ՈՍՏԻԿԱՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ . Կբացառե՞ն կոռուպցիան
Առաջիկայում նոր ջրբաժան է առաջանալու ճանապարհային ոստիկանություն¬վարորդներ հարաբերություններում: Որոշվել է երթևեկության կանոնների պահպանումը վերահսկող տեսա¬լուսանկարահանող սարքեր ներկրել:
Առաջիկայում նոր ջրբաժան է առաջանալու ճանապարհային ոստիկանություն¬վարորդներ հարաբերություններում: Որոշվել է երթևեկության կանոնների պահպանումը վերահսկող տեսա¬լուսանկարահանող սարքեր ներկրել:
Տնտեսության աճը, պարզվում է` դանդաղեցնում է շինարարությունը: Այս ոլորտում միայն նախորդ ամսին 31 տոկոսի անկում է արձանագրվել:
«Օրինաց երկիր» կուսակցությունն այնպես է տարվել սեփական գործարանի արտադրության ոգելից և ոչ ալկոհոլային խմիչքների գովազդով, որ տպավորություն է ստեղծվում, թե այստեղ քաղաքականության մասին լրիվ մոռացել են: ՕԵԿ¬ի` Աբովյան փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակի պատը «Հայասի» գործարանի լայնածավալ գովազդն է զբաղեցրել:
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խիստ վիրավորվել է ՀԱԿ ներկայացուցիչ և Լևոն Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանից այն բանի համար, որ վերջինս հայտարարել է, թե մինչև 2007 թվականը մենք «գրպանային ընդդիմություն» ենք ունեցել:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոմեքենաների վաճառքի «Հոնդայ» սրահից, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ձեռք է բերել «Հոնդայ Սոնատա» մակնիշի 5 ավտոմեքենա` յուրաքանչյուրի համար վճարելով 13 միլիոն 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ` 180 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ) և նվիրել վարչական շրջանների ղեկավարների:
Երբ ՕԵԿ-ի ԱԺ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մոռացել և իր կուսակցության ներկայացուցչին չէր ուղարկել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ հանդիպմանը, սկզբունքային և «կրքոտ» խոսակցություն է տեղի ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և իր «ծանր հրետանի» Հեղինե Բիշարյանի միջև:
Որքան էլ պետական գերատեսչություններում իրականացվող «պլանային» կրճատումները պարբերական բնույթ կրեն, այսուհանդերձ, ամեն հերթական առիթ հաստատում է, որ շատ ու շատ կառույցներում կրճատվելիք աշխատակիցներ դեռ էլի կան:
Մայրաքաղաքի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ 7-8 հարկանի և հինգաստղանի հյուրանոց կառուցելու համար թույլտվություն է եղել:
Մրգի բարձր գները պատճառ են դարձել, որպեսզի արտահանողներն անտեսեն տարվա այս հատվածում ստացվող բանջարեղենի հիմնական բերքը: Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Սպայկա» ընկերությունը նախորդ տարիներին բավական մեծ քանակությամբ հայկական բանջարեղեն է արտահանել Ռուսաստան:
Հայկական հարցի մասին ցանկացած հիշատակում նյարդային ջղաձգության պատճառ է Թուրքիայի իշխանությունների համար: Այդպես է նաև ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառվող «Եկեղեցիների վերադարձի» մասին բանաձևի պարագայում, որում խոսվում է Թուրքիայում Պոնտոսի հույներից, ասորիներից և հայերից բռնագրավված սրբավայրերն իրենց իրական տերերին վերադարձնելու մասին:
Ադրբեջանի փաշան հաճախ է հայտարարում, որ իր երկրի բանակն ամենահզորն է տարածաշրջանում, որ այդ բանակն ունի ժամանակակից զենք և սպառազինություն և որ իր երկրի տնտեսական թռիչքն արդեն իսկ գրավական է` ցանկացած պատերազմից հաղթանակով դուրս գալու համար:
Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը լայնածավալ հակագրոհ է սկսել ալիևյան վարչակարգի դեմ` Համաշխարհային բանկի կողմից այս երկրին տրամադրված խոշոր գումարը փոշիացնելու առիթով: Պարզվել է, որ իշխանությունները յուրացրել են կոռուպցիայի դեմ պայքարի համար ՀԲ¬ի հատկացրած 1 միլիոն դոլարը:
Անցյալ ուրբաթ Վանի առևտրա¬արդյունաբերական պալատի խորհրդի ղեկավար Աբդուլա Թյունջդեմիրը հազիվ էր հասցրել Երևանում հայտարարել, որ սեպտեմբերի 11¬ին հավանաբար առաջին չվերթը կկատարի Երևան-Վան ավիաերթուղին, երբ Բաքվից հերթական կլանչոցը լսվեց. - Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ չվերթի բացումը երկու երկրների հարաբերությունների հարց է:
Չնայած երկրին պատուհասած ճգնաժամին, ամերիկյան կառավարությունը շարունակում է գումարներ վատնել Իրաքում և Աֆղանստանում: Համենայն դեպս այդ է վկայում հատուկ հանձնաժողովի զեկույցը, որը հայտնվել է The Wale Street Jurnal թերթի տրամադրության տակ (գրել է KP.ru¬ն):
Երբ գերտերությունները «բարիշում» են, փոքր պետությունները տագնապում են: :
Թեպետ քիչ հավանական է, բայց եթե Ռուսաստանը, ԱՄՆ¬ը, Եվրամիությունը, ֆուտբոլային լեզվով ասած, որոշեն ԼՂ առիթով ՀՀ դարպասին 11 մետրանոց հարված նշանակել` իշխանությունով, ընդդիմությունով, սփյուռքով մեկտեղված` «դարպասապահ» կդառնա ամբողջ հայ ժողովուրդը: :
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ չնայած բազում կարծիքներին, թե ԼՂ հարցում ուժեղ ճնշումներ են գործադրվում ՀՀ իշխանությունների վրա, վերջիններիս արյան ճնշումը գրեթե իդեալական է` 120-80: Իսկ օդերևութաբաններն էլ հավաստիացնում են, որ ՀՀ մթնոլորտային ճնշումը կայուն է, ԼՂՀ մագնիսական դաշտը չի կորցնում ձգողականությունը:
Եթե հայտնի մուլտֆիլմի հերոս Կառլսոնի աչքին ամեն ինչ մուրաբա էր երևում, ապա Լևոն Զուրաբյանի աչքին` մեր իշխանությունները մերթ Մուբարաք, մերթ` Մուշարաֆ են թվում: :
ԱՄՆ կինոպրոդյուսերները Լիբիայի «մոտիվներով» «Ավազահանքի գեներալները» ֆիլմն ավարտելուց հետո թերևս նկարահանելու են «Նավթահանքերի գեներալները»` նվիրված Ադրբեջանին: :
Եթե Ի. Ալիևը չհամաձայնի ԼՂՀ¬ին միջանկյալ կարգավիճակ տալ, ինչպես պնդում են Մինսկի խմբի համանախագահները, Մեդվեդևը, նաև գերտերությունները Ադրբեջանը կգնահատեն որպես միջանկյալ պետություն. այսինքն` ՄԻՋադիրի դեր կատարող` անԿՅԱԼ պետություն: :
Ի՞նչ է շշնջում Մեդվեդևն Օբամայի ականջին` դժվար է գուշակել, բայց ենթադրվում է, թե ակնարկում է, որ Ադրբեջանի հետ «անտառ գնացողը» չի: :
Я вам спою ещё на бис! ::
Քաղաքական խնդիրների, առավել ևս արտագաղթի մասին կատակներ մի արեք: Արմատականները կատակ չեն հասկանում:
Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչու կազանյան բանակցությունների մեռելածին արդյունքները դիահերձարան տանելու փոխարեն տեղափոխեցին վերակենդանացման բաժին: :
Ըստ հավաստի լուրերի` Տիգրան Կարապետյանն իր «գոլդեն» մեքենայի համար ձեռք է բերել «գոլդեն» պետհամարանիշ` 55 LO 555: Ահա, այսքան շատ հինգեր:
Արմատականները Մեդվեդևի ուղարկած առաջարկները ստուգաբանում են հետևյալ կերպ` ԱՌԱՋ(նային) ԱՐԿեր, որոնք պայթեցվելու են Արցախում: :
Կեցցե´ կազանյան բանակցությունները, աշխարհի ամենաարդար բանակցությունները: :
Սեյրան ՕՀԱՆՅԱՆ. «Այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են» Արդեն ավանդույթ են դարձել սփյուռքահայ երիտասարդների այցելությունները Պաշտպանության նախարարություն: Հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրերի շրջանակներում ամառային ուսումնական պրակտիկան Հայաստանում անցկացնող 21 սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վերջին տարիների ընթացքում ստեղծված զորամասը մեծ պատասխանատվությամբ, հաջողությամբ ու պատվով է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի մի ստվար հատվածի պաշտպանությունը: Տարեցտարի առաջընթաց է գրանցվում թե´ մարտական հերթապահությունն անվտանգ իրականացնելու, թե´ մարտական պատրաստության պարապմունքներին նոր որակ հաղորդելու և թե զինվորների դաստիարակության, կենցաղային պայմանների բարելավման առումներով:
Վերջին օրերին, կիրառելով մեզանում շատ վաղուց արմատավորված, սակայն միշտ ձախավերության մատնված հակաPR-ի դրույթը, որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, թե Հանրապետական կուսակցությունից մեծ թվով մարդիկ հեռանում են` համալրելով «Օրինաց երկրի» և ՀԱԿ-ի շարքերը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ինչպես վկայում են թուրքական և ադրբեջանական աղբյուրները, նախատեսում է այցելել Հյուսիսային Կիպրոս, ապա նաև Ադրբեջան: Հյուսիսային Կիպրոսում նա հանդիպումներ կունենա իշխանությունների հետ և կքննարկի երկրի ճանաչման հարցը` այսպիսով օրինականացնելով թուրքական ագրեսիայի հետևանքով ձևավորված պետության գոյությունը:
Ըստ որոշ վերլուծաբանների` իշխանություն-ՀԱԿ երկխոսության հաջող ընթացքին կարող է խանգարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, քանի որ դեռևս կան հարցեր, մասնավորաբար մարտի 1-ի իրադարձությունները, որոնց առթիվ հարցեր պետք է հղվեն Քոչարյանին: Երկխոսության հաջողության երաշխիքներից մեկը վերլուծաբանները համարում են Քոչարյանի հեռացումը երկրից:
Արդեն քանի տասնամյակ հայ ժողովրդի բեկորները ցրված են աշխարհով մեկ: Չկա մի վայր, որտեղ հայն օջախ հիմնած չլինի:
Լյուդվիգ Հարությունյանը երիտասարդ բեմադրիչ է և դերասան, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր: Մոտ 7 տարի աշխատում է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Արդեն քանի օր աշխարհը ցնցած անակնկալ¬ահաբեկչի հայրը վաղուց ի վեր բնակվում է Ֆրանսիայում: Որդու հանցագործության մասին նա իմացել է ինտերնետով:
Այրված հրշեջ մեքենան, որը 2001 թ. սեպտեմբերի 11¬ին առաջինը հասավ տխուր միջադեպի վայր, կդառնա ամերիկյան ողբերգության խորհրդանիշը: Նյու¬Յորքի և Միացյալ Նահանգների հրդեհաշիջման դեպարտամենտի հսկայական դրոշով փաթաթված այդ բեռնատարը կանգնեցվել է ճիշտ այն տեղում, ուր նախկինում վեր էին խոյանում Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակները:
Նյու¬Յորքի երկվորյակ աշտարակների աղետից հետո ամերիկացի Մարկ Ստրոմանը գնդակահարել էր 2 ներգաղթյալների` Հնդկաստանից ու Պակիստանից: Դալասի 41-ամյա այդ բնակչին ժողովուրդը միանգամից կնքեց «սեպտեմբերի 11¬ի վրիժառու» մականունով:
Ինչ խոսք` ոչ իր երկրում: Անգլիա կատարած վերջին այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանում կաշառքի միջին չափը հասել է 293 հազար ռուբլու (10.573 դոլար)` տեղեկացրել է երկրի ՆԳՆ¬ն: Նախարարության` տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության վարչության աշխատակիցները լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացրել` բուժսարքավորումների գնման պատրվակով բյուջետային միջոցների հափշտակման դեպքերը հայտնաբերելու (տեղեկացրել է ամերիկյան Bloomberg¬ը):
Ռուս միլիարդատերը համաձայնել է ամուսնալուծվել: Իսկ դա նրան կարժենա հարյուրավոր միլիոններ ֆունտ ստեռլինգ:
Ինչո՞ւ այնպիսի փոքր մի երկիր, ինչպիսին Կորեայի Ժողովրդա¬դեմոկրատական Հանրապետությունն է, չի վախենում ձեռնոց նետել հզորագույն տերությունների:
Իմ տեսած Ղարաբաղը 1989-ի Ղարաբաղն էր: Խառը, ահավոր խառը ժամանակներ էին:
Զինված ուժերում «գաղտնազերծված» համասեռամոլների ծառայությունն այլևս չի արգելվի ԱՄՆ¬ում: Անցյալ ուրբաթ այդ մասին հայտարարել է երկրի նախագահը, և սեպտեմբերի 20¬ից կհանվեն սահմանափակումները` այսպես կոչված ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ (տեղեկացրել է Associated Press¬ը):
Այս կիրակի Նյու¬Յորքում ուժի մեջ է մտել համասեռամոլների կապն օրինականացնելու մասին օրենքը և նույն օրը ևեթ այնտեղ 659 զույգ միասեռականների ամուսնություն է գրանցվել:
# Անկախ բնակավայրից, ազգային պատկանելությունից ու կրոնական հակումներից, ամուսնացողները ջանադրաբար պահպանում են ավանդույթները: Ահա դրանցից մի քանիսը: