ՀԻՄԱ ԷԼ ՆՈՏԱՐՆԵՐԸ

Հանրապետության մի քանի տասնյակ նոտարներն անուղղակիորեն միացել են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին` հրաժարվելով ՀԴՄ¬ներ գործածելու պարտադրանքից: Նրանք, իհարկե, չեն նախատեսում կառավարության նիստերի օրերին գործադիրի շենքի բակում բողոքի ակցիաներ կազմակերպել:

ԽՈՍՈՒՄ ԵՆՔ 5-6 ԿԱՊՈՎ

Բջջային կապի օպերատորները կարողացել են լեզու գտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և խուսափել բաժանորդների հաշվառում կազմակերպելու նրանց պահանջը կատարելուց: Ոչ պաշտոնական բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել` բաժանորդների քանակը ներկայացնել` առանց հաշվառումը հիմնավորելու:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԳՆԱՃԸ

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում աշխատավարձերն աճել են 5, իսկ գները` 8,5 տոկոսով: Մեր երկրում միջին վարձատրության չափը 114 հազար դրամ է կազմում:

ԹԱՍԻԲԻ՞ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի բավական կոշտ հայտարարությունը, թե գործող յոթ տասնյակ կուսակցություններից միայն Հանրապետականն է ՏԻՄ ընտրություն ների մասնակցում, դիպուկ հանդիմանանք էր գործող քաղուժերին: Ասում են, որ դա լայն արձագանք է գտել մի քանի խոշոր կուսակցություններում:

ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԴԱՏԵՆ

Տևական ժամանակ շրջանառվող այն լուրերը, թե Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի` շատերը համարում էին լրագրողների երևակայության արդյունք: Ինքը` նախկին մարզպետն էլ, երբեմն հեգնական պատասխաններ էր տալիս` անգամ հերքելով պտտվող լուրերը:

ԻՆՉՈ՞Ւ Է ԶԱՅՐԱՆՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Ի տարբերություն «Օրինաց երկրի» շարքային անդամների, կուսակցության ղեկավարներն ու պատգամավորները կրում են ոսկեզօծ կրծքանշաններ, որոնք հատուկ պատվիրում և իր հավատարիմ զինակիցներին է բաժանում Արթուր Վահանիչը:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է

Մինասի որմնանկարների շուրջ բարձրացված աղմուկը չափազանց նյարդայնացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նյարդայնացրել, սակայն նաև մղել է զերծ մնալ հետագա սկանդալներից և առաջարկել խոհեմ լուծում:

Հա՞ որ...

Լֆիկ Սամոն հացամթերքի և ալյուրի` տևական ժամանակ անփոփոխ մնացած գները մոռացության է մատնել: Ակնհայտ է, որ այս օլիգարխը գնապիտակներ սիրում է միայն այն դեպքում, երբ գործը տվյալ ապրանքատեսակի թանկացմանն է հասնում:

«ԳԱԼԱ»-Ն ԵԹԵՐԱԶՐԿՎՈՒՄ Է

Գյումրիում գործող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, ամենայն հավանականությամբ, մի քանի օրից արդեն կեթերազրկվի: ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է հեռուստաընկերության փաստաբանի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ

Շրջանառվող այն լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոչընդոտել է Ծաղկաձորում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի բիզնեսին, չի համապատասխանում իրականությանը: Օրերս նման հայտարարություն արեց մարզպետը` հավաստելով, որ ինքը Ծաղկաձորում հյուրանոցային համալիր չունի, քանի որ շահավետ չէ այդտեղ մեծ ներդրումներ անելը:

ԼՂՀ¬ն կդառնա միջազգայնորեն ճանաչված պետություն`

ՄԱԿ-ում իր տեղն ունենալով,- համոզված է քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ Կազանյան եռակողմին հաջորդած այս կարճ ժամանակահատվածում իրադարձությունների առատությունը, թերևս, կարող է վկայել, որ միջազգային հանրությունն իսկապես շահագրգռված է, կամ գոնե շահագրգռվածություն է ցուցաբերում հակամարտության արագ լուծման խնդրում, և առաջիկայում խաղաղ կարգավորման հարցում հետաքրքիր զարգացումների ականատեսն ու մասնակիցը կարող ենք լինել:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ Ի¬ՐՈ¬ՂՈՒԹ¬ՅՈՒՆ¬ՆԵ¬ՐԸ

Վերջապես տեղի ունեցավ այն, ինչի մասին շատ երկար խոսում էին, ինչը համարում էին քաղաքական և հանրային պահանջ: Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիան ներկայացնող կուսակցությունների ներկայացուցիչների անդրանիկ հանդիպումը, ինչպես և սպասում էինք, սենսացիաներ ու անակնկալներ չմատուցեց:

ՌՈՒՄԲԸ ՄԱՐՄՆՈՒՄ «Վիրաբուժական» ահաբեկչություն

Ամերիկյան իշխանություններն ահազանգ են հնչեցնում` լավ քողարկված այս ահաբեկչության սպառնալիքի առնչությամբ: Եվ իսկապես, անվտանգության ծառայություն ների համար չափազանց դժվար է լինելու հայտնաբերել մահապարտների մարմինների մեջ փոխպատվաստված պայթուցիկները:

Զգուշացեք սթրեսից և դեպրեսիայից

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ապրանքների գներին նայելը վնասակար է առողջությանը: Ուստի պետք է կրել վարդագույն ակնոցներ, և խանութ ու շուկա գնալուց մեկ ժամ առաջ հակադեպրեսանտներ ընդունել:

Խոստումների բումերանգային էֆեկտը

Հայտարարություն Հարգելի քաղաքացիներ, եթե մանր¬մունր մի քանի ապրանքատեսակների գների անսովոր գնանկում եք նկատել, ապա «թեժ գծով» անմիջապես տեղեկացրեք կառավարությանը: Ընդամենը երեք օրվա ընթացքում էժանացած ապրանքների գները «կվերադառնան» ձեր աչքերին սովոր մակարդակին:

Ապարանցի Լևոնը` իր ընտրազանգվածին

Հռոմի հայտնի կայսեր ոճով Եթե գաք Ապարան և տեսնեք` ինչպիսի կաղամբ եմ աճեցնում, էլ երբեք ինձ չեք խնդրի վերադառնալ խորհրդարան: :

Փորձում է հաղթահարել ալերգիան

Ասում են` Տ. Կարապետյանը` պրոֆիլակտիկ նկատառումներով արդեն ՀԱԿաալերգիկ դեղամիջոցներ է ընդունում, որ իշխանությունների ինադու` ՀԱԿ¬ին անդամակցելու ժամանակ զերծ մնա մաշկային ցանից և փսխումներից: :

Նյարդային նոպա առաջացնողը

Երբ ԱՀԱՐոն Ադիբեկյանը թվեր է «կրակում», ԱՀԱՐկու դղրդյունից ԱՀԱվոր ջղագրգռություն է պատճառում բազում կուսակցական լիդերներին: :

Մեդվեդևի և Օբամայի շփումները տագնապեցնում են, որովհետև...

Սևակի խոսքերով Երբ «Աստվածներն» են իրարից խռովում, Մարդիկ իրար հասկանալ են սկսում: :

Շնորհավորում ենք

«Ամենաոխերիմ ժողովրդավարը և հայրենասերը» մրցանակակարգում Զարուհի Փոստանջյանն արժանացել է հատուկ մրցանակի: :

Տեսակետ

Ըստ ԱՐՏերկրի վերլուծաբանների` թեկուզ ԱՐՏահերթ ընտրությունների պատմուճանով` արժեր, որ ՀԱԿ¬ը և իշխանությունները մտնեին ԱՐՏաամուսնական կապերի մեջ: :

Ծանր իրավիճակ

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` «Ժառանգությունը» հայտնվել է իշխանական մուրճի և տերպետրոսյանական սալի արանքում: :

Պահանջարկն է «ծնում» առաջարկ

Ըստ ՀՀ Նախագահի` ինքը միգուցե ընդուներ Մեդվեդևի առաջարկը, եթե համապատասխան պահանջարկ լիներ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում: :

Լիբիան կշահի՞

Տպավորությունն այնպիսին է, թե գերտերությունները բոլոր կարևոր հիմնահարցերը թողած` սևեռվել են ԼՂ հիմնախնդրի վրա: Նույնիսկ Լիբիան է ստվերում մնացել:

ՌԴ¬ն «սիրահարվել» է ԼՂ լեռներին

Վիսոցկու ոճով - ՁՈՍ ՏրՑՈՉՖՑպ վպվցՋվօպ րտՏՐօ, շ րպոպ ցՋպ ՉրԴ ՊՏՍՈջՈս. խցփՔպ չՏՐ ՎՏչցՑ ոօՑՖ ՑՏսՖՍՏ չՏՐօ… ::

ՈԳԵԿՈՉՈՒՄ

ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան 50-ամյակը և մահվան 20-րդ տարելիցը ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակին:

Տարեգրության էՋԵՐԻՑ

23 հուլիսի 1993 - Կասեցնելով նախորդ 2-օրյա ադրբեջանական լայնածավալ հարձակումը Ասկերանի ուղղությամբ` ԼՂՀ Պաշտպանության բանակը վճռական հակահարվածով գրավեց Աղդամ քաղաքը:

Այսօր խաղաղ են մեր լեռները

Մեր երկրի հյուսիսարևելյան սահմանին` կանաչ անտառների ու լեռների գրկում թառած հինավուրց Շամշադինն է` արևի երկիրը, ուր լեռներն անգամ արև են ըմպում: Հպարտ ու անառիկ է Շամշադինն իր սարերի պես, ամուր ու հաստատակամ է իր հող ու ջրի արթուն պահապան, սրտաբաց ու շիտակ շամշադինցին:

ՀԱԿՈԲ ԿՈՒՏՍՈՒԶՅԱՆ. «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին այս տարի մասնակցում էր նաև կանադահայ ռեժիսոր, պրոդյուսեր Հակոբ ԿՈՒՏՍՈՒԶՅԱՆԸ: Փառատոնային ազդագրում տեղ էր գտել անվանի բեմադրիչի «Հայ տարագիրը» ֆիլմը, որն արդեն ճանաչում է բերել հեղինակին, առիթ տվել մասնագիտական խոսակցությունների:

ՀԱՅ ԹԱՏԵՐԱԳԻՐԸ` ԲՐՈԴՎԵՅՈՒՄ

Նյու-Յորքում ապրող թատերագիր և բեմադրիչ Հրանդ Մարգարյանի «Հայելիներ» պիեսը բեմադրվել է Բրոդվեյի թատրոններից մեկում և մեծ ճանաչում բերել հայ հեղինակին: Միաժամանակ` նաև այս ստեղծագործության միջոցով ամերիկյան հանդիսատեսը մեկ անգամ ևս աղերսվել է Ցեղասպանության թեմային:

Մերոնք նորից կեղեքում են, նորից` օգտվելով առիթից

Երևանից Բեյրութ օդային տարածությունը «Արմավիա»¬ի օդանավերը հաղթահարում են մեկուկես ժամում: «Արմավիա»-ի թռիչքացուցակում Երևան¬Բեյրութը ամենակարճ թռիչքներից է, սակայն այս օրերին` նաև ամենաթանկերից մեկը:

ՀԱՐԱԶԱՏ ԹՈՌՆԵՐԻՆ ԵՆ ՎՌՆԴՈՒՄ

Արդյո՞ք հնարավոր է փողոց նետել հարազատ թոռներին: Պարզվում է` այո. այն էլ` այնքա˜ն հեշտությամբ:

Մեղվածեփը

Մեղվաբույծների անհավատալի մրցույթի հաղթող չինացին` 42-ամյա Վան Դալինը, ամբողջ 1 ժամ մերկ մարմինը պատել էր 26,8 կգ մեղուներով: Մրցույթ ասվածն ընդամենը 2 մասնակից է ունեցել:

Փրկարար կճեպը

Գիտնականները հիմնավորել են, որ սոխի կճեպը բազմաթիվ կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում: Դրանք օժտված են հակաքաղցկեղածին հատկություննե րով և զորացնում են սիրտ¬անոթային համակարգի աշխատանքը (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն):

Դեղին ծովը կանաչել է

Ջրիմուռների կանաչակալման պատճառով Դեղին ծովում լողացողները ստիպված են լող տալ ոչ թե ալիքների մեջ, այլ` տիղմակույտերի: Շանյդուն գավառի Ցինդաո նավահանգստյան քաղաքում ֆուտբոլային դաշտի չափով տոննաներով ջրիմուռային աղբ է լցվել:

Ինչպես էր զվարճանում Եվան, երբ Ադոլֆը բացակայում էր

Պատմության արահետներում հետք թողած անհատների կենսագրական մանրամասները, որպես կանոն, ի հայտ են բերվում տասնամյակներ հետո: Դժվար է ասել` նրանց կյանքից ու գործից սերունդներն օգտակար դասեր քաղո՞ւմ են, թե՞ ոչ, բայց անձնական կյանքերի դրվագները հիմնականում հետաքրքրում են ոչ միայն նրանց ժամանակակից ներին:

Կաշպիրովսկին ամուսնալուծվում է սակայն կնոջը գտնել չի կարողանում

Ակամա հիշեցիք այն տարինե՞րը, երբ ամենակարողի համբավ վաստակած մոգ¬բուժարարը հավաստիացնում էր, ու շատ¬շատերն էլ հավատում էին, որ նրա բուժիչ էներգիան նույնիսկ հեռուստաէկրանից կարող է ճառագել և գտնել հեռուստադիտողների հիվանդ մարմնամասն ու բուժել: Դե, էքստրասենս մոգ¬բուժարարն ամեն ինչ գիտեր:

Արտասովոր մարդու կյանքն էլ արտասովոր ընթացք ունի

1992 թ. Կաշպիրովսկին ամուսնացել է Չեխիայի քաղաքացուհի Իրինայի հետ, ով այն ժամանակ հազիվ 20 տարեկան էր: Նա բժշկարարի երկրպագուներից էր և նրա հրաշագործ սեանսների մշտական ունկնդիրը:

Իսկ երբ կինն է ձգտում սպանել քաղգործիչ-ամուսնուն

Ֆրանսիայի Վալենտոնի խորհրդի անդամ Քրիստիանի վրա, տուն գնալու ճանապարհին թփերի միջից կատվի «հանդերձանքով» մի կին է հարձակվել ու փորձել է նրան սպանել:

Էլեկտրաաթոռ` կողակցուհու համար

61-ամյա թոշակառուի այս արարքը, թերևս, ավելի շատ հուսահատության հետևանք էր: 18 տարի համատեղ կյանքից հետո կինը որոշել էր ամուսնալուծվել:

Որ ի՞նչ

Բնության օրենքներից շեղումներն ինքնին ամոթալի են կամ խղճահարույց: Ամուսնությունը, այսինքն` ընտանիք կազմելը, կնոջ և տղամարդու համատեղ կյանքի օրինականացումն է, ինչը պատասխանատվություն է առաջադրում կողմերին` զավակներ ծնելու, նրանց ապահովվածությունը հոգալու համար:

Շերոնը կվճարի 200.000 դոլար

Աստղի առանձնատան ձայնալսելիության համակարգը տեղադրող վարպետը դատարանի միջոցով նրանից այդքան գումար է պահանջել` աշխատանքի ժամանակ ծունկը կոտրելու պատճառով: Պիտեր Քրաուսի պատմածով` նա լուրջ վնասվածքներ է ստացել` Շերոն Սթոունի` Կալիֆոռնիայի տան այգում բարձրախոսներ տեղադրելիս:

Տարիքի հետ փորձ էլ ուներ

Անչափահաս հանցագործը սխալ հաշվարկ էր կատարել: Պայուսակը հափշտակելու նպատակով հարձակվելով 63-ամյա բրիտանուհու վրա, ջահելը չէր պատկերացրել, որ կարող էր ծեծ ուտել տարեց կնոջից:

Բրիտանացիք էլ հարբած են մեքենա վարում

Այնպես որ` քաղաքակրթվածության աստիճանը և օրենքների խստությունն էլ առանձնապես տարբերակող հատկանիշ չեն: Սոցհարցումների ժամանակ բրիտանացի տղամարդկանց 25 %ը խոստովանել է, որ մեքենա է վարում նաև ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո:

Ընտրյալդ հավանո՞ւմ է քեզ

Ինքնաճանաչողական այս հարցերը պատանիներին են ուղղված: Հատկապես նրանց, ովքեր ձևացնում են, թե չեն կարևորում հակառակ սեռի ներկայացուցչուհիների կարծիքն իրենց մասին: