ՎԱՂՎԱ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

  Զրուցակիցս ճարտարապետության դոկտոր, քարանձավագետ, Ճարտարապետաշինարարական պետական համալսարանի գեոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, արձակագիր Սամվել ՇԱՀԻՆՅԱՆՆ է - Ժամանակին դու ստեղծեցիր «Ազգային պետություն» կուսակցությունը: Դու նաև նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր էիր` մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը:

  ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԹՎԵՐԻՆ

  Հետաքրքիր բան է կատարվում մեր երկրում. ընտրությունների ելած ոչ մի ուժ չի հավատում այն սոցիոլոգիական հարցումներին, որոնց արդյունքները հրապարակվում են: - Ի դեպ, լինելով ՀՅԴ ներկայացուցիչ, չեմ կարող շատ օբյեկտիվ լինել, բայցև չեմ կարող չասել, որ չեմ հավատում սոցիոլոգիական թվերին, որ կրակում են:

  1 ՀԱՐՑ

  - «Ավանգարդի» կատարած հարցումները հուշում են, որ Դեմկուսը բավականաչափ համակիրներ ունի: Բայց մարդիկ խուսափում են բարձրաձայնել իրենց կարծիքը կամ խուսափում են ներկայանալ:

  ՍԻՐՈՒՆՅԱՆԸ «ՈՉ ՄԻ ԹԻԶ» ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԻ

  Մինչ հերթական բանավեճում «168 ժամ» թերթի խմբագիր, թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Սաթիկ Սեյրանյանը հիմնավորում էր, թե ինչը և ինչպես է խմբագրելու ԱԺ-ում« թիվ 5 ընտրատարածքի թեկնածու Սուրեն Սիրունյանը բացեիբաց հայտարարեց, որ առանց նախընտրական ծրագրի է մտնելու խորհրդարան:

  ՔԱՐՈԶԱՐՇԱՎ... ՋԱՐԴԻ ՁՈՐՈՒՄ

  Շիրակի մարզում գտնվող Հեզհեզի կամ Ջարդի ձորը ևս կոտորածների վայր էր դարձել, ուր Հայաստան ներխուժած թուրքերը կոտորել են շրջակա գյուղերի մի քանի տասնյակ հազար բնակիչների: Ամեն տարի ապրիլի 24-ին Գյումրու և մարզի մյուս բնակավայրերի բնակիչները գալիս են այստեղ` խնկարկելու անմեղ զոհերի հիշատակը:

  «ԼՖԻԿԻ» ՆՅԱՐԴԵՐԸ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ

  Թիվ 7 ընտրատարածքում օրավուր լարվում է իրավիճակը. իրար դեմ ելած Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում: Իհարկե, առավել ակտիվ են ալեքսանյանականները, ովքեր գործում են փողի և ուժի դիրքերից:

  Մեծ ու կարևոր երազանքը

  Զրուցակիցս 39 տարեկան է` քաղաքագետ Սուրեն ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Մեծ Բրիտանիայի և Երևանի Ամերիկյան համալսարանների շրջանավարտ է:

  ՕՍԿԱՆՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԱՑՈ՞Ւ

  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում, ասում են` լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Կուսակցությունն արդեն տրոհվում է երկու մասի` ծառուկյանականների և օսկանյանականների:

  ՕԵԿ-Ի ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

  «Օրինաց երկրին» մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ կուսակցությունում խուճապային և հուսահատ վիճակ է տիրում: ՀՀԿ-ն, որից մի ժամանակ աջակցություն էր ակնկալում Արթուր Բաղդասարյանը, հայտնել է, որ չի կարող որևէ բանով օգնել:

  ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ

  ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին, նախագահ Սերժ Սարգսյանի մասին դրական կարծիք հայտնելու և նրան սատարելու համար` դուրս դրեցին քաղաքական դաշտից: ԲՀԿ միակ դոկտոր պատգամավորի հեռացումը քաղաքականությունից վկայում էր այն մասին, որ, այնուհանդերձ, այս կուսակցությունում առաջնություն են տալիս ֆինանսական կապիտալի աշխարհի մարդկանց` գիտանականներին օգտագործելով սոսկ որպես «ծխածածկույթ»:

  «ԲՈՒՅՍԵՐԻ ՄՀԵՐՆ» ԷԼ ՀԵՌԱՑԱՎ

  «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ տեղում գտնվող Մհեր Համբարձումյանը ինքնաբացարկ է հայտնել, հեռացել կուսակցության ցուցակից և Մասիսում հանել ՕԵԿ-ին ներկայացնող այն բոլոր պաստառները, որոնք նա իր սեփական ֆինանսական միջոցներով էր պատրաստել:

  Անձեռուոտ լողորդը

  Դժբախտ պատահարի արդյունքում ֆրանսիացի Ֆիլիպ Կրուազոնը մասնակի զրկվել է վերին ու ստորին վերջույթներից: Բայց խիզախ լողորդը որոշել է լողալով հաղթահարել մոլորակի 5 մայրցամաքների միջև եղած նեղուցները:

  Դիետիկ գառնուկ. այն էլ` կենսապատճենված

  Կենսապատճենման (կլոնավորում) իմաստն այդպես էլ անընկալելի կմնա` քանի դեռ բնական ճանապարհով բազմացման ունակությունը վերջնականապես չի լքել կենդանի արարածներին: Իսկ մինչ այդ` գիտնականները կիսաարհեստական ճանապարհով կենդանիներ են «թխում»:

  Բեն Լադենի թիրախը տնտեսությունն էր

  «Ալ-Քաիդայի» հանգուցյալ առաջնորդի զինակիցն ու գաղափարակիցը ամերիկյան դատարաններից մեկում լսումների ժամանակ հայտարարել է, որ Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-աշտարակների պայթյունն ավելի շուտ ուղղված էր` խոցելու և կաթվածահար անելու ԱՄՆ-ի տնտեսությունը (հաղորդում է BBC-ն):

  Աճպարարությունը` քաղաքական կատեգորիա

  Ընտրապայքարին մասնակցող կուսակցությունները ստանալիք ձայների անհավանական տոկոսներ են «կրակում»: Ստացվում է, որ ասենք, խաղաքարտերի «կալոդի» կեսից ավելին «տուզեր» են, իսկ «վեցնոցներ» ընդհանրապես չկան:

  Բամբասանքը որպես «ուղիղ» ճանապարհ

  «Դեղին» լրատվամիջոցի «իրազեկ աղբյուրի» ներկայացուցիչն այցելում է խմբագրություն: Գործավարուհին ասում է. - Եթե նոր բամբասանք եք հորինել` պատմեք ինձ:

  Տարբեր կողմնորոշումներ

  Ըստ սոցիոլոգների` Հայաստանի քաղաքական գործիչների մի մասը ռուսական կողմնորոշում ունի, մյուս մասը` արևմտյան, երրորդ մասը` ոչ ավանդական: :

  Բաժանություններն ավելի շատ են

  Ըստ վիճակագիրների` Հայաստանում քաղաքական ապահարզանները կրկնակի գերազանցում են քաղաքական «ամուսնություններին»: Միաժամանակ ավելանում է ապօրինածին քաղաքական միավորների թիվը:

  Բագրատյանը «ծուռ հայելիների» աշխարհում

  ՀԱԿ-ի ամենաագրեսիվ քարոզիչը դարձել է Հրանտ Բագրատյանը: «Որձ կովերի գծով» ձեռք բերած «մասնագիտությունը» օգնում է նրան` պոզահարելու բոլորին և ամեն ինչ:

  ՄԱԿ-ը` ՄԱԿաբույծ չէ

  Ըստ Գուրգեն Արսենյանի` ՄԱԿ-ը քաղաքական ՄԱԿընթացությունների արդյունքում տեղ կգտնի նոր խորհրդարանում: Իսկ իրենց ՄԱԿաբույծ անվանողները` ստոր զրպարտիչներ են:

  Լ. Տեր-Պետրոսյանը` նախագահական ընտրությունների առիթով

  Վիսոցկու երգի խոսքերով Непройдетиполгода, ияпоявлюсь, Иясновоспою, иясновоспою Наполгода. ::

  Միակ մարքսիստի արդարացի տրտունջը

  Սևակի խոսքերով Հիշեցի նաև այն խոսքը հայտնի, Որ եթե մեկից կոչվես միամիտ, և կամ անհեթեթ« Եվ կամ խելագար, դու հակառակը չես ապացուցի` որքան էլ ջանաս: :

  ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵ՞Լ ԵՆ ԱՐԴՅՈՔ

  Մեկ անգամ ևս հարցումների միջոցով փորձեցինք պարզել մեր քաղաքացիների տրամադրվածությունը առաջիկա ընտրությունների նկատմամբ: Կողմնորոշվե՞լ են արդյոք և պատրա՞ստ են բարձրաձայնել այն քաղուժի կամ թեկնածուի անունը, ում օգտին կքվեարկեն:

  ԱՊՐԵԼ ԱՂՔԱՏ` ՀՈՒՍԱԼՈՎ ԲԱՐՁՐ ԹՈՇԱԿ

  Բազմիցս ենք ասել, որ «Օրինաց երկրի» պոպուլիզմը չափուսահման չունի: Այս պոպուլիզմը մերթ հասնում է ցինիզմի, մերթ էլ` ծիծաղելիության:

  ՀԻՄԱ ԷԼ` ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

  Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը շարունակում է մտմտալ կադրային «բարեփոխումների» մասին: Գրել ենք, որ նա արդեն տևական ժամանակ մտածում է փոխարինող գտնել ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի համար:

«ՄԵՐ» ՈՒ «ՁԵՐ» ԵՐԿԻՐԸ

  Գյումրու թիվ 34 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ են առաջադրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը և ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Արման Սահակյանը երևանցի է, սակայն «Շիրակ» ֆուտբոլային թիմի սեփականատերն է, նրա միջոցներով է թիմը բարելավել իր մարզական և նյութական վիճակը:

«Բրոքերի որոգայթում»

  Մի քանի տասնամյակ է անցել, սակայն ավագ և միջին սերնդի մարդկանց հիշողություններում, համոզված ենք, այսօր էլ թարմ է «ծաղկուն սոցիալիզմի» տարիներին Հայաստանում համատարած բնույթ կրող այն մրցակցությունը, որը այլ խոսքով կոչվում էր կահույքամոլություն: Այն ժամանակներում հանրապետության խանութներում արտասահմանյան կահույք ընդհանրապես չէիր գտնի:

  Խարդախության մեխանիկան - 2

  Հերթական խարդախը, որն իբր մեծ շրջապատ ու ծանոթություններ ուներ պաշտպանության ոլորտում, շատ խարդախներից տարբերվում է նրանով, որ խաբվողի մտերիմն էր: Ասել է թե` առանձնապես մեծ ջանքեր չի գործադրել նրա վստահությունը շահելու համար:

  ԴԵՊԻ ԵՐԿԻՐ

  Նշանավոր թատերագիր, արձակագիր և հրապարակախոս Արա ԱՐԾՐՈՒՆԻՆ ուրախությամբ է նշում, որ մեծ երջանկություն է ապրել` ստանալով նաև Հայաստանի քաղաքացու անձնագիր: Ուրեմն, այլևս միայն բեյրութահայ գրող չէ:

Լրագրողի խոհեր

  Սուտը նման է յուղի. այն սահում է ճշմարտության վրայով: Սենկևիչ Ինչո՞ւ ենք ստում Ստելը շատ վատ բան է. այս արտահայտությունը միշտ կրկնում ենք մեր երեխաների, աշակերտների համար:

  Ուր ինչպես են ապրում

Միջազգային ECA InternΖtionΖl գործակալությունը հետազոտություններ է անցկացրել` ուսումնասիրելով աշխարհի շուրջ 400 քաղաքների բնակչության կենսամակարդակը: Առաջնային են համարվել մի շարք չափանիշներ, այդ թվում` անվտանգության, քաղաքային ենթակառուցվածքների, առողջապահության, միջնակարգ կրթության, բնակարանների, ինչպես նաև եկվորների նկատմամբ տեղացիների հանդուրժողականության մակարդակը:

  Ճապոնացի Ռոբինզոնը

  Մերօրյա այս Ռոբինզոնը` 76-ամյա ճապոնացի Մասաֆումի Նագասակին, բնակություն է հաստատել արևադարձային անմարդաբնակ Սոտոբանարի կղզյակում: Արդեն 20 տարի նա ապրում է մի վայրում, որտեղ անգամ խմելու ջուր չկա:

  Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում

  Ամերիկայում սկսված աղմկահարույց դատաքննությունը ոմանք զայրացնում է, ոմանց զարմացնում: Ոմնաք էլ իրենց հիասթափություններն են հիշում` երբ լավ արարքի դիմաց վիրավորանք են ստացել:

  Հետմահու ծնունդ

  Հանուն նոր կյանքի` արժե հրաշքին ապավինել ու հրաշք գործել: Ամերիկացի բժիշկներն այդպես էլ վարվել են և հանգուցյալ մոր օրգանիզմում արհեստական մեթոդով պահպանել են նրա դեռ չծնված երկվորյակների կյանքը:

  Նախընտրական մի երեկո

  ՀԳՄ անդամ դառնալուց հետո Մխիթար Ապետյանի տեսքը, կեցվածքը, նայվածքն ու քայլվածքը միանգամից փոխվեցին: Սկսեց ամեն օր սափրվել, փողկապ-գալստուկ կապել:

  Ինչի՞ մասին են պատմում խալերը

  Հնագույն ժամանակներից գուշակները մարմնի տարբեր մասերում գտնվող խալերը նախկինում գործած ու նաև ապագայում կատարվելիք արարքների և իրադարձությունների դրոշմն են համարել: Մարմնի նշանների յուրահատկությունները խիստ որոշիչ են եղել առաջնորդների և քրմերի ընտրության հարցում:

  Ցունամիի «հափշտակած» գնդակն` Ալյասկայում

  2011 թ. Ճապոնիան պատուհասած ավերից ցունամին օվկիանոսն էր նետել ֆուտբոլի մի գնդակ, որը հմուտ լողորդի նման կուլ չէր գնացել փրփրաբաշ ալիքներին, այլ լողալով հասել էր Ալյասկա: Այստեղ էլ` Միդլտոն կղզու ռադիոտեղորոշիչ կայանի աշխատակից Դևիդ Բակստերը հայտնաբերել է ճապոնական գրերով «զարդարված» մարզաիրը: