ԵՐԲ ԲՈԼՈՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՆ

Քարոզարշավի համար մռայլ ընթացք նախանշող կանխատեսումները գոնե մինչև հիմա չեն իրականացել: Ինչ խոսք, կարելի է պնդել, թե Նախագահի թեկնածուների մրցարշավի պաշտոնական մասը դեռ նոր է թափ հավաքում, և նոր զարգացումները դեռ առջևում են:

Սևի և սպիտակի արանքում

Դատելով նախընտրական զարգացումներից` Նախագահի առաջիկա ընտրություններում իր ոչ փոքր դերակատաթյունն է ունենալու նաև ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Անկախության հռչակմանը հաջորդող տարիներին, ինչպես հայտնի է, նրան հաջողվել է մի կարճ շրջան բարձր ու պատասխանատու պետական պաշտոններ զբաղեցնել:

Կախարդական փայտիկի մասին երազը

Քարոզարշավի` թափ հավաքող ընթացքը ժամ առ ժամ ավելի է ոգևորում Նախագահի թեկնածուներին` ընտրողներին շատ հաճախ ստիպելով ենթադրել, թե մրցապայքարը վաղուց էր, որպեսզի երկրային դրախտն այսչափ «տեսանելի» դառնար:

Փորձած թանն ավելի լավ է, քան անփորձ մածունը

Ավարտվեց ՀՀ Նախագահի նախընտրական պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթը: Իրականում ընտրապայքարն ավելի վաղ էր սկսվել:

Մասնավոր կապիտալի հասարակական կոչումը

Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հսկաներից մեկի` «Ֆորդ» կոնցեռնի հիմնադիր Հենրի Ֆորդը մի առիթով նշել է, թե «այն մասնավոր կապիտալը, որը չի ծառայում հասարակության բարօրությանը, կապիտալ չէ»: Այս բանաձևում ամրագրված է մասնավոր կապիտալի հասարական նշանակության իմաստուն բնորոշումը:

Նախընտրական դիրքորոշում

«Ես վստահեցնում եմ, որ մենք մի քանի տարի հետո ապրելու ենք բոլորովին այլ Հայաստանում, բայց մեր հույսերը պիտի լինեն հաստատուն և իրատեսական»,- իր ընտրողներին կոչ է անում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Հայաստան, որին մենք ձգտում ենք և կհասնենք

Մենք ունենք երկրի զարգացման հստակ ու իրականանալի տեսլական: Մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները:

Կողմերի հայեցակարգային տարաձայնությունները պահպանվում են, սակայն կարող են հաղթահարվել

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընդհանուր մթնոլորտը լարված է, սակայն դրական: Այդ մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Մեկ միջնորդի առկայության դեպքում երկրորդի ջանքերն ավելորդ են»

- Շատ դժվար է ասել, թե Կոսովոյի անկախության հռչակումից հետո ինչպիսին կլինի դրա ազդեցությունը «սառեցված հակամարտությունների» և մասնավորապես ԼՂ խնդրի վրա,- «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դևիսը, հավելելով որ այս պահին իրեն անհանգստացնում է ԵԽ վերաբերմունքը Կոսովոյի անկախության հնարավոր հռչակումից հետո:

Ռոբերտ Քոչարայն. «Երկրի եւ ժողովրդի անվտանգությունը բացարձակ արժեք է»

Այսօր բանակի մասին շատ են խոսում£ Խոսում են անգամ նրանք, ովքեր մեկ օր չեն ծառայել բանակում եւ փոքր-ինչ պատկերացում չունեն բանակի մասին, անվտանգության հարցերի մասին£ Առաջարկվում է կրճատել բանակը, առաջարկվում է անցնել միայն պրոֆեսիոնալ ծառայությանը£ Պարոնա°յք քաղաքական գործիչներ, զսպե°ք ձեր նախընտրական պոպուլիզմը, գտեք այլ` երկրի համար ավելի անշա°ռ թեմաներ լեզվային վարժությունների համար£ Երկրի ու ժողովրդի անվտանգությունը բացարձա°կ արժեք է, բացարձա°կ նպատակ է, որը որեւէ սակարկության, որեւէ տրամադրությունների ենթակա չէ£ Եվ, իհարկե, ոչ մեկին թույլ չենք տա թուլացնել այս կառույցը£ Բանակը մեր պետականության երաշխավորն է£ Այն ամենակայացած կառույցն է, որն ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը£ Եվ մենք մտադրություն ունենք այս վերաբերմունքն ապահովել նաեւ ապագայում£ Ուժեղ, մարտունակ բանակը ոչ թե ծանր բեռ է տնտեսության համար, այլ կայունության երաշխիք, ինքնուրույնության պաշար, երկրի հանդեպ հարգանքի աղբյուր£ Սա° պետք է հասկանանք բոլորս£ Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության «Վարդան Մամիկոնյան» շքանշանով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, Արիության, Մարտական ծառայության մեդալներով:

Ազգային բանակը կայացած է

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, շնորհավորելով համայն հայությանը բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ, նկատել է, որ մեր բանակն արդեն չափահաս է` մանկական տարիքից դարձել է երիտասարդ£ -Որքան էլ մանուկ է եղել մեր բանակը, սակայն այս 16 տարիների ընթացքում կատարել է իր առաջ դրված բոլոր խնդիրները, հաղթել պատերազմում, զարգացել` ցույց տալով իր ուժն ու հզորությունը£ Հարեւան պետությունը ¥Ադրբեջանը¤, հասկանալով հայկական բանակի ուժն ու կարողությունները, բավարարվում է միայն ռազմատենչ հայտարարություններով, քանի որ գործնական ոչ մի քայլ չի կարող կատարել£ Մեր բանակը կայացած է, այլ ոչ թե լոկ ստեղծված£ Այն հզոր է, մարտունակ` պատրաստ պաշտպանելու հայ ժողովրդի, մեր պետության եւ սահմանների անվտանգությունը,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը£ ...Մոտ ապագայում նման հեռանկար չեմ տեսնում, քանի որ դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան տնտեսություն եւ այնպիսի պետություն, որը հնարավորություն կունենա բանակն ամբողջությամբ համալրել պայմանագրային զինծառայողներով,- նկատել է Մ. Հարությունյանը և հարկ է համարել ընդգծել, որ հարավկովկասյան տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակ է, Հայաստանը փոքր պետություն է եւ դեռեւս չունի անհրաժեշտ ռեսուրսներ եւ հիմք` ամբողջությամբ պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու համար£ Ըստ նրա` խնդիրը շատ ավելի խորն է. - Որոշ գործիչներ հայտարարում են, թե շատ արագ կարելի է բանակը կրճատել, հասցնել 10 հազարի£ Նրանք չեն հասկանում, թե դա ինչ վտանգների առաջ կկանգնեցնի մեր երկրին£ Պետությունը չի կարող այսօր նման քայլի գնալ, քանզի կա ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտություն, եւ դրա գլխավոր երաշխիքը բանակն է:

Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը հայոց բանակի մասին

Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի համոզմամբ, Հայաստանին իրոք պետք է հզոր բանակ: «Այս տարածաշրջանում ապրելով, մենք երբեք Շվեյցարիա չենք լինելու», - լրագրողների հետ հանդիպմանը երեկ ասաց Մանուկյանը:

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ազգային բանակի օրը մեր պետական տոնացույցի ամենակարևոր և ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր պետության կյանքում բանակը կայունության ու պաշտպանվածության գրավականն է, իսկ Հայաստանի կյանքում մեր բանակի դերն էլ ավելի կարևոր է` որպես խաղաղության երաշխավոր տարածաշրջանային հակամարտությունների ու տարատեսակ լարվածությունների պարագայում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հայոց Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում է. - Բանակի Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերկրառատ հոգով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին և համայն մեր ժողովրդին:

Քննարկվել են «Ռուբեժ 2008» զրավարժության անցկացման նախապատրաստական խնդիրներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2008 թվականի ծրագրի և «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման ծրագրի համաձայն` ս.թ. հունվարի 22-ից 25-ը Հայաստանում էր գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միավորված շտաբի աշխատանքային խումբը` ՀԱՊԿ միավորված շտաբի ծրագրերի համակարգման, զինված ուժերի նախապատրաստման և կիրառման վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Չուվակինի գլխավորությամբ:

Կասյանովի թեկնածությունը չի° գրանցվի

Խոտանվել է 80261 ստորագրություն ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոտանել է երկրի էքս-վարչապետի ինքնառաջադրումը սատարողներից 13,38 %-ի ստորագրությունը: ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ին այս մասին տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Կոնկինը:

Կեղծարարներից 4-ը հայտնաբերվել են

Յարոսլավի մարզի դատախազությունը բացահայտել է Մ. Կասյանովի թեկնածությունն աջակցողների ստորագրությունները կեղծողներից 4-ին: Նրանք` Ստանովոյը, Վոլոսենկովը, Իլյինան և Սիտնիկովան Ռիբինսկում զբաղվել են խարդախ նմանակմամբ:

Նախընտրական շտաբի պետը խոստովանել է

Մ. Կասյանովի նախընտրական շտաբի պետ Ռուստամ Աբդուլինը հունվարի 11-ին ձերբակալվել է Զեյլոնի Դոլ կայարանում` Յոշկար Օլա-Մոսկվա երթուղու գնացքում: Նրա ուղեբեռում հայտնաբերվել է 50 հազար թերթիկ` Կասյանովի թեկնածության գրանցումը սատարող ստորագրություններով, որոնց մեծ մասը, ըստ իրավապահների կանխավարկածի` կեղծված են:

Հեղափոխական կոմիտե` Ղրղըզստանում

Այն ստեղծել է երկրի ընդդիմությունը: Ազգային վերածննդի «Ասաբա» կուսակցության ներկայացուցիչ, Ղրղզստանի նախկին գլխավոր դատախազ Ալիմբեկ Բեկնազարովի հավաստմամբ` կոմիտեն կոչված է պետության առաջնորդ Կուրմանբեկ Բակիևին ստիպելու հրաժարական տալ:

Մոսկվա` միայն հատուկ քարտերով

Հունվարի 15-ին լրացավ Ռուսաստանում միգրացիոն նոր օրենսդրության կիրառման (ծանուցողական համակարգ` թույլտվության փոխարեն) մեկ տարին: Եվ արդյունքները, կարծես, գոհացնում են հատկապես մոսկվաբնակներին:

Ռուսաստանը վռնդել է Լատվիայի դիվանագետին

ՌԴ արտգործնախարարությունն իրենց երկրի համար անցանկալի անձ է ճանաչել Լատվիայի դիվանագետներից մեկին, և նա երկու օրվա ընթացքում պետք է հեռանա Ռուսաստանից:

Ընդդեմ ՆԱՏՕ ընդգրկվելուն

Մինչ Ռուսաստանի հետ տարաձայնությունների «սառույցը» հալեցրած Սահակաշվիլին պնդում է, որ «Վրաստանի ընթացքը դեպի ՆԱՏՕ հրատապ է աշխարհաքաղաքական տեսանկյունից», Ուկրաինայում անցյալ շաբաթ ճիշտ հակառակ պահանջներ են հնչել:

Միայն խորհրդային մեթոդներով

Ռուսաստանում վերջին 5 տարիների ընթացքում կանխամտածված սպանությունների և առողջությանը սպառնացող ծանր հանցագործությունների երկու երրորդը ընտանեկան-կենցաղային մոտիվներով են: Այդ ցուցանիշներով երկիրը զգալիորեն գերազանցում է նույնիսկ իր սահմանակից Ուկրաինային ու Բելառուսին:

Վլադիմիր Վիսոցկի - 70 Մահվանից հետո շարունակվող կյանք...

Քսանութերորդ անգամ ներկա չէր իր ծննդյան օրվա տոնակատարությանը:

Խոսք շնորհանդեսային ԵՐԲ ՎԻՍՈՑԿԻՆ է ԽՈՍՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ

«... Բայց մեկ է. Վոլոդյա, ես ու դու անպայման հանդիպելու ենք», իր գրքի հուզիչ վերջաբանում, սիմվոլիկ դիմելով Վլադիմիր Վիսոցկուն (իմա` Բարձունքին), մի տեսակ տխուր հավատով, ասում է հայ բանաստեղծը և, փա°ռք Աստծո, որ նրա ակնարկած այդ տխուր երկնային հանդիպումը, կայացավ արդեն երկրի վրա, նրա բանաստեղծությունների հայերենացման ուրախ առիթով, որի այսօրվա շնորհանդեսի մասնակիցներս, եկել ենք այստեղ` ջերմորեն սեղմելու մեր րնկերոջ ձեռքը, որի զրնգուն Անուն - Ազգանունն է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՅԱՆ:

Հային հայ պահող թատրոնի ուժը

Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի ներկայացման առաջնախաղը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը Մայր բեմում հանդիսատեսի դատին հանձնեց 2004-ին: Բեմադրական հարուստ ավանդույթներ արձանագրած, ներանձնական մարդկային փոխհարաբերությունների հոգեբանական խորքերը պեղելու հնարավորություն ընձեռող հանրածանոթ թատերգության Ռաֆիկ Գրիգորյանի (ԱՄՆ) նոր մեկնաբանությունը ուշագրավ էր մի քանի առումներով:

Ալլա Պուգաչովա. «Իմ սիրո անունը Մաքսիմ է»

Մոդելուհի Օքսաննա Լավրենտևայի 30-ամյա հոբելյանի երեկույթին Ալլա Բորիսովնան որոշել էր անկեղծանալ հյուրերի հետ: Գրկելով Մաքսիմին, 58-ամյա Պրիմադոննան խոստովանեց, որ նա իր սիրելին է:

«Ալ-Քաիդա»-ն սպառնում է Գորդոն Բրաուին և Թոնի Բլերին

«Ալ-Քաիդա»-ն Բրիտանիայում» կազմակերպությունը սպառնացել է Բրիտանիայի ներկա և նախկին վարչապետերին մահափորձով: Միջազգային ահաբեկչական ցանցին միացված ինտերնետային կայքերից մեկում այդ «ուղերձն» հայտնաբերել է մոնիտորինգի ամերիկյան ծառայությունը:

Դեռահասը լուսանկարել է ուրվականին

Բջջային հեռախոսով արված այդ լուսանկարում հստակ երևում են երեխայի դիմագծերը: Մեծ Բրիտանիայի 17-ամյա բնակիչ Մեթթյու Սամմերսի լուսանկարած անսովոր այդ պատկերին հպանցիկ նայելիս, կարելի է ոչ սովորական մի տեսարան նկատել. Ինչ-որ երեխա ծնկների արանքով նայում է երկու աղջիկների:

Բացառապես` ի տես մամուլի

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլլարի Քլինթոնն իր օդանավում մամուլի ներկայացուցիչներին ողջունել է` ուղեկցորդուհու դերում. - Բարի օր, տիկնա°յք և պարոնա°յք. ես ուրախ եմ ձեզ ողջունել «Hil Force One» չվերթն իրականացնող ինքնաթիռում,- հայտարարել է նա բարձրախոսով` Ռինո (Նևադայի նահանգ) մեկնող ինքնաթիռի` թռիչքահրապարակ դուրս գալու պահին: