ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆ Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ Հաստատ` ո°չ ժողովրդին, ո°չ էլ իշխանություններին

Վերջապես տեղի ունեցավ այն, ինչը ոչ միայն սպասելի էր, այլ նաև հասունացած ու անհրաժեշտ: Անկախ ամեն ինչից, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու` իշխանության ունեցած հնարավորությունը մինչ այդ էլ որևէ կասկած չէր հարուցում:

ՅՈ՞ ԵՐԹԱՍ

Օրեր առաջ մեկ անգամ ևս վավերացվեցին Նախագահի ընտրության արդյունքները` իրավական հարթության վրա: Սահմանադրական դատարանի վճիռը, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները վերջնականապես ընդունելի դարձնելու համար:

Ադրբեջանի հերթական ջղաձգումները

Գարնան առաջին օրերը լուրջ փորձություններ բերեցին մեր երկրին: Չէինք սթափվել մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններից` ստացանք հայկական և ադրբեջանական զինված ուժերի բախման լուրը:

Հետընտրական մտորումներ Գլխատված մարմնին այլևս ոչինչ պետք չի° լինում

Հասարակության մեջ դիրքի ու հեղինակության, որոշակի, նույնիսկ գերագույն իշխանության հասնելու ձգտումները, եթե բխում են առավելաբար ազնիվ մղումներից, ոչ միայն դատապարտելի չեն, այլև ողջունելի են:

«ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՄԵՂՄԱՑՎԵՆ»

«Կարծում եմ` մի քիչ ժամանակ է պետք` հանգստանալու:

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՒՄ Է

Ստահոդ տեղեկություններ` պետության նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է 8 անձ, որոնցից 1-ը` ոստիկանության աշխատակից:

հայտարարել է տրանսպորտի և կապի նախարարը

Արմինֆո: Հայաստանի շուկայում աշխատանքն սկսելու երեք օրվա ընթացքում`հուլիսի 1-3-ը, բջջային կապի երկրորդ օպերատոր VivaCell-ը թողարկել է 70 հազար «Ալո» հեռախոսային քարտ:

Հայ Արիական Միաբանության Հայտարարությունը

Մենք ակնկալում էինք, որ ՀՀ նախագահի հերթական ընտրությունն անցնելու էր ներքին լարված պայքարում, եւ արտաքին ուժերն էլ, ինչպես միշտ, ունենալու են իրենց հետաքրքրութ յունները:

Ուկրաինա ԵՎ Վրաստան. հույս կա՞ դեպի ՆԱՏՕ

"ՀՏրրՌÿ Չ չսՏոՈսՖվՏռ տՏսՌՑՌՍպ" հանդեսի գլխավոր խմբագիր Ֆեդոր Լուկյանովի այս վերլուծությունը, կարծում ենք, կհետաքրքրի նաև մեր ընթերցողին: Որքան մոտենում է Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Թբիլիսիի և Կիևի հույսերը չեն իրականանալու:

Մոնտաժված կադրեր

Վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի տեսաերիզ, որով փորձ է արվում մտայնություն ձեւավորել, թե մարտի 1-ին, լույս 2-ի գիշերը ոստիկանությունը մարտական զենք է գործադրել ցուցարարների նկատմամբ:

«ԲԱՆԱԿԸ ՈՒՆԱ°Կ Է...»

Հ Հ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ներածական խոսքը ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների համար կազմակերպված ճեպազրույցում Հարգելի գործընկերներ Դուք արդեն տեղեկացված եք, որ ս.թ. մարտի 1-ին, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օր ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն:

«ԲԱՆԱԿԸ ՈՒՆԱ°Կ Է...»

Հ Հ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ներածական խոսքը ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների համար կազմակերպված ճեպազրույցում Հարգելի գործընկերներ Դուք արդեն տեղեկացված եք, որ ս.թ. մարտի 1-ին, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օր ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյան. «Ուշադրության շեղման խնդիր չկա»

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաճելի զուգադիպությամբ կայացավ նրա պաշտոնավարման 300-րդ օրը:

Ադրբեջան. չհաջողված ռազմական արկածախնդրություն

ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հարցազրույցը ՀՀ ՊՆ մամլո ծառայությանը. Մեզ հետաքրքրում էր նրա գնահատականը` 2008 թ. մարտի 4-ին Մարտակերտի մերձակայքում Ադրբեջանի զինուժերի և ԼՂՀ պաշտպանական բանակի զինված բախման վերաբերյալ իրար հակասող մեկնաբանությունների առնչությամբ:

Ադրբեջանը վախեցա՞վ կոսովյան նախադեպից

Ադրբեջանը ՄԱԿ¬ի քննարկմանը ներկայացնելու բանաձև է նախապատրաստել` Լեռնային Ղարաբաղում իր իրավունքները ճանաչելու վերաբերյալ£ Այդ փաստաթղթով Բաքուն ՄԱԿ¬ի անդամ երկրներին առաջարկում է հայտարարել իրենց հաստատուն հարգանքն ու աջակցությունը` միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ£ Բանաձևը նաև «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» անհապաղ Հայաստանի զինված ուժերը դուրս բերելու պահանջ է ներկայացնում£ Բացի այդ, ՄԱԿ¬ին կոչ է արվում օժանդակել` ԼՂ¬ում կառավարման արդյունավետ ժողովրդավարական համակարգ ստեղծելու£ Ենթադրվում է, որ այդ փաստաթուղթը գլխավոր ասամբլեայի նիստում կքննարկվի սեպտեմբերին£ :

Սերբական մոլեգնության ջղաձգումը

Հակաարևմտյան կոտորածների աղմկարարության ներքո Բելգրադում կողոպտիչներ են հայտնվել£ «Սերբական մոլեգնումներ. վերջին շո՞ւնչ, թե՞ առաջին հառաչ». բազմանշանակ այս վերնագրով The New York Times¬ն անդրադարձել է Բալկանյան իրադարձություններին£ Լրջագույնից մինչև ծիծաղելին` ընդամենը մեկ քայլ է. ճիշտ այնպես, ինչպես վեհագույնից` ստորագույնը£ YouTube կայքում հայտնված սերբական մայրաքաղաքի դեպքերը ներկայացնող տեսաերիզում, օրինակ, հակաարևմտյան հուզումների ընդհանուր ֆոնին հայտնվում են երկու շիկահեր կողոպտիչներ. այդ կանայք, անշփոթ և տեսախցիկից անգամ չխուսափելով, փութաջանորեն թալանում են ավերված առևտրական օբյեկտները£ *** Օրերս Բելգրադի մարզային ոստիկանությունը տեղեկացրել է, որ հետազոտվել է ամերիկյան ավերված դեսպանատան շենքի մոտ հայտնաբերված մարդու այրված դիակը£ Ողնուղեղի փորձաքննությամբ պարզվել է, որ նա Նովի Սադ քաղաքի բնակիչ 21-ամյա Զորան Վույովիչն է£ Նրա ընտանիքն այդ քաղաք է տեղափոխվել Կոսովոյից` 1999¬ին` ՆԱՏՕ¬ի ռազմական գործողությունների ընթացքում… Փոթորկումները Բելգրադում առայժմ թեժանում են, և անհայտ է, թե ինչի կարող են հանգեցնել այդ թեժացումները£ Իսկ ինչպե՞ս են մեկնաբանում այդ իրադարձությունները մարդիկ£ The Times կայքի ընթերցողներից մեկը, օրինակ, լոնդոնաբնակ ոմն Պիտեր, այսպես է արձագանքել. - Այս ամենը, կարծես, ԱՄՆ¬ի և ԵԽ¬ի այն փորձերի արդյունքն է, որոնցով ձգտում են փոփոխել պետական սահմանները` իրենց աշխարհաքաղաքական նպատակներով£ Տեղաբնակ ազգություններին պատճառվող դժբախտությունների հետ մեկտեղ` մտածո՞ւմ են նրանք այն նախադեպի մասին, որ ստեղծում են իրենց գործողություններով£ Ի՞նչ կստացվի, օրինակ, եթե բասկերի երկիրն անջատվի Իսպանիայից, քրդերը պահանջեն նոր պետություն ստեղծել Թուրքիայից ու Իրաքից… Մեկ այլ արձագանք. - Ես խղճում եմ սերբերին£ Ունենալ երկրի մի հատված, որը գողացվել է Եվրախորհրդի կողմից և հանձնվել ահաբեկիչներին (ԿԱԲ` Կոսովոյի ազատագրական բանակ), ովքեր հարձակվել էին այդ երկրի վրա. դա նողկալի է£ Դե, քաղաքագետներն էլ իրե°նց գործն են անում£ Սերբիայի վարչապետ Կոշտունիցան, Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններից հետ, հայտարարել է, որ իր երկիրը` - …չի կարգավորի հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք ճանաչել են Կոսովոյի միակողմանի անկախությունը. և դա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հրաժարվել իրենց այդ քայլից£ Մեդվեդևն էլ, իր հերթին, խոստացել է աջակցել սերբերին. ¬ Այդ աջակցությունն արտահայտվում է մեր ստորագրած էներգետիկ համաձայնագրով£ Քիչ աղմուկ չեն բարձրացրել նաև Դմիտրի Ռոգոզինի խոսքերը` «բիրտ ուժի» մասին£ Անցյալ ուրբաթ լրատվամիջոցները մեջբերել են ՆԱՏՕ¬ում Ռուսաստանի ներկայացուցչի խոսքը. ¬ Եթե Եվրախորհուրդը որդեգրի միասնական դիրքորոշում, կամ ՆԱՏՕ¬ն դուրս գա Կոսովոյում իր մանդատի շրջանակներից, ապա այդ կազմակերպությունները բախման մեջ կմտնեն ՄԱԿ¬ի հետ£ Եվ այդ ժամանակ, ես կարծում եմ, մենք նույնպես միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հարգեն մեզ. հարկ կլինի ուժ գործադրել, որը կոչվում է զինված£ Լրատվամիջոցները Ռոգոզինի մեկ այլ ասածն էլ են հիշատակում. ¬ Մենք չենք պատրաստվում ռազմական, ուժային ճանապարհով միջամտել մեր երկրի սահմաններից հեռու «տաք կետի» գործերին£ Ամերիկյան քաղաքագետներն, ինչպես երևում է (ռուսական մամուլի փաստմամբ), Ռոգոզինի խոսքերը նենգափոխելուվ, ծայրահեղ վրդովմունք են ապրում£ Նահանգների` քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բեռնսը Fox News¬ի եթերով հայտարարել է. ¬ Ես կարծում եմ, որ ռուսները բացահայտորեն լկտի քաղաքականություն են վարում£ Նրանք ներկա չեն Կոսովոյում, ոչինչ չեն անում` օգնելու Կոսովոյի բնակչությանը£ ՌԴ ԱԳՆ¬ն Բեռնսին պատասխանել է նույն ոգով. ¬ Մի՞թե բացահայտ ցինիզմ չէ` կոսովոալբանական մի կողմին աջակցելը` քամահրելով մյուս կողմի` այսպես կոչված «քաղաքական նպատակահարմարությունը» և անտարբեր մնալ հարյուր հազարավոր սերբերի ճակատագրի հանդեպ, ովքեր 21¬րդ դարում, փաստորեն, առանձնության են դատապարտվում£ :

Ինչպես և սպասվում է

Վերջին շրջանում Կուբայի առաջնորդ Ֆիդել եղբորը փոխարինող Ռաուլ Կաստրոն դարձավ երկրի իրական ղեկավարը. Ազգային ընդհանուր ժողովը նրան ընտրեց Պետական խորհրդի նախագահ£ Եվ ոչ մեկի համար դա անսպասելի չէր. այս հերթափոխի մասին վաղուց էր խոսվում£ Դեռևս 1997¬ին Կուբայի կոմկուսի 5¬րդ համագումարում ավագ Կաստրոն հայտարարել էր. - Հանձին Ռաուլի` մենք ունենք այնպիսի անհատ, ով ունակ է փոխարինել մեզանից յուրաքանչյուրին և հատկապես ինձ£ Մեկ տարի անց իր հեռուստաելույթում նա փոքր¬ինչ «խմբագրել» էր խոսքը` ասելով, որ կյանքից իր հեռանալու դեպքում պետության ղեկը կստանձնեն իր հավատարիմ ու փորձված զինակիցները£ Եվ թվարկել էր քաղբյուրոյի 4 անդամների անունները` փոխվարչապետ Կառլոս Լախե, խորհրդարանի խոսնակ Ռիկարդո Ալարկոն, արտգործնախարար Ռոբերտո Ռոբայնա և մշակույթի նախարար Աբել Պրիետո£ Այդ ժամանակ առաջին անգամ նա չէր հիշատակել եղբոր անունը, ինչը հեռահար ենթադրությունների լուրջ առիթ էր£ Սակայն իրականությունը հաճախ է ստիպում նոր հետևություններ անել. 1999¬ին նշյալ քառյակից Ռոբերտո Ռոբայնան նախ հեռացվեց Կենտկոմի կազմից, իսկ մի քանի տարի անց պաշտոնանկ արվեց արտգործնախարարի աթոռից£ Իսկ Ռաուլը ժառանգորդ դարձավ£ Կաստրոների պարագայում կրտսեր ասվածը երիտասարդ չի նշանակում. 81-ամյա Ֆիդելին փոխարինողը 76-ամյա Ռաուլն է£ Այսօր արդեն փոքր¬ինչ տխուր է հնչում, բայց փաստ է` ծերացել են կուբացի հեղափոխականները, ում մորուքապատ դեմքերը դարձել էին աշխարհի երիտասարդացման հոմանիշ£ Ռաուլն ավագ եղբորից չի տարբերվում իր երկարատև կրքոտ ճառերով, բայց ընդունակ է ավելի կոնկրետ քայլեր կատարել` երկրի տնտեսության բարելավման ուղղությամբ£ Քաղաքական ոլորտում նրան իրավամբ համարում են կոշտ դիրքորոշման կողմնակից£ Հատկանշական է, որ նոր պաշտոնում նրա առաջին իսկ ելույթները նշանավորվեցին վառ արտահայտված հակաամերիկյան հռետորությամբ£ Ռ. Կաստրոյին մեղադրողներ էլ կան, իհարկե£ Այդուհանդերձ, փորձագետների մեծամասնությունը վստահ է, որ հենվելով տեխնոկրատների աջակցությանը, նա կկարողանա Կուբայի տնտեսության ազատականացման համար ուղի հարթել£ ¬ Երկրի համար կարևորը ոչ թե թնդանոթը, այլ հացն է կարևոր,¬ ասել է նա£ Հիմա դժվար է ասել` Կուբան կհաջողի՞ դառնալ ևս մեկ Չինաստան կամ Վիետնամ£ Չպետք է անտեսել, որ երկիրը բավական թուլացել է` տասնամյակների ընթացքում Ամերիկայի կողմից շարունակական պատժամիջոցների արդյունքում£ Կուբայի տնտեսությունն իր ընթացքն առայժմ պահպանում է հիմնականում չավեսյան Վենեսուելայի օգնության շնորհիվ (գերազանցապես` էժան նավթի)£ Պատահական չէ, որ, մեկնաբանելով Կուբայում իշխանական վերադասավորումները, Արևմտյան մամուլը հաճախ է հարցադրում կատարում` Կարակասը կշարունակի՞ տնտեսապես օժանդակել Հավանային£ Ինչպես The Times¬ն է գրել` ¬ Նախագահ Ուգո Չավեսը Ֆիդելին ընդունում էր որպես «հայր» և տարեկան մոտ 2 միլիարդ դոլարի օգնություն էր հատկացնում£ Պարզ չէ, սակայն, Ռաուլը կստանա՞ նույնածավալ օգնություն£ Ամերիկայում տարածված կարծիք է նաև` ¬ Ֆիդելի հետ Չավեսի հարաբերություններն առանձնահատուկ էին£ Հասկանալի չէ Ռաուլի հանդեպ նրա վերաբերմունքը£ Իսկ դա նշանակում է, որ ավարտվում է Ազատության կղզու պատմության` կես դարից ոչ պակաս ձգված ծավալուն ու ամբողջական մի հատվածը£ :

Ա¯խ, այդ ընտրակեղծիքները Արիել Շարոնի որդին` կեղծարար

Օմրի Շարոնը դատապարտվել է 6-ամսյա կալանքի` ընտրարշավի ֆինանսավորման կանոները խախտելու և հաշվապահական փաստաթղթեր կեղծելու համար:

Նոր փափազյաններ հազիվ թե ծնվեն

... Համընդհանուր թատերապաշտության հրաշալի ժամանակներ էին: Մշակութային առողջ իմպուլսներով առլեցուն ստեղծագործական մթնոլորտում գեղագիտական լիարժեք դաստիարակություն էր ստանում մատաղ սերունդը:

Կյանքը դարձել է կրկե°ս, մարդի°կ...

«Միլեդի, մեր թանգարանն, իհարկե, մեծ չէ, բայց նրանում հազվագյուտ ցուցանմուշներ կան` Նապոլեոնի պիջակը, Մարիա Անտուանետի կիսաշրջազգեստը, Վոլտերի տաբատը... Ինչների՞ս է պետք պահարանը, սա ոչ թե կահույքի, այլ նշանավոր անհատների հագուստի թանգարան է...»£ Փոխադարձ սիրով նույն հարկի տակ միավորված նորաստեղծ ընտանիքներում այս կարգի խոսակցություններ հաճախ են լինում£ Աղքատիկ կենցաղը գունազարդվում է գտնված անձնական երջանկությամբ£ Հատկապես սիրո խենթություններով մշտազվարթ երիտասարդ ամուսինների կողմից£ Սլավչոյի և Իվանկայի դեպքում անկասկած այդպես է` սրտապնդվում ես, երբ սիրունատես կնոջը, փետուրի թեթևությամբ շալակած, վերնահարկի իր համեստ կացարանն է ներխուժում Վահագն Գալստյանի Սլավչոն£ Խանդավառ պաթետիկայով հերթական անգամ վերահաստատում կանացի հնարամտությամբ Անժել Սարգսյանի Իվանկայի` զգեստապահարան ձեռք բերելու` օր օրի անհետաձգելի դարձող անզիջում ցանկության անկարևորությունը իրենց ունեցած անգերազանցելի ձեռքբերման` փոխադարձաբար հարստացնող սիրո համեմատ£ Չարաճճի սիրախաղով` բարձերով վազքակռիվը, պատշգամբից Սլավչոյի նետվելու պատրանքով լրջացած Իվանկայի տագնապը, «հետապնդման» բուռն ավարտը մահճակալին…- հենց սկզբից կենսախինդ աշխուժություն է ստանում Ստրատիևի «Մաքսիմալիստը» կատակերգության ներկայացումը Դրամատիկի բեմում (ռեժիսոր` Արմեն Բարսեղյան)£ Փոքր¬ինչ հնաոճ երաժշտական ձևավորումը չի թուլացնում գլխավոր դերակատարների անբռնազբոսիկ անմիջականությամբ, հենց սկզբից նրա տիրույթում ներառնված հանդիսատեսի հետաքրքրաշարժությունը, որ ավելի զվարթանում է պահարաններում թաքնվող սիրեկաններին առնչվող կենսադեպերի ընդհանրացմամբ հյուսված վոդևիլյան դրվագով£ Վահագն Գալստյանի և Արմեն Սարգսյանի (Սաշո) ծաղրանմանակումներով մեղմում Իվանկա-Սարգսյանի պահարանապահանջից ենթադրվող կանխատեսումների լրջությունը£ Հանդիսատեսի անհոգ տրամադրությունը ամրապնդվում է դիրիժորի գլխին Սաշոյի ջութակի կոտրվելու պատմությամբ և կիթառի նվագակցությամբ ու հումորով համեմված սակավուտեստ ընթրիքով£ Տեղի է տալիս ծիծաղի ալիքը£ Ուշ երեկոյի առօրյա ընթացքում ի հայտ է գալիս երիտասարդ ամուսինների անհարմարավետ կենցաղի իրական պատկերը, որ հեռու է գոհացուցիչ հեռանկարից, չնայած երկուսն էլ հոգնաբեկ են աշխատանքային ռիթմի լարվածությունից£ Գալստյանի Սլավչոն լի է եռանդով, տոկուն կենսասիրությամբ, հանուն Իվանկայի պատրաստակամ անտրտունջ հաղթահարելու ամեն տեսակ խոչ ու խութ£ Հապա կի՞նը… Պատահաբար չէ, որ դրախտից մարդ արարածի արտաքսման պատճառը Եվայի գայթակղությունն էր£ Պահարան ունենալն, իհարկե, կարևոր է£ Իվանկայի «Ադամը» գիտակցում է դա. չէ՞ որ միասին են գումար տնտեսում այդ նպատակով£ Իր երազած պահարանի ինքնավստահ մարդացմանը, ապա առերևույթ միայն անհեթեթ ու անհավանական թվացող մենիշխանության հաստատմանը, նախ, ընդդիմանում է Իվանկա-Սարգսյանը£ Վախի զգացումը հասնում է հիստերիկ իրարանցման£ Թելադրված մոխրագույնից զատ այլագույն հանդերձների տեղադրման համոզված փորձերով ջանում է տրամաբանական հաղթանակ տանել այդ փայտի կտորի սանձարձակության յուրաքանչյուր նոր անհավատալի դրսևորման դեմ£ Այդ ամենասովորական կահույքի կտորը կենցաղային անհրաժեշտությունից վերածվում է ապրելակերպի նեղլիկ կաղապարի` հենց Իվանկայի քաղքենիական հակումների առավելագույն (մաքսիմում) խորացմամբ£ Ամենքի կողմից, կարծես դավադիր մի համերաշխությամբ, «մաքսիմալիստ» հռչակվում է կյանքում, մարդկային ամենասովորական հարաբերություններում նվազագույն օրինաչափ տրամաբանության ձգտող Սլավչոն£ Պահարանը, Իվանկայի գործուն աջակցությամբ, դառնում է գլխավոր գործող անձ, իր կամքին մասամբ հնազանդեցնում նույնիսկ Սլավչոյին:

Փոխադրամիջոց` հաշմանդամներին

Երևանի «Տաթև» հաշմանդամ երեխաների և ծնողների հասարակական կազմակերպությունը մարտի 11-ին պայմանագիր կնքեց Մոսկվայում Ճապոնիայի դեսպանի երկրորդ քարտուղար Միդզունո Յուկիկոյի հետ: Ըստ պայմանագրի` Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության ծրագրով գումար է տրամադրելու` հաշմանդամ երեխաների համար սայլակնե րին հարմարեցված երկու միկրոավտոբուս ձեռք բերելու նպատակով:

Աբրամովիչի նոր զբոսանավը

Բեռլինում հրատարակվող "ՀցրրՍՈÿ թպՐՎՈվՌÿ"-ն համարյա հռետորական հարցադրում է տպագրել` «Աբրամովիչը նոր խաղալի՞ք ունի»: Խոսքը` Sigma խոշոր զբոսանավի մասին է, որն արդեն մի քանի շաբաթ է` Շլեզվիգ-Հոլշտեյնի բնակիչների հետաքրքրության առարկան է դարձել:

55 տարի առաջ վախճանվեց Ստալինը Առաջնորդի մահը

1953-ի մարտի 5-ին իր ամառանոցում մահկանացուն կնքեց նա, ում անձի հանդեպ, անգամ մահից հետո, անտարբեր չմնաց Խորհրդային կոչված երկրի որևէ քաղաքացի: Ըստ պաշտոնական վարկածի` մահից 4 օր առաջ` մարտի 1-ին, նա կաթվածահար էր եղել:

Ամենաունևորը

13 տարի անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում վերին հորիզոնականը պահպանած Բիլ Գեյթսը առաջին պատվանդանը զիջել է ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆֆետին, ում ունեցվածքը 62 միլիարդ դոլար է: