ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ

  Այս փաստը, մեր կարծիքով, պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության քննարկման նյութը: Մեր դիվանագիտական գերատեսչությունը կամ պետք է, հետևելով ադրբեջանցիների օրինակներին, բողոքի նոտա հղի, կամ էլ պիտի հրապարակայնորեն դատապարտի կատարվածը` միևնույն ժամանակ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի անկախության կամ առնվազն` նրա ինքնորոշման գործընթացի օրինականության ճանաչման մասին:

  Ի՞ՆՉ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ  ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

  Ինչպես գիտենք, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն: Նրան հրավիրել են Ազգային գրադարանի հիմնանորոգման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

  Հա՞ որ... 

  Երկու օր առաջ Գյումրիում շահագործման հանձնվեց 1756 բնակարան: Հանձնման արարողությանը ներկա էր երկրի նախագահը:

   ՀԵՏՄԱՀՈՒ ԱՆԱՐԳԱՆՔ 

  Եղիշե Չարենցի դստեր` բանասիրական գիտությունների դոկտոր Անահիտ Չարենցի բողոքներն ընդդեմ գրականագետ Դավիթ Գասպարյանի կազմած «Գիրք մնացորդացի»` հասել են իրենց նպատակին: Նախարարությունն արգելել է գրքի վաճառքն ու մնացած տպաքանակը հանձնել Չարենցի տուն-թանգարանին ի պահ:

  ՎՍՏԱՀՈ´ՒՄ ԵՆ  Ուրեմն` հավատում են 

  Դեռ մեկ տարի էլ չի բոլորել Հայաստանի ոստիկանությունում սկիզբ առած բարեփոխումների մեկնարկից, բայց համակարգային փոփոխություններն արդեն որոշակի արդյունքներ են արձանագրել: Այդ բարեփոխումներից, բնականաբար անմասն չէ և Պետական պահպանության գլխավոր վարչությունը:

  ԷՍ ԷԼ ԵՆՔ ՄԵՆՔ «ԻՄ ՍՐՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄԻՑ ՎԵՐԱԾՎԵՑ ԶԻԲԻԼԻ ՔԱՂԱՔԻ»

  2012-ը հոբելյանական է ՊՊԳՎ համար. բոլորում է դրա հիմնադրման 60-ամյակը: Շնորհավորել դեռ կհասցնենք, բայց վարչության նոր ու նորոգ տարածք մտնողի ուշադրությունից չի կարող վրիպել, որ այստեղ խնամքով են նախապատրաստվում տոնին:

  Կստեղծվի նստած-ելածների կուսակցություն 

  Եթե շարունակվեն անցյալ ու ներկա պաշտոնյաների ձերբակալությունները, վերջիններս մի տասը տարի հետո կստեղծեն նստած-ելածների կուսակցություն, որը կանվանվի «օբիժնիկի»:  :

  Մատնոցախաղ 

  Ըստ Խ. Քոքոբելյանի` Ր. Հովհաննիսյանի մանդատախաղը շատ նման է մատնոցախաղի, որում խաղի գլխավոր կանոնները «ֆռռցնելն» է:  :

  Խուսափում է նվաստացուցիչ կարգավիճակից 

  «Ազատ դեմոկրատների» կուսակցապետին «Ժառանգությունը» տարավ խորհրդարան. հիմա էլ ուզում է ետ բերել: Բայց ո՞վ կհամաձայնի տարած-ետ բերածի կարգավիճակում հայտնվել:

  Հանսթմանի խոստվանությունից խուսափումը 

  Շիրազի ոճով Ես Վարդանին չեմ տեսել, Ու ոչ մի բան չեմ հիշում, Բայց թողել է նա մի «հետք» Իմ փողերի քսակում: :

  Դատախազությունը` Վ. Խաչիկյանին 

  Պետք է նստի, որ հոտնկայս հարգի - Դու խայտառկել ռեսպուբլիկա, ինչպես նաև մեր երկրի հանգուցյալներին: Որպեսզի բանտում հոտնկայս հարգես ննջեցյալների հիշատակը` մենք քեզ կնստեցնենք:

  Պիտակ դեղատներում և բուժհիմնարկներում 

  ՀՀ վարչապետը զգուշացնում է. դեղերի մաֆիան վնասակար է երկրի առողջությանը: Պահպանենք քաղաքացիներին, թույլ մի տվեք նրանց «շնչել» կոռուպցիայի «ծուխը»:

Երեխեքին մի´ հարբեցրեք

  Օ˜ մարդիկ, օ˜ բարքեր` կասեր փիլիսոփան: Ոմանց կարող է զարմացնել, բայց անգլիացիներին չի զարմացրել երկրի գլխավոր սանիտարական բժշկի խորհուրդը` 15-ից ցածր տարիք ունեցող երեխաներին ոգելից խմիչքներ չտալ:

  Ջիհադ` Երուսաղեմի համար 

  Ջիհադը հանուն Ալլահի զինված պայքարն է: Եվ Եգիպտոսում այդպիսի կոչ է հնչեցրել «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժման գլխավոր առաջնորդ Մուհամեդ Բադիան:

  Անհաջող կատակ կամ ողբալի սխալ 

  Եվրախորհրդին հանձնված Նոբելյան մրցանակն այսպես է որակել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը: - Ես կարծում եմ, որ դա ողբալի սխալ է:

  Մեկ բառով` անձրևահարկ 

  Զավեշտալի է ու տարօրինա՞կ: Այո, անձրևը բնության պարգև է` ինչպես հողը, խմելու ջուրը:

  Հնար են գտել 

  Մանկապղծություն կոչվող չարիքը կանխելու մի ճար կարծես գտել են Արևմտյան Ավստրալիայում: Նահանգի իշխանությունները համացանցում հրապարակել են իրենց հայտնի բոլոր այն անձանց տվյալները, ովքեր բազմիցս դատապարտվել են` անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների համար:

  Պոռնոինդուստրիան ընտրում է Օբամային 

  Հազիվ թե Ամերիկայի նախագահը պարծենար այս իրողությամբ, բայց հենց իր երկրում անցկացված հարցումները փաստել են, որ պոռնոարտիստները նրան նախընտրում են Միթթ Ռոմնիից:

  «Տեսնողը թող տեսնի...» 

  Այսուհետ ևս, հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկ աշխատաոճին, ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար կկազմակերպի ասուլիսներ, որոնք կամփոփեն տեղի ունեցած կարևորագույն միջոցառումները, վերջին զարգացումները Զինված ուժերում: Նախորդ ամիսները հագեցած էին ԶՈւ մարտական պատրաստության ուղղությամբ կատարված լուրջ քայլերով, խոշորածավալ միջոցառումներով:

  ԱԴՐԲԵՋԱՆ. ցնդող միֆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԱՆԿՈՒՄ ԱՊՐԵԼ 

  Ադրբեջանական նավթի արդյունահանումների մասին առասպելն օրավուր ի չիք է դառնում. նվազում են արդյունահանվող նավթի ծավալները, իսկ երկրի նախագահն էլ կտրուկ մեղադրանքներ է հնչեցնում British PetroleuΗ ընկերության հասցեին, որն, իբր, միտումնաբար ցանկանում է վնասել ադրբեջանական տնտեսությանը:

    ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ  Իր երկրի տերը 

  Հոկտեմբերի 15-ին անհեթեթ դիպվածից վաղաժամ իր մահկանացուն կնքեց անվանի մտավորական Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆԸ:

  ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԻՇԵԼ ՄԻԿՈՅԱՆԻՆ 

  Վերջին օրերին BBC-ն իր արխիվներից հանել և հանրությանն է ներկայացրել մի շարք պատմական նյութեր, տեսագրություններ և ձայնագրություններ, որոնց կենտրոնում է հայտնվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ (ըստ էության` երկրի նախագահ) Անաստաս Միկոյանը:

  100 հազար դոլար` Ֆիդելի կյանքի դիմաց 

  Անհանգստանալ պետք չէ. սովետմիության ջերմեռանդ բարեկամ, լեգենդար Կաստրոյի կյանքը հիմա արդեն վտանգված չէ: Բայց «սառը պատերազմի» տարիներին եղել է նրան սպանված տեսնելու բուռն ցանկություն:

  ԳԵՆԵՐԱԼԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՎՐԱ 

  Գյումրուց մեզ տեղեկացրեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը խիստ զայրացած է և պատրաստվում է առաջիկա օրերին Գյումրի մեկնել` «դաս տալու» նորընտիր քաղաքապետին:

  ՀԻՄԱ ԷԼ` ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ 

  Երևան-Էրեբունի տոնախմբությունից հետո Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցի տանիքում բռնկված հրդեհի մասին դեռևս շարունակում են խոսել:

  ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏ 

  Իշխանական «կուլիսներում» արդեն հստակեցվել է այն հարցը, թե ով է փոխարինելու Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում: Չի բացառվում, որ մինչև նախագահական ընտրությունները, ինչպես տարիներ առաջ տեղի ունեցավ Ռուսաստանում, Սերժ Սարգսյանն արձակի կառավարությունը:

  ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ԴԵՄ` ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ 

  Արդեն պարզ է դարձել, որ երեք տարի առաջ ՀԱԿ-ից գրեթե հեռացված և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկը դարձած Խաչատուր Քոքոբելյանը խաբեությամբ է տիրացել ԱԺ պատգամավորի մանդատին:

  «ՔԻՉ ԲԱՆ Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ» 

  Շնորհալի դերասանուհի Տաթև ՂԱԶԱՐՅԱՆԻ անունն արդեն շատերին է հայտնի: Նա Սոս Սարգսյանի գլխավորությամբ գործող «Համազգային» թատրոնի դերասանուհի է, մասնակցում է տարբեր թատերական նախագծերի, նկարահանվում է կինոյում, մասնակցում հեռուստատեսային հաղորդումների:

  Տուր 5.000 դոլար` տնօրեն ես 

  Մեր շրջապատում հաճախ ենք լսում, թե այսինչը փողով դիպլոմ է ձեռք բերել, իսկ այնինչը պաշտոնի նշանակվել: Այժմ խոսակցություններից տեղափոխվենք իրական կյանք:

  Այս մեկն էլ  դիպլոմ է գողացել 

  Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները, փաստաթղթերի հափշտակություն կատարելու կասկածանքով, օրերս բերման են ենթարկել Հովտաշատ գյուղի 22-ամյա մի բնակչուհու: Պարզվել է, որ վերջինս հյուրընկալվելով Երևանի շտապօգնության կայաններից մեկում բուժքույր աշխատող ընկերուհու տանը` նա հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է ընկերուհու` Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դիպլոմը:

  Թոնրատուն`  խարդախությամբ 

  Վերջերս Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած քաղաքացին` Երևանի բնակիչ, 62-ամյա Լ. Ս.-ն, հայտնել էր, որ իր պաշտոնյա բարեկամն իրենից առանձնապես խոշոր չափի գումար է հափշտակել:

Արվեստի զոհերը.  9 հազար թիթեռնիկ

  Կենդանիների պաշտպանները ցասման մեջ են. ճանաչված նկարին Դեմիեն Հերստը 9000 թիթեռնիկ է ոչնչացրել` դրանցով հագեցնելով իր ցուցանմուշները: Բրիտանացի նկարչի խոշորագույն ցուցահանդեսը տևել է 6 ամիս` ապրիլից-սեպտեմբեր:

Հսկա աչք` լողափին

  Արտառոց երևույթ է: Ու ոչ միայն լողափին աչք գտնելը. նույնիսկ գիտնականներին զարմացրել է դրա անապատկերացնելի մեծությունը:

  Նրանք էլ են բժիշկ ծեծում 

  Այդ վայրագությունը, փաստորեն, միայն մեզանում չի կատարվում: Իսրայելում նույնպես քիչ չեն «դյուրաբորբոք» հիվանդատերերը: