ԱՍԵԼ` ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ընտրություններում ստանալիք քվեների քանակի հանդեպ անհանգստությունը հայրենի քաղուժերին ստիպում է ամենաաներևակայելի գործողությունների դիմել: Օրինակ, նվազագույն աշխատավարձի չափի վերանայման` ՀՅԴ և ՀԱԿ¬ի ներկայացրած առաջարկներով ընդդիմադիրները մեկ կարևոր առավելություն այնուամենայնիվ «արձանագրել» են. այդ առաջարկը նախկինների պես անհասցե ու վերացական չէ: