ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

  Հայաստանում սպառողների շահերի պաշտպանությունը գտնվում է ողբալի վիճակում: Անտարակույս, գործում են մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք կոչված են պաշտպանելու սպառողների շահերը, նպաստելու սպասարկող-սպառող հարաբերությունների կարգավորմանը:

  «ՅՈՒՔՈՄՅԱՆ» ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ

  Մարդկանց իրավունքները ոտնահարող, միայն սեփական գերշահույթի հետևից վազելու «առաքելությունն» է դարձել նաև ինտերնետային ծառայություն մատուցող «Յուքոմ» ընկերության «հավատամքը», որը մարդկանց հետ վարվում է այնպես, ինչպես կամենա:

  ՀՆՉԱԿՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ

  Հնչակյանների «բազմանդամ» ընտանիքում նորից է կռիվ ընկել: Դեռ երկու տարի առաջ հրապարակային դարձած վեճը պարզվում է` չէր էլ դադարել. քաղաքական տերմինաբանությամբ` այն ժամանակավորապես սառեցվել էր:

1 ՀԱՐՑ

  Արդյո՞ք Հայաստանում նպատակային են ծախսվում մանկատան երեխաների համար բնակարաններ կառուցելու ծրագրով նախատեսված գումարները: ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Հայաստանում մանկատան շրջանավարտների համար բնակարանների կառուցման նպատակով հատկացվող գումարների մի մասը նպատակային չի ծախսվում, և ոմանց համար այդ գումարները դարձել են կերակրամաններ:

  ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԹՇՆԱՄԻՆ

  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է խոսել` հայտարարելով, որ ինքը յուրացումներ անելու որևէ անհրաժեշտություն չի ունեցել, որովհետև միշտ էլ եղել է հարուստ ու ապահովված մարդ: Ըստ նրա հայտարարությունների` իրեն պարզապես ամբաստանել են ու «գլխին սարքել»:

  ՄԱՆՎԵԼԻ ՈՐԴԻՆ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

  Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շատ է կամենում իր որդուն` Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին տեսնել մարզպետի պաշտոնում:

  Հա՞ որ...

  «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, ինչպես պարզվում է, ֆինանսական մեծ վնասներ է հասցրել մի շարք տուրիստական ընկերությունների, որոնք պատրաստվում են դատարան դիմել և պահանջել վնասի հատուցում:

  Բոլորը պա՞րտք են «Արմավիա»-ին Անվտանգ երթևեկ բոլորին

  Ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն անհամեմատ ավելի քիչ են առնչվում հանցագործների հետ: Սակայն փոխարենը` նրանց գործունեությունն ամենաընթերցվող գրքի նման միշտ բաց է հանրության առջև:

  Գողը` տնից

  «Ավանգարդի» փետրվարի 2-ի համարում տպագրված «Լևի գազագիծ» վերնագրով հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչպես Երևանի Նոր Արեշ թաղամասի 42-րդ փողոցի տներից մեկի բնակիչը գաղտնի ծակելով տան մոտով անցնող գազատարը` գազը ռետինե խողովակով անց էր կացրել իր տուն և օգտագործել` «Հայռուսգազարդ» ընկերությանը պատճառելով մոտ մեկ միլիոն 800 հազար դրամի նյութական վնաս:

  Կինը նետվել է պատշգամբից

  Օրերս ոստիկանության Արարատի բաժնում ստացված ահազանգը սովորականներից չէր. հիվանդանոցից տեղեկացնում էին, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գանգի կոտրվածք, ծանր աստիճանի կոմա, աջ դաստակի մատերի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ գիշերն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա Քրիստինե Հ.-ն:

  Հնագույն արհեստի ճահճում

  Անցյալ հինգշաբթի ուշ երեկոյան գյումրեցի ոստիկանները, հնագույն և անպատիվ արհեստով զբաղվելու կասկածանքով, բաժին են հրավիրել 4 կանանց` 37-ամյա Նարինե Խ.-ին, 32-ամյա Գայանե Ծ.-ին, 39-ամյա Աիդա Հ.-ին և 28-ամյա Հեղնար Հ.-ին:

  Աշխարհը «պտտվում» է Սիրիայի շուրջ

  Սիրիան շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 թեժ կետը: Խնդիրն այն է, որ ի տարբերություն «Արաբական գարնան» սուբյեկտ դարձած Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի և այլ երկրների, Սիրիայում ծավալվող իրադարձությունները կարող են միջազգային հարաբերություններում ծայրահեղ լարվածություն առաջացնել. մի կողմից` Արևմուտքի, մյուս կողմից` Ռուսաստանի ու Չինաստանի միջև:

  «Հոգեբանական գրոհի» հերթական դրսևորումը

  Անդրադառնալով Ադրբեջանի անցկացրած լայնածավալ զորավարժություններին` ռուսական լրատվամիջոցները մասնավորապես նշում են, որ այդ երկրի ղեկավարության` ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ հույսը Արևմուտքի կողմից Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների նախաձեռնումն է:

Կրկին լարվածություն Ռուսաստան-Լատվիա հարաբերություններում

  Կարծես արդեն ավանդույթի է վերածվել ռուս-լատվիական հարաբերությունների պարբերական սրումը: Հերթական առիթը Լատվիայում անցկացված հանրաքվեն էր, որը պետք է լուծում տար հետևյալ հարցին, ռուսերենը ընդունե՞լ երկրի երկրորդ պետական լեզու, թե՞ ոչ:

Կոալիցիոն ուժերի նոր «հուշագիր»-երդումը` առ Աստված

  Հ. Սարուխանի խոսքերով Մի´ թող մտոք կուրանամ` Լինեմ խլականջ, Պետրոսի պես ուրանամ` Մինչ աքլորականչ... ::

Բիբլիական ավանդապատումներ` ըստ Ասադի

  Բաշար Ասադի համոզմամբ` Արաբական լիգայի բոլոր երկրների ղեկավարները հուդա են: Ստացվում է, որ հուդան հայրական կողմից հրեա է եղել, մայրական կողմից... արաբ:

  Հայաստանի քաղաքական դաշտի բնութագրումը

  Թոմաս Էլիոթի խոսքերով «Այստեղ գոյության ոլորտների Անհնարին միությունն իրական է, Այստեղ անցյալն ու ապագան Նվաճված են, նաև հաշտեցված»: :

  Լ. Տեր-Պետրոսյանը` հնչակ Լյուդմիլա Սարգսյանին

  Դու կասկածելի «խաղեր» ես տալիս, ՀԱԿ-ի շահերը վարի ես տալիս, Ես մեր ցուցակից հանելու եմ քեզ Պուտինի հետ էլ «պարան կթռնես»: :

  Լ. Զուրաբյանը` Լ. Տեր-Պետրոսյանին

  Եվրոպական բոլոր կառույցներին այդքան հայհոյելուց հետո, դու դեռ հույս ունեիր, որ ՀՀՇ-ին Եվրոպայի ժողովրդական կուսակցության շարքերը կընդունե՞ն: :

  Շեֆերը չեն խախտում ավանդույթը

  Երբ ԲՀԿ-ականները Վարդան Օսկանյանին հարցրել են. - Լավ, դու եկել ես, բարով ես եկել, բա´ ՀՀ երկրորդ նախագա՞հը երբ է ժամանելու: Օսկանյանը պատասխանել է. - Шефпояавляетьсяпоследним :

  ՕԵԿ-ի նիստում

  - Մեր կուսակցությունում արդեն ավանդույթ է դարձել. հայտնի գործարարներ, քաղաքական գործիչներ ընտրությունների նախօրեին ՕԵԿ-ի «խողովակով» անցնում-արտահո սում են այլ կուսակցություններ: - «Տրուբեքը» ապամոնտաժել պետք չէ. վրան խոստումների «վինտիլ» ենք դնում, հենց ընտրությունները մոտենում են` փակում ենք:

  ԻՐԱՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

Գնալով ավելի համառ են դառնում այն պնդումները, թե աշխարհի ու Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը, ով հիմա զբաղեցնում է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը, շուտով արժանիորեն կարող է դառնալ ՀՀ սպորտի նախարար:

  ՀԱԿ-Ը ՎՃԻՌ ԿԱՅԱՑՐԵՑ

  Ինչպես տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` քաղաքական այս միավորումը վերջապես որոշում է կայացրել իր թեկնածուներին առաջադրել հանրապետության բոլոր 41 ընտրատարածքներում: ՀԱԿ-ի նման նախաձեռնությունն արդեն որոշակի հետաքրքրություն է հաղորդում ընտրական գործընթացներին, ստեղծում կրկնաբևեռ ինտրիգներ, որոնք հնարավորություն կտան մեծամասնական ընտրակարգում ունենալու լարված իրավիճակներ, ընտրության լայն շրջագիծ:

  ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԼԵՖ

  Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակտիվանում են մեր քաղաքական գործիչները, կուսակցապետերը: Անգամ` մոռացության մատնված «դեմքերը», ովքեր ընտրությունները վերհառնումի ու քաղաքական վերակենդանացման միջոց են համարում:

  ԻՍԿ Ո՞ՒՐ Է ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ

  Օրերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրապարակեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակի անունները` Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Արմեն Երիցյան: Դեռ մինչև վերջերս խոսվում էր, որ, նախորդ ընտրությունների նման, եռյակում լինելու է Մհեր Շահգելդյանը:

  ԸՆՏՐ-ԱՐՇԱՎՈՒՄ ԵՆ

  Գյումրու «Անի» թաղամասում կարծես թե նախընտրական արշավը սկսվել է, որովհետև արդեն մի քանի օր է մարդկանց բնակարաններում հայտնվում են երիտասարդներ (հիմնականում Պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներ) և իբրև թե սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում:

Հայաստանը պետք է իր ազգային շահերը պաշտպանի

  Վերջին օրերին Արցախի հիմնախնդրի շուրջ Ռուսաստանի կողմից կարծես աշխուժություն է նկատվում: Իսկ ցանկացած նման աշխուժություն բնական անհանգստություն է առաջացնում հայության շրջանակներում. ի՞նչ հնարավոր ու անհնար վտանգներով լի զարգացումներ կարող են հետևել դրան:

  ԽՈՆԱՐՀՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

  Ինչպես պարզվում է` «Ռուսգազարդ»-ն իջեցրել է գազի սակագինը Եվրամիության և Թուրքիայի համար: Եթե Եվրամիության դեպքում կարելի է փոքր-ինչ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը, ապա Թուրքիայի դեպքում ծնունդ են առնում մի շարք հարցականներ:

  Անանց արժեքներ Համաշխարհային կինոյի մեծերից մեկը

  Մենք հեռացել ենք կինոյից ու կինոմշակույթից: Թերևս այդ է պատճառը, որ մոռացության ենք տալիս կինոյի աշխարհի շատ նշանավոր մարդկանց, անուշադրության ենք մատնում նրանց ստեղծագործությունները:

  ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  Տարբեր են լինում մարդկային ճակատագրերը: Ոմանք մինչև խոր ծերություն ապրում են երջանիկ` շրջապատված հարազատներով ու սիրելիներով:

  Դաստիարակություն և կրթություն

  Այս երկու բառերը հոգեհարազատ են բոլոր նրանց համար, ովքեր գիտակցում են դրանց անհրաժեշտությունը: Մեր հասարակության մեջ միշտ էլ գնահատանքի են արժանացել գիրն ու գիրքը, լավն ու առաջատարը, խելոքն ու խելացին, կրթվածն ու գրագետը:

ՀԱՅԱՑՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

  Պատմական գիտությունների թեկնածու Արտուշ Սանոսյանը երկար տարիներ ուսումնասիրել է Ջավախքի պատմությունը: Հրապարակախոս պատմաբանը մանկավարժ է, աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում. մի շարք աշխատությունների, ձեռնարկների հեղինակ է:

  Հիսուսի գերեզմանը… Ճապոնիայո՞ւմ

  Համենայնդեպս, ճապոնացիներն անվերապահորեն հավատում են յուրաքանչյուր քրիստոնյայի զարմանքն ու նաև արդարացված զայրույթը հարուցող այս «ճշմարտությանը»: Յուրաքանչյուր տարի Ծննդյան տոներին հազարավոր քրիստոնյա ճապոնացիներ այցելում են Շինգո ավանում գտնվող գերեզմանոց:

  Նախագահ եմ ասել, է˜...

  Ալ. Լուկաշենկոն հատուկ հանձնաժողով է ստեղծել` ստուգելու «Եվրատեսիլ-2012»-ի ազգային ընտրական փուլի արդյունքները և պարզելու, թե արդյո՞ք արդարացի է ընտրվել հաղթողը: Անցյալ շաբաթ եզրափակված` բելառուսական «Եվրաֆեստ» նախագծի հաղթող Ալյոնա Լանսկայան մայիսին իրենց երկիրը ներկայացնելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսլիում»:

  Մինչև վերջին շունչը` հավատարիմ Քադաֆիին

  Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի բանտերից մեկում սպանվել է Մուամար Քադաֆիի ամենասիրելի ու հավատարիմ հեռուստալրագրողը: Գալիա ալ-Միսրաթին մեծ ճանաչում ուներ հատկապես Քադաֆիի ղեկավարման տարիներին:

  Եվս 35 տարի Մոսկվան կխցանվի

  Ռուսիո կառավարության հաշվարկներով` երկրի մայրաքաղաքում հետզհետե ահագնացող տրանսպորտային խցանումների դեմ հնարավոր չի լինի պայքարել ևս 35 տարի (գրել է «Վեդոմոստի» թերթը): Գործադիր իշխանությունն օրերս հաստատել է մոսկովյան տրանսպորտային ցանցի զարգացման ծրագիրը (մինչև 2020 թվականը):

  Անխոնջ Սառա Փեյլինը

  Նորից` նախընտրական կրքեր ԱՄՆ-ում, ու նորից դրանց մասնակցելու հավակնություններն է առաջադրում Ալյասկայի էքս-նահանգապետուհին: Ընտրովի պաշտոնների համար առաջիկա պայքարում իր մասնակցությունը Սառա Փեյլինը չի բացառել` Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում:

  Աղավաղումն` աղավաղաց

  Իսրայելցիների աճեցրած սև լոլիկներն աղմկալի հաջողություն են ունեցել այնտեղ կազմակերպված գյուղմթերքների ցուցահանդեսում: Խառնածին այդ բանջարեղենը ստացվել է մշակովի տարբեր պտուղների ու վայրի պոմիդորների տրամախաչումից և կեղևի գույնի պատճառով ստացել է «Սև գալակտիկա» անունը:

  Պոռնկության 10 «արդարացում»

  1. Պոռնկությանը տրվելու հիմքում առկա է նաև ծագումնաբանական (ժառանգական) գործոնը: Աղջիկների մի մասն անկեղծորեն համոզված է, որ պոռնկությունն ընտրելով` իրենց նմանները հատուկ առաքելություն են կատարում` տղամարդկանց ծառայել, տղային տղամարդ դարձնել և այլն:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` մառախուղ. օդի ջերմաստիճանը` -1..-70C. օդի խոնավությունը` 62-64 %: ՑԵՐԵԿԸ` թեթև ամպամածություն. օդի ջերմաստիճանը` +3..-10C. օդի խոնավությունը` 58-60%: