Հյուպատոսը պետք է սովորի

  Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ մի ծիծաղաշարժ դեպք պատահեց Լոս Անջելեսի Միջազգային հարաբերությունների խորհրդում տեսաձայնային միջոցառման ընթացքում: Գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը մոտեցավ ամբիոնին, միացրեց մոդայիկ նոութբուքը և հպարտությամբ լսարանին կոչ արեց դիտել Ադրբեջանի տեսարանները պատին ամրացված մեծ էկրանի վրա:

  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  Գյումրու քաղաքապետն արդեն կազմել ու ավագանուն է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքները: Համաձայն հաստիքացուցակի` քաղաքապե տարանը կունենա  691 աշխատակից:

  ՏԱՐՕՐԻՆԱԿ ԳՈՎԱԶԴ

  Հայաստանի կառավարությունը մեծագույն ջանքեր է գործադրում Երևանից դուրս բերելու բոլոր խաղատներն ու մոլախաղերի սիրահարներին հեռացնելու կենտրոններից: Բայց պարզվում է, որ այս ջանքերն իզուր են, որովհետև մի շարք կազմակերպություններ ու կառույցներ, անհասկանալի շահեր հետապնդելով, գովազդում են խաղատները` դրանց համար օգտագործելով հատկապես մայրաքաղաքի կենտրոնը:

  ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՍԽԱԼՎԵԼ

  Վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս արած այն հայտարարությունը, թե գյուղացիներից շատերը հրաժարվում են 100-120 հազար դրամ աշխատավարձից, վաճառում իրենց անասունները` նպաստ ստանալու համար, պարզվում է, ունի իր հիմնավորումները:

  Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՍ ԲԱՔՎՈՒՄ, ՐԱՖՖԻ´

  Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Բաքու և մասնակցել Ասիական կուսակցությունների 7-րդ համաժողովին: Ինչպես ինքն է վկայել` հրավերը ստացել էր դեռևս այն օրերին, երբ Հունգարիան արտահանձնել էր Սաֆարովին:

  ՀԱ՞ ՈՐ

  Ինչպես տեղեկացանք` Արմավիան դարձյալ իր քմահաճույքներն է պարտադրել ուղևորներին` այս անգամ անսպասելիորեն թանկացնելով Մոսկվա-Երևան չվերթի տոմսերը: Այսպես, եթե օրեր առաջ տոմսն արժեր 295 դոլար, ապա այժմ նրա գինը դարձել է 370:

  ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԱԽԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

  Ադրբեջանական աղբյուրները վկայում են, որ Իլհամ Ալիևը պաշտոնապես խնդրել է ՆԱՏՕ-ին` հսկողության տակ վերցնել հիմնական արտահանման խողովակաշարերը և էներգետիկ ենթակառուցվածքները: Որոշ վերլուծաբանների կարծիքով` դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստանը սպառնացել է Ադրբեջանին:

  ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ

  Հայկական հին  ասացվածք կա. «Մինչև ջորու դնչին չխփես, չի խոստովանի, որ էշի ցեղից է»: Երևի Թուրքիայում և Ադրբեջանում հաճախ են կարոտում այս «խփոցներին», երևի շատ են ցանկանում, որ իրենց անհեթեթությունները պատասխանվեն:

Հանրային մահապատիժ

  Պատերազմը վայրի կրքեր է բորբոքում, արյան ծարավիներին մղում հագուրդ տալ դաժան բնազդներին: Օրեր առաջ, երբ խոսակցություններ ծավալվեցին իսրայելյան պատերազմում հնարավոր հաշտության մասին, ոմանք շտապեցին հանգիստ շունչ քաշել:

  Յուրաքանչյուր 3-րդը նիրհել է

  Բոլոր ավիափոխադրողները վստահեցնում են, որ ուղևորների անվտանգությունը թիվ 1 առաջնահերթությունն է իրենց համար: Կասկածից վեր է, որ այդպես է:

  Համակարգչային լրտեսում

  Թույլատրելին ու անթույլատրելին հաճախ տարանջատվում է` արարքը բացահայտելուց հետո: Բացահայտում ասվածն էլ հաճախ հարաբերական է. մանավանդ պետական օթյակներում:

  Մենք չենք ծնվել սողալու համար

  «Սա բյուջե է` սողալու համար» հայտարարեց ԲՀԿ պատգամավորը: Անկախացումից հետո ե՞րբ է եղել, որ մեր բյուջեն լինի արժանապատիվ քայլելու համար, էլ չենք ասում` թռչելու:

  Ֆեոդալական համակարգի «խերը»

  Ըստ Ռ. Քոչարյանի` իբր ինքը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու համար կռիվ է տվել, բայց հանձնվել է` ֆեոդալների կողմից շրջապատման մեջ ընկնելով: :

  Մի չարաշահիր դրոժը, կստացվեն փքուն-դոկա մտքեր

  Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքը» դարձրել է թոնիր, որում ոչ թե լավաշ է թխվում, այլ լավաշաչափ վերլուծություններ` օգտագործելով արտերկրից ներմուծված դրոժը և ալյուրը: :

  Երբ ԲՀԿ-ն բանակցեց ՕԵԿ-ի հետ

  Նոր քաղաքական ասույթ Եթե ուզում ես ամեն ինչ սվաղել` բանակցիր ՕԵԿ-ի հետ: :

  Սերը բացառվում է

  Ըստ Նիկոլ Փաշինյանի` ՀԱԿ-ը ԲՀԿ-ից երբեք չի ստանա այն, ինչն ուզում էր Բենդերի մանկության ընկեր Կոլյա Օստենբակենը` իր մանկության ընկերուհի Ինգա Զայոնցից: Նա նրանից սեր էր ուզում:

    Երկխոսություն լրագրողի և ՀԱԿ-ի միջև

  Չարենցի էպիգրամի ոճով ԼՐԱԳՐՈՂ - Ինչո՞ւ չեք ուզում ԲՀԿ-ի պես, «Օրինացի» հետ մի քիչ բանակցել: - Օ˜, մենք չենք ուզում ձեռքներս կեղտոտ բաների քսել:

  Հարկայինների հետ պահմտոցի չես խաղա

  Մեզ համար մի տեսակ սովորական է համարվում, որ ձեռնարկատեր օլիգարխները խորհրդանշական հարկեր պետք է մուծեն և պետական բյուջեն հարստացնելու փոխարեն իրենց անհաշվելի եկամուտներով ստեպ-ստեպ «բարեգործություն» կատարեն: Այն էլ` ընտրությունների նախօրյակին և «բարեգործության» սքանչելի իմաստը վերածեն բիրտ-շուկա յական առուծախի:

  Դատախազը` պոռնոֆիլմում

  Ուր էլ ապրես, ինչով էլ զբաղվես` միևնույն է, մի օր արարքներիդ համար հաշիվ պահանջում են: Իսկ պոռնոգրաֆիկ ֆիլմում նկարահանվելը, պարզվում է, այնքան էլ «անշառ» արարք չէ` որ երկրի քաղաքացի էլ լինես:

  Բարի ծառայություն և բարի վերադարձ

  Մեկնարկել է աշնանային զորակոչը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ զորակոչի նախօրեին էր վստահեցրել, որ ինքը «հետևել և հետևելու է, որ զորակոչն անցնի բնականոն հունով, և որևէ խախտում չլինի»:

ԻՐ ԵՐԳԻ ՀԵՏ` ՄՇՏԱՄՆԱ

  Պայմանավորվել էինք, որ մեր թերթին տված հարցազրույցը պիտի ներկայացնեի տարեմուտի տոնական համարում:

  «ՄԻ´ ԳՆԱՑԵՔ ԿՈՐԾԱՆՄԱՆ…»

  Մեր իրականության մեջ ամենաշատ արծարծվող ու քննարկվող խնդիրներից մեկը, թերևս, տարատեսակ աղանդների գործունեությունն է` դրանից բխող վնասակար հետևանքներով: Այս թեման, սակայն, երբեք ժամանակավրեպ համարվել չի կարող, այն պարզ պատճառով, որ աղանդավորական շարժումներն օրավուր ավելի ու ավելի են ակտիվանում, ստվարացնում իրենց շարքերը:

  Գենը հուշում է

  Ամերիկյան գիտնականները բացահայտել են ծագումնաբանական (գենետիկ) զանազանակերպում, որը խիստ ազդում է մարդու օրգանիզմի կենսաբանական ժամացույցի վրա: - Գենը նույնիսկ կանխագուշակում է այն ժամանակը, երբ ավելի հավանական է իր կրողի մահը,- նշել է The DΖily MΖil թերթը` վկայակոչելով մասնագիտական հանդեսի հրապարակումը:

  Ամենակեղտոտ հատվածն օդանավում

  Կարծում եք` միայն զուգարա՞նն է հիվանդահարույց մանրէներով «հագեցած»: Նույնքան աղտոտված է նաև ուղևորների սրահը:

  ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐ ՇԱՀԵՐՆ Է ԱՌԱՋ ՏԱՆՈՒՄ

  Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երկու նախագահի հանդիպման առանցքում ԵվրԱզեսին Հայաստանի անդամակցության հարցն է:

  ԲԱՆՏԵՐԸ` ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

  Որքան էլ արդարադատության նախարարը պնդի, թե քրեակատարողական հիմնարկներում պետք չէ գնալ կտրուկ բարեփոխումների և հեղափոխությունների` մատնացույց անելով այլ երկրների տվյալ համակարգը, այնուհանդերձ ակնհայտ է, որ մեր բանտերում ու գաղութներում անօրինականությունն արդեն անցել է բոլոր սահմանները:

  ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄՈԶՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱՅԻՆ

  Ինչպես պարզվում է` Ադրբեջանին հաջողվել է Իսպանիայի Սենատի քննարկմանը ներկայացնել «հայկական ագրեսիայի» հարցը: Գրեթե աղքատացած, գործազրկության մեծ ցուցանիշներ ունեցող Իսպանիան, գուցե ինչպես Հունգարիան` կաշառվել է Ադրբեջանի կողմից և տեղի տվել:

  Շորթման սպառնալիք` բաղնիքում նկարածը չհրապարակելու համար

  Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցներին օրերս երկու կանանց վերաբերյալ հույժ ինտիմ և անձնական բնույթի մի տեղեկություն էր հայտնի դարձել: Եվ քանի որ շրջանառվող լուրը լուրջ հանցակազմ էր պարունակում, ուստի եղելությունը պարզելու նպատակով ոստիկանություն հրավիրվեց Վանաձոր քաղաքի բնակչուհի, ներկայացվող գործով տուժող հանդիսացող, 47-ամյա Հեղինե Ս.-ն:

Գողը` տնից կամ` գրեթե Բերմուդյան եռանկյունի

  Վարդաշեն թաղամասի մի բնակչուհի օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հայտարարություն էր տվել այն մասին, որ անհայտ պայմաններում մուտք են գործել իր բնակարան և ննջասենյակի հատակում գտնվող պահախցիկից ու զգեստապահարանից գողացել 15.000 ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր:

Թե ինչ եղավ հետո, երբ բենզալցակայանի աշխատակիցը տանուլ տվեց խաղատանը

  Նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ հնչեց:

  Ո՞Վ Է ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

  Զոհված ազատամարտիկների ընտանիքներից շատերն այսօր Գյումրիում գտնվում են անհույս վիճակում: Տարիներ առաջ հաստատված արտոնություններից ու զեղչերից են կտրվել, շատերին տրված առևտրի փոքրիկ կրպակներն են քանդել` այդ ամենը պայմանավորելով գերակա շահերով:

  Ա˜Յ ՔԵԶ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

  Օրերս Գլենդելի «Ալեքս» թատրոնում կայացել է «ArΗeniΖn Golden StΖr» մրցանակաբաշխությունը: Ի թիվս այլ անվանակարգերի, առանձնացվել են «Տարվա լավագույն երգչուհին» (Սիլվա Հակոբյան), «Տարվա լավագույն երգիչը» (Արմենչիկ), «Տարվա լավագույն վոկալիստը» (Համլետ Գևորգյան), «Տարվա լավագույն ժողովրդական երգիչը» (Գևորգ Չաքմանյան) և այլք:

  Ադամանդակերը

  Յոհանեսբուրգի օդանավակայանում ձերբակալված 25-ամյա լիբանանցին հավանաբար գերագնահատել էր իր հնարամտությունը կամ ստիպվել էր ինչ-որ մեկի պատկերը կատարել հաշվի չառնելով ժամանակակից տեխնիկայի ամենատեսությունը: Երիտասարդը 220 մշակված ալմաստներ էր տեղափոխում:

  Ամուսնասպանը

  Հանցագործությունից շուրջ 11 ամիս հետո արգենտինյան դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց Ռիո-Նեգրո գավառի` արդեն հանգուցյալ նահանգապետ Կառլոս Աորիայի այրուն: 2012 թ. ամանորյա տոների ժամանակ 61-ամյա այս տիկինը սպանել էր նահանգապետ ամուսնուն:

  Իրեն շան տեղ է դրել

  Չորքոտանիներն էլ, ուրեմն, իրենց երբեմն իրենց պատկերացրած կենդանին են կարծում: Արտասովոր հոգատար հովիվ դուրս եկավ գերմանացի ֆերմեր Վոլֆվանգ Գրենսենսը:

  Փչանների մրցույթ

  Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից Անգլիայի հյուսիս-արևմտյան Սենթոն Բրիջ փոքրիկ գյուղում են հավաքվում տասնյակ փորձառու ստախոսներ` պայքարելու աշխարհի գլխավոր սուտասանի տիտղոսի համար:

  «Կործանումից փրկող» ապաստարանը փակվել է

  Դեկտեմբերի 18-ից մինչև 22-ը կամ 23-ը կսահմանափակվի մուտքը դեպի Ֆրանսիայի հարավում գտնվող Բյուգարաշ լեռնագագաթ: Տեղական իշխանությունների այդ որոշման նպատակն է կանխել խուճապահար հոսքն այն մարդկանց, ովքեր հավատում են, թե այդ օրերին վրա է հասնելու աշխարհի վերջը:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ ` կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը` +4..+60C. օդի խոնավությունը` 82-84%: ՑԵՐԵԿԸ` թեթև ամպամածություն. օդի ջերմաստիճանը` +8..+100C.. օդի խոնավությունը` 67-69%: