ԵՎ ԴԱՐՁՅԱԼ` ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ

  Վերջին շրջանում հատկապես, Ադրբեջանն ակտիվացրել է իր ջանքերն այս ուղղությամբ և ամեն կերպ կամենում է հասնել ստոր նպատակների իրագործմանը: Սա պատահական չէ:

  Նրանք մեզանից շատ ավելի լավն են

  Մաշտոցի այգու շուրջ կրքերը բորբոքվում են: Ցուցարարները երեկ պայքարի նոր ձև էին ընտրել (ցուցահանդես, հանրային զրույց, մարզական միջոցառումներ)` մասնակիցներին առաջարկելով բահեր բերել` «այգու սառույցը մաքրելու համար»:

  ԻՐԱՐ «ՄԻՍ» ԵՆ ՈՒՏՈՒՄ

  Հայաստանում որոշ իրավապաշտպան կոչեցյալներ, ովքեր դրամաշնորհներով երբեմն-երբեմն անկապ հայտարարություններ են տարածում, հիմա էլ սկսել են իրար միս ուտել: Մասնավորաբար, իրար դեմ են ելել Արթուր Սաքունցն ու Միքայել Դանիելյանը:

  ԱԽՈՐԺԱԿԸ` ՄԵԾ,  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԱՀՄԱՆԱՓԱԿ

  Ամբողջ մարտ ամսվա ընթացքում հայրենի քաղուժերը նախընտրական համագումարներ են անցկացնելու: Հայաստանի կոմունիստները, սակայն, համագումար չեն հրավիրելու, իսկ նախընտրական անելիքները փորձելու են որոշակիացնել պլենումի ընդունելիք որոշումներով:

  1 ՀԱՐՑ

  - Այսօր Հայաստանում հաշվառված են հոգեկան հիվանդություններով տառապող 44.000 ՀՀ քաղաքացիներ: Կա՞ն արդյոք այնպիսի հիվանդություններ, որոնք բնորոշ են հայերիս, կամ համեմատաբար մեծ տարածում ունեն մեր երկրում:

  Հա՞ որ...

  Մինչ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները կռիվ են տալիս համամասնական ընտրացուցակի պատվավոր հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար, միանգամայն անհայտ է շարունակում մնալ Ալբերտ Բազեյանի անելիքը: Վերջինս չերևաց նաև օրերս կազմակերպված ԵԿՄ համագումարին:

Բաքվի ապատեղեկատվությունը սրում է լարվածությունը

  Փետրվարի 22-23-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ կառույցներից դուրս Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի` Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական կոմիտեի առաջին նիստը: Եվրանեսթին մեր երկրի անդամակցության մասին «Ավանգարդի» հարցերին է պատասխանում հիշյալ կոմիտեի համանախագահ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

  Գիշերային ակումբների օգուտը և վնասը

  Դժվար է ասել, թե ինչ օգուտ են տալիս գիշերային ակումբները հասարակությանը:

  ԱՄՆ-ը փոխել է մարտավարությունը

  Ինչպես և սպասվում էր` «ՄԱԳԱՏԷ»-ի փորձագետները ձեռնունայն վերադարձան Իրանից: Նրանց թույլ չտրվեց մուտք գործել կարևորագույն նշանակություն ունեցող ռազմական օբյեկտներ` պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում ուրանի հարստացման գործընթացը:

  Ընդդիմադիր կոալիցիա` «Վրացական երազանք»

  Վրաստանում ընդդիմադիր մի շարք կուսակցություններ միավորվելով` ստեղծել են «Վրացական երազանք» կոալիցիան, ուր ընդգրկվել են «Վրացական երազանք», Ժողովրդական, Վրաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ» և «Ազգային ֆորում» կուսակցությունները: Կոալիցիան հայտարարել է, թե մտադիր է աշնանը հաղթել խորհրդարանական ընտրություններում և վերջ դնել բռնապետությանը, ապօրինությանը, միջազգային մեկուսացմանը:

  «Արաբական գարուն», թե՞ «մահմեդական ձմեռ»

  Լիբիայում այդպես էլ կայունություն և կարգ ու կանոն չի հաստատվում: Քադաֆիի ռեժիմը տապալելուց հետո այստեղ շարունակվում և օրեցօր ուժգնանում են զինված բախումները, ահաբեկչական գործողությունները:

Վերլուծաբանների կասկածները` Վ. Օսկանյանի նկատմամբ

  «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի մոտիվով - Իսկ ինչո՞ւ է նա ցանկանում մտնել հատկապես ԲՀԿ: :

Լ. Տեր-Պետրոսյանը` համամասնականի «լավ» տեղերից դուրս մնացածներին

  Ձեզ թվում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կանացի զուգագուլպա՞ է, որ ինչքան ուզես` ձգես: Կպատռվի, չէ՞:

ՕԵԿ-ի վարկանիշը` շագրենի կաշի

  Իսկ ահա ՕԵԿ-ի վարկանիշը նման է շագրենի կաշվին` «ձգես»... կձգվի-կմեծանա, չձգես... կաշվի մի ծվեն կմնա: :

Խորհրդավոր «դելիկատես»

  Ըստ որոշ վերլուծաբանների` ԲՀԿ-ի ընդգրկուն բարեգործական ակցիաները, փոխաբերականորեն ասած` ընդամենը սովորական «ուտեստներ» էին, իսկ «դելիկատեսը» կմատուցվի «վերջին դասի» ավարտից անմիջապես հետո: :

Ոչ մի հակասություն

  Ըստ վերլուծաբանների` «կովկասյան վագրի» տեսաբան Վ. Օսկանյանը և Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծները նույն կատվազգիների «ցեղից» են: :

Գլխավոր անձին սպասելիս

    Ասում են` Վիկտոր Սողոմոնյանը ԲՀԿ մտնելուց հետո ասել է. - Դուռը մի փակեք, շուտով ժամանելու է կնքահայրը: Բայց դուռը անզգուշորեն փակել են, և երկրորդ նախագահը մնացել է դռան արանքում:

  Պաշտոնական Բաքվի վտանգավոր խաղերը

  Նախքան Ֆրանսիայի պես գերտերություններին ժողովրդավարության մասին դասախոսություններ կարդալը` Ադրբեջանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց պետական ռեժիմը ոչնչով չի տարբերվում «արաբական գարունը» տեսած Մուամար Քադաֆիի և Հոսնի Մուբարաքի ռեժիմներից: Եվ պետք է հիշեն, թե ինչպիսի ներդրում է ունեցել Ֆրանսիան` այդ երկրներում բռնապետական ռեժիմի տապալման գործում:

  ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ԵՆ

  Միշտ իր գաղտնապահությամբ աչքի ընկնող Դաշնակցությունը, ինչպես պարզվում է, հավատարիմ է «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսին: Այդ պատճառով էլ իր նախընտրական ցուցակն այնպես է կազմել, որ նորից խմբակցությունը վերածվի հին ընկերների ակումբի` թույլ չտալով նոր մարդկանց հայտնությունը քաղաքական դաշտում:

  ԵՎ ԷԼԻ ԱՀԱՐՈՆԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  Զարմանալի մարդ է Ահարոն Ադիբեկյանը, այնքան զարմանալի, որ երևի ինքն էլ գիտի այդ մասին: Այս մարդը հաճախ հայտնվում է ընտրությունների նախաշեմին ու այնպիսի թվեր է «կրակում», որ երևի դրանց ճայթոցներից ինքն էլ արթնանում է քնից:

  ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ «Ափսոսում եմ, որ շատ բան չկարողացա անել...»

  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լավագույն դերասաններից է Ալբերտ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Շուրջ 16 տարի թիֆլիսահայ արտիստը մայր թատրոնի բեմում է, սակայն թատերարվեստում իր մկրտությունն ստացել, ապա և մի ամբողջ շրջան է անցկացրել իր ծննդավայր Թբիլիսիի հայկական թատրոնում:

  «Ապրեցեք ժպտալով»

  - Բաբաջանյանի անունը նախկին Խորհրդային միության ժողովուրդների համար սիրելի էր ոչ միայն իր կենդանության օրոք, այլև հիմա ևս: Նրա երգերը սրտամոտ են, հուզական և չհնացող:

ՄՀԵՐԻՆ ԷԼ «ԽՈՏԱՆԵՑ»

  ՕԵԿ-ին առնչվող սկանդալները չեն դադարում: Ավելին, օրավուր այս կուսակցության ներսում նորանոր «իրադարձություններ» են տեղի ունենում, որոնք մեկ անգամ ևս հավաստում են, որ «արշալույսներն այստեղ բնավ էլ խաղաղ չեն»:

  ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼ

  Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի կարգադրությամբ դեկաններն ու դասախոսները բացատրական աշխատանքներ են տանում բուհի ուսանողության հետ` բարձրաձայն չարտահայտել իրենց կարծիքը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, չմասնակցել ակցիաներին: Իսկ մասնակիցներին սպառնում են հեռացնել բուհից:

Ա˜Յ ՔԵԶ ԶԱՌԱՄԱԽՏ

  Իրավապաշտպան Միքայել Դանիելյանին Երևանում երևի շատերն են ճանաչում: Բայց այս մարդը, պարզվում է, ոչ միայն ինքն իրեն է խոսում, այլև հայտարարություններ է անում, որոնք, մեղմ ասած, սրբապղծության ու անտրամաբանության են նման:

  ՓՆՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԵՏԸ

  Արդեն որոշ ժամանակ խոսակցություններ են պտտվում, թե «անհետացել» է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Ոմանք էլ պնդում են, թե նրան պաշտոնանկ են արել:

  ՓՈՂ Է ՊԵՏՔ

  Մայրաքաղաքի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը կտրուկ բարձրացրել է իրեն պատկանող ավտոգազալցակայանում վաճառվող գազի գինը:

  «ՕՆԼԱՅՆ» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

  Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ «Թատրոն. Առաջին թատերական պորտալ» կայքն են ստեղծել ու բավական լավ գործ են անում թատերական իրողությունների քարոզչության նպատակով:

Չապլինը համակրել է կոմունիստներին

  Զարմանալի է, որ կոմունիստները չեն օգտագործում այս բացահայտումն իրենց քարոզարշավներում: Գուցե այսուհետ հռչակավոր կատակերգակի կինոնկարները նրանց քարոզչության մաս դառնան:

  H5N1-ը թույլ չի տալիս իրեն մոռանալ

  Աշխարհն ահ ու սարսափի մատնած H5N1 վարակը դեռ կենսունակ է և ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր գոյության մասին ամենաանսպասելի վայրերում: Օրեր առաջ Վիետնամում հայտնաբերվել է գրիպի նոր տեսակ, որի դեմ անզոր են հատուկ ընտանի կենդանիների պաշտպանության նկատառումներով արտադրված հակագրիպային պատվաստանյութերը:

  Հրապարակվել է Բրեյվիկի «սև ցուցակը»

  Նորվեգացի «հրաձիգն» ամենայն հետևողականությամբ և հոգատարությամբ է կազմել իր զոհերի ցուցակը` նրանց ընտրությանը տրամադրելով ավելի երկար ժամանակ ու ջանքեր, քան բուն հանցագործության նախապատրաստմանը: Նա ծրագրել էր խոցել շուրջ 30 նպատակակետ, այդ թվում` թագավորական պալատը, խոշոր միջազգային իրավապաշտ պան կազմակերպությունների ներկայացուցչություններ Նորվեգիայում, անգամ միջուկային ռեակտորներ:

  Միլիոնները չօգնեցին

  Եթե մտածողներ կան, թե ամերիկացի միլիոնատերերն ավելի հավասարակշռված են և ծեծուջարդից հեռու` սխալվում են: Սխալվում են նաև նրանք, ովքեր կարծում են, թե փողով կարելի է գնել բոլոր դատավորներին:

  Ֆիլմը կհանձնվի օրանգուտանգների դատին

  Ինդոնեզացի մարդանմանները Բորնեո կղզում ներկա են լինելու իրենց իսկ մասնակցությամբ «Ազատության ծնունդներ» ֆիմի ցուցադրությանը: 40 րոպե տևողությամբ փաստագրական այս ֆիլմը պատմում է առանց ծնողների մեծացող կապիկների ու փղերի մասին:

  Ձայնային ակնոց

  Հրեա գիտնականներն են հետաքրքիր այս նախաձեռնության հեղինակը: Ստեղծվել է այսպես կոչված ձայնային ակնոց, որը հնարավորություն է տալիս կույրերին «տեսնել» շրջապատող աշխարհը:

  Չդիմացավ ատամնացավին

  Չդիմացավ ու ոչ թե մեռավ ատամնացավից, այլ կախվեց` այդ ցավի պատճառով: Խոսքը 41-ամյա մանեքեն Դորիան Թոմպսոնի մասին է, ով ինքնադատաստան տեսավ` հոգնելով չդադարող ատամնացավի դեմ պայքարելուց:

  Ընկալումն է տարբեր

  Ասում են` ժեստերն ավելի պերճախոս են բառերից: Շատ հաճախ օտար լեզուների ոչ բավարար իմացությունը, երբեմն էլ պարզապես ասվածը հիմնավորելու անհրաժեշտութ յունը ստիպում է դիմել «ոչ բառային» հաղորդակցությանը:

  Հեքիաթանման իրականություն

  Հետաքրքաշարժ այս միջադեպը տեղի է ունեցել նշանավոր հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսոնի հայրենիքում` Դանիայում: Եվ ինչպես բոլոր գեղեցիկ ու բարի հեքիաթներում, այստեղ էլ հերոսուհին արքայադուստր է` դանիական գահի թագաժառանգ Ֆրեդերիկի կինը` Մերին, իսկ հերոսը` Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի ամուսին Փենթի Արայարվին:

  ԽԱՉԲԱՌ

  Ուղղահայաց . 1.«Երրորդը միշտ էլ ... է», 2.Ջրավազան, 3.Ոչ փոքրատառ, 4. ...Լենին, 5.Փլավի հարմար հացազգի, 7.Շոկոլադ` «... գոլդ», 8.Հորդանալ, 13.Գրավոր խնդրանք, 14.Տաք քամի, 15.Շրիֆտ, 17.Օթելլոյի ազգությունը, 19.Բուհական պարապմունք, 20.Գրելու կավե թուղթ, 22.Գրական ժանր, 23.Թղթեր վավերացնող, 24.Համաճարակ, տարածում, 25. ...-զարդարել, 27.Ռուս միապետ, 31.Մտաբերել, 32.Գերեզման, 33.Պատվելի, 35. Կաթնամթերք, 37.Շինել, կերտել, 38.Վարպետանալ, 39.Անծակ ասեղ, 41.«... ուլիկ, սիրուն բալիկ», 42.Դիմելաձև երկարականջին:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` պարզ. օդի ջերմաստիճանը` -2..-50C. օդի խոնավությունը` 54-56 %: ՑԵՐԵԿԸ` պարզ. օդի ջերմաստիճանը` +2..-10C. օդի խոնավությունը` 51-53%: