ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

Երբեմն մամուլը ստիպված է լինում ոչ այնքան դրական բնորոշումներով անդրադառնալ որոշ պատգամավորների և այլ պաշտոնյաների արարքներին, ինչը, բնականաբար, վերջիններիս դուր չի գալիս:

ԿԱՊԱՎԻՆԵՆ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ

Առաջիկա ընտրություններում ոչ միայն բազմաթիվ կուսակցություններ են ապավինելու տարբեր աղանդավորական խմբավորումների քվեներին, այլ շատ ու շատ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել պատրաստվող թեկնածուներ: Թեև ԱԺ ընտրություններին դեռ 11 ամիս ժամանակ կա, սակայն առաջադրվել պատրաստվող ներից շատերը բանակցություններ են սկսել կրոնական խմբերի հետ:

ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԱԾ Է

«Երևան Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ խոշոր ներդրումների կարիք ունի` տարօրինակ դարձնելով վերջերս կայացված որոշումը, թե նման պայմաններում ինչու և ինչպես որոշվեց բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինը 7 դրամով նվազեցնել:

ԲԱՆԿԵՐԸ ԿՇՐՋԱՆՑՎԵՆ

Հակառակ Գյուղնախարարության ջանքերին` բանկերի ու գյուղացիական տնտեսությունների տալիք-առնելիքի հարցն այդպես էլ չի հաջողվում լուծել:

Հա՞ որ...

ՀՀՇ¬ից հեռացած մի խումբ գործիչներ, ովքեր ստեղծել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, արդեն իսկ հայտարարում են, որ իշխանությունն ավելի հանդուր ժող է, քան Կոնգրեսը: Բավական տարողունակ այս պնդումն անշուշտ բազմաթիվ ենթատեքստեր ունի և, ինչպես ասում են, հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:

«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՉԻ ՀԵՌԱՆԱ

Վերջերս մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում հեռանալ կոալիցիայից, չի համապատասխանում իրականությանը: - Նման բան չկա:

ՀՈՎԵՅԱՆԻՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՏԱԼԻՍ

Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները, ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի աշխատանքային պայմանագրի լուծարման մեջ որոշակի դեր է կատարել իշխանական որոշ շրջանակների խոստումը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԹԱՔՑՐԵԼ ԷՐ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե` «Նաիրիտի» սեփականաշնորհման հարցում որևէ փաստաթուղթ չի եղել, և կառավարությունն էլ անմասն է մնացել ցանկացած գործարքի, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:

<Գործող իշխանությունը Սերժ Սարգսյանն է >

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից հետո առկա գործընթացների շուրջ է զրույցը ՀԱԿ մամուլի խոսնակ Արման ՄՈՒՍԻՆՅԱՆԻ հետ:

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նոր ոչինչ չավելացրեցին այս երկրի քաղաքական երանգապնակին և քաղաքական իրադրությանը: Նորից հաղթեց Էրդողանի կուսակցությունը, ինչը նշանակում է, որ երկիրը վերջնականապես որդեգրել է ավտորիտարիզմի սկզբունքները` չկամենալով մոտենալ եվրոպական այն արժեհամակարգերին, որոնց մասին տարփողվում են այստեղ:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը հետզհետե ավելի է սրվում: Ըստ տեղական լրատվամիջոցների` հունիսի 19¬ին հրավիրված ընդդիմության հանրահավաքից առաջ իշխանություններն աննախանձելի վիճակում են հայտնվել:

Երկու տարբեր խաղեր

Ըստ վերլուծաբանների` Լ. Տեր¬Պետրոսյանը մի խաղատախտակի վրա իշխանությունների հետ շախմատ է խաղում, մի այլ խաղատախտակի վրա` բողոքավոր զանգվածի հետ` շաշկի: Պատրանք է ստեղծվում, թե իբր իշխանություններին մատ է անելու, որպեսզի ծայրահեղականները հնարավորինս ուշ գլխի ընկնեն, որ «ֆուկ» են լինելու:

Չարացած են. բայց ինչո՞ւ

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ՀԱԿ¬իշխանություններ երկխոսությանը, ասում է. - Ուզում են` երկխոսեն, ուզում են` համաներվեն, ուզում են` ներվեն, իրար սիրեն, իրար փաթաթվեն, միայն թե այդ երկխոսության արդյունքում Հայաստանի պետական շահերը չվնասեն:

Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան

Հայաստանյան «Ժիրինովսկին»` մեր միակ մարքսիստը, Լ. Տեր¬Պետրոսյանի հանրահավաքային ելույթը բնորոշում է որպես «80 րոպեանոց Չեբուրաշկայի լեզվով ճառ»: Բայց չի «նկատում», որ ինքն էլ Գենան է, որ կոկորդիլոսի արցունքներ էր թափում` ՀԱԿ խցկվելու համար:

Գոնե մեկ անգամ լինել աքլոր

Եվս մեկ էկզոտիկ միտք «կրակեց» էքսցենտրիկ մարքսիստը` «Կոալիցիայում կան մարդիկ, ովքեր մինչև աքլորականչը 10 անգամ կուրանան ՀՀ Նախագահին»: Կուրանան թե չէ` չգիտենք. Երևանում աքլոր գտնելը դժվար է, եղածներն էլ «մոռացել» են ծուղրուղու կանչելը:

Հանուն երկրի կարելի է նաև «շլանգ» դառնալ

Պարզվում է, Վահան Հովհաննիսյանն իր ղեկավարած պատվիրակությամբ հանդերձ պատրաստ է կատարել խողովակի դեր (հուսով ենք` ոչ ռետինե), որի միջոցով եվրոպական օրենքները մուտք են գործելու մեր խորհրդարան: Այդ օրենքներից օգուտ դժվար լինի, բայց ադրբեջանական նավթագազային խողովակների «ինադու»` գոնե գաղափարական խողովակների առկայությունը ՀՀ¬ին չէր խանգարի:

Եվ կրկին շախմատ

Ըստ որոշ աղբյուրների` Լ. Տեր¬Պետրոսյանի իրավահաջորդը դառնալու համար Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի միջև անցկացվելու է 6 պարտիայից բաղկացած շախմատային մրցաշար: Դեռ չճշտված տեղեկություններով, Նիկոլի մարզչի դերը ստանձնելու է անձամբ Լ. Տ.¬Պ.¬ն:

Սպասվում է «ծոմ ազնվության»¬ը

Քանի որ ՀԱԿ¬իշխանություններ երկխոսությունը «Ժառանգությունը» համարում է դավաճանություն, ապա ենթադրելի է, որ Րաֆֆու հերթական հացադուլը կոչվելու է «ծոմ ազնվության»: :

Հերթական սխալ կանխատեսումը

Ըստ Կարապետիչի` իշխանությունները պետությունը հանձնում են ՀՀՇ¬ին ու... հայդե Ղարաբաղ: Հետաքրքիր է` իսկ Կարապետիչն արդեն կողմնորոշվել է, թե իր խայտառակ ձախողումից հետո ինքը ո՞րն է ընտրելու. հայդե Վոլգոգրադ, թե՞ հայդե Հայաստան:

Խաղ և հակախաղ

Թեպետ Գալուստ Սահակյանը պնդում է, թե ՀԱԿ¬ի խաղը «տուն¬տունիկ» է, այնուամենայնիվ, այն ավելի նման է «Բռնոցի¬պպզոցիի»: Այդ պարագայում իշխանություն ները ստիպված կլինեն հրամցնել սեփական խաղը` «չլիկ¬դաստա»:

Արձակվել է շուրջ 1000 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ

Լրացավ ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Յուրի Վաղարշակի Պողոսյանի մահվան 19-րդ տարելիցը Այդ կապակցությամբ ԼՂՀ ում հունիսի 12-ին տեղի են ունենալու հանդիսավոր միջոցառումներ: Յուրի Պողոսյանը ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին` ՌԴ Վոլգոգրադի մարզում:

Երբ արթնանում է հայի ոգին…

Արցախյան գոյապայքարի տարիները հավերժ դրոշմվեցին մեր պատմության մեջ` դառնալով ամենաբեկումնայինն ու հերոսականը… Եվ որքան էլ ժամանակն առաջ ընթանա, ավելի ու ավելի է արժևորվելու հաղթանակը` մեզ պարտադրված այդ պատերազմում: Երբեք չեն մոռացվելու հաղթանակի անմիջական կերտողները դարձած խիզախ մարտիկները, նրանց սխրանքն ու նվիրումը:

Տարեգրության էջերից

15 հունիսի Ղարաբաղյան շարժման զարթոնքին ԽՍՀՄ ղեկավարությունը, հիմնական ուշադրությունը բեւեռելով սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, փորձում էր շրջանցել ԼՂ-ի խնդրի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:

ՀՈԲԵԼՅԱՆ. «Հարուստ եմ եղել ու եմ` ունեցածս քչով…»

Ջեմմա Անանյանն այն անհատներից է, ում կերպարը դժվար է ամբողջացնել: Նրա անցած ուղին, աշխատանքային կենսագրությունը, հիրավի, ազնվության, շիտակության և նվիրումի օրինակ կարող են ծառայել:

Մոլորակը տենդում է. բնական աղետներ

Ավելի ճիշտ կլինի համաղետներ ասել, որովհետև դրանք գրեթե ամենուր են: Կամ մեր մոլորակի տրամադրությունն է շատ վատ, կամ այն լուրջ հիվանդ է:

ԿՀԱՐԹՎԵ՞Ն ԽՈՒԹԵՐԸ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով Վրաստան էր մեկնել հիրավի բարդ ժամանակաշրջանում` իր այցով ու ներկայությամբ հույս ներշնչելով, որ հանդիպումները կվերածվեն կառուցողական ու խորքային երկխոսությունների:

«ԱՊՐԵԼՆ ԻՆՔՆԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է»

ՀՀ ժողովրդական արտիստ, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Վոլոդյա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայ թատրոնի այն նշանավոր անհատականություններից է, ում կարելի է համարել մեր նորագույն շրջանի կերտողներից մեկը:

Գանձախույզն Ուսամայի մարմինն է որոնում

Գանձեր որոնող Բիլ Ուորենը որոշել է գտնել Արաբակն ծովում հանգչող բեն Լադենի մարմինը: Կալիֆոռնիացին TMZ հրատարակությանը պատմել է, որ ծրագրել է լուսանկարել ու տեսանկարել նախկին «թիվ 1 ահաբեկչի» դիակը և ԴՆԹ անալիզ անցկացնել:

Նույն ինքը` Ելիզավետա 2¬րդ թագուհու ամուսինը

Այս տարի մայիսին բոլորեց Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան 85-ամյակը. գալիք տարի կնշվի նաև կառավարման 60-ամյա հոբելյանը, իսկ օրեր առաջ ծննդյան 90¬րդ տարեդարձը նշեց թագուհու կողակիցը` հերցոգ Էդինբուրգսկին: Այդ օրը նրա պատվին հրետանային 62 համազարկով հրավառություն կատարվեց:

Քլինթոնը հեռանում է

Աշխարհին հայտնի կին¬քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը ծրագրում է հրաժարվել պետքարտուղարի պաշտոնից և իր թեկնածությունն առաջադրել Համաշխար հային բանկի նախագահի պաշտոնում: - Հիլարի Քլինթոնն ուզում է զբաղեցնել այդ պաշտոնը,¬ հավաստել են Սպիտակ տան հետ բանակցություններ վարող պետքարտուղարին մոտ կանգնած աղբյուրները:

50 տարում` 4 տարվա անքնություն

Հերթական հետազոտությամբ բրիտանացի մասնագետները ճ շտել են, 50-ամյա համատեղ կյանքի ընթացքում խռմփացնող ամուսիններն իրենց կողակիցներին զրկում են մոտ 4 տարվա քնից: Կանանց մեծամասնությունը բախվում է այս լուրջ խնդրին. ամուսինները «բարձրաձայն են քնում:

Քաչալ ոզնի տեսե՞լ եք

Խեղճ այդ փոքրիկին գտել են բրիտանական զբոսայգիներից մեկում` լքված ու միայնակ: Ընդամենը 6 շաբաթական արտասովոր կենդանու հանդեպ, սակայն, մարդիկ անտարբեր չեն մնացել:

Գնչուները

Ովքե՞ր են նրանք. շրջիկ մի ժողովուրդ, որոնց կենցաղը երբեմն անպատկերացնելի է թվում: Բայց նաև այնքան սովորական են դարձել գնչուական թափառախմբերը, ձեռնագուշակ գնչուհիները, որ նրանց ամենաանսպասելի հայտնվելը որևէ մեկի չի զարմացնում: