«Եթե արդարություն, ապա` Դեմկուս»

  Խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության մասնակցությունը սպասված պետք է համարեն և նրա օգտին պետք է քվեարկեն բոլոր նրանք, ովքեր իրենց դժգոհությունները թոթափելու իրատեսական հեռանկարներ են որոնում: Սոսկ սեփական վարկանիշը բարձրացնելու և մարտնչող ներկայանալու նկրտումներ չունի Դեմկուսը:

ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ին կայանալիք համամասնական ընտրակարգով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը

  Ցուցակն առանձնանում է նրանով, որ մի շարք հանդիպում-քննարկումների արդյունքում, կուսակցության Հանրապետական խորհրդի որոշմամբ, նրանում ընդգրկվել են ՀԴԿ անդամներ և անկուսակցականներ: Հիմնականում մտավորականներ, ովքեր կուսակցության գաղափարակից գործընկերներն են և իրենց փորձառությամբ ու մասնագիտական կարողություններով պատրաստ են խորհրդարանական գործունեության:

  Կկամենա՞ իշխանության գալ

  Ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի Սպիտակ տանը հինգժամանոց հանդիպում է ունեցել ՌԴ ընտրված նախագահ և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ տեղեկությունների` քննարկվել են նախընտրական հարցեր:

  ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐՍ ՀՈԳՆԵԼ ԵՆ

  Թե՞ ժամանակ չունեին: Իբր չորս տարի այնքան էին տառապել, որ երեկ արդեն հալ ու հավես չգտան` հայոց երեսփոխարանի 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանի վերջին նիստին գոնե ֆիզիկապես ներկա գտնվելու:

2 ՐՈՊԵՈՒՄ` 3 ՄԱՐԴ

  Ամեն 40 վայրկյանում աշխարհում 1 ինքնասպանություն է գործվում: Սարսափազդու վիճակագրություն, որին երեկ անդրադարձել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը` հավելելով. - Դրա արդյունքում ավելի շատ մարդ է մահանում, քան բոլոր պատերազմներում, բնական աղետներում ու դժբախտ պատահարներում:

  Հա՞ որ....

  Դեռևս տարեվերջից թափ առած դոլարի փոխարժեքի վերելքը սկսել է մեղմվել: Վերջին օրերին ամերիկյան արժույթը, 390 դրամի նշաձողը չկարողանալով ավելի վեր «բարձրացնել»` սկսել է զիջել դիրքերը:

ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԸՆՏՐՅԱԼԸ

  Մարտի 25-ին լրանում է Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մահվան հինգերորդ տարին: Նորանկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետի, ով պաշտոնավարեց մոտ յոթ տարի, ղեկավարեց Հայաստանի կառավարությունը` ամենաբարդագույն պայմաններում լուծելով կարևորագույն խնդիրներ:

  Տեսնես մտքին ի՞նչ կա

  Կամ` տեսնես հիմա ումի՞ց ի՞նչ հանձնարարություն ունի Գորբաչով Միխայիլը, որ որոշել է վերականգնել տարիներ առաջ իր ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Նրա փլուզած տերությունում ժողովրդավարություն ասվածը ճիշտ «չաշխատեց»:

  Կիբեռհրամանատարներ` ռուսական բանակում

  Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ծանուցել է Ռուսաստանի զինված ուժերում նոր կառույցի ստեղծման մասին: Երկրի ԶՈՒ տեղեկատվական անվտանգությունը կապահովի հատուկ ավտոմատ հրամանատարությունը:

  «Թուլուզյան ահաբեկիչ» Մուհամեդ Մերան

  Ենթադրյալ այս հանցագործը, պարզվում է` մի քանի տարի առաջ փախել է աֆղանական Կանդագար քաղաքի բանտից: Բանտի տնօրեն Գուլյամ Ֆարուքը պատմել է, որ ալժիրյան ծագմամբ 24-ամյա ֆրանսիացին ձերբակալվել էր 2007-ի դեկտեմբերին` Կանդագարում ռումբեր տեղադրելու մեղադրանքով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:

Անվերջ վերադարձ

  Խաչատուր Սուքիասյանը շուտով ավարտին կհասցնի «Անվերջ վերադարձ» քաղաքական պոեմ-հերոսապատումը` նվիրված իր քառամյա դեգերումներին և կրկին ԱԺ վերադառնալուն: :

ՀԱԿ-ի արդարացումը ԲՀԿ-ի առջև

  Սևակաբար Բախտի ճամփեքը տարբեր են լինում, Բախտն ամեն մեկին տարբեր է սիրում, Շատ անգամ նույնիսկ ատելությունը Շուռ տված սիրո պատկեր է կրում: :

Աստվածաշնչյան ասույթ` նորովի

Երանի հոգով դժգոհներին, քանզի նրանցն է ԲՀԿ «արքայությունը»: :

Սեփական փորձից դաս քաղեց

  Վարդան Բոստանջյանը որոշել է այսուհետ լրագրողների հարցերին պատասխանել «Նվագախմբի տղաները» ֆիլմի նմանությամբ. - Ախր որ իմանամ ինչ ասեմ` կասեմ, բայց որ չգիտեմ ինչ ասեմ` ո՞նց ասեմ: :

Վ. Օսկանյանի տրտմալի երգը Ռ. Քոչարյանի մասին

    Վիսոցկու երգի նմանությամբ Возвращаются все, кроме тех,  кто нужней, Кроме самых любимых и     преданных мужчин. ::

Միայն ընտրությունների նախօրեին «զարթնող» կուսակցությունների մասին

  Սևակաբար Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, «Ծլում» են նրանք ճիշտ ժամանակին, Բայց ժամանակի շունչը չեն զգում, Այդ պատճառով էլ չեն ներում նրանց: :

Մեկնարկեցին նաև ԱՊՊԱ-խարդախությունները

  Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով նորօրյա խարդախությունների տարատեսակներին, մասնավորապես, այն դեպքին, երբ կեղծարարներն արդեն «գրավել» են արբանյակային խարդախության տիրույթները, նշել էինք, որ ժամանակը խաղի իր կանոններն է թելադրում նաև հանցագործներին, մասնավորապես, խարդախներին, և գիտատեխնիկական առաջընթացին համաքայլ` կատարելագործվում են նաև կեղծարարության այսպես կոչված արտահայտչամիջոցները:

Հայաստանն այսօր և վաղը

  Մենք շեղվել ենք 88-ին ունեցած մեր երազանքներից, և այսօրվա Հայաստանի հասարակությունն ապրում է մի համակարգում, որն իրեն սպառել է ողջ աշխարհում: Այսպիսին է ներկա իրողությունների մասին 88-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներկայում քաղաքական գործիչ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ կարծիքը:

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

  Օրերս Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց դերասան, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ծննդյան 60-ամյակը: Դերասանը պարգևատրվեց ՀԹԳՄ Ոսկե մեդալով:

  ԱՐԴՅՈ՞Ք ՎՐԻՊԱԿ

  Ռուսաստանյան հեղինակավոր «Զոլոտայա մասկա» թատերական փառատոնի կայքում տեղադրված հաղորդագրությունն ուղղակի զարմանք էր հարուցում: Կայքը տեղեկացնում է, որ փառատոնի շրջանակներում մարտի 22-ին Մոսկվայի երիտասարդական ակադեմիական թատրոնի բեմում հանդես է գալու Երևանի երիտասարդական «Գոյ» թատրոնը, որը ներկայացնելու է «Մեղր կամ յոթ ուղերձ նահանգապետին» ստեղծագործության բեմադրությունը:

  Արման ՆՇԱՆՅԱՆ. օպերային երգիչ, դերասան

  «Հայը չմանրացած, չմանրացող տեսակ է...»   Տաղանդավոր երիտասարդը հայ հանդիսատեսի համար ավելի ճանաչված ու սիրված դարձավ հատկապես «Եղբայրներ» հոգեբանական թրիլլերում մարմնավորած կերպարով: Բարդ կերպար, պրոֆեսիոնալ խաղ... Այս ամենը սակայն միանգամայն օրինաչափ է դառնում, երբ հաշվի ենք նստում ընդամենը մեկ փաստի հետ:

Վենետիկը սուզվում է

  Դոժերի ու ջրանցքների հրաշք քաղաքը շարունակում է ընկղմվել: Ու պատճառը միայն համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը չէ (հաղորդել է UPI գործակալությունը):

Հիտլերի որդին` ընդդեմ ֆաշիստների

Պարզվում է, որ ֆյուրերն ամուլ չի եղել և սիրել է կանանց: Վկան` վերջերս հայտնաբերված նոր ապացույցն առ այն, որ Ադոլֆ Հիտլերը ֆրանսուհի Շառլոտա Լոբժուայի հետ արտաամուսնական կապից որդի է ունեցել:

Օդանավակայան` Քլինթոնների պատվին

  ԱՄՆ Արքանզաս նահանգի կենտրոն Լիթլ Ռոքի քաղաքային օդանավակայանն անվանակոչվել է Բիլլ և Հիլարի Քլինթոնների պատվին: Սա յուրահատուկ հարգանքի տուրք է` նախագահի և ընդհանրապես երկրի ամենահեղինակավոր քաղաքական ընտանիքներից մեկին:

  Լուսնոտություն. հիվանդությո՞ւն,  թե՞ բնական երևույթ

  Գիտականորեն ապացուցված է, որ մեր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգերորդ մարդն ունի քնած ժամանակ շրջելու, կամ այլ կերպ ասած` լուսնոտության նախահակվածություն:

  Արտասովոր մարդիկ

    Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր տառապում են ամենաանբացատրելի հիվանդություններով: Խնդիրներ, որոնց մասին տարակուսանքով են խոսում անգամ մասնագետները:

  Գլխացավ ունեք ու տխո՞ւր եք` ջո´ւր խմեք

  Հերթական անգամ գիտնականներն ապացուցում են, որ ջուրն անհրաժեշտ է ոչ միայն դեմքի մաշկն առողջ ու երիտասարդ պահպանելու, այլև կենսուրախության, նույնիսկ ըմբռնողականության համար: Այս եզրակացությանը նրանք հանգել են տասնյակ երիտասարդ տղամարդկանց ու կանանց (միջին տարիքը` 23) հետազոտության արդյունքում:

  Վաճառվում է... քաղաք

  Խոսքը Վայոմինգ նահանգի Բուֆորդ քաղաքի մասին է, եթե իհարկե կարելի է միայն մեկ բնակիչ ունեցող բնակավայրը քաղաք անվանել: Որքան էլ տարօրինակ է` ասվածն ամենևին էլ չափազանցություն չէ:

  72 տարի` առանց սննդի և ջրի

  Հնդկաստանցի ճգնավոր Փրահլադա Ջանին բոլորին հավատացնում է, որ 1940թ-ից, երբ դեռ ընդամենը 11 տարեկան էր, ոչինչ չի կերել և չի խմել: Նա բազմիցս ենթարկվել է բազմակողմանի բժշկական հետազոտությունների` շուրջօրյա վերահսկողության պայմաններում:

  Արյունահոսող ծառեր

  Թեև վաղուց գիտականորեն հիմնավորված են սարսափազդու այս երևույթի պատճառները, սակայն այն շարունակում է զարմացնել: Արյունահոսող ծառերի մասին հավանաբար շատերն են լսել:

  Վայրագություն

  Սաուդյան Արաբիայի մեծ մուֆտի (մուսուլմանական բարձրագույն հոգևորական), շեյխ Աբդուլ Ազիզ բեն Աբդուլլան կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի(հհԸթկի) երկրներին` այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններին, ոչնչացնել տարածաշրջանի բոլոր քրիստոնեական եկեղեցիները: Այս հայտարարությունն անմիջապես հետևել է Քուվեյթի կառավարության` քրիստոնեական եկեղեցիների կառուցումն արգելելու մասին նախազգուշացմանը: