ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐԱՎԱԽԱԽՏ

  2006 թվականին Գյումրիում գործարար Վահագն Հովնանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Գյումրու թատերական հիմնադրամ» կառույցը, որը, սակայն 2009-ից ի վեր չի գործում: Հովնանյանն իր ներդրած 25 հազար ԱՄՆ դոլարը հետ վերցրեց և նվիրաբերեց Թատերական գործիչների միությանը, իսկ հիմնադրամի հիմնադիրը` Գյումրու քաղաքապետարա նը, լուծարեց հիմնադրամը:

  ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է ՐԱՖՖԻԻՆ

  Խաչատուր Քոքոբելյանի անունը հանրությանը գրեթե անծանոթ էր: Ճիշտ է, նա ՀՀՇ վարչության նախագահն էր, սակայն քանի որ ՀՀՇ-ն վերածվել էր քաղաքական դիակի, այս կուսակցության առաջնորդն էլ որևէ դերակատարություն չուներ քաղաքական դաշտում:

  «ՔԱՄԻ ՏԱՏԱՆՈՂՆԵՐԸ»

  Ինչպես պարզվում է, Հարավային երկաթուղիները ևս սիրում է ուղևորների գրպանները մտնել, խոստումներ տալ բարձրակարգ սպասարկումների մասին և դրժել սեփական խոստումները: Ընկերությունը գովազդում է առանձնացված խցերը, բարձրացնում դրանց գները, մինչդեռ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք ոչնչով չեն տարբերվում պլացկարտ կոչվող վագոններից:

  ՕՍԿԱՆՅԱՆԱԿԱՆ «ԿՐՔԵՐ»

  ՀՀ նախկին արտգործնախարար և ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ եռացող կրքերը ներկայացնելը դուրս է մեր հետաքրքրությունից:

  ՄԻ՞ԹԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ

  Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք քաղաքական խորհրդարանական ուժեր պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ` պահանջելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը: Իրենց նախաձեռնության մեջ չտապալվելու համար` այդ ուժերն այս օրերին պատրաստում են գլխավոր դատախազին «մերկացնող» փաստեր, ուսումնասիրում են նրա ունեցվածքն ու բիզնեսը:

  ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է

  Արդեն ակնհայտ է դառնում, որ 2011 թ. սեպտեմբերի 23-ին աղմուկով «բացահայտված» բանդայի գործը փլվում է, կալանքից ազատվում են մարդիկ, ովքեր համարվում էին բանդայի պարագլուխներ: Այսինքն, նրանց մեղքը չի հաստատվում, չեն հայտնվում տվյալ անձանց կողմից հանցագործության կատարումը հաստատող փաստարկներ:

  Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

  Թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կկայանան ԱԺ պատգամավորի ընտրություններ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սամվել Բալասանյանի` Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո, այստեղ թափուր է մնացել պատգամավորական տեղը:

  ԹԱՓԱՆՑԻԿ, ՓՈԽՎՍՏԱՀԵԼԻ

  Խորհրդարանում «Հանրապետական» կուսակցության պատգամավորական խմբակցության քարտուղար Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ մեր զրույցը Անկախության տոնի նախօրյակին էր, և օրվա խորհրդին չանդրադառնալ չէինք կարող: - Անկախ պետություն, պետականություն ունենալը բարձրագույն արժեք է:

  Ադրբեջանի «օդային» հիսթերիան

  Անկասկած, վերջին երկու տարիներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների և զլմ-ների կողմից քննարկվող հիմնական թեմաներից մեկը Ստեփանակեր տի օդանավակայանի վերաբացման հարցն է:

Ուղեղի հականիշը փողն ու կացինն են

  Շախմատային օլիմպիադայի վերջին վճռական փուլում հաղթելով Հունգարիային, Հայաստանն այս երկրի իշխանություններին ցուցանեց, որ իմաստնությունն ուղեղի մեջ է և ոչ թե փողի ու կացնի: :

«Ուտելը» դարձրել են պաշտամունք

  ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի հաշվետվությունից պարզ դարձավ, որ մեր երկրում պետական փողերը մեծ ախորժակով ուտում են ու ուտում: Եվ չեն օգնում իշխանության հորդորները, թե «Ուտելը» պաշտամունք մի´ դարձրու»:

Երկրորդ հատորը` «Մանդատախաղ»

  Ասում են` Ր. Հովհաննիսյանն արդեն ավարտել է իր կենսագրականի առաջին հատորը, որը կոչվում է «Մտախճողում», այժմ գրում է երկրորդը, որը վերնագրվելու է «Մանդատա խաղ»: :

Ֆուտբոլը թողած` Քոչարյանին է կարմիր քարտ ցույց տալիս

  Ռուբեն Հայրապետյանը փոխանակ մտահոգվի մեր ֆուտբոլիստների ստացած կարմիր քարտերով, կարմիր քարտը ձեռքին մխրճվել է քաղաքական դաշտ: Ախր Քոչարյանը ֆուտբոլի հետ հեչ կապ չունի:

Վարչապետի արդարացման փորձը

  «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով Տ. ՍԱՐԳՍՅԱՆ - Ախր, պարոն նախագահ... - Ոչ մի նախագահ, ո՞ւմ հետ էիր «տենդեր» խաղում. կասես մեկական դիմում էլ նրանք գրեն: :

Վ. Ղուկասյանի վիճակը ընտրություններից հետո

  Հ. Սարուխանի խոսքերով - Գնում էր, քրթմնջում ինքն իրեն, Ձեռքի մեջ հնօրյա մի կեպի, Գյումրիում մի կետ կար «ինքնուրույն» Եվ ինքը միջուկն էր այդ կետի: :

  Ասադն ու ֆրանսիական հետախուզությունը

  Լիբիական ընդդիմության նախկին մասնակիցն է պատմել, որ Մուամար Քադաֆիի վերացմանը մասնակցել է ֆրանսիական հետախուզությունը, իսկ ֆրանսիացիներին օգնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռամի ալ-Օբեիդին եղել է արտասահմանյան հետախուզական ծառայությունների հետ տեղի ապստամբների կապի ապահովման պատասխանատուն:

  «Անձնական» «դասալիքը» կամ` նյույորքյան «թնջուկներ»

  Անչափ ցավալի է, երբ դավաճանության դառը պտուղը ամենավստահելի յուրայիններից մեկն է մատուցում: Ու հատկապես երբ դու պետության ղեկավար ես, իսկ այդ վայ-յուրայինը քո շուքի տակ ապրած մեկը:

Գլխաթասակները ևս

  Ընթերցողը հիշում է երևի, որ անցյալ գարնանից Ֆրանսիայում հատուկ օրենքով արգելվել է հասարակական վայրերում և փողոցում «ամբողջական քող» կրել. այդ թվում` իրանական փարանջա, արաբական նիքաբ և բուրկա, որն ընդունված է աֆղանուհիների ու պաստանուհիների շրջանում:

  «Ռուսո», այսինքն` «ռուս»

  Նվեր ընտրելն արվեստ է. հաճելի անակնկալը քո հնարավորությունների հետ համադրելու արվեստ: Անսահմանափակ հնարավորություններ ունեցողների պարագայում այլ է, իհարկե:

  Էքս-նախագահը ծախծխում է ունեցվածքը

  Կամ փող է պետք, կամ վաճառվող ապրանքն այլևս պետք չէ տիրոջը: Բայց դե խոսքը թեկուզ նախկին, սակայն երկրի նախագահի մասին է, և նրա ունեցվածքը պե´տք է որ աճուրդի հանվեր:

  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ

  »Բազմաթիվ հրապարակումներ ենք նվիրել առողջապահության ոլորտին, հատկապես շատ ենք մտահոգվել դեղերի շուկայում տեղի ունեցող անօրինությունների, գների չարդարացված բարձրացումների մասին:

  ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ

  Մեր ունեցած տեղեկություններով` առաջիկայում առողջապահության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև հիվանդանոցների տնօրեններ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

  ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼ Է

  Վրաստանում ավարտված խորհրդարանական ընտրություններն արձանագրել են շատերի համար անսպասելի համարվող արդյունքներ: Համամասնական ընտրակարգով հաղթել է ընդդիմությունը, մեծամասնականով` նախագահական կուսակցությունը:

  ԻՍԿ ԵԹԵ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ ՎՆԱՍԸ...

  Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր երկրում ամենից շատ շրջանառվող լուրերից մեկն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր, Կենսաթոշակային հիմնադրամի նախկին տնօրեն Վազգեն Խաչիկյանին: Ավելի ճիշտ` նրա ձերբակալությանը:

  ՎԱՆԴԱԼԻԶՄ ԵՎ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Արդեն հայտնի են անուններ, ովքեր իրականացրել են այս հանցագործությունը: Սակայն արդյո՞ք այդպես դյուրությամբ կվնասվեր այդ արձանը, եթե քանդակագործն արհեստավարժ մոտեցում հանդես բերեր և գիպսից արձանը չտեղադրեր հանրային վայրում:

  Համախմբվելն օրվա պահանջ է

  - Վազգեն Սիսլյան, ինչո՞ւ գրավեցիք թուրքական հյուպատոսարանը:
Վազգենը դատավորի հարցին հարցով է պատասխանում.
- Պարոն դատավոր, ի՞նչ կպատկերացնիք Արարատ ասելով:

  Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ

  ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված է նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցը: Այն քննարկվելու է վաղը` հոկտեմբերի 4-ին:

  Մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժությունները

  ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 1-ից մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ:

  ՄԵՐԺԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ

  Սննդամթերքի անվտանգության ծառայության Գյումրու կենտրոնում կռիվ է ընկել: Այստեղ ղեկավար նշանակված Համբարձում Մաթևոսյանը, ինչպես վկայում են աշխատակից ները, սկսել է կադրային ջարդը, ապօրինի ու չհիմնավորված նկատողություններ է հրապարակում, կենտրոնում ստեղծել է անառողջ մթնոլորտ:

  ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻՆ»

  Հերթական` 21-րդ անգամ, Ալավերդի քաղաքում մեկնարկեց «Թատերական Լոռի» փառատոնը, որի հիմնադիրը ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանն է: Այժմ արդեն փառատոնը կոչվում է միջազգային, որովհետև մասնակցում են թատերախմբեր նաև այլ պետություններից:

  ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾ

  Վաղը` հոկտեմբերի 4-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում տեղի կունենա անչափ ուշագրավ թատերական նախագծի առաջնախաղ: Տարիներ առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության առաջին տարբերակի և «Բաղնըսի բոխչա» վոդևիլի հիման վրա ստեղծեց «Փուղի զորութինը» ներկայացումը:

  Կնոջ «շառը»` սուտ մատնություն

  Աշտարակի գյուղերից մեկի բնակչուհի Ս.-ն քայլերն ուղղել էր ոստիկանություն և իրեն բռնաբարելու վերաբերյալ հայտարարություն տվել: Այլայլված և հուզված 35-ամյա կնոջ հավաստմամբ` գազալցակայաններից մեկի վարչական շենքում իր կամքին հակառակ բռնություն գործադրելով, սեռական ոտնձգություն էր կատարվել:

  Մութ, բայց կռահելի պատմություն

  Վաղ առավոտյան ոստիկանական կարգախումբն իր ծառայությունն էր կատարում Երևանի Թումանյան փողոցում: Տղաների այդ օրվա հերթափոխը խաղաղ ավարտ կունենար, եթե ժամը 07.40-ի սահմաններում «Ատլանտիկ» ակումբի մոտից բղավոցի ձայներ չլսվեին:

  «Քսի տալը» հիմա դու տես...

  Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ ձեռքի նախաբազկի շրջանում ստացած սալջարդ և պատռվածք վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 3-րդ դասարանի աշակերտ, 8-ամյա Վ.-ն:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2012 թ., ՀՈԿՏԵՄԲԵՐ

  Ծանր ամիս է` ֆինանսական առումով: Ֆին-շուկայում ստեղծվելիք անկայունությունը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա (խոսքը միայն Հայաստանի մասին չէ), ինչի հետևանքով կահագնանան բողոքի ալիքները:

  Ժամանակի առեղծվածային հիվանդությունները

  Բժիշկներն առանձնացրել են մարդկության հանելուկային հիվանդությունները, որոնց ծագման պատճառներն ու ախտանիշները բացատրել չեն կարող ո´չ իրենք, ոչ էլ գիտնականները: Այդ ցանկում առաջինը ՁԻԱՀ-ն է, ապա` մտագարությունը (շիզոֆրենիա), այնուհետև` Ալցգեյմերի հիվանդությունը:

  Դեռահաս դահիճը

  Ընդամենը 16 տարեկան այդ մեքսիկացին արդեն առնվազն 50 մարդ է սպանել` նարկոկարտելի հանձնարարությամբ (տեղեկացրել է news.yΖhoo.coΗ-ը): Մեքսիկայի Սինալոա նահանգի դատախազության մամլո խոսնակը ժլատ տեղեկատվություն է տարածել` նշելով միայն, որ Ֆրանցիսկո Միգել Ն. անունով դեռահասը Loc MΖzΖtlecos հանցախմբի անդամ է. խումբը «պատվերներ» է ստացել BeltrΖn LeyvΖ թմրամիավորումից:

Ամուսնացեք` թեկուզ գիշերով

  Երկու օր առաջ Մեծ Բրիտանիայում ուժի մեջ մտավ օրվա բոլոր ժամերին ամուսնություն արտոնող օրենքը (հաղորդել է DΖily MΖil-ը): Անտեղյակներին կարող է տարօրինակ թվալ այս ձևակերպումը:

  Անհայտ կամ նորահայտ կապկատեսակ

  Դարվինն ասել էր, թե իբր մարդիկ կապիկներից են առաջացել: Նրան երևի հարցնող չէր եղել, ինքն էլ չէր մտածել, թե բա կապիկնե՞րը որտեղից կամ ումից են առաջացել:

  Ինքնավստահ երկարակյացը

  Նոյեմբերին իր ծննդյան 101-րդ տարեդարձը նշել պատրաստվող ֆրանսիացին մտադիր է դառնալ աշխարհի ամենաարագընթաց հեծանվորդն` իր պատվավոր տարիքային խմբում: Նախկին հրշեջ և բռնցքամարտի երկրպագու փարիզցի Ռոբեր Մարշանն արդեն մի քանի ամիս է` մարզվում է ամեն օր: