է թե` սահմանադրական կարգի խախտման կոչեր էին անում£ Մենք ողջախոհության ենք կոչում մեր ժողովրդին և հավաստիացնում, որ հետևողական ենք լինելու, որպեսզի ընդդիմության կողմից որևէ հետընտրական աճպարարություն չվրդովի ժողովրդի անդորրը£ ¬ Շատերն են տագնապած հետընտրական ցնցումների հեռանկարից. ի՞նչ կասեիք այս առնչությամբ£ ¬ Տեր¬Պետրոսյանի կոչերը ևս կարող են ցնցումային իրավիճակների հանգեցնել£ Մեր ժողովուրդն ականատես է եղել դավադիր ցնցումների` Սումգայիթ, երկրաշարժի արհավիրք, Արցախյան պատերազմ… Այդուհանդերձ, նա ունի իմաստնություն և, կարծում եմ, երբևէ չի ենթարկվի որևէ սադրանքի£ Նա չի գնա մի անձի ետևից, ով ժամանակին տանուլ է տվել Ղարաբաղի հարցը, իսկ այսօր վերստին շահարկելով նույն հարցը, փորձում է ապակողմնորոշել ժողովրդին և սրել իրավիճակը:

Քաղաքակիրթ քարոզարշավը` հաջողության գրավական

Ինչ վերաբերում է սև PR¬ի քաղաքականությանը կամ մյուս թեկնածուներին վարկաբեկելու միջոցով սեփական վարկանիշը բարձրացնելուն, ՀՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը համոզված է. ¬ Իհարկե, զրպարտությունները, հայհոյանքն ու զազրախոսությունը հատկապես քարոզարշավի վերջին օրերին, կարծես, որոշ թեկնածուների հիմնական ասելիքն էին դարձել£ Մեր թեկնածուի զուսպ, քաղաքակիրթ քարոզարշավն արդեն իսկ Հանրապետական կուսակցության արժանապատիվ կեցվածքի խոսուն վկայությունն էր£ Ընդդիմադիրների կողմից հնչող անձնավորված մեղադրանքներին, բնականաբար, փորձեցինք պատասխան տալ` իհարկե, չիջնելով զազրախոսության մակարդակի£ Ինչ խոսք, զգում ենք նաև ինտրիգներ ստեղծելու որոգայթ և ամեն ինչ անելու ենք` սադրանքներին չտրվելու, լարվածությունը թուլացնելու համար և, կարծում եմ, որ տիրապետում ենք ամբողջ իրավիճակին£ Ժողովրդին շահարկումներով ապակողմնորոշողները թյուր կարծիք ունեն հավաքական այդ հզոր ուժի մասին£ Ժողովուրդը գիտե գնահատել կատարված գործերը. այս իրողությունը բացահայտորեն ամրագրվեց խորհրդարանական ընտրությունների ընթացքում£ Ես կարծում եմ, որ հետընտրական շրջանը որոշ քաղաքական ուժերի համար կարող է լուրջ հետևություններ անելու առիթ հանդիսանալ£ :

Նոր հնարավորություններ, նոր հեռանկարներ

ՀՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Զաքարյանը վստահեցնում է. ¬ Հանրապետական կուսակցությունն իր առաջնորդի գլխավորությամբ հանրության դատին ներկայացրեց հերթական նախընտրական ծրագիրը, որն ԱԺ ընտրություններում գերազանցեց իր վստահության քվեով£ Գերազանցեց, որովհետև քայլ առ քայլ շարունակում է կյանքի կոչել այն, ինչ նախատեսել էր£ Այն յուրաքանչյուրի համար է, յուրաքանչյուրին ուղղված. այդ պատճառով որդեգրեցինք «Քե°զ համար, Հայաստա°ն» կարգախոսը£ Այսօր արդեն ընտրողների առավելագույն քվեն ստացած մեր լիդերը ձեռնամուխ է լինելու իր ծրագրերի իրագործմանը:

Սերժ Սարգսյան. Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն

Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդակ է ստացվել` ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

ՓԱՍՏՈՒՄ Է ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ Հարուցվել է 7 քրեական գործ

2008 թվականի փետրվարի 19-ին տեղամասերի ընտրական հանձնաժողովների, ՀՀ Նախագահի թեկնածուների վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված գրավոր հաղորդումների քննարկման արդյունքում` 19.02.08թ.` ժամը 23-ի դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ:

Երկրի գերագույն գլխավոր հրամանատարի լավագույն թեկնածուն Ս.Սարգսյանն է

ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում, ՀՀ-ԱՄՆ «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում, բացվեց արդիականացված և ժամանակակից սարքավորումներով հագեցած անգլերեն լեզվի ուսուցման լաբորատորիան` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի մասնակցությամբ:

ՀՀ օդային տարածքը ադրբեջանական ՌՕՈՒ-ի կողմից խախտելու վերաբերյալ լուրերը կեղծ են

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ օդային տարածքը ադրբեջանական ՌՕՈՒ-ի կողմից խախտելու վերաբերյալ լուրերը կեղծ են: ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն այս առիթով հայտարարել է, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաժամանակակից ՀՕՊ համակարգը, որը որևէ երկրի թույլ չի տա խախտել մեր սահմանները:

Վերադարձ 1941 թ. շարային քայլքին

Էստոնիայի զինված ուժերը հրաժարվում են նաև խորհրդային շարային քայլքից և վերադառնում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երկրի բանակում ընդունվածին£ Կառավարության ներկայացուցիչների հավաստմամբ` գլխավոր պահանջը լինելու է պահել քայլքի տակտը և հավասարություն պահպանել. քայլի երկարությունը` 80 սմ, հաճախականությունը` 1 րոպեում 120 քայլ£ Շարային այս փոփոխությունն առաջին անգամ կցուցադրվի 2008¬ի փետրվարի 23¬ին` Պյառնու քաղաքում, Էստոնիայի 90-ամյակին նվիրված շքերթում£ :

Հրամանատարը պիտի քայլի առջևից

Հանրապետության զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ԿԱՄՈ ՔՈՉՈՒՆՑԸ հակված չէ էքսպերիմենտների, բայց նաև չի վախենում համարձակ նորարարություններից, եթե դրանք տրամաբանված են ու երաշխավորված: Գեներալի հետ զրույցը շատ հետաքրքիր է, որովհետև նա հարցերին պատասխանում է անկեղծ, առանց գովասանքների և չի պարտադրում իր կարծիքը:

Գլոբան կանխագուշակում է

Աշխարհում հայտնվելու է Դաշնակցային նոր պետություն, որի կազմում կընդգրկվեն նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետությունները. այսպիսի կանխատեսումով է հանդես եկել Պավել Գլոբան` հունվարի կեսերին£ Տագնապողներին նա հանգստացրել է, որ այդ պետությունը Սովետմիությանը նման կլինի միայն ձևականորեն, իսկ իշխանության ձևը` բոլորովին տարբեր£ ¬ Դաշնակցային նոր պետությունը կազմված կլինի Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից£ Հետագայում նրան կմիանան Ղազախստանը, Վրաստանը, Հայաստանը և Միջնասիական բոլոր հանրապետությունները` բացի Տաջիկստանից£ Նոր պետության կազմում կլինեն 10 հանրապետություններ£ Մոլդավիան կհեռանա դեպի Ռումինիա£ Աստղագետի կարծիքով ԽՍՀՄ¬ն այլևս չի վերածնվի. ¬ Դաշնակցային պետությունում կլինեն այլ մարդիկ, այլ իշխանություն և այլ կառույցներ£ Այն կկազմավորվի Եվրախորհրդի նմանությամբ, բայց կունենա ավելի խիստ կառույցներ և միացյալ նախագահ, ում կընտրի ընդհանուր խորհրդարանը,¬ ասել է Գլոբան և հավելել, որ մինչ այդ բարելավվեն Ռուսաստանին մերձեցող Ուկրաինայի և Բելառուսի հարաբերությունները. ¬ Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները ընթացիկ տարում չեն փչանա. Յուլիա Տիմոշենկոն կձգտի դրանք բարելավվել£ Բայց 2008¬ի վերջում նա կսկսի կորցնել իր վարկանիշը, իսկ 2009¬ին նրան ընդհանրապես կհեռացնեն կառավարությունից£ Բելառուսի հետ նույնպես մեր փոխհարաբերությունները կմնան կայուն,¬ մանրամասնել է նա£ :

450 հազար ոստիկան` մարտի 2¬ի ընտրություններին

Ռուսաստանի նախագահի ընտրությունների անվտանգությունը մարտի 2¬ին կապահովեն 300 հազար ներքին գործերի մարմինների աշխատակիցներ և 150 հազար ներքին զորքերի ծառայողներ£ Այդ օրը հատուկ ուշադրություն է հատկացվելու ընտրատեղամասերի և ընտրություններին առնչվող այլ օբյեկտների անվտանգությունն ապահովելու գործին` կանխելու ապօրինի քարոզչությունը, հնարավոր վայրագությունները և հարձակումներն ընտրական հանձնաժողովների, նրանց ունեցվածքի և քաղաքական կուսակցությունների շտաբների վրա£ Մեքենաների կայանատեղիները հեռու կլինեն տարածքային և տեղամասային ընտրահանձնաժողովներից£ Լրացուցիչ հսկողություն կսահմանվի բոլոր նշանակալի և հատուկ կարևոր պետական օբյեկտների վրա£ Այդ թվում` իշխանության մարմինների գերատեսչական հաստատությունների, հիվանդանոցների ու մանկապարտեզների, խոշոր ձեռնարկությունների շենքերի, ինչպես նաև միջուկային արդյունաբերական համալիրի ու ատոմային էլեկտրակայանի վրա£ :

«Ալ-Քաիդա»-ն վրեժի է կոչում

Խմբավորման ղեկավարը Աֆղանստանում վրեժխնդրության է կոչել. այս անգամ, ԱՄՆ զորքերի հունվարյան գրոհի արդյունքում, դաշտային գլխավոր հրամանատարներից մեկի զոհվելու առիթով: Իսլամիստական վեբ-կայքում տեղադրված ձայնագրության մեջ Մուստաֆա Աբու ալ-Յասիդը հայտարարում է, որ «Ալ-Քաիդա»-ի մարտիկները պարտավոր են վրեժ լուծել «Աստծո թշնամիներից»` Պակիստանում Աբու Լաիֆ ալ Լիբիի սպանության համար:

Բնական մահ` անբնական պատճառներով

Ավյունով լեցուն 52-ամյա գործարարի և քաղաքական գործչի հանկարծահաս մահը տարօրինակ է թվում շատերին: Մերձավորների հավաստմամբ` նա երբեք սրտից գանգատներ չի ունեցել. ավելին, սեփական առողջությամբ մարդ է եղել:

Թե ինչպես ժողովրդավարությունը հրեշ ծնեց Կարո՞ղ է դա նորից կրկնվել

Սա առաջին անհանգստությունն է, որ ակամա պատում է բոլոր նրանց, ովքեր հիշում են, թե 75 տարի առաջ Գերմանիայում ինչպես իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը£ Եվ այդ անհանգստությունը հիմնազուրկ չէ ժամանակակից աշխարհում, ուր գնալով ահագնանում են բախումները, և նվազում է կայունությունը£ Հիտլերը իշխանություն նվաճեց բարձր ազատական սահմանադրություն ունեցող ժողովրդավար պետությունում` ավերելով ժողովրդավարությունը` հենց դրա ընձեռած ազատությունների միջոցով£ 1919 թ. հաստատված ժողովրդավարությունը Գերմանիայի ռազմական պարտության և դրան հետևած հեղափոխության արդյունք էր£ Վերնախավի մեծամասնությունը (զինվորականներ, խոշոր հողատերեր և արդյունաբերողներ) այն չընդունեցին£ Անլուծելի քաղաքական, սոցիալական ու մշակութային երկպառակություններն ի սկզբանե խարխլել էին նոր համակարգը£ Այն դիմակայեց հետպատերազմյան առաջին տարիների սպառնալիքներին, և 1924-28 թթ. երկրում «վերականգնվեց» կայունության նմանակում հիշեցնող ինչ¬որ իրավիճակ£ 1929¬ին, սակայն, փլվեց Ուոլլ-սթրիտը` իր հետ կործանելով տնտեսությունը ու դրանով էլ` ժողովրդավարությունը£ Գերմանական ֆաշիստները արագընթաց կերպով կշիռ ձեռք բերեցին. օրենսդիր ժողովում եթե 1928¬ին ունեին 2,6 տոկոս ձայներ, ապա երկու տարի անց այդ թիվը հասավ 18,3 %¬ի, իսկ 1932¬ին` 37,4 %-ի£ Նույն արագությամբ էլ աճում էին համաժողովրդական ցասումն ու հիասթափությունը, և մեծանում էր հավատը, որ Հիտլերը կարո°ղ է ապահովել միլիոնավոր գերմանացիների բարեկեցությունը£ Մարդիկ փորձանք էին համարում ժողովրդավարությունը, որի պատճառով էր իրենց երկիրը մասնատվել, անարգվել և աղքատության ճիրաններում հայտնվել£ Երկրին քավության նոխազներ էին պետք£ Այդ պահին հեշտ էր համաժողովրդական ցասումն ուղղել ընդդեմ հրեաների` նրանց ներկայացնելով որպես միջազգային կապիտալիզմի և բոլշևիկների կողմից ղեկավարվող ներպետական վտանգ£ Իսկ հրեաներին այնտեղ սովորաբար կապում էին քաղաքական ձախ ուժերի` սոցիալիստների ու կոմունիստների հետ, որոնց անվերջ դատապարտել են Հիտլերն ու իր հետնորդները£ Ազգաբնակչության 1/3¬ն այդ պահին Հիտլերին համարում էր ամենահարմար թեկնածուին, ով կկարողանա ոտքի կանգնեցնել երկիրը և փրկել ժողովրդին£ Ավելին, 1930¬ին այլևս անկարելի էր Գերմանիան ղեկավարել` առանց նացիների (ֆաշիստների) աջակցության£ Բայց, միևնույն ժամանակ, նացիստական կուսակցությունը ժողովրդավարական գործընթացների կասեցումից զատ ավելին անել չէր կարող£ Չէր կարող նաև Հիտլերին իշխանության բերել£ Դեռևս պահպանվում էր դեմոկրատիայի սնամեջ պատյանը, իսկ ժողովրդավարություն կոչվածը կենդանության նշաններ ցույց չէր տալիս£ Հակադեմոկրատ վերնախավին, իհարկե, չհաջողվեց ելք գտնել ստեղծված իրավիճակից. Հիտլերի անհաշտվողականությունը շատերի համար անընդունելի էր£ Այդուհանդերձ, ի վերջո չգտնելով անառարկելի այլ հեղինակություն, երկրի նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգը 1933 թ. հունվարի 30¬ին Հիտլերին նշանակեց Գերմանիայի կանցլեր` կառավարության ղեկավար£ Հեռավոր այս իրադարձություններն այսօր էլ արձագանքվում են աշխարհի տարբեր անկյուններում£ Եվրոպական շատ երկրներում, օրինակ, ներգաղթի մեծ ծավալով պայմանվորված, արդեն զգալի է նեոֆաշիստական և ազգայնամոլական նկրտումների արթնացումը£ Ահավասիկ, Սլոբոդան Միլոշևիչի ակտիվ ջանքերով բորբոքված սերբական ազգայնամոլությունը մայրցամաքում բախումներ հրահրեց էթնիկական հողի վրա£ Կամ, իրեն ժողովրդավարության հայր ու պահապան հռչակած Միացյալ Նահանգները ուժի դիրքերից իր կամքն է փորձում թելադրել գրեթե բոլոր երկրների` ընդհուպ մինչև պատերազմական գործողություններ սանձազերծելով£ Ռոբերտ Մուգաբեն էլ Զիմբաբվեում ժողովրդավարություն կոչվածը վերածեց իր սեփական իշխանության:

«ԻՆՉՔԱՆ ՈՐ ՀՈՒՐ ԿԱ ԻՄ ՍՐՏՈՒՄ…»

«Շատերն են սովորել Գեղարվեստաթատերական ինստիտուտում և ավարտել, բայց քչերն են մնացել հիշողության մեջ պրոֆեսիոնալ բեմում հաստատվելուց հետո... Ինքնատիպ դերասան է Վլադիմիր Մսրյանը, նկարագիր ունեցող»£ Ռուբեն ԶԱՐՅԱՆ Արտիստական ընտանիքներում հասակ առնող երեխաների արյան մեջ կուլիսների փոշին ներթափանցում է ծնված օրվանից£ Եվ նստվածք է տալիս, երբ ծնողները, նրանցում այս կամ այն չափով դրսևորվող նախանշանները կամ էլ` ժառանգականության գործոնը զարգացնելու մասնագիտական բնազդով, դեռ մանկուց, կամա¬ակամա ներգրավում են զավակներին թատերական ստեղծագործական տառապանքների կախարդական շրջապտույտում£ Բեմական վեհերոտ առաջին քայլերի առավելապես զգայական տպավորությունները դաջվում են մանկան մտապատկերում ու տարիների հետ ամենևին չեն խամրում, եթե նույնիսկ, թատրոնի պաշտամունքով ցմահ վարակված, կյանքում միանգամայն այլ բնագավառում է գտնում իր տեղը£ Պատահում է և հակառակը£ Անկախ բնատուր շնորհի անհերքելի փաստերից, ուրիշ հորիզոններ են գայթակղում£ Բարեբախտություն է, երբ իսկապես տաղանդավորները, ինչ¬ինչ հանգամանքների բերումով, դարձ են կատարում ի շրջանս յուրյանց և վերջնականապես հաստատվում թատերարվեստում` ինքնահատուկ հմայքով փայլելով այսօր լեգենդ դարձած աստղաբույլի հարևանությամբ£ Նրանց ապրեցնող լույսով են իմաստավորվում մեր խավարչտին ժամանակները£ …«Մայրի¯կ»` զրնգում է փամփլիկ թաթիկները առաջ պարզած, դեպի իրեն կանչող գիրկը վազող մանչուկի ձայնը£ Կարկամում է բռնի խլված զավակին փարվող տառապած կինը, ունեցած լավագույնը` մի խնձոր կարոտով մեկնում անսպասելիորեն գտնված իր գանձին ու տամուկ խնդությամբ զմայլվում ախորժելի պատկերով£ Զգայացունց այս դրվագը ոչ անվերջանալի ու տաղտկալի հեռուստասերիալներից է, ոչ էլ հնդկական սրտաճմլիկ ֆիլմերից£ Զուր մի° պեղեք, ձեր ընդարմացած հիշողությունը£ Վլադիմիր Մսրյանի առաջին անխամրելի թատերական տպավորությունն է Ալավերդու «Բանվորական թատրոնում» 68 տարի առաջ ցուցադրված մելոդրամատիկ ներկայացումից, որում, ընդամենը 2 տարեկան Վովան, հանդես էր գալիս մանչուկի դերում£ Հիմնադիր կազմի նվիրյալներ Հովհաննես և Արաքսյա Մսրյանների կամքով£ Ականատեսների մտապատկերից դեռևս իսպառ չեն ջնջվել Կիրովական տեղափոխվելուց հետո Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում հաստատված, վաստակավորի կոչմանն արժանացած նրա ծնողների մարմնավորած Ոսկանն ու Ջավահիրը («Չար ոգի»), Վարշամն ու Գայանե Արմենակովնան («Աշխարհն, այո, շուռ է եկել»), Ղևոնդ բիձան («Սրտի արատ») ու Բիկոտին («Դավիթ Կոպերֆիլդ»), Հեթումն («Նույն հարկի տակ») ու Բռնավորի մայրը («Աշոտ Երկաթ»)…, փառատենչ պալատականն ու ձկնավաճառ կինը («Աղքատն ու արքայազնը»)` նրանց կարապի երգը... Առաջին բեմական թոթովանքը ճակատագրականի նշանակություն չի ունենում£ Ոչ էլ` առաջին «հյուրախաղերը» իններորդ դասարանում, ռուս գրականության ուսուցչուհի Իննա Կուզնեցովայի կազմակերպած խմբակի «Հատակում» (Գորկի) և «Արջը» (Չեխով) խանդավառող արձագանք գտած ներկայացումներով£ Չի շարունակում Մեծ Հայրենականի օրերին ընդհատված ուսումը երաժշտական դպրոցի ջութակի դասարանում£ Խաղում է Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականում£ Ավելի հետաքրքրված ճշգրիտ գիտություններով` ռուսական դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա` Ավիացիոն ինստիտուտ ընդունվելու մտադրությամբ£ Հենց այնտեղ էլ տեղի է ունենում վճռորոշ շրջադարձը£ Անբացատրելի հրաշքով հաջողությամբ մասնակցում է Վախթանգովի թատրոնին կից շչուկինյան ուսումնարանի մասնագիտական քննություններին, բայց օտարոտի արտասանության (ակցենտի) պատճառով ոչ թե պարզապես դուրս մնում, այլ ուղեգրվում Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ£ Մասշտաբային տեսիլքով, սերունդ աճեցնող ականավոր արվեստագետ Արմեն Գուլակյանի համակողմանի մասնագիտական կրթությամբ իմաստնացած, արտիստական նկարագրի բարոյակամային կարևորագույն հատկանիշներով գոտեպնդված` բարձրանում է պրոֆեսիոնալ բեմ£ Կյանքում և արվեստում ունենալով մեկ ուղեցույց աստղ` Վահրամ Փափազյանին, ումից սպունգի նման կլանել է վարպետության դասերը` երբևէ չնպատակադրվելով ընդօրինակել£ Պատանի հանդիսատեսի թատրոնից անցնում ռուսական, անդամագրվում «Արշալույս» թատրոն-ստուդիան նախաձեռնող Ալեքսանդր Գրիգորյանի շուրջ հավաքված պրպտուն երիտասարդների խմբին, որն էլ, ըստ էության, դառնում է տաղանդաշատ բեմադրիչ և կարկառուն թատերական գործիչ Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած արդիաշունչ դրամատիկական թատրոնի հուսալի սյուներից մեկը£ Եվ 1968-ից, քրոջ` Ժասմենայի հետ Վլադիմիր Մսրյանը ընդգրկվում է նորաստեղծ կոլեկտիվում£ Նավի կապիտանը Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պատմահեղափոխական պիեսի` ժամանակի գաղափարախոսության հրամայականով արված ներկայացման մեջ առանձնակի հետք չի թողնում£ Առաջին լուրջ դերը երկվությամբ ու դառնագին ցավով առլեցուն Գաստոնն (Ժ. Անույ, «Ուղևորն առանց ծանրոցի») էր` բեմավորված համլետյան գույներով, հոգեվիճակների սահուն անցումներով£ Ղափլանյանի ու Խանդիկյանի բեմադրական համաստեղծագործությամբ դերից դեր հստակվում ու հարստանում է Մսրյանի կատարողական ներկապնակը, շերտ առ շերտ բացվում հզոր, հրայրքոտ օժտվածության անհատակ խորքը£Ձգտումը` բեմից ներկայացնելու հարուստ ներաշխարհ ունեցող մարդ արարածին, սեփական «ես»¬ում տարրալուծել խաղացած կերպարի մարդկային նկարագիրը, վերապրել ապրածն ու զգացածը` օգնում է գտնել կոնկերտ, կենսականորեն հիմնավորված բեմական վարքագիծը£ Իրենց վրա են կենտրոնացնում հանդիսատեսի ուշադրությունը ներկայացման հիմնական գաղափարն ու ասելիքը կրող գլխավոր հերոսները, դրանք լրացնող ու ամբողջացնող «երկրորդականները»£ Ջլատված, բայց «ցուլի պես առողջ» Էդգարը («Ստրինդբերգ»), սոցիալական գործոնների կամակատար, ակամայից դահիճ դարձած Խոսե Լուիսը («Դահիճը»), դժբախտ ու ընկճված հերցոգ Կլարենսը («Ռիչարդ III»), իր խոհականությամբ ու կոպտությամբ հակասական Բանտապետը («Ամենատխուր մարդը»), արյունարբու սարդ հիշեցնող Հավատաքննիչը («Արտույտը»), անգութ, խորամանկ ու նպատակամետ Միհրդատ Պոնտացին («Աստվածների կանչը»), արտաքուստ սովորական, հուսահատության ու տառապանքների ողջ լարվածությունը խելացի և ուշիմ աչքերում պարփակած, զուսպ ողբերգականութամբ խորապես ցնցող Դանիայի արքայազնը («Համլետ»)… Ամենաերկարակյացը` հնարագետ թափթփուկ, ստորության թանձրուկ, ծաղրական հեգնանքով ու ընդգծված ցինիզմով իրեն ծնած, սնած ու ոճրագործ դարձրած հողի արգասաբերությունը անխնա դաժանությամբ մերկացնող Հերոստրատը («Մոռանալ Հերոստրատին»), որ արդեն 32 տարի հոգևոր էներգիայի համակենտրոնացմամբ, նույն նվիրումով մարմնավորում է անզուգական արտիստը£ Խորացնելով գրական (դրամատուրգիական) հերոսի կենդանացման հմտությունները` Մսրյանը հստակեցնում ու բյուրեղացնում է ինքնահատուկ արտիստական ձեռագիրը` կուռ տրամաբանության և հույզի ներդաշնակությամբ£ Լրացնում ու հարստացնում մշտազբաղ արտիստական փորձառությամբ` հեռուստաթատրոնում, ռադիոբեմականացումներում, կինոյում խաղացած տասնյակ դերակատարումներով, որոնք միշտ չէ, որ ավարտուն գունագեղության են հասցվել£ Երբեմն` իրենից անկախ, որովհետև «կես ոտքով» երբեք հանդես չի գալիս£ Հեռուստադիտողը չի մոռացել նրա խելացի, նրբահոգի Վոյնիցկուն («Քեռի Վանյա»), կամային ու նպատակասլաց Ալեքսանդր Վորոբյովին («Սև թռչուններ»), կայսրության վիթխարի կորովից հղփացած, միաժամանակ ճշմարիտ կենսազգացողությունից զրկված տիրակալ Վասիլիկոս Սիմեոնին («Կիբոսա, յոթերորդ դար»)… «Ներքուստ հրճվել եմ` տեսնելով Մսրյանի աշխատասիրությունը, պրպտող միտքը,¬ ասում է մշտական հեռուստախաղընկերներից մեկը` Վարդուհի Վարդերեսյանը£¬ Ինձ առանձնապես գրավում է նրա ներքին փափկությունը, մեղմությունը, որը համադրվում է վերլուծական մտքի հետ… Դա այն հույժ ժամանակակից ինտելեկտուալիզմը չէ, որտեղ մարդիկ հաճախ թաքցնում են իրենց նվազ կարողությունները»£ «Հայֆիլմ»¬ում երիտասարդ գիտնական Հայկ Վերդյանի («Վերադարձ»¬բեմ.` Արման Մանարյան) դերակատարմանը (1973) հաջորդել են տասնյակ ուրիշները£ Սցենարական տարբերակներում անհատականության կնիքի, հիմնականում, բացակայության պատճառով այդ ֆիլմերը մնայուն արժեք չեն ստացել£ Դրանցում ընդգրկված դերասանախմբի համեմատաբար տպավորիչ աշխատանքները շուտով մոռացության են դատապարտվել£ Մինչ օրս էլ նկարահանվում է` հիշվելով համամիութենական ճանաչում բերած լավագույն կինոդերով` դիվային երաժշտի համբավ վաստակած Պագանինիի£ Լեոնիդ Մենակերի նկարահանած «Նիկոլո Պագանինի» սովետա-բուլղա րական չորսմասանոց հեռուստաֆիլմում Վլադիմիր Մսրյանը կարողացավ հասնել ներանձնավորման բարձրագույն մակարդակին, ինչը հնարավոր է համարվում միայն թատերական արարման ժամանակ, հանդիսատեսի և վարպետ դերակատարի անմիջական հոգևոր կապի, ներկայացման մեջ դերասանական խաղի միջին որակի ու հնարագետ ռեժիսուրայի առկայության դեպքում£ Դրամատիկականի մոսկովյան հյուրախաղերի օրերին, 1983¬ի ամռանը նրա պատվին կազմակերպված ստեղծագործական երեկոն մեծարանքի լավագույն արտահայտությունն էր, վաստակած գնահատական£ Ամենատարբեր մրցանակների ու կոչումների արժանացած արտիստի ամենաբարձր նվաճումը համաժողովրդական սերն է, որ 40 տարվա անմնացորդ ինքնակիզմամբ խորացնում ու պահպանում է Վլադիմիր Մսրյանը` խանդավառվելով հոգեպես ընկճված հանդիսատեսներին իր այս կամ այն դերակատարմամբ ապրելու ուժ ներարկելու կոնկրետ փաստերով£ Երազանք մնացին Արբենինը, Մակբեթն ու Սիրանո դը Բերժերակը£ Ո¯ր արտիստը չունի անկատար փափագ£ Բայց դերացանկում հաստատված են բազում հնչեղ անուններ£ Կարևորը, ինչը բնորոշ է միայն ճշմարիտ արվեստագետներին, ապրվող տարիների բեռի տակ չի կքում£ Երիտասարդական ավյունով շարունակում է նոր հյութեղ դերակատարումներով լրացնել ու հարստացնել արտիստական կենսագրությունը£ Նույնիսկ ամենաաննշան թվացող դերակատարմամբ, բեմական մի քանի ակնթարթում առանձնահատուկ շեշտադրելով «փոքր» դերի մեծ նշանակությունը ներկայացման կոնտեքստում, ինչպես, ասենք, Կոմիտասինը («Մեծ լռություն»), Պիղատոսինը («Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), Արղության-Արգուտինսկունը («Չեզոք գոտի»)£ Ստեղծագործական հախուռն խմորումները այսօր էլ բեմական հյութեղ մարմնավորման արտահայտչամիջոցներ են որոնում£ Ուրեմն, արտիստական ցայտուն անհատականության դրոշմով կերտված նոր հերոսների հմայքին տրվելու ռեալ հնարավորությունը մշտառկա է£ Արտիստն անկարող է այլևս ապրել` առանց ներսում կուտակված ասելիքի հուրը անդավաճան հանդիսատեսին անմնացորդ փոխանցելու£ :

ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿԻ ¬ 100 Հայաստանի համար նրան հայտնագործեց Հովսեփ Օրբելին

Բազմավաստակ հնագետ, արևելագետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, բրիտանական, բավարական և ֆրանսիական ԳԱ թղթակից անդամ, տասնյակ հեղինակավոր շքանշանների ու մեդալների ասպետ ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿԻՆ հիմնարար ծանրակշիռ ավանդ ունի հայ ժողովրդի ծագման և Հայաստանի հնագույն պատմության արմատական հարցերի գիտական խորազնին հետազոտության ոլորտում£ Ավելին, Հայաստանը, կարծես, նրա երկրորդ հայրենիքն էր, հոգևոր գանձարանի անկապտելի մասնիկը. հայուհի էր նրա կյանքի ուղեկիցը դարձած ամենամեծ սերը… Լավ է, որ հայկական երախտագիտության նշույլները մեզանում «պատմական» կորսված կատեգորիայի արժեք չեն ստացել դեռևս£ Եվ հայկական հնագիտության հիմնադիր, լայնահո րիզոն գիտնական Բորիս Պիոտրովսկու ծննդյան հարյուրերորդ տարեդարձը նշվում է Էրեբունի թանգարանում£ Թող որ` չափազանց համեստորեն£ Վերանորոգման խառնիճաղանջում տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը կարևորել է իրադարձային խորունկ բովանդակություն ունեցող փաստը£ Փոքրիկ ցուցասրահում խնամքով ներկայացված 30 նմուշները Սևանի ավազանի պեղումներին են առնչվում£ Նորատուսում (XXII-VII դդ. մ.թ.ա.) և Մռթուբի ձորում (XIII-XII դդ. մ.թ.ա.) հայտնաբերված զենքերի, զարդերի, տարբեր խեցեղեն կենցաղային իրերի կողքին ցուցադրված են Պիոտրովսկու գիտական ժառանգության գրավոր վկայությունները` ԽՍՀՄ պետական մրցանակի արժանացած «Ուրարտուի պատմությունն ու կուլտուրան» (1944), Թեյշեբաինի բերդաքաղա քի արդյունավետ պեղումների երկլեզու ամփոփագիրք «Կարմիր բլուր»¬ը, մեր երկրամասի` առաջին գիտականորեն արված մշակութային փուլաբաժանումը` "ԸՐւպՏսՏչՌÿ իՈՍՈՉՍՈջՖÿ" (1949)… 1930-80¬ականներին Հայաստանում ուսումնասիրած կիկլոպյան ամրոցների և ուրարտական հուշարձանների մեկնաբանական նկարագրերը, հայկական տարբեր բնակավայրերում` Ծովինարում, Ռեդկիգ¬լագերում, Կիրովականում, Արարատյան դաշտավայրում (ավաղ, անավարտ մնացին Այգևանի պեղումները) հայտնաբերված նյութական մշակույթի առարկայական հիմքերի վերլուծական համակարգմամբ լրացվեցին ու ամբողջացվեցին Մառով ու Օրբելիով սկզբնավորված գիտահետազոտական ուսումնասիրությունները£ Ստացան պատմական անգերազանցելի հանրագիտարանի արժեք, որի յուրաքանչյուր էջում բավականաչափ նյութ կա մերօրյա հնագետ-պատմաբանի գիտական նոր աշխատության համար£ Այս կարծիքին էին հոբելյանական առաջին միջոցառման (նախատեսված է ամռանը գիտանստաշրջան անցկացնել այս առիթով) մասնագետ մասնակիցները` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը, ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը£ Պիոտրովսկու մարդկային ու գիտական բարձր նկարագրին անձնապես հաղորդակցված երախտագետ աշակերտը` Նիկոլայ Հարությունյանը, ով բախտ է ունեցել պատմահնագիտական իր մկրտությունը ստանալ նրա գլխավորած արշավախմբում£ Ինչպես և հայ հնագիտական դպրոցի մի շարք անվանի ներկայացուցիչներ` Հ. Մարտիրոսյանը, Հ. Մնացականյանը, Գ. Տիրացյանը, Ս. Եսայանը… Հիսունից բարձր տարիքի բոլոր հայ գիտնականների ուսուցիչն է Պիոտրովսկին£ Անուղղակիորեն` նաև երիտասարդների, ովքեր նպատակադրված են զբաղվել ուրարտագիտությամբ, ավելի լայն հնարավորություններ ունեն հնագիտական փաստերի վերլուծության, քանի որ այսօր հնագիտությունն այլևս «քլունգի ու բահի» գիտություն չէ, այլ տարբեր գիտությունների սինթետիկ կառույց£ Ժամանակին Հայաստանի համար Բորիս Պիոտրովսկուն հայտնագործեց նրա ուսուցիչը` Հովսեփ Օրբելին£ Հենվելով այլազգի ականավոր հայագետի անփոխարինելի գիտական իմաստության, լայնամասշտաբ ուսումնասիրությունների կոնկրետ տվյալների վրա` ինքնե°րս լիարժեք դարձնենք գեթ մեր ազգային վաղնջական նկարագիրը£ :

Կապուտաչյաների տոհմը

Պարզվում է` կապուտաչյա բոլոր մարդիկ ազգականներ են, իսկ նրանց ընդհանուր նախնիներն ապրել են 10 հազար տարի առաջ` Սև ծովի ափին: Այսպիսի եզրահանգում են կատարել դանիացի ծագումնաբանները և պնդում են, որ բաց գույնի աչքերը արդյունք ենք որակափոխության, ինչը մինչև այժմ փոխանցվում է սերնդեսերունդ:

«Վաղ գարուն»

Մեր օրերում ստեղծագործող արվեստագետի համար բացառիկ բախտավորություն է, հավատարիմ մնալով բնատուր կոչմանը, անկաշկանդ առարկայական դրսևորումներ գտնել մտքի և հոգու կուտակումներին£ Առավել ևս` դրանց միջնորդությամբ պարբերաբար ներկայանալ մշակութասեր հասարակությանը, ճանաչվել ու գնահատվել ըստ արժանվույն£ Գեղանկարիչ ԲՈՐԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ հազվագյուտ երջանիկներից է£ Ծնվելով Ապարանում` նա մասնագիտական հիմնավոր կրթություն է ստացել Երևանում, Մոսկվայում, Պետերբուրգում և Կիևում£ Եվ 1986¬ից անդուլ նվիրվել սեփական աշխարհընկալման գունագծային արտահայտչամիջոցների փնտրտուքին£ «Ապարան» ջոկատում միավորված համակիրների հետ միասին, ազգասիրական ձգտումներին բավարարություն տալու հարաճուն նպատակամղվածությամբ, անդամագրվել է Հայոց համազգային շարժմանը:

Մոլորակային համակարգ` նման արեգակնայինին

Ամերիկայի գիտնականները հայտնաբերել են երկու մոլորակներից բաղկացած նոր համակարգ, որը տեսքով նման է արեգակնային համակարգին, սակայն չափերով բավական փոքր£ Այդ երկու մոլորակները պտտվում են Արեգակից երկու անգամ փոքր և նրանից սառը մի պայծառ աստղի շուրջ£ Ինչպես տեղեկացնում է "նւՏ ԾՏրՍՉօ"¬ն` հայտնաբերված մոլորակային համակարգը շատ հեռու է երկրագնդից` հինգ հազար լույսային տարի£ :

«Միջնադարյան արքայադուստրը»

Իր դեմ կատարված մահափորձից հետո Աբրամ Ռուսոն ապրում է Ամերիկայում և երազում Ռուսաստան վերադառնալ: Շուրջ մեկ տարի նրան հետապնդել են ահն ու սարսափը, և տանջող ցավերը մեղմել է քնաբերներով:

Ուրեմն բոլորն են սիրում սիրել

Բայց ինչո՞ւ միայն և հատկապես փետրվարի 14-ին Արևմտյան բարքերի ոչ բոլոր ներմուծումներով, իհարկե, կարող ենք հիանալ: Մանավանդ, ոչ բոլորն են ազգային մեր նկարագրին հարիր:

ԻՆՉՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԽՄԵԼԸ

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարար Քրիստիան Էստրոզին անցյալ չորեքշաբթի ներողություն է խնդրել, որ ինքը 138 հազար եվրոյով ռեակտիվ ինքնաթիռ է վարձակալել, որպեսզի բաց չթողնի երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ խմելու առիթը: